• Աիդա Մուրադյան
  • Դեկտեմբեր 26-ին, երբ շատ երկրներ տոնում էին Սուրբ Ծնունդը (ըստ կաթոլիկ եկեղեցու), Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում կազմակերպվեց կամերային տաքուկ և իր տեսակ մեջ բացառիկ, յուրահատուկ համերգ-երեկո. Բացառիկ և յուրահատուկ, երեկոյի գլխավոր դերակատարը` Տավիղն էր: Այս դասական երաժշտական գործիքը, չնայած նրա մեղմ և թավշյա հնչերանգի, հիմնականում ընկալվում է որպես նվագախմբի գեղեցկուհի: Տավիղը շատ հազվադեպ է հանդես գալիս որպես մենակատար: Երաժիշտ-կատարող՝ Աիդա Մուրադյանը, համարձակ և պատասխանատու քայլի դիմեց, նախաձեռնելով այդ գեղեցիկ երեկոն:  Երեկոյի ընթացքում երաժիշտը փորձեց հնարավորինս ընդգրկուն կերպով ներկայացնել տավիղի համար գրված տարբեր ժամանակաշրջանների ոճային մտածողությամբ կտրուկ կերպով միմյանցից տարբերվող ստեղծագործություններ: Յուրահատուկ էր նաև համերգի սկիզբը :Ըթերցելով Դավթի սաղմոսներից մեկը՝ (ասմունքը' Անահիտ Մարկոսյանի), նախատապրաստվեց Յ.Ս.Բախի «Պրելյուդը» (փոխադրում): Այնուհետև ծրագրում հնչեցին, Գ.Ֆորեի «Էքսպրոմտ»-ը գրված մենակատար տավիղի համար, Վ.Ա.Մոցարտի - Կրկնակի կոնցերտը Տավիղի, Ֆլեյտայի և նվագախմբի համար (դաշնամուր՝ Վերոնիկա Թադևոսյան, ֆլեյտա' Իռեն Պիչիկյան): Համերգը եզրափակվեց Ա.Խաչարյանի- «Արևելյան պար» և «Տոկատտա» ստեղծագործություններով՝ գրված մենակատար տավիղի համար:  Իրապես նման համերգի իրականացումը բավականին բարդ էր, բայց մի շարք խնդիրներ հնարավորինս հաղթահարելով իրականացվեց Աիդա Մուրադյանի համերգը: Երեկոն իր գեղեցիկ և բովանդակալից խոսքով ամբողջացրեց Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Ավետիսյանը:  Համերգը եզրափակվեց մենակատարի շնորհակալական խոսքով և գալիք տարվա բարեմաղթանկներով: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/photo.php?fbid=1005752952830029&set=a.114813161924017.18417.100001860025343&type=3&theater ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն