• Նաիրա Կարապետյան
  • Մեր ընդդիմության տարածված սխալներից է պետությունը և կուսակցությունը նույնացնելը։ Ցավոք, գնալով տարածվում է այդ երևույթը։ Եթե Զարուհու դեպքում սա վերագրվում է ոչ քաղաքական բովանդակությանը, ապա Ելքի պարագայում մտածելու տեղիք է տալիս... Որպես ՀՀ օրինապաշտ քաղաքացի, որպես հայրենասեր մարդ՝ կուզեի նշել, որ հնարավոր չէ պետության խորհրդանիշներից զատել երկրի Նախագահին։ Որպես PR ոլորտի մասնագետ՝ կուզեի նշել, որ ամենաարդյունավետն ու, միաժամանակ, ամենաշուտ մոռացվողը տեսողական կամ «ցուցադրական» PR-ն է։ Որպես քաղաքական մարդ, կուզեի ևս մեկ անգամ նշել, որ սկզբունքային ընդդիմություն ասվածը վերաբերում է հետևողական աշխատանքին, այլ ոչ թե հետևողականորեն կրկնվող, ցուցադրական, շուտ մոռացվող, սեփական երկրի բարձր ինստիտուտները չհարգող էժանագին PR-ին: Ասածս ինչ է. «Ելքի» հերթական անգամ ոտքի չկանգնելն արդեն մի տեսակ տարակուսելի է։ Նույնատիպ մի քայլ էր ԱԺ առաջին նիստին ՀՀ նախագահի ելույթը բոյկոտելը։ Հարգելիներս, սա նույնն է, ինչ պետական օրհներգը լսելիս ոտքի չկանգնելը։ Չեմ կարծում, որ սա խոսում է բովանդակալից ծրագրերի մասին։ Բա ասում են՝ ելք կա։ Եվ մի հիշեցում էլ. Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, համոզիչ հաղթանակ է տարել։ Լավ կլինի, եթե Ելքը, նոր շունչ տալով նորընտիր ավագանուն, արդյունավետ աշխատի նրա կազմում։ Այլապես կողքից մի տպավորություն է՝ ոտքի կանգնել, թե չկանգնել. սա է ընդդիմության խնդիրը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/10207226471698539 ...

    Կարդալ ավելին
  • «Եթե մենք այլևս չեն վստահում ԵԽԽՎ նախագահին, ինչի՞ց ենք վախենում, ու՞մից ենք թաքցնում մեր դիրքորոշումը, ինչու՞ ենք ուզում քողարկել այն տարբեր միջոցներով։  Այո, ԵԽԽՎ-ում մենք բազմիցս ականատես ենք լինում տարբեր առեղծվածային «պահեստային քվեների», մարդկանց, ովքեր հայտնվում են կարևոր քվեարկությունների ժամանակ և կրկին անհետանում մինչև հաջորդ անհրաժեշտ պահը։ Հեռացված ԵԽԽՎ նախագահին նաև պետք է զրկել մի շարք առավելություններից, և այս ամենը պետք է անել հիմա։  Քաղաքական այս ճգնաժամն արդյունք է ոչ միայն Ագրամունտի բարոյական ցածր պատկերի, այլև մեր կանոնադրություն թերի կետերի»։ Սա մի հատված է ԵԽԽՎ Կանոնադրական հանձնաժողովի այսօրվա նիստի իմ ելույթից, որտեղ քննարկվում է ԵԽԽՎ նախագահի իմփիչմենտի գործիքի կիրառումը։  Առաջարկվում է փոփոխություններ կատարել ներկա կանոնադրության մեջ և հնարավորինս շուտ կիրառել անվստահություն հայտնելու և ԵԽԽՎ նախագահին օրենքի ուժով հեռացնելու իրավունքը։ Զավետալի և մի քիչ ծիծաղելի է հետևել «Պեդրոյի վկաների» վերջին ճիգերին՝ անգամ այստեղ նրանք փորձում են մեղմել այս փոփոխությունը, անգամ ակնարկում, որ սա չի կիրառվելու Ագրամունտի նկատմամբ, առաջարկում տարբեր գործիքներ, որ կօգնեն փրկել ԵԽԽՎ ներկա նախագահին։ Ողջունելի է, այս ճիգերը, չնայած և համատորեն կրկնվում են, սակայն ապարդյուն են, քանի որ իմ և հանձնաժողովի մյուս անդամների կողմից բնականաբար հնչեցվում են նրանց առաջարկների վտանգները և իրական ենթատեքստը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10207157902184344&set=a.1696521791320.68239 ...

    Կարդալ ավելին
  • Շիրակը, Լոռին, Վայքը, Սյունիքը, Արցախը, Ջավախքը.. Մյուսները.. Հայաստանն է.. Մենք բոլորս հայ ենք.. Մեր մայրաքաղաքը Երևանն է.. Համայն հայության մայրաքաղաքն է։ Իսկ ինչ-որ թուրքահաճո մտքեր արտահայտողները պարզապես «ադրբեջանական երազանքն» իրականացնողներն են.. Նրանց ծափահարողները, ուզում եմ հավատալ, պարզապես մոլորյալներ են..  Ասում են՝ սատանան թաքնվում է մանրուքներում։ Տիկնոջ ելույթում ինձ մտահոգեց ոչ այնքան նրա կոչը մեր հայրենակից ղարաբաղցիներին, որքան նրա «խրոխտ և աներկբա» պնդումը, որ մենք իբր թե զենք չունենք... Հետաքրքիր է, իսկ ու՞մ «զենքն» է թասիբի ջաթագով այս տիկինը.. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10205304414928321&set=a.1696521791320.68239.1786123174 ...

    Կարդալ ավելին
  • Ավարտվեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանսիսկոս Պապի ուխտագնացությունը Հայաստան.. Զգացմունքային այս երեք օրը Հայաստանին տվեցին հոգևոր լայն ճանաչում՝ իբրև առաջին քրիստոնյա երկիր, անկեղծ ջերմություն՝ Հռոմի Պապի բարի խոսքերում, մեր ժողովրդի պատմական ողբերգական շրջանին ճշգրիտ անվանում՝ Ցեղասպանություն, և քաղաքական հստակ ուղերձ՝ տարածաշրջանում խաղաղություն պահպանման գերակայության հարցում:  Տարբեր են մեր զգացողություններն ու ընկալումը՝ այս այցի հետ կապված, սակայն մեկ բան անհերքելի է՝ կամքն ու հայրենասիրթյունը սարեր շուռ կտան: Դեսպանության գրագետ դիվանագիտական աշխատանքի արդյունքում անիրականալի առաքելություն չի լինում, և խոսքերիս վառ ապացույցը այս ֆանտաստիկ այցն էր, որն ի սկզբանե Հռոմի Պապի կողմից որակվեց որպես ուխտագնացություն... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=10204947716971095&set=a.1106689565883.14735.1786123174 ...

    Կարդալ ավելին
  • Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդագրության՝ ԵԽԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնող տխրահռչակ Պեդրո Ագրամունտը բաց չի թողել սիրելի Ադրբեջանին հաճոյանալու հերթական հնարավորությունը և հայտարարել, թե ՛՛Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև մյուս հակամարտությունները, պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքով՛՛.. Եթե հավատանք ադրբեջանական լրատվականին.. Իսկ եթե չհավատանք, միևնույնն է, անհերքելի փաստ է, որ Եվրոպայի 47 պետություններին միավորող կառույցի այս տխրահռչակ ղեկավարը կամ պատկերացում չունի միջազգային իրավունքի նորմերի և փաստաթղթերի մասին, կամ էլ հանկարծակի ՛՛մոռացել է՛՛ նրանց գոյության մասին: Խորհուրդ կտայի Պեդրո պապիկին գիշերները քնելուց առաջ կարդացեք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին օգտակար նյութեր, և ի սրտե մաղթում եմ երազում տեսնել ինքնորոշված Արցախի հրաշք մանուկների աչուկները, տեսնել նրանցում անսպառ ուժը, քաջությունը, վճռականությունը, հերոսությունը, որն ի ծնե են կոդավորվում, և տեսնել արժանապատվությունը՝ մի բան, որ նա կարող է միմիայն երազում տեսնել: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=10204738792388111&set=a.1106689565883.14735.1786123174&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Բոլոր այս սարսափելի հանցագործությունները կատարվել են ահաբեկչական ոճը որդեգրած ադրբեջանական զինված ուժերի կողմից և ուղղված են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների և զինվորականների դեմ: Ելույթս ԵԽԽՎ-ում այսօր: Ահաբեկչության սարսափելի դեմքը՝ այն բարբարոսական և անմարդկային արարքները, որոնք իրականացվեցին են Իսլամական պետության, Ան-Նուսրայի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից, վերջին տարիներին սարսափի մեջ են պահում մեզ բոլորիս: Այս խմբավորումները մարտահրավեր են նետել ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, այն մեր կողմից դավանած արժեքներին և սկզբունքներին, դրանով առաջացնելով հսկայական զայրույթ, և մենք պարտավոր ենք արձագանքել: Այն, ինչը կարծես թե հեռու էր թվում Եվրոպայից, այսօր բախում է այս մայրցամաքի մայրաքաղաքների՝ Փարիզի, Բրյուսելի դռները: Անգամ մինչև այս ահաբեկչությունների իրականացումը Եվրոպայում, տվյալ բնագավառի շատ փորձագետներ բազմիցս զգուշացնում էին, որ ԻՊ-ին միացած կամավորները, անցնելով հոգևոր և ռազմական նախապատրաստում Մերձավոր Արևելքում, ձգտելու են՝ արյունահեղության և բռնության տարածման: Նախազգուշացումները անտեսվեցին, և ահա վերջերս այս ամենի հետ բախվեցին Փարիզն ու Բրյուսելը, և սա միանշանակ այն ոճն է, ինչի հետ ապրիլի սկզբներին բախվեցին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Ողջ Եվրոպան ցնցված էր այն սարսափելի տեսարաններից, որոնց մենք ականատես եղանք՝ խաղաղ բնակիչներ, որոնք սպանվեցին համերգների, թատերական ներկայացումների դիտման ընթացքում, մարդիկ, ովքեր պարզապես ճամփորդում էին, ո՞րն է նրանց մեղքը, ո՞րն է մեր բոլորիս մեղքը, ինչպե՞ս մենք կարող էինք պաշտպանել մեր խաղաղ բնակիչներին: Իրենց տներում հատուկ ուժայինների կողմից սպանված և խոշտանգումների ենթարկված ծեր մարդկանց սարսափելի լուսանկարները, զինվորականների խոշտանգումների տեսագրությունները, որոնք հայտնվել են մամուլում, դպրոցի բակում սպանված երեխան, բոլոր այս սարսափելի հանցագործությունները կատարվել են ահաբեկչական ոճը որդեգրած ադրբեջանական զինված ուժերի կողմից և ուղղված են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների և զինվորականների դեմ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ունեն հավաստի փաստեր, որ ադրբեջանական ուժերը, կիրառելով ԻՊ-ն և Ալ Նուսրայի նախկին փորձը, իրականացրել են այս սարսափելի գործողությունները, իսկ դաժանության նմանությունները հաստատում են այս պնդումները: Ցանկանում եմ իմ գործընկերների և Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան կառույցների ուշադրությունը հրավիրել հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների վրա, որոնք հավասարազոր են պատերազմական հանցագործությունների: Հարգելի գործընկերներ, Հանցագործության անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն: Եվրոպայի մի հատվածում կատարված դժբախտության անտեսումը կարող է հանգեցնել այլ բռնությունների, հետևաբար հարկավոր են համատեղ և հստակ գործողություններ այն մեկընդմիշտ արմատախիլ անելու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/10204587165717539?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14612507875 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես տեսնում ենք՝ Իսլամական պետությանը հատուկ ոճի գործողությունները հասել են մեր տարածաշրջան. ես ի նկատի ունեմ գլխատված և ականջները կտրած, խոշտանգված հայ զինվորներին, խաղաղ բնակիչներին, սպանված երեխաներին, կանանց և ծերերին: Այսօրվա ելույթս ԵԽԽՎ-ում Սիրիայի փախստականների հարցի շուրջ: Սիրիայի փախստականների խնդիրը անմասն չի թողել նաև մեր երկիրը: Փախստականներ ընդունած երկրների թվում Հայաստանը Եվրոպայում երրորդն է՝ Գերմանիայից և Շվեդիայից հետո: Այսօր մենք բախվում ենք շատ խնդիրների հետ, սակայն մեր կառավարությանը կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանում ապաստան գտած Սիրիայի փախստականներին նորմալ կենսական պայմաններով ապահովելու համար: Նար տրվել են մի շարք օրենսդրական կարգավորումներ, որոնք այս մարդկանց տալիս են որոշակի բիզնես արտոնություններ՝ լիարժեք ինտեգրման համար: Այնուամենայնիվ՝ ԵՄ-ի կողմից մեր կառավարությանը ցուցաբերված ցանկացած աջակցություն շատ անհրաժեշտ է և ողջունելի: Փախստականներից շատերը էթնիկ հայեր են, այն ընտանիքների սերունդները, ովքեր Թուրքիայից տեղահանվել են ավելի քան հարյուր տարի առաջ և ապաստան գտել հարևան Սիրիայում: Նրանց մեծ մասը դեռ հիշում է, իսկ մյուսները շարունակաբար լսել են իրենց ընտանիքների պատմությունները՝ Թուրքիայում 1915թ թվականին Հայոց Ցեղասպանության ընթացքում կատարված կոտորածների մասին: Մենք շնորհակալ ենք այն բոլոր երկրներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց Ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մարդկանց: Այնուամենայնիվ, 2011 թվականի պատերազմի բռնկումից և Իսլամական պետություն ստեղծումից ի վեր, նրանցից շատերը զոհ գնացին ահաբեկչական հարձակումներին, իսկ հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները և մշակութային կազմակերպությունները ավերվեցին: Տասնյակ հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի ժողովուրդների հետ միասին ստիպված եղան ևս մեկ անգամ լքել իրենց տները: Չնայած, մեծ աշխատանք է տարվում փախստականներին՝ իրենց նոր բնակավայրերում նորմալ կեսապայմաններ ապահովելու հարցում, մեր բոլորի հիմնական խնդիրը պետք է լինի Իսլամական պետություն կոչված ահաբեկչական խմբավորման իսպառ վերացումը: Այս դաժան պատերազմը վտանգում է ամբողջ աշխարհը, և դրա վառ ապացույցներից են Փարիզում և Բրյուսելում կատարված վերջին ահաբեկչական գործողությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կատարված սարսափելի բռնությունները. ես ի նկատի ունեմ գլխատված և ականջները կտրած, խոշտանգված հայ զինվորներին, խաղաղ բնակիչներին, սպանված երեխաներին, կանանց և ծերերին։ Ինչպես տեսնում ենք՝ Իսլամական պետությանը հատուկ ոճի գործողությունները հասել են մեր տարածաշրջան։ Մեր բոլորի ամենակարևոր խնդիրն այս վայրենիների դեմ համատեղ պայքարն է՝ նրանց հետագա տարածումը կանխելու նպատակով: Փախստականների մասին հոգ տանելուն զուգահեռ՝ մենք պետք է կանխենք նորանոր փախստականներ ունենալու հնարավորությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/10204582644284506 ...

    Կարդալ ավելին
  • Երկու տող դիվանագետների աշխատանքի քննադատությունների մասին: Առողջ քննադատությունը շարժիչ ուժ է, այն օգնում է ավելի լավ աշխատել, ավելի զգոն լինել, կատարելագործվել ցանկացած հարցում: Սակայն քննադատությունը պետք է լինի տեղին և պատեհ, նաև պատեհ մարդկանց կողմից: Ցավոք, շատ են դեպքերը, երբ “մեղադրանքները” արվում են սեփական անունը հնչեցնելու կամ որևէ այլ անհասկանալի միտումով: Սովորություն չունեմ պատասխանելու ինձ ուղղված վայ-վելուծաբանների կամ ինքնահռչակ դիվանագետների “վերլուծություններին”, ասեմ ավելին՝ որևէ անգամ չի եղել, որ նման նյութը դառնա իմ ուշադրության առարկա: Բայց ամեն օրենք ունի իր բացառությունները, և այս անգամ որոշեցի մի քանի տող նվիրել օրերս կայքերից մեկում զետեղված և ինձ ուղղված խորհուրդների և “բացահայտումների” շարանին, և ոչ միայն դրան: Բազմիցս ասել եմ և ասում եմ կրկին՝ արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը նման է հսկայական այսբերգի, որի միայն մեկ չնչին մասն է տեսանելի: Եվ շատերի սպասումները, որ ցանկացած քայլ պարտադիր պետք է լինի հանրության համար հասանելի, կներեք, լուրջ չէ: Այլապես սա կնշանակեր թշնամուն նվիրել ճանապարհային քարտեզ, նրա առջև բացել բոլոր խաղաքարերը: Պատերազմի մեջ գտնվող երկրի համար նման գործելաոճը, մեղմ ասած, ինքնահրկիզում է: Հետաքրքիր է, ինչ է մտածել այս հոդվածի հեղինակը, երբ ԱԳՆ աշխատանքի գնահատման չափորոշիչ է ընտրել պաշտոնական կայքի թարմացումները: Արդյո՞ք փայլուն կայքն է մեր արտաքին քաղաքականության հաղթանակի գրավականը: Եթե այո, տեղեկացնեմ, որ աշխարհը այս պարագայում քիչ ավելի առաջ է գնացել, քան եր հեղինակի մտքի թռիչքն է, և 2016թվականի Թվային դիվանագիտության սանդղակում (Digital Diplomacy Review / Rating) 200 երկրների մեջ ԼՂՀ ԱԳՆ-ն 105րդն է, իսկ ՀՀ ԱԳՆ-ն 52-ը: Համացանցում թարմացումներ փնտրող վերլուծաբանին խորհուրդ կտայի այցելել CNN-ի, RAI-ի, РБК-ի, Lifenews-ի և այլ երկրների հեղինակավոր լրատվականների կայքեր և գտնել իրեն հետաքրքրող թարմացումները: Երբ CNN-ը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հակառակ կարծիքը հարցնում է ԼՂՀ ԱԳ նախարարից, կարծում եմ, կայքում պատասխաններ փնտրելը, կներեք, բայց անհասկանալի է: Գուցե չի պատկերացնում մեր վերլուծաբանը, թե ինչ է նշանակում պատերազմի, լայնածավալ ռազմական գործողությունների, վայրագությունների հետ զուգահեռ տարվող դիվանագիտական ճակատի աշխատանքը: Գուցե չի ուզում պատկերացնել: Եվ ինչ պատասխանեմ ես այս վերլուծությանը, որում կարմիր թելով անցնում է դիվանագիտական դրական արդյունքի տեսանելության բացակայությունը: Այն, որ մեզ հաջողվել է դրական արդյունքի հասնել բանակցային գործընթացում, փաստում է Ադրբեջանի ագրեսիան ռազմի դաշտում: Քանզի դիվանագիտական ճակատում նա տանուլ է տալիս: Ուշադիր ընթերցեցի նաև ՀՀ ԱԳ նախարարի հասցեին հնչած բոլոր մեղադրանքները, դժգոհությունները, օրինակ, թե արտգործնախարարը Ադրբեջանական ագրեսիայի օրերին Հայաստանում չի եղել, ավելին՝ տաս օրով Փարիզ էր գնացել ընտանիքն տեսնելու.. Անգամ հետաքրքրությունից դրդված նայեցի ԱԳ նախարարության կայքը, և պարզվեց հետևյալ պատկերը։ Մարտի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ Սիրիայից փախստականների հարցերին նվիրված նախարարական հանդիպմանը ելույթ ունենալուց հետո, արդեն ամսի 31-ից ապրիլի 2-ը Նալբանդյանը Վաշինգտոնում միացավ Նախագահին ուղեկցող պատվիրակությանը՝ միջուկային անվտանգության գագաթաժողովին։ Ապրիլին 3-ին արդեն Երևանում՝ ընդունում էր Իսրայելի Քնեսեթի պատվիրակությանը։ Ըստ նախարարության կայքի տեղեկատվության ապրիլի 2-4 Նալբանդյանը ինտենսիվ շփումների մեջ է եղել տարբեր երկրներից գործընկերների հետ՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Ամսի 5-ին նա Փարիզում էր, ուր հանդիպում էր Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին։ Հենց այդ հանիպումից հետո ՖՄԿ գլխավոր քարտուղարը հանդես եկավ ռազմական գործողությունները դատապարտող հայտարարությամբ։ Հիշեցնեմ, որ ՖՄԿ-ի անդամների մոտ կեսը Իսլամական պետություններ են, որոնք այս շաբաթ Ստամբուլում գագաթաժողով են գումարել։ Իսկ ամսի 5-7-ը նախարարը իրոք Երևանում չէր՝ Նախագահին ուղեկցում էր Գերմանիա պաշտոնական այցելության ժամանակ։ Ապրիլի 8-ին արդեն Մոսկվայում հանդպում էր Լավրովին ու Բորդյուժային, մասնավցում էր ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նսիտին։ Հաջորդ օրը՝ ամսի 9-ին Երևանում արդեն համանախագահների հետ էր ընդունում։ Ապրիլի 11-ին Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին էր Երևանում ներկայացնում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները։ Ամսի 13-ին՝ հարցազրույց էր տալիս Հանրային հեռուստաընկերությանը, հանդիպում Երևանում հավատրամգրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպաններին, ապա Արցախի արտգործնախարարին։ Նալբանդյանն այսօր արդեն Չինաստանում է… Փասստորեն տաս օրվա մեջ մեր ԱԳ նախարարը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից 4-ի մայրաքաղաքում է եղել և կարևոր հանդիպումներ ունեցել։ Լավ չեմ պատկերացնում ԱԳ նախարարին քննադատողներից քանիսը կարող էին նման ինտեսնսիվությամբ, էլ չեմ ասում արդյունավետությամբ աշխատել։ Ու ինչով են զբաղված այդ դատարկախող քննադատները… Դրանք ոչ միայն օգուտ չեն տալիս, այլև, հուսով եմ չգիտակցելով, մեր շահերի դեմ են աշխատում։ Նաև ԱԳՆ-ից հետաքրքրվեցի, թե արդյոք Նալբանդյանի ընտանիքն իրոք Փարիզում է ապրում։ Տարակուսած զրուցակիցներս ասեցին, որ ոչ միայն ընտանինքի անդամ, ձևի համար՝ ազգական էլ չունի Ֆրանսիայում։ Մի փոքր երկար ստացվեց: Բայց հարցը խիստ կարևոր է: Մենք պետք է համախմբվենք ոչ միայն զինվորի շուրջ, այլև դիվանագետի: Քանզի “կոստյումներով” կռիվը ևս շատ բարդ է: Կրկնում եմ՝ այստեղ էլ է այդ նույն նենգ թշնամին, որ ունակ է ցանկացած անազնիվ քայլի: Խաղաղություն մեր երկրին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/10204553287790612 ...

    Կարդալ ավելին
  • Եվս մեկ անգամ խոնարվելով մեր ազգի թիվ մեկ պարծանքի և հպարտության՝ հայ զինվորի առջև, ուզում եմ 2 խոսքով կիսվել պայքարի մեկ այլ փուլի՝ դիվանագիտականի մասին։ Ընկերներիցս շատերն այս օրերին արտահայտվել են այս թեմայով, բայց քանի որ հարցն ինձ էլ անտարբեր չի թողնում, և քանի որ շատերից ավելի լավ եմ ծանոթ այդ ոլորտին, ցանկացա անդրադառնալ արտաքին գործերի աշխատանքին: Միանգամից ասեմ, որ նպատակ չունեմ պատշպանել մեր դիվանագետներին (քանզի նրանք դրա կարիքը չունեն), այլ զուտ ինձ քաջ ծանոթ փաստերն եմ արձանագրում: Եվ ուրեմն. - Վերջին օրերի իրադարձությունների ընթացքում ՀՀ և ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունների կողմից հսկայածավալ աշխատանք է իրականացվել` ուղղված աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համապատասխան աշխատանքներ մղելուն, բոլոր կարևորագույն մայրաքաղաքներում և միջազգային հարթակներում մեր դիրքորոշման ճիշտ ներկայացմանը և իրադարձությունների վրա ազդելուն, և սա արվել է Արտաքին գործերի նախարարների գլխավորությամբ։ - Արտերկրում մեր բացառապես բոլոր դեսպանություններն իրադարձությունների առաջին ժամերից 24 ժամյա նոն-ստոպ ռեժիմով աշխատել են դեպքերի օբյեկտիվ զարգացումներն իրենց մայրաքաղաքներում ներկայացնելու ուղղությամբ: - Հատկապես վերջին օրերի ընթացքում տեղեկատվական հսկայածավալ աշխատանք է տարվում տեղեկատվական դաշտի հետ աշխատող մեր դիվանագետների կողմից: Եվ նրանց հաջողվել է սակավ ռեսուրսներով գերազանց հակազդում ապահովել հառակակորդի` լուրջ ֆինանսավորում ստացող մեծաթիվ տեղեկատվական խմբերին: - Հետաքրքիր է` ի՞նչ են պատկերացնում շատերը` «ավելի ակտիվ լինել» արտահայտության տակ: Կարևոր է շատ հստակ հասկանալ, որ եթե մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ ես, կամ բրուտ-ատաղձագործ, ապա հավանականությունը, որ մեր դիվանագիտության անելիքների վերաբերյալ ավելի ճիշտ մոտեցումներ ունես, քան ոլորտի պրոֆեսիոնալները, զրոյական է: - Եվ իրոք, դիվանագետի աշխատանքն ամենաանշնորհակալներից է: Եթե մեր զինվորների սխրանքներին տեղում ենք իրազեկվում ու հպատրանում դրանցով, ապա դիվանագետների աշխատանքը դրական է հենց այն ժամանակ, երբ այն հնարավորինս անտեսանելի է արվում: Ինչքան էլ շատ բարձրագոչների դուրը չգա, բայց այս դաշտում չունենք աջուձախ PR-վողներ, այլ անձնվիրաբար ու լուռ իրենց աշխատանքն անող մասնագետներ: Ասեմ ավելին՝ վտանգավոր է բարձրաձայներ դիվանագիտական աշխատանքների մադին, վտանգավոր է։ Անձամբ լավատեղյակ լինելով թե՛ ԱԳՆ կենտրոնական ապարատի, թե՛ արտերկրում մեր դեսպանությունների գործունեությանը` կարող եմ հավաստիացնել, որ մերոնք այսօր աշխարհում ոչ մի երկրի դիվանագետների չեն զիջում իրենց մասնագիտական որակներով: Ուրեմն եկեք մեզ դուր չեկող երևույթների համար քարկոծման օբյետկներ չփնտրենք ինքներս մեր մեջ: Հատկապես այս շրջանում շատ կարևոր է դադարել ներքին թշնամիներ փնտրելը: Դա ում ասես ձեռնտու է, բայց ոչ մեզ: Արտաքին ոլորտում աշխատողների շուրջ հիմա ևս պետք է համախմբվել. թե ԱԳՆ, թե խորհրդարանական դիվանագիտական հարթակներում և թե Սփյուռքի մեր կառույցների աշխատանքներում։ Սա ևս մեկ ճակատ է այդ նույն նենգ թշնամու դեմ։ Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/miss.naira/posts/10204531239599421 ...

    Կարդալ ավելին
  • Ես մերժեւմ եմ բռնությունն ու պատերազմը, մերժում եմ արյունահեղությունն ու զոհերը, բայց.. Լինում են քայլեր, երբ պատասխանը պետք է լինի համարժեք, մի բան էլ ավել: Մեր բանակը հզոր է և պատրաստ, և այն հենց հիմա ապացուցում է իր հաղթանակած բանակի տիտղոսը: Յուրաքանչյուրս այս իրավիճակում ունենք տալու մեր բաժին կռիվը` ճշգրիտ և ճշտված տեղեկատվության տարածմամբ բոլորին` սկսած ընկերներից և բարեկամներից, վերջացրած օտար երկրներում մեր ունեցած ընկերներով և գործընկերներով: Մնացած բոլոր գործողությունները վստահեք մասնագետներին` թե զինվորական և թե դիվանագիտական կորպուսին: Մեր բանակի կողքին լինենք, պառք մեր քաջերին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/10204483659049937 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն