Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արտակ Զաքարյան
  • Բունդեսթագում 2016թ. հունիսի 2-ին «101 տարի առաջ հայերի եւ քրիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակն ու ոգեկոչումը» բանաձեւի ընդունումից հետո դրսևսևորված թուրքական հիստերիան, Գերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների հանդեպ սպառանալիքների աննախադեպ տարափը սառը ցնցուղ են համամարդկային քաղաքակրթության համար:  Թուրքիան պատռեց «ժողովրդավար»-ի իր դիմակը: Ցավալիորեն, բայց այսօր աշխարհը փաստորեն ունի նույն Թուրքիան, ինչպիսին որ այն կար 20-րդ դարի սկզբում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/10209642564004575 ...

    Կարդալ ավելին
  • Արցախի ճանապարհին Արարատը գրավեց իր բացառիկ գեղեցիկ տեսարանով։  Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինայի հետ դեպի Ստեփանակերտ, 17.04.2016թ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/artak.zakaryan/posts/10209253767684910 ...

    Կարդալ ավելին
  • Գարեգին Նժդեհը որդիների և հայրերի պայքարը բնութագրում էր որպես Արարչի ստեղծած Մայր Բնության օրինաչափություն։ Սովորաբար այդ պայքարը ներդաշնակ համամասնությամբ բաղկացած է հայրերի բաժին հնացածի ժխտումից և որդիների բաժին նորի հաստատումից: Մինչդեռ մեր իրավիճակում այս համամասնությունը խախտվում է, ինչի պատճառով հայրերի բաժին գործը ոչ միայն մնում է և փոխանցվում որդիներին, այլև ծավալվում է որդիների բաժին նորի հաշվին և զբաղեցնում նրա տեղը՝ նոր ուժ տալով տեսակի ինքնապահպանման: Մեր Հայրենիքի արցախյան սահմանագիծը, որն այլևս վերածվել է ճակատի՝ այս օրերին հենց այդ փիլիսոփայության մեջ է։ Երբ առաջնագծում հանդիպում ես կողք կողքի կանգնած տարբեր սերունդների՝ հասկնում ես, որ մեր համաժողովրդական պայքարը ոչ թե հայրերից փոխանցվել է որդիներին, այլ ծավալվել, կարծրացել ու ավելի է արժևորվել՝ նոր իմաստ հաղորդելով Հայ Տեսակին։ Ապրիլյան քառօրյա պատերազմը նախկին ազատամարտիկին դարձրեց զինվոր, իսկ Հայոց Զինվորին՝ ազատամարտի Հերոս։ Պաշտպանական շրջանի առաջնագծի դիրքերից մեկում Հայրենիքի հարաբերական անդորրն ու փխրուն խաղաղությունն են հսկում 18-20 ամյա երիասարդ Զինվորներն ու 59 ամյա տարեց Կամավորականը, 28 ամյա Հրամանատարն ու 38 ամյա պայմանագրայինը, 25 ամյա Սերժանտն ու 46 ամյա Ենթասպան։ Սանկտ Պետերբուրգից ու Կրասնոդարից իրենց սեփական բիզնեսն ու ընտանիքը թողած Զինվորագրվել ու առաջնագիծ էին հասել երկու երիտասարդ հայորդիներ։ Այս հենակետն ընդամանը մեկն է այն հարյուրավորներից, որտեղ թագավորում է համազգային ոգին: Սերունդների համերաշխության այս ամրոց-հենակետում մի գաղափար է իշխում՝ “Իմ հայրենիքը մարդկայնորեն այն լավագույնն է, որը կա Հայաստանում”:  Անվերջ զինվել է հարկավոր՝ սա է մեր ապրելու բանաձևերից մեկը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/10209247523488809 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական և պրոադրբեջանական ջանքերը տապալված են:  ԵԽԽՎ-ն մերժեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն ամբողջությամբ խեղաթյուրող զեկույցը: Դրանով կասեցվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործուներությանն ու խաղաղ կարգավորմանը խոչընդոտող մի մեծ քայլ: ԵԽԽՎ մեծամասնությունն արգելեց Ադրբեջանին զբաղվել խաբեությամբ ու վտանգել խաղաղությունը Հարավային Կովկասում:  Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն բան արեցին հանուն ճշմարիտ ու արդար քաղաքականության հաղթանակի: Շնորհակալ եմ ԵԽԽՎ օտարերկրյա այն պատգամավորներին, ովքեր քվեարկեցին դեմ կամ առնվազն չմասնակցեցին ադրբեջանական ավանտյուրային կամ էլ ձեռնպահ մնացին դրանից: Մեկ առ մեկ բոլորին շնորհակալություն: Շնորհակալություն մեր պետական ու հասարակական ինստիտուտներին, իմ գործընկեր պատգամավորներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, սփյուռքյան կազմակերպություններին, անհատ մարդկանց` միասնական ու արդյունավետ աշխատանքի համար: P.S. Ինչ վերաբերում է Միլիցա Մարկովիչի զեկույցին, վստահ եմ, ադրբեջանցուն ջուրը չի, որ հետաքրքրում է: Նա փորձում է հումանիտար վերնագրերի տակ քաղաքական տեքստեր թաքցնել, որը մեկ բառով պետք է անվանել մանր ժուլիկություն: Կարծում եմ՝ ԵԱՀԿ ՄԽ-ի հետագա աշխատանքներին այն չի խոչընդոտի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/10208525618081625 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/5dhHlV60RumlZ9acxvBV.jpg

    Ադրբեջանում իշխանությունը դատապարտում է խոսքի ազատության և ազատ արտահայտվելու ջատագովներին՝ հետապնդումների ու բռնությունների ենթարկելով նրանց, իսկ ահա հանրության մեջ դատի են տալիս իրար հրավեր ընդունելու և միջոցառմանը չներկայանալու համար: Վատ օրինակն էլ է վարակիչ լինում: Այսպես՝ առցանց լրատվամիջոցներից մեկում կարդում եմ, որ Ադրբեջանի մի բնակիչ դատի է տվել իր հարսանիքին չմասնակցած 15 հոգու, որոնց չներկայանալու պատճառով ինքը հավելյալ գումար է ծախսել՝ հոգալով նրանց համար նախատեսված ռեստորանային ծախսերը: Ամենացնցողը, սակայն, հայց ներկայացնող կողմի մեկնաբանությունն էր, որ ինքը այդ 15 հոգու միջոցառումներին պարտաճանաչ ներկա է գտնվել, անգամ պարտքերի տակ է ընկել, որպեսզի հրավերը լիարժեք իրացնի: Նմանատիպ դեպքերը օրինաչափ են Ադրբեջանում: Այդպիսի մի դեպք էլ եղել է տարիներ առաջ, երբ ամուսնացողի հայրն է 80 հոգու դատի տվել նույն մեղադրանքով: Այս մարդակույտը ապրում է կենդանական բնազդին հավատարիմ և պոպուլյացիան չհաղթահարած կոմպլեքսի մշտական դրսևորմամբ: Իրենք էլ են համոզվում, որ իրենք անմշակույթ, անտրադիցիա, գառնարածների կաստա են, որոնք առավել շատ նման են իրենց կողմից խնամվող բառաչող կենդանիներին: Վատը այստեղ ոչ թե նման տեսակի գոյությունն է, այլ այն, որ իրենց հինավուրց և բարձրաշխարհիկ ազգ են հորջորջում տարբեր միջազգային ամբիոններում: Մենք շատ ուրախ ենք, որ Ադրբեջանում կենսաձևը պրիմիտիվության այս աստիճանին է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1606680046039096

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/fpYnd27OTQo7V78FHkXc.jpg

    Հրաշալի լուրեր են գալիս Սոֆիայից։ Մարտի 26-ին Բուլղարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տեղի թուրքերի կողմից ձևավորված և Անկարայի կողմից պաշտպանվող և հովանավորվող DOST կուսակցությունը Լյուտվի Մեսթանի գլխավորությամբ չի կարողացել հաղթահարել անցողիկ 4%-ոց արգելքը. հավաքելով ընդամենը 2,8%՝ պարտություն է կրում և չի հայտնվում խորհրդարանում։ Այս մասին վկայում են exit poll-ի տվյալները, ըստ որի՝ 4%-ոց արգելքը հաղթահարել են «ГЕРБ» կուսակցությունը, որն ստացել է 32,8%, Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցությունը՝ 28,4%, իր հակաթուրքականությամբ հայտնի «Միացյալ հայրենասերները»՝ 8,8%, «Ազատությունների և իրավունքների համար շարժումը»՝ 7,8 % և «Воля»-ն՝ 4,6%։ Նեոօսմանականության և պանթուրքիստական քաղաքականության ջատագով, Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը մեկ տարի էլ նախապատրաստվում էր Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Հենց Էրդողանի հովանավորությամբ էլ անցյալ տարվա ապրիլին ձևավորվեց DOST կուսակցությունը, որի նպատակն էր ստանալ Բուլղարիայում բնակվող թուրքերի և այլ մահմեդականների ձայները։ Իսկ դա կազմում է բնակչության 10%-ը։ Գործը հասել էր նրան, որ թուրք նախարարները և պաշտոնյաները բացեիբաց զբաղված էին DOST-ի գովազդով և ոչ միայն բուլղարաբնակ թուրքերին էին կոչ անում ձայնը տալ Անկարայի հովանավորյալ կուսակցությանը, այլև Թուրքիայում բնակվող 60 հազար բուլղարացիներին էին համոզում քվեարկել DOST-ի օգտին։ Պաշտոնական Սոֆիան կտրուկ պատասխանեց Թուրքիայի էմիսարների՝ երկրի ներքին գործերին միջամտելուն և Անկարայից հետ կանչեց Բուլղարիայի դեսպանին։ Սակայն Էրդողանի նմանը շարունակում էր իր հակաբուլղարական քաղաքականությունը՝ փորձելով Բուլղարիայի նոր խորհրդարանում տեսնել իր սեփական կուսակցությանը, որին նա դիտում էր որպես հինգերորդ շարասյուն հարևան երկրում, որն անհրաժեշտության դեպքում Անկարայից ստացած հրահանգները ի կատար կածեր, նույնիսկ եթե դրանք վնասեին Բուլղարիայի պետականությանը։ Էրդողանը չի էլ թաքցնում, որ նա Բուլղարիան դիտում է որպես ապագա թուրքական կայսրության բաղկացուցիչ մաս։ Սակայն ամեն ինչ բարվոք ավարտվեց։ Էրդողանի ապօրինի ծնունդ DOST-ը չանցավ Բուլղարիայի խորհրդարան։ Սա Էրդողանի հերթական պարտությունն էր եվրոպացիներից և եվրոպացիների հերթական հաղթանակը բարբարոս և աներես թուրքերի նկատմամբ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1306882659395680

    Կարդալ ավելին