• Անահիտ Բոստանջյան
  • Պիտի մի բան գրեմ՝ մուսաս եկել է, բայց ... խնդրում եմ, ինչպես ասում եմ, չնեղանաք, տոլկո նէ աբիժայտես, եթե անգամ, ինչ-որ մեկդ ասածներս կվերագրեք ձեզ .... Որպեսզի չնեղանաք, ուրիշին վերագրեք...Ուրիշի ցավը հիմա ուրիշի վրա չի ազդում....(միշտ էլ): Բայց, քանի որ կուտակվել է, պիտի գրեմ...Ես անկեղծ մարդ եմ...՞ուրեմն, այսպես, Ֆեյսբուկը սիրում եմ, որ չսիրեմ, էսքան հաճախ « վիստուպատ» չեմ անի.. Բայց միևնույն ժամանակ,մի բան ահավոր չեմ հավանում նրա մեջ, և դա առաջին հերթին վերաբերվում է նորից ու նորից մարդուն, մարդու՝ պահից օգտվելու տնաքանդ հատկանիշին...Լավ է, որ կա այս հարթակը՝ սիրտ ենք բացում, ասում, դատարկվում, ներկայանում նկարներով, մեր գործերով, երբեմն մեր դատողություններով.. Բայց հո չի՞ կարելի իսկապես շաաաաաաաաաատ լուրջ ընդունել այս հարթակն ու ամեն մեկն օգտվի պահից ու իրենը առաջ տանի, իր չկայացած երգը երգի 1. Կիսատ ոտանավորիչը իր գործեր մեջ հանկարծ հուլունք հայտնաբերի ու օրը հազար անգամ տեղադրի անկապ-անկապ ինչ-որ հանգավորումներ ու բանաստեղծի համբավ փորձի ձեռք բերել..Ախր դրա համար լուրջ, ՄԵԾ գրականության անտառը դեռ կանաչ է... 2. Բժիշկն անընդհատ իր դեղատոմսերն առաջարկի՝ հազար տեղ գրված և ցավ ու մահի դեմը չառած 3, Հավատացյալը էնքան եկեղեցի չգնա, ինչքան այստեղ ամբողջ օրը հավատից խոսի, ֆեյսբուկը դարձնի եկեղեցի...«Չափից ավել ալվ չէ ոչինչ. իմաստունն է ասել, ես չէ... 4, Քաղաքական գործիչը հերիք չի միլիոն ամբիոնից խոսում, խոսւոմ, խոսում, խոսում, խոսում է (կապ չունի գրագետ թե անգրագետ, համով թե անհամ), այստեղ էլ է անընդհատ գրում գրում գրում գրում գրում ( կապ չունի տառասխալներով թե անտառասխալ) և հոգնեցնում... 5Մեղր ծախողը իր մեղրի ռեկլամն է անում՝ էժան կտամ, լա՜վը կտամ...ու դնում պատիդ պատդ շիրոտում.. 6.Ունք հանողը ունքեր է նկարում ու կապիկից քիչումիչ տարբերվող աղջիկներից գեղեցկուհի դարձրած աղջիկների նկարներ՝ ես հրաշագործ եմ , առաջ եկեք..(մտքում էլ ապագափողերը հաշվում) 7.Տան վերանորոգիչը ռեմոնտի ռեկլամ է անում, դնում պատիդ ...գինն էլ վրեն... 8 Հազար տարվա տնային տնտեսուհին հրապարակախոսի իր հայտն է ներկայացնում...Տարիների հրապարակախոսին համահավասար ու մի բան էլ առաջ անցած... Համարձակ, անվարան, ռիսկով... 9.Բա Ֆբ ից հեղինակ ճանկող հրատարակիչները....Ավելի լավ է այս մասին չխոսեմ... 10. Բա հայերենի աղավաղումներն ու աղավաղումների տակ «մտնող» լայքերը... 11 Բա ափաշկարա ուզվորությունը....Ով ումից կարող է...Իսկ իսկապես կարիք ունեցողները լռում են.. Մի խոսքով մրցավազք.... Տգեղ մրցավազք... Էլ չշարունակեմ...Հերիք է... Քանի կա, օգտվեմ» սկզբունքով Ֆբ մտած օգտատերերի, «մենաշնորհն» է սա ու գեղեցիկ չէ: Ինձ,անձամբ, ահավոր դուր չի գալիս..Այստեղ ես տեսնում եմ առաջին հերթին մարդկային հոգու ահավոր ընչաքաղցություն..Միթե սա էլ է ոգու սովի մի դրսևորում, որի մասին ահազանգում էր Վարպետը...«Ես ձեզ ասում եմ կգա ոգու սով».. Մի, նեղացեք, ես սիրում եմ բոլորիդ ու բարի եմ բոլորիդ նկատմամբ, բայց...Դրա փոխարեն մտածեք՝ գուցե կա՞ ճշմարտություն ասածներիս մեջ: Խոնարհվում եմ բոլոր նրանց առաջ, ովքեր պարզապես հիանալի են դրսևորում իրենց այստեղ, այնպես հիանալի ու չափված-ձևված, ինչպես կյանքում...Դե, ախր, չափը հրաշք բան է...Մարդուն գեղեցկացնող ամենաիրական «պլաստիկան..» Կներեք, չակերտներ չեմ դրել , որտեղ պետք էր....Չափի մեջ եմ մնացել.. ԱՆԱՀԻՏ 26.01-2016Թիֆլիս Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.bostanjyan/posts/1100931036607832 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն