Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Նարեկ Մինասյան
  • Ընտրություններն ու արդյունքների հետ կապված արձագանքները ևս մեկ անգամ հաստատում են, որ Հայաստանում զուգահեռ գոյություն ունեն մի քանի իրականություններ, որոնց ներկայացուցիչները ոչ միշտ են պատկերացնում մյուսների կարիքները, պատկերացումները:  Facebook-յան իրականությունը (ակտիվ օգտատերերի կողմից ձևավորված) միջին վիճակագրական հայաստանցու իրականություններից շատ ավելի կտրված է... Շատերը, անգամ որոշ քաղաքական գործիչներ, մոռանում են, որ ՖԲ-ն միայն սոցիալական գործիք, և չպետք է դառնալ դրա գերին՝ լայքերի ընտրարշավներ ու հեղափոխոխություններ անելով... #Հետընտրական Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.minasyan.3/posts/1366191103424630 ...

    Կարդալ ավելին
  • ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության ձգձգումն արդեն իրոք ծիծաղելի է: Նախորդ անգամ Նազարբաևի բացակայությունը, այս անգամ Լուկաշենկոյի բացակայությունը հնարավորություն չեն տվել որոշում կայացնել նոր քարտուղարի թեկնածության հարցում: Սա թերևս խոսում է այն մասին, որ որպես կենսունակ կառույց ՀԱՊԿ-ը դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու, իսկ ինստիտուցիոնալ առումով ցանկացած համեմատականը ՆԱՏՕ-ի հետ անիմաստ է: Քանի դեռ ՀԱՊԿ ներսում առկա են ինտրիգներ, իսկ պետությունները չեն կարողացել գտնել իրենց ընդհանուր շահը, դեմարշերի այս "մշակույթը" դեռ երկար կշարունակվի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՀԱՊԿ շրջանակներում մենք փորձել ու փորձում ենք օգտվել ընձեռնվող հնարավորություններից և, բնականաբար, մեր անվտանգության ապահովման հարցում, մասնավորապես՝ Ադրբեջանից եկող սպառնալիքի մասով, մեր հույսը հենց մենք ենք: #ՀԱՊԿ #Հայաստան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.minasyan.3/posts/1279187185458356 ...

    Կարդալ ավելին
  • Օրերս Հայաստան էր այցելել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը։ Նախ նշեմ, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտն Առաջին խաչակրաց արշավանքից հետո ձևավորված հոսպիտալիերների կրոնական-բարեգործական եղբայրություն է։ Ներկայումս Մալթական Ուխտն աշխատում է 90 երկրներում և զբաղվում է բարեգործությամբ, ունի բազմաթիվ հիվանդանոցներ, կլինիկաներ, հաշմանդամների և տարեցների համար նախատեսված կենտրոններ և այլն։ Մեր որոշ լրատվականներ (այդ թվում՝ հայտնի հեռուստաալիքներից), սակայն, ասպետական այս միաբանությունը նույնացրին Մալթայի Հանրապետության, իսկ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգին՝ Մալթայի նախագահի հետ։ Ցավալի է, բայց մեդիա դաշտում, իրոք, շատ անելիք կա․․․ #ՄալթայիԻնքնիշխանՈւխտ #ԶԼՄ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.minasyan.3/posts/1214632458580496 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի դիտարկում Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման հետ կապված. 1. Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ում նոր մոտեցումների անհրաժեշտության գիտակցումը կիսում են նաև իշխանությունները, 2. Պաշտպանության նախարարության ղեկավարումը ռազմական թևից տեղափոխվում է քաղաքացիական թև, ինչը բավական կարևոր է զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության և, ընդհանրապես, բանակի թափանցիկության ապահովման և ժողովրդավարացման տեսանկյունից,  3. Բանակի խնդիրների մի մասը համարվում է հենց կառավարչական բնույթի, և նորանշանակ նախարարը՝ որպես տեխնոկրատ գործիչ, խնդիր ունի, իր փորձի վրա հիմնվելով, այդ ուղղությամբ գրանցել հստակ առաջընթաց, 4. Նոր նախարարը պետք է գործի բավական ճկուն՝ մի կողմից ՊՆ-ում արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու, մյուս կողմից՝ համակարգի հնարավոր ցնցումները կանխելու համար, 5. ՊՆ տեղափոխելով քաղաքացիական ոլորտից՝ նոր նախարարը կարող է առավել անկաշկանդ գործել, քանզի գեներալիտետի նկատմամբ չունի որևէ պարտավորություն, ոչ էլ կապվածություն նրա հետ: #ՊՆ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.minasyan.3/posts/1195550573822018 ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետի և որոշ նախարարների փոփոխությամբ իշխանությունները փորձում են լուծել մի քանի խնդիր՝ - Որոշակիորեն մեղմել հանրության շրջանում առկա լարածությունը, ինչպես նաև փոքրացնել սոցիոկրիտիկ զանգվածը: - Թեկուզ մասամբ բավարարել հանրության շրջանում առկա փոփոխությունների լուրջ ակնկալիքները, որոնք ձևավորվել և խորացել են ապրիլյան պատերազմի և հուլիսյան իրադարձությունների արդյունքում: - Մինչև 2017թ-ի խորհրդարանական ընտրություններ ապահովել տնտեսության՝ թեկուզ ցուցանիշային որոշակի բարելավում: Հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանն իր բնույթով ընդգծված տեխնոկրատ գործիչ է, այդ միտումը բավական շուտ կնկատվի: - Թիմի ներսում ուժերի վերադասավորում. գաղտնիք չէ, որ նույն ՀՀԿ ներսում առկա են ինչպես տարբեր ճամբարներ, այնպես էլ առանձին անձանց ամբիցիաների բախումներ, ինչն անհրաժեշտ է պահել վերահսկողության տակ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.minasyan.3/posts/1175237135853362 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում փորձագիտական (մասնավորապես՝ քաղաքագիտական և իրավագիտական) շրջանակները դեռևս միասնական մոտեցում չունեն մեր արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր առանցքային հիմնախնդիրների հետ կապված: Դրա վառ և ցավոտ օրինակներից մեկը թերևս Արցախի անկախության հիմնախնդիրն է: 25 տարի է անցել, սակայն դեռևս բանավիճում ենք՝ Արցախն անկա՞խ է, թե՞ ՀՀ-ի մաս: Կարծիք կա, որ այդ անորոշությունը ժամանակին թողնվել է դիտմամբ՝ մեր դիվանագետներին մանյովրելու լրացուցիչ հնարավորություն տալու համար (դրա արդյունավետության մասին դատեք ինքներդ):  Հաշվի առնելով բանակցային գործընթացի և որոշ միջազգային դերակատարների ակտիվացումը՝ կարծում եմ անհրաժեշտ է կողմնորոշվել և դուրս բերել հիմնավորված և քննադատությանը դիմացող այն միասնական մոտեցումը, որը պետք է ներծծված լինի նաև մեր բանակցային դիրքորոշման մեջ: #Արցախ_բիզիմդիր Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.minasyan.3/posts/1170140846362991 ...

    Կարդալ ավելին
  • ԼՂՀ ճանաչման նախագծի հետ կապված, չգիտես թե ինչու, նկատվում են լուրջ սպասումներ, սակայն, ավելի քան անկնհայտ է, որ նախագիծն արժանանալու է իր նախորդների ճակատագրին՝ ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությունը դեմ կքվեարկի նախագծին: Մի քանի դիտարկում ԼՂՀ ճանաչման վերաբերյալ. 1. ԼՂՀ ճանաչումը հանդիսանում է Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Հայաստանի հիմնական գործիքներից մեկը, որը մինչ օրս բանակցային գործընթացի համատեքստում մեր կողմից ներկայացվել է որպես զիջում: Այս գործիքը միայն մեկ անգամ կարելի է կիրառել, և ասել, որ դրա կիրառման պահը եկել է, սխալ կլինի: Այսօր օրակարգում ՀՀ-ԼՂՀ ռազմատեխնիկական փոխօգնության պայմանագիրն է, որի կարևորությունը ևս փոքր չէ:  2. ԼՂՀ ճանաչումը կհաստատի նաև Ադրբեջանի այն պրոպագանդիստական թեզը, թե Հայաստանը փորձում է դուրս գալ բանակցային գործընթացից: Բանակցային գործընթացից դուրս գալու պարագայում ամենահավանական զարգացման սցենարն Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելն է: Ուստի առավել քան ակնհայտ է, որ բանակցային փակուղում հայտնվելու կամ Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ ագրեսիայի պարագայում ԼՂՀ ճանաչման ակտը կընդունմի մի քանի ժամվա ընթացքում: 3. ԼՂՀ ճանաչումը չպետք է լինի ինքնանպատակ: Արդեն իսկ գոյություն ունի նման բավական բացասական նախադեպ՝ Հյուսիսային Կիպրոսը, որը ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից (արդեն շուրջ 30 տարի): Հյուսիսային Կիպրոսի օրինակը բավական լավն է, որպեսզի մտածենք այն ուղղությամբ, թե ո՞րն է ճանաչման հաջորդ քայլը: Ի՞նչ է տալու ԼՂՀ ճանաչումը: Այսօր ՀՀ-ն կամ ԼՂՀ-ն արցախահայության համար ի՞նչ չեն կարողանում անել, որ ճանաչելուց հետռ կարող են միայն անել: Քանի դեռ չկան այս հարցերի պատասխանները, ճանաչում-չճանաչում խաղալը միայն արժեզրկում է հարցը: P.S. պաթոսը հետաքրքիր բան է, բայց ռացիոնալիցմը պետք չէ կորցնել՝ առավել ևս նման բարդ իրավիճակում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.minasyan.3/posts/1090515594325517?notif_t=close_friend_activity¬if_id=14623580091 ...

    Կարդալ ավելին
  • Մինսկի խումբն իր հերթական լղոզված ու չհասցեագրված հայտարարությունն արեց, իսկ պարոն Ուորլիքն իր կոլեգանիերի հետ պատրաստվում է հանդիպել միայն երկուշաբթի օրը: Մինսկի խմբում կամ իրոք չեն պատկերացնում իրավիճակի ողջ բարդությունը կամ իրենց են չհասկացողի տեղ դնում: Նվազագույնը, որ նրանք պետք է անեին, րոպե առաջ տարածաշրջան այցելելն էր: Ադրբեջանի այս հերթական արկածախնդրությունը ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրության, ԵԱՀԿ ՄԽ կողմից Ալիևի նախկին քայլերի ոչ ադեկվատ արձագանքի ուղղակի հետևանքը: Միջազգային հանրությունը և ՄԽ համանախագահները հավասարաչափ պատասխանատվություն են կրում ցանկացած զոհի և թափված արյան համար: ‪#‎NKpeace‬ ‪#‎KarabakhNow‬ ‪#‎ՄինսկիԽումբ‬ ‪#‎ԵԱՀԿ‬ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.minasyan.3/posts/1069683163075427?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=145960 ...

    Կարդալ ավելին
  • Դաշնակների կոալիցիա մտնելը, չգիտես ինչի դարձելա որոշակի զանգվածային "հիասթափության" առիթ և նրանց անսկզբունքայնության մեջ մեղադրելու պատճառ:  Նույն քննադատները մոռանում են, որ քաղաքական դաշտում գործում է միայն մեկ կարևոր սկզբունք՝ "քաղաքական նպատակահարմարություն" և որևէ կուսակցության սկզբունքայնությունը պետք է դիտարկել հենց դրա շրջանակներում:  Ի դեպ. Կուսակցությունների քաղաքագիտական հազարավոր սահմանումներում առկա է մի կարևոր ընդհանրական մոտեցում՝ "Կուսակցությունը համանման քաղաքական հայացքներ ունեցող անձանց խումբ է, որի հիմնական նպատակն է հասնել իշխանության, մասնակցել որոշումների ընդունման գործընթացին և փորձել պահպանել իշխանությունը": Դաշնակների գործելաոճը լիովին համապատասխանում է թե՛ սահմանմանը և թե՛ քաղաքական նպատակահարմարությանը: Այլ հարցա հաշվարկները երկարաժամկե՞տ են, թե՞ ոչ... Նյութի աղբյուր`https://www.facebook.com/narek.minasyan.3/posts/1031785643531846 ...

    Կարդալ ավելին
  • Արդյո՞ք արդարացի կամ ժողովրդավարական է այն, որ հիմա ԵԽԽՎ-ում քննարկվում են Արցախին վերաբերող բանաձևի նախագծեր, սակայն ԵԽԽՎ-ն չի ապահովել Արցախի ներկայացուցիչների մասնակցությունն այդ քվերակություններին:  Ինչու՞ ճչանաչված Հյուսիսային Կիպրոսին կամ Կոսովոյին առնչվող խնդիրների քննարկման ժամանակ նույն ԵԽԽՎ-ն թույլատրում էր նրանց ներկայացուցիչները մասնակցությունը, իսկ Արցախի դեպքում դա հնարավոր չէ... Ցավոք, ԵԽԽՎ կողմից չեն պահպանվում անգամ իր իսկ սահմանած սկզբունքները, ինչը խոսում է կառույցի բարեփոխման անհրաժեշտության մասին... ‪#‎ԵԽԽՎ‬ ‪#‎Արցախ‬ ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն