Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Կարեն Ավագյան
  • Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը վերաբերյալ մեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի մասով ասեմ հետևյալը. իհարկե և՛ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի, և՛ արդեն իսկ հայտարարություններ տարածած մյուսների մտադրությունները՝ մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, դրական են ընտրական գործընթացի տեսանկյունից։ Սա փաստ է։ Հիմա չեմ կարծում, թե ամենաարդյունավետ աշխատանքն է անընդհատ քննարկել նախկին բանավեճերն ու զարգացումները. մտել ենք լրջագույն քաղաքական գործընթաց, հիմա արդեն մրցելու ենք մեր գաղափարներով, ապագայի մեր ծրագրերով ու արդյունավետ գործելու հնարավորություններով։ Սկսվում են քաղաքական պրոցեսներ, որոնք կընթանան քաղաքական տրամաբանությամբ։ Մենք այդ աշխատանքով ենք հիմա զբաղված։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/avagyankaren/posts/1322209561186023 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր շնորհակալության միջազգային օրն է։ Ցավոք, հաճախ չենք նկատում թեկուզ աննշան առիթները, որոնց համար արժե երախտագետ լինել։ Չենք տեսնում այն մարդկանց, որոնք, շատ դեպքերում մնալով աննկատ, հսկայական աշխատանք են կատարում։ Մենք պետք է կարողանանք ավելի արմատավորել շնորհակալության և երախտագիտության մշակույթը, սովորենք շնորհակալ լինել մեր շրջապատում եղած ամեն դրականի համար։ Պետք է կարողանանք թոթափել բարդույթներն ու ավելի հաճախ ասել շնորհակալություն բառը։ Ու անպայման շնորհակալության ու երախտագիտության մթնոլորտը կբազմապատկի մեզ շրջապատող դրականն ու լավը, բարին ու գեղեցիկը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/1314070065333306 ...

    Կարդալ ավելին
  • 2016 թվականը ծանր տարի էր։ Բարդ զարգացումներ աշխարհում, պատերազմներ, հաղթանակներ, պարտություններ, աղետներ։  2016-ը հեշտ տարի չէր նաև Հայաստանի համար։ Փորձենք ամփոփել անցնող տարին՝ իր լավ ու վատ, ցավոտ ու հուսադրող կետերով՝   • 2016-ին ԵԱՏՄ նախագահությունն անցավ Հայաստանին, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարումը ստանձնեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։  • Ապրիլյան քառօրյա պատերազմ, ցավալի զոհեր, հերոսական դրվագներ, համազգային համախմբում  • «Ավրորա» մրցանակաբաշխություն, մարդասիրական աներևակայելի օրինակներ, համաշխարհային մասշտաբի միջոցառում, որը հպարտության, վեհության զգացումներով լցրեց մեր հոգին ու ևս մեկ անգամ շեշտեց մարդու անսահման հնարավորությունների և ուժի մասին  • Հռոմի Պապի այցելություն Հայաստան՝ առաջին քրիստոնյա երկիր։ Պատմական իրադարձություն, որը ուներ քաղաքակրթական, համաքրիստոնեկան, քաղաքական նշանակություն • Հուլիս-օգոստոսյան ցավալի իրադարձություններ, որոնք վերլուծությունների, եզրակացությունների և հետությունների տեղիք տվեցին • Ռիոյի օլիմպիական խաղեր, օլիմպիական ոսկի ու օլիմպիական կրքեր, անարդար մրցավարություն, մեր մարզիկների փայլուն մասնակցություն • Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակ։ Հաճախ դժվար իրավիճակներում և բարդագույն տարածաշրջանային զարգացումներում Հայաստանն անցել է քառորդդարյա ճանապարհ։ Ձեռքբերումներով հանդերձ մենք շարունակելու ենք կայունությանը, ժողովրդավարությանը և զարգացմանն ուղղված ջանքերը: • Տարվա ընթացքում մենք ունեցանք մարդկային կորուստներ՝ մշակութային, գիտական, քաղաքական գործիչներ, որոնք մեծ ներդրում են ունեցել մեր անկախ հայրենիքի կերտման գործում • Տնտեսական բարեփոխումներ, նոր կառավարություն, նոր հույսեր, որոնցով մտնում ենք 2017 թվական Ամփոփելով տարին՝ մի բան անկասկած է. 2016-ի ամենակարևոր մարդը, մարդիկ, ինչպես և նախորդ բոլոր տարիներին, մեր անվտանգության երաշխավորը շարունակում են մնալ սահմանին կանգնած զինվորն ու սպան: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/avagyankaren/posts/1284230754983904 ...

    Կարդալ ավելին
  • Երիտասարդությունը կյանքի ամենակարևոր փուլն է։ Այս շրջանում են հիմնականում կուտակվում գիտելիքներ, փորձ, ստեղծվում կապեր, ձեռք բերվում ընկերներ։ Երիտասարդ տարիքում է դրվում այն ամենի հիմքը, որի վրա հետագայում կառուցվելու է մեր ապագան։ Արդյունավետ օգտագործեք այդ ժամանակը, նպատակային ծախսած ամեն մի վայրկյանը հետագայում բազմապատիկ վերադառնալու է։ Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ։ Եղեք առողջ, համարձակ ու չվախենաք ոչնչից։ Ցանկացած խնդիր լուծելի է, ցանկացած նպատակի կարելի է հասնել, եթե կա հավատ, ուժ ու համախոհների թիմ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/avagyankaren/posts/1217174598356187 ...

    Կարդալ ավելին
  • Փոխվում է ամեն ինչ. Կարեն Ավագյան: ...

    Կարդալ ավելին
  • Մենք բոլորս ուզում ենք ավելի լավ Հայաստան, ավելի լավ պետություն, ավելի լավ կյանք։ Հայաստանը մեծամասշտաբ փոփոխությունների փուլում է։ Իշխանությունների նախաձեռնած փոփոխությունների ալիքը մեծ ընդգրկում ունի, դրանք տարբեր ոլորտներում ու շերտերում են։ Լայնածավալ փոփոխությունները մեկնարկել են դեռևս անցյալ տարի սահմանադրական բարեփոխումներով, այժմ արդեն տեղափոխվում են քաղաքական, ընտրական, կառավարման, տնտեսական, պաշտպանական և բազում այլ համակարգեր։ Եվ ամենակարևորը՝ փոփոխությունները մոտեցումներում են՝ խնդիրներին լուծելու, աշխատելու, հարաբերվելու նոր մոտեցումներում։ Նոր մոտեցումներն անհրաժեշտություն են և ժամանակի պահանջ։ Վերջին տարիներին թե՜ Հայաստանում, թե՜ աշխարհում նոր մարտահրավերներ են, և դասական մոդելներն այլևս աշխատունակ չեն։ Քաղաքական, տնտեսական, կառավարման մշակույթները վերափոխման ենթակա են։ Զարգացումները ենթադրում են նաև նոր մարտա և ռազմավարություններ։ Հայաստանի համար հատկապես կարևոր է պաշտպանության ոլորտին նոր շունչ հաղորդելը։ Առանցքային են լինելու պաշտպանունակության խնդիրները, ռազմաքաղաքական դիվանագիտությունը, ռազմական կրթությունը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը, զինվորականների և մարտական գործողություններին մասնակցած անձանց սոցիալական հարցերը։ Բանակը, պաշտպանության ոլորտը մեր երկրի անկախության երաշխիքներից են և շրջադարձային բարեփոխումների, նոր շունչ ստանալու, նոր աշխատաոճ որդեգրելու կարիք ունեն։ Մեծերն ասում էին՝ եթե ուզում ես փոխել աշխարհը, սկսիր ինքդ քեզանից: Մենք բոլորս ուզում ենք ավելի լավ Հայաստան, ավելի լավ պետություն, ավելի լավ կյանք։ Եվ այս նպատակներին հասնելու համար նախ ինքներս պետք է դառնանք ավելի լավը՝ իշխանություն թե ընդդիմություն, լրագրող թե մտավորական, զինվորական թե ուսուցիչ: Մեր երազանքների Հայաստանը մեր փոխարեն ոչ ոք չի կառուցի: Ուրեմն սովորենք ապրել, աշխատել ու արարել միասին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/avagyankaren/posts/1172296336177347 ...

    Կարդալ ավելին
  • Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցով աշխարհի ինչ-որ ծայրից կրկին հիշեցրեց իր մասին։ Հավանաբար արդեն նկատելի է Վարդան Օսկանյանի քաղաքական ձեռնարկումների անհեռանկարայնությունը, ինչը ստիպում է Քոչարյանին երևալու ճիգեր գործադրել։ Հարցազրույց տալը, իհարկե, վատ չէ, պարզապես կան դեպքեր, երբ հարցեր են առաջանում. օրինակ փորձեցի մտաբերել, թե 2-րդ նախագահի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում, մինչև բաց ու հայտարարված քաղաքականության մեջ մտնելը, 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քանի՞ անգամ է հարցազրույց տվել, չկարողացա մտաբերել: Փորձեցի գտնել ամերիկայի պաշտոնաթող նախագահների հարցազրույցներ իրենց հետևորդների քայլերի մասին, շատ զուսպ վիճակ էր, հատուկենտ, այն էլ ընդգծված ոչ պարբերաբար: Մեր դեպքում, կարծում եմ, նորմալ է, ավանդույթներ ձևավորելու համար դեռ ժամանակ պիտի անցնի... Հարցազրույցի մասին: Գուցե սխալվում եմ, բայց քողարկված չարախնդություն տեսա: Փաստերի սելեկտիվ ընտրությունը գոնե թե դա է վկայում: Անբարենպաստ գործոններ են թվարկվում, որ աչք է ծակում. մատնանշում է՝ «ԼՂ հարցով միջազգային կազմակերպությունների մի քանի տհաճ բանաձեւերը եւ զեկույցները», բա մի քանի շատ հաճելի բանաձևերն ու զեկույցնե՞րն ուր են: Մատնանշում է. «մեր երկիրը շրջանցող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծումը», կընդունեի, եթե սա ասվեր Բաքու-Ջեհյանը կամ Ադրբեջանը Կարսին կապող երկաթուղին Հայաստանով անցկացրած գործիչը: Եվ մշտական «հաղթաթուղը». «այն տարիներին երկիրը ինտենսիվ զարգանում էր, մենք առաջ էինք անցել Ադրբեջանից..»: Այստեղ միանգամից հարց է առաջանում՝ ինչո՞վ. համեմատե՛ք այն ժամանակվա տնտեսական աճերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, համեմատե՛ք աշխատավարձերի մակարդակը, համեմատե՛ք տնտեսական միջավայրի պարամատրեր ու նորից ասեք՝ ինչո՞վ՝ բարեխումներո՞վ, ազատություններո՞վ, հա իհարկե, այն տարիներին մենք ավելի քիչ կայքեր ու սոցիալական ցանցեր էինք փակել, քան Ադրբեջանում, դրանում համաձայն եմ... Նախագահները կառավարում են, իրենց ժամկետը լրանալուց հետո զբաղվում որևէ հանրօգուտ գործով, մտածում երկրին օգուտ տալու մասին։ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներում պետք է որ տեսանելի դառնան կառուցողական նոտաներ, տրամաբանությունը դա է հուշում։ Ես դեռ հույս ունեմ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/avagyankaren/posts/1140052209401760 ...

    Կարդալ ավելին
  • Ես այս պահին հանդես եմ գալիս որպես բժիշկ, իմ և իմ բժիշկ ընկերների անունից։ Բժիշկները ցանկացած իրավիճակում՝ պատերազմ, խաղաղ պայմաններ, տարերային աղետ, ունեն մի առաքելություն՝ փրկել մարդկային կյանքեր։ Նրանք իրենց մասնագիտական պարտքն են կատարում։ Նրանց համար որևէ նշանակություն չունի՝ վիրաբուժական սեղանին կամ հիվանդի աթոռին ով է, ինչ ազգության, ինչ կրոնի, դավանանքի, քաղաքական կամ քաղաքացիական հայացքների, նրանք ունեն ընդամենը մեկ խնդիր՝ թեթևացնել մարդկային ցավը, փրկել կյանքեր։  Նույն բժիշկներն այս պահին օգնություն են ցույց տալիս Պավել Մանուկյանին, նրա որդուն, վիրավոր մյուս զինյալներին։  Խնդրում, հորդորում, պահանջում ենք բաց թողնել պատանդ վերցված բժիշկներին։ Պետք չէ ավելորդ լարել իրավիճակը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/1102450049828643 ...

    Կարդալ ավելին
  • Շատ բան կարելի է ասել վերջին օրերի իրադարձությունների մասին։ Բայց այս պահին միայն՝ շուտափույթ ապաքինում Պավել Մանուկյանին, նրա որդուն և ոստիկանին։ Խնդրում-հորդորում ենք ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բոլոր վիրավոր անձանց թույլ տալ օգտվել բժշկական օգնությունից և հետագա բարդություններից խուսափելու համար հետևել իրավապահ մարմինների կոչերին։ Այլևս ոչ մի կաթիլ արյուն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/1102417896498525?notif_t=close_friend_activity¬if_id=14696026788183 ...

    Կարդալ ավելին
  • Ստամբուլի արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը ամոթ, զայրույթ ու վիրավորանք է առաջացնում։ Ուզում եմ հասկանալ Աթեշյանի նամակի դրդապատճառները։ Սա նրա հոգու խո՞սքն է։ Եթե այո, զարմանալի ու ապշելի է, որ այդպես մտածող հայ կա աշխարհի երեսին։ Ու նման հայը ոչ ավել, ոչ պակաս արքեպիսկոպոս է։ Գուցե մարդուն ստիպե՞լ են, սպառնացե՞լ։ Թեկուզ այս դեպքում նման բովանդակությամբ նամակն արդարացված չէ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/avagyankaren/posts/1067690449971270 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/x3cwc9LbBSwds3XI5wNP.png

    Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները: Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա: Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1227951447242067

    Կարդալ ավելին