• Հովիկ Չարխչյան
  • Մենք մի այսպիսի բառ ունենք` «հոգեպահուստ»: Խոսքն այս դեպքում խնայված միջոցների մասին է: Բայց ի՞նչ կապ ունի հոգին թաքցված փողերի հետ: Սրա բացատրությունը կարելի է գտնել հնագույն հավատալիքների մեջ: Մեր նախնիները կարծում էին, թե մարդու հոգին մարմնի վրա տեղադրված է պարանոցի շրջանում, երկու անրակների միջև ընկած փոսիկում: Ու քանի որ շատերն իրենց գումարը պահում էին ծոցում` «հոգուն» մոտիկ կամ վզից կախ տված քսակում, այդ պատճառով էլ դա կոչվեց հոգեպահուստ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1575498535818806&set=a.133225563379451.12774.100000760256639 ...

    Կարդալ ավելին
  • Սա այն չարաբաստիկ տրոլեյբուսն է, որ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին շրջվեց ու ընկավ Երեւանյան լիճը` տասնյակ մարդկանց մահվան պատճառ դառնալով:    Նյութի աղբյուր՝ https://charkhchyan.wordpress.com/2013/11/04/%D5%B9%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D5%BD%D ...

    Կարդալ ավելին
  • Մատենադարանի դիմաց տեղադրված Մաշտոցի և Կորյունի քանդակներն իրենց նախնական տարբերակում այս տեսքն են ունեցել: Քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1044076108961054&set=a.133225563379451.12774.100000760256639& ...

    Կարդալ ավելին
  • Պորտաքարի մասին հավանաբար շատերդ գիտեք: Այն գտնվում է Սյունիքում: Իրենից ներկայացնում է քարե կոնաձև ելուստ: Համաձայն ժողովրդական հավատալիքների, քարն օժտված է պտղաբերելու և բեղմնավորելու գերբական հատկությամբ: Ամուլ կանայք այստեղ գալով և պորտով հպվելով քարին՝ հավատում էին, որ վերագտնելու էին մայրանալու կարողությունը: Այս լուսանկարն արված է 19-րդ դարի վերջին և պատկերում է հենց այդ ծեսը:             Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1041470139221651&set=a.133225563379451.12774.100000760256639& ...

    Կարդալ ավելին
  • 1915 թվականին, այդ սև օրերուն ամբողջ երկիր մը բնաջինջ եղավ, քարուքանդ եղան մեր եկեղեցիներն ու վանքերը և ամբողջ ժողովուրդ մը մահվան անդունդե գլորվեցավ անասելի տառապանքներու մեջ: Սակայն, սիրելի Հայեր, Աստված մեզ բոլորովին չլքեց, և ինչպես Քրիստոս երրորդ օրը մեռելներեն հարություն առավ, այնպես ալ Հայ ժողովուրդը երեք տարի հետո հարություն առավ և կոչվեցավ նոր կյանքի` գրեթե հրաշքի համազոր պայմաններու մեջ: 1915-ի Ապրիլին հաջորդեց 1918-ի Մայիսը: Եվ այնպիսի մեկ պահու, երբ երկրորդ եղեռն մը կսպառնար մեր վերապրող ժողովուրդին` Արևելահայաստանին: Մեր արյունաքամ ժողովուրդի զավակները մեկտեղեցան, բռունցքի մը վերածվեցին անխորտակելի և ստեղծեցին ու կոթողեցին Հայոց Պատմության երկրորդ Ավարայրը` Սարդարապատի ճակատամարտը: Հայ ժողովուրդը փրկվեցավ ստույգ մահե «Յուր քաջ որդոց սուրբ արյունով...»: Գիտեք` այսպիսով հռչակվեցավ Հայաստանի Հանրապետությունը` Մայիսի 28-ին: Հայոց պատմության անիվը վերջապես շրջվեցավ և Հայ ժողովուրդի առջև վերջապես բացվեցավ Սարդարապատի հաղթանակով` կյանքի նոր ճանապարհ: ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1039191422782856&set=a.133225563379451.12774.100000760256639&t ...

    Կարդալ ավելին
  • Իհարկե, ես գիտեմ իմ գինը, բայց ես գիտեմ նաև իմ թերությունները, և երբեք չեմ համարել, թե տիրապետում եմ բացառիկ մտավոր ընդունակությունների: Այսպես ասեմ՝ ես ունեմ ամեն բան, ինչ ինձ անհաժեշտ է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: Սիրում եմ ճանաչել նորը, ծանոթանալ նոր մարդկանց ու կրոնների հետ: Բայց գիտե՞ք, թե ամենաշատն ինչ եմ սիրում. զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին: ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1035567906478541&set=a.133225563379451.12774.100000760256639 ...

    Կարդալ ավելին
  • Նայեք այս լուսանկարի համեստ, խելացի տղային: Սա մեր հերոսն է: Մեր պատիվը: Մեր արժանապատվությունը: Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն է, ում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշան: Կռվեց մինչև վերջին փամփուշտը, իսկ հետո իրենց պայթեցրեց թշնամու հետ, որովհետև մեր զավակները քաջ լինելուց բացի նաև հպարտ երկրի զավակներ են ու ոչ մեկի գերին չեն: Ոչ թշնամու, ոչ բարեկամի: Պարտք մնացինք իրեն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1028253113876687&set=a.133225563379451.12774.100000760256639&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Նախորդ օրը երեկոյան Արարատի գործկոմի նախագահի աշխատասենյակում էինք: Վազգենը զանգեց: Ասաց, որ Նախիջևանի սահմանի ուղղությամբ ուշադիր լինեն, ուժեղացնեն հսկողությունը: Հաջորդ օրը առավոտյան իմացանք, որ Շուշին ազատագրվել է: Մարդիկ փողոց էին թափվել: Ով դաշտում էր՝ լուրն առել, գործը թողել ու շտապել էր գյուղ: Հետո հավաքվեցին գյուղի կենտրոնում: Ինչ-որ մեկը ոչխար բերեց: Մորթեցին զոհաբերելու նման: Գյուղամիջում վառած օջախի վրա միսը եփեցին ու մատաղի պես բաժանեցին տնետուն: Հաղթանակի համ ուներ: Հ. Չարխչյան Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1027995483902450&set=a.133225563379451.12774.100000760256639&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Կիսավեր Կեչառիսը: Անցնում են ամերիկյան որբանոցի սաները՝ ԱՄՆ դրոշը բռնած: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1026716610697004&set=a.133225563379451.12774.100000760256639&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • 1978 թվականի այս օրը՝ մայիսի 1-ին վախճանվեց Արամ Խաչատրյանը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1023808240987841&set=a.133225563379451.12774.100000760256639&type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն