• Մարիա Բարաղամյան
  • Հարգելի′ գործընկերներ, սիրելի′ համաքաղաքացիներ, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի հարևանությամբ գտնվող Վահագն Դավթյանի անվան զբոսայգում հատված ծառերի վերաբերյալ սոցիալական ցանցում քաղաքացի Գոհար Աբաջյանի հնչեցրած մտահոգության հետ կապված, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ մայթեզրի ծառերի հատումը իրականացվել է Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման ընկերության կողմից՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության դրական եզրակացության հիման վրա: Մինչ տվյալ ծառերի հատումը տեղում կատարվել է տեղազննում, որի արդյունքում պարզվել է, որ զբոսայգու հարակից մայթեզրում առկա թվով երեք բարդիների բնամասերն ամբողջությամբ փտած են, ծառերը գտնվում են խիստ վթարային վիճակում և հնարավոր է տվյալ ծառերի տապալման վտանգ: Ըստ այդմ, անվտանգության նկատառումներից ելնելով, բոլոր ագրոկանոններին համապատասխան իրականացվել են նշված ծառերի հատման աշխատանքները:  Ի դեպ, քաղաքացու կողմից հրապարակված լուսանկարները ևս ակնհայտ փաստում են, որ հատված ծառերն, իսկապես, եղել են փտած: Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ վերոնշյալ այգին, որը բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրով, գտնվում է մեր մասնագետների մշտական հոգածության ներքո և հատված ծառերի փոխարեն էլ, հերթական ծառատունկի շրջանակում, Արաբկիր վարչական շրջանի համապատասխան ծառայության կողմից կտնկվեն նոր ծառեր: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/maria.baraghamyan/posts/10208712476798222 ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ ավարտվեց Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ Երևանի քաղաքապետն անդրադարձավ հանգստյան օրերին Դավիթաշենում ապօրինի ծառահատման դեպքի առնչությամբ: «Դավիթաշենում տեղի ունեցածը որակում եմ, որպես վանդալիզմ։ Ծառերի հատումը ուղղակի անթույլատրելի է և երբեք չի արդարացվելու մեր կողմից։ Վերջիվերջո նման դեպքերում այլևս չպետք է սահմանափակվենք միայն վարչական տույժով. օրենքի շրջանակում ամենախիստ պատիժը պետք է սահմանվի այդ քաղաքացու նկատմամբ: Հանձնարարում եմ բնապահպանության վարչությունը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին Երևան քաղաքի ոստիկանության հետ համագորակցելով հայտնաբերել մեղավորներին և նյութերը փոխանցել դատախազություն :» #Դավիթաշեն #ապօրինիծառահատում Նյութի աղբյուր` https://www.facebook.com/maria.baraghamyan/posts/10208511450452689 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Կուսակցության Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով միաձայն որոշել է. Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող Տարոն Մարգարյանը,  2-րդ համարն է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը,  3-րդը՝ Հովիկ Մուսայելյանը: Այս մասին հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=10208478481068475&set=a.1079536317553.2012088.1500644493&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտն ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի, և վարչական տույժեր չեն կիրառվի: Իսկ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն: #կարմիգիծ #քաղաքացիներիհամար Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/maria.baraghamyan/posts/10208002603931844 ...

    Կարդալ ավելին
  •   Մի քանի հետաքրքիր փաստ Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհի մասին՝ 1. ճանապարհի երկարությունը 5 կմ, միջին լայնությունը՝ 24-28 մ: 2. տրանսպորտային հոսքերի անընդհատ երթևեկություն ապահովելու նպատակով կառուցվել է 270 մ երկարությամբ ուղեանց (էստակադա)՝ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով: 3. հիմնական ճանապարհը բաղկացած է երթևեկելի 4 գոտուց; 4. Արտաշատի խճուղու վրա կառուցվել է վերգետնյա հետիոտն անցում, որն առաջին անգամ Երևան քաղաքում ապահովված է հաշմանդամների համար նախատեսված վերելակներով; 5.հարակից բնակելի տների համար կառուցվել են նաև լրացուցիչ երթևեկելի գոտի և սպասարկման ճանապարհ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=10207675147265632&set=a.1079536317553.2012088.1500644493&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Աշխատանքային օրվա ավարտին Երևանի քաղաքապետի անակնկալ այցը «Սանիթեք» ընկերություն` ձնամաքրման աշխատանքների պատրաստվածության աստիճանը ստուգելու նպատակով։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=10207297754111039&set=a.2609989457925.2104460.1500644493&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Մեր հարգելի ու սիրելի բնակիչներ, տեղյակ եղեք վաղը` հոկտեմբերի 8-ին, մի քանի փակ փողոցների ժամային գրաֆիկի մասին. 1. Ժամը 07:00 - 23:00 սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում: 2. Ժամը 11:00 - 14:00 դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում: 3. Ժամը 13:00 - 23:00 դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/maria.baraghamyan/posts/10207090693054642 ...

    Կարդալ ավելին
  • Անդրադառնալով երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթություն ստանալու խնդրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ այդ ընտանիքներն աշխատակազմի հանրակրթության և սոցիալական ապահովության վարչության մշտական ուշադրության կենտրոնում են ու այս օրերին էլ համապատասխան աջակցություն է ցուցաբերվում, որպեսզի այդ երեխաները բոլորի հետ միասին սեպտեմբերի 1-ից հաճախեն դպրոց ու կրթություն ստանան: Բացի այդ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն այս տարի ևս մանկապարտեզներն ավարտող 10000 դպրոցահասակ երեխաներին տրամադրվել են անհրաժեշտ գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ, ինչն իր հերթին որոշակիորեն թեթևացնում է այդ մասով ծնողների բեռը:  Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=10206827834523343&set=a.1079536317553.2012088.1500644493&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Մինչ մենք պատրաստվում ենք ‪#‎ՀամովհոտովԵրևան‬ փառատոնին, Երևանում այսօր վերաբացվել է գյուղատնտեսական շուկան։ Շատ կարևոր մի նախաձեռնություն, քանի որ այն հնարավորություն է տալիս, որպեսզի գյուղական համայնքները բերեն հասցնեն իրենց բերքն ու բարիքը մայրաքաղաք և նորմալ սպառեն, իսկ մեր համաքաղաքացիները գնեն այդ ամենը մատչելի գներով։ Բոլորի կողմից սիրված գյուղշուկան կգործի ամեն շաբաթ և կիրակի օրերին։ Բերքառատ տարի մաղթենք համայնքներին։ Ապրեն բոլոր կազմակերպիչներն ու աջակիցները։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/maria.baraghamyan/posts/10206313774512164?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1465643747291963 ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ առողջապահության վարչության պետի հետ այցելեցինք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող Էդգարին և Ռոլանդին ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նվիրեցինք նոր հեռախոսներ, քանի որ տղաների հեռախոսները վնասվել էին ավտոբուսի պայթյունի ժամանակ: Նշեմ, որ շատ լուսավոր և պայծառ տղաներ են, ուրախ եմ, որ վերջին այցից հետո, արդեն այսօր ժպտում էին:  Շուտափույթ ապաքինում ենք մաղթում Ռոլանդին և Էդգարին, որ միասին գնանք Թումո Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=10206084687505132&set=a.1079536317553.2012088.1500644493&type=3&theater ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն