• Դավիթ Գևորգյան
  • Այսօր վերջնականապես համոզվեցի, որ պետք է օրենսդրական փոփոխություն լինի, ու ցանկացած աշխատանքի անցնելու համար պարտադիր պայման լինի IQ թեստը ու նվազագույն 80-90 գնահատականը։ Աշխատանքային հարցով մտել եմ մի դեղատուն։ Ներկայանում եմ, ասում եմ՝ ինչ հարցով եմ եկել և ասում եմ, որ հավանաբար այդ հարցով պետք է զրուցեմ տնօրենի հետ, ճշտում եմ՝ ինչպես կարող եմ դա անել։ Վաճառողուհին ինձ մոտավորապես «Բայց ավելի լավա ամառ, քան ձմեռ» կամ «Ես այս տարի ծիրան չեմ կերել» կարգի պատասխան է տալիս։ Բացատրում եմ, որ ես վաճառքի մենեջեր չեմ ու պատվեր չենք գրելու։ Մի տասը րոպե իմ ասածը ավելի մանրամասն բացատրելուց հետո զանգում է տնօրենին ու նրան ասում է իմ ասածի հետ իմաստով կապ չունեցող ինչ-որ բան։ Նույն գործողությունն անում է 3 անգամ։ Ամեն անգամ ասում է, որ ավելի լավ կլինի 4-5-ի կողմերը գամ, հնարավոր է՝ տնօրենն այնտեղ լինի կամ էլ մոտ օրերս մտնեմ, էլի հնարավոր է՝ այնտեղ լինի։ Տնօրենի համարը ինձ տալ չէր կարելի, նույնիսկ չէր կարելի այդ վաճառողուհու հեռախոսով հարց տալ տնօրենին։ Մոտ 40 րոպեում այդ «ինտելեկտուալ» աշխատողի միջոցով մոտ 20 րոպե հեռախոսով խոսացող խիստ զբաղված նրա տնօրենից չկարողացա ճշտել՝ նրանք համագործակցում են մեր ընկերության հետ, թե ոչ։ Իսկ մեր ընկերության բրենդները հնարավոր չէ չճանաչել, քանի որ դրանք ամենահայտնիներն են աշխարհում։ Դրա համար էլ 15-20 քմ-ոց դեղատունը կիսադատարկ էր, ու հասկացա, թե ինձնից առաջ մտած հաճախորդը ինչու էր բարկացած դուրս գալիս իմ մտնելու պահին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1320947864670053 ...

    Կարդալ ավելին
  • Ինձ համար ցավալի է, որ ԵԼՔ-ը կողմ քվեարկեց այս «ազդարարի» օրինագծին: Իրականում այս օրինագծում շատ վատ բան կա թաքնված: Այն պարզապես ևս մեկ գործիք է դառնում իշխանության ձեռքին՝ հնարավոր անհնազանդներին կամ կամակորներին կարգի հրավիրելու համար: Օրինակ՝ նախընտրական շրջանում կոռուպցիոն ռիսկեր ունեցող ցանկացած պաշտոնյա, եթե հանկարծ ջանասիրաբար չաշխատի կամ փորձի չեզոք դիրք գրավել գոնե, կարող է հանկարծ նրա մասին կաշառքի անանուն բողոք ստացվել, և այդ մարդը կձերբակալվի: Դե նախաքննությունը, քննությունը կարող են ամիսներ կամ տարիներ ձգվել, իսկ այդ մարդն այդ ընթացքում կալանավորված կլինի: Հետո կարող են հանգիստ ասել, որ մեղքը հնարավոր չեղավ ապացուցել ոչ բավարար ապացույցների պատճառով, նրան բաց թողել: Բայց դե իրականում նա իր պատիժը կրած կլինի: Իսկ ոչ ընտրական ժամանակաշրջանում կարելի է այսպես հարցեր լուծել, երբ կարիքը լինի: Այդ իրավիճակում հայտնվող բոլոր մարդկանց վիճակի համար պատասխանատու են լինելու բոլոր այն մարդիկ, ովքեր կողմ են սրան: Ես չէի ուզի, որ իմ կողմից շատ հարգված ԵԼՔ-ի անդամները լինեին այդ մարդկանց շարքերում: Կարծես թե այս քայլով մոտենում ենք մեր ոչ վաղ անցյալին, երբ մեկը նոր կենցաղային տեխնիկա կամ Վոլգա էր գնում, գոնե մի հարևան լինում էր, ով ծանր էր տանում դա ու գրում էր նրա վրա: Չեմ զարմանա, որ հաջորդ օրինագիծն էլ դրա հետ կապված լինի: ...

    Կարդալ ավելին
  • Երեկ «Ծառուկյան դաշինքից» ԿԸՀ եկածներից շատերը ասում էին, որ ներկայացված դիմումները իրենք չեն գրել, որ դրանք կեղծ են: Իրավաբան չեմ, բայց որքան գիտեմ կեղծ փաստաթուղթ ներկայացնելը՝ այն էլ նոտարի հաստատած, հանցագործություն է: Ամենաքիչը պետք է իրավապահները զբաղվեին այս գործով: Դե հակառակ կողմից էլ կարող էին պնդել, որ այդ փաստաթղթերը օրինական են: : Ինչը և արվեց: Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ասաց, որ իրավապահները կարող են հրաժարվողներին սուտ մատնության համար մեղադրանք ներկայացնել: Սա էլ ստացվում այլ հանցագործության մասին հաղորդում, որին մինչ այս պահը իրավապահները չեն արձագանքել: Իսկ ինքնաբացարկի այդ դիմումների կազմելու մասին նոտարի տված բացատրությունը շատ հետաքրքիր ու կարևոր կլիներ գործի համար: Հաստատ մի հասարակ քաղաքացի մի սովորական հարցով մի ստորագրություն ավել կամ պակաս դներ ինչ որ փաստաթղթի վրա՝ մեծ պատմություն կդառնար ու իրավապահների հետ դեռ շատ երկար ժամանակ խնդիրներ կունենար: Իսկ բոլորի առաջ այսպիսի հայտարարությունները մնացին անարձագանք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1261149317316575 ...

    Կարդալ ավելին
  • Տեսնենք՝ որ մի ուժն է ավելի անբարոյական լինելու ու օգտագործելու Հաց բերողի անունն իր ընտրական պայքարում, քաղաքական կեղտոտ խաղերի մեջ։ Արթուրը նախ քաղաքական այդ տեսակ պրոցեսներից հեռու էր մնում, մերժում էր ընտրությունները։ Բայց դա մի կողմ։ Ամենավերջին լկտիությունն ու անբարոյականությունն է ձայներ հավաքելու համար Հաց բերողի անունը օգտագործելը։ Արդար քննության, բժշկական փորձաքննության, մեղավորներին պատժելու պահանջին սատարելը լավ է, նույնիսկ անհրաժեշտ, բայց դրանից ավելին՝ ոչ։ Մի անցեք բոլոր սահմանները... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1203965679701606 ...

    Կարդալ ավելին
  • Մանր ու միջին բիզնեսից «քերելու»՝ հարկայինի հին ու բարի ավանդույթը շարունակվում է Վերջին երեք օրում ես 5 միջին ու դրանից փոքր տնտեսվարողից նույն բաղոքն եմ լսել. հարկայինի աշխատողները այցելում են տնտեսվարողներին և ասում, թե իրենց ոլորտում ինչ-որ ուսումնասիրություններ են իրականացրել, միջին աշխատավարձի թիվ են ստացել, և տնտեսվարողները պետք է բարձրացնեն գրանցված աշխատավարձերը, որպեսզի հարկային մուտքերն ավելանան։ Այդ խանութներում աշխատում է 2-4 աշխատող. պարզ է նրանց ծավալները։ Օրինակ՝ մի դեպքում ամսական 20 օր աշխատողը, որը ստանում է 70.000 դրամ (հենց այդքան էլ պայմանավորվել են աշխատանքի ընդունելուց) գրանցված աշխատավարձ ունի 90.000 դրամ։ Ուղղակի անցած տարի ստիպեցին իրականից ավել աշխատավարձ գրել, քանի որ բյուջեն չէր լցվում։ Իսկ նրանք ստիպել կարող են։ Նույնը հիմա է, ու էլի ասում են գոնե մի 20.000 ավել գրեք։ Այդ խանութներից մյուսում աշխատողները հենց սեփականատերերն են՝ ամուսիններ։ Աշխատում են երկուսով։ Օրական շրջանառությունը մոտ 20.000 դրամ է, եկամուտը մոտ 4000 - 5000 օրական։ Գրանցված աշխատավարձերը միասին մոտ 200.000 է, ասում են՝ դարձրեք գոնե 240-250 հազար։ Աշխարհի ոչ մի տնտեսագետ չի հասկանա, թե ինչպես է կարողանում այդ բիզնեսը գոյատևել, ու պատկերացրեք նրա վիճակը, երբ նրան ասենք այդ տնտեսվարողի նկատմամբ պետության կողմից հարկային ապօրինի ճնշման մասին։ Խանութները Նոր Նորքում ու Արաբկիրում են, բայց պարզեցի, որ ամբողջ Երևանում նույնն է։ Ստացվում է, որ միայն գեղեցիկ ճառեր էին, իսկ հին ու բարի ավանդույթները շարունակվում են. բյուջեն լցվում է մանր ու միջին բիզնեսից «քերելով»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1082723115159197 ...

    Կարդալ ավելին
  • Քանի դեռ շարունակում ենք իրականությունից կտրված լինել, տարբեր ոչ ցանկալի իրողություններ ու փաստեր հաշվի չառնելով գործել, այս ռեժիմը շարունակելու է դատարկել երկիրը բոլոր առումներով... Իսկ «չընդունվող իրականությունը» տարբեր ոլորտներից է՝ - ժողովրդի մեջ ավելի շատ ռաբիս ոճի երաժշտություն լսողներ կան, քան դասական - մեծ մասը սերիալ է նայում, հայկական սերիալներ - մարդիկ մուրաբան, պատշգամբը առաջ տալու թույլտվությունը կամ գոնե 90.000 դրամով աշխատանքը նախընտրում են ազնիվ ու խելացի թվացող դեմքերից ու հրաշալի ծրագրերից, իսկ այդ ընտրությունը անողներին չի կարելի հայհոյել - մոլեռանդ ռուսամետները պակասել են, բայց նրանք դեռ շատ են - մարդիկ զզվում են թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից, սակայն իշխանական հեքիաթին ավելի շուտ ու հեշտ կհավատան, քան ընդդիմադիր - փողով ու «քաշով» իշխանության հետ նույնիսկ կապեր ունեցող մեկը ավելի նախընտրելի կլինի, քան ազնիվ ու աղքատ ընդդիմադիրը Շարունակելի ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1068851699879672 ...

    Կարդալ ավելին
  • Կարեն Կարապետյանը եթե իրոք մտադրված է դրական փոփոխություններ իրականացնել, ապա նա պարտավոր է իր թիմի ցանկացած անդամի հանցավոր սխալի դեպքում միանգամից ազատվել նրանից ու օրենքի ամբողջ խստությամբ պատժել։ Վաղը կամ մյուս օրը եթե հանկարծ մամուլում կամ ինչ-որ քաղաքացու կողմից բարձրաձայնվի կառավարության որևէ անդամի կողմից ապօրինի գործողության մասին, ու Կարապետյանը լռի կամ արդարացնի, այդ դեպքում կփոշիանա նրա հետ կապված այս դրական ֆոնը, ու ժողովրդի աչքին նա կդառնա ավելի վատը, քան իր նախորդները... Տիգրան Սարգսյանից կամ առավել ևս Հովիկ Աբրահամյանից, մեծ հաշվով, ժողովուրդը դրական ակնկալիքներ չի ունեցել։ Իսկ հիասթափությունը միշտ ծանր նստում երկու կողմի վրա էլ... Հ.Գ. Կարծում եմ՝ պայթեցված շենքի գործարքի հետ կապված էլ նա պետք է ասելիք ու անելիք ունենա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1065985800166262 ...

    Կարդալ ավելին
  • Նենց չի, որ Ռուսաստանի դրոշի առկայությունն իմ սրտով է, բայց արհեստական փչվող ու հիմնականում արևմտագաղութացման կողմնակից մասսայի կողմից թմբկահարվող թեմա է: Տրամաբանական է ռուսական դրոշի առկայությունը, քանի որ ՀՀ տարածքում այս պահին կա ռուսական ռազմաբազա, որը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանում է: Այսինքն՝ Հայաստանի սահմանների պաշտպանությունը նաև ռուսական բանակն է իրականացնում, դա փաստ է՝ անկախ մեր դրական կամ բացասական վերաբերմունքից: Նույնքան հասկանալի կլիներ ցանկացած այլ երկրի դրոշ նույն պարագայում: Ու նշածս մասսայի համար մի հիասթափեցնող բան ասեմ նախապես ... Ռազմական շքերթի ժամանակ նաև «արևմտյան» դրոշներ են լինելու, ինչը նույնպես հասկանալի է ինձ համար: Այնպես որ անիմաստ մի փչեք դրոշի թեմայի փուչիկը ... Մեր հույսն ու մեր պահապանը հայ զինվորն է, հայոց բանակը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1026824487415727 ...

    Կարդալ ավելին
  • Գիշերը օդանավակայանում ուղղակի հրաշալի մթնոլորտ էր ... ժողովուրդը ցնծության մեջ էր՝ երգ ու պարով, զուռնա դհոլով մարդիկ եկել էին մեր հերոս մարզիկներին դիմավորելու: Կայանատեղիում, օդանավակայան տանող ճանապարհին մեկ երկու շարքով էին կանգնած մեքենաները՝ մի մասի վրա մեր եռագույնն էր ծածանվում: Ուղղակի պետք էր լինել այնտեղ զգալու այդ ամենը, բառերով հնարավոր չէ նկարագրել այն: Իսկ պաստառների, գրությունների ու նկարների մոտ 80%-ը օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանին էին նվիրված: Դե ինչ ուզում են թող անեն սպորտային միջազգային տականքները, Միհրանը տեսավ որ Հայաստանի համար նրա մեդալը ոսկե է, նա չեմպիոն է ... ու հուզմունքից արցունքները չկարողացավ զսպել: Ժողովուրդը մեր չեմպիոններին ու փոխչեմպիոններին արժանի կերպով դիմավորեց ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1008865902544919 ...

    Կարդալ ավելին
  • Սամվել Բաբայանի հարցազրույցին ծայրահեղական ու չափազանցված դրական կամ բացասական մոտեցումը սխալ է՝ ինչպես շատ այլ հարցերի դեպքում: Սխալ է թե նրա ասածներից տագնապային ու պարտվողական - հիստերիկ ենթադրություններ անելը, թե լուրջ չհամարելը՝ ասելով, որ քաղաքական ինչ ինչ նպատակներով են դրանք ասվել: Ինքս նրա արտահայտած որոշ մտքերի հետ համաձայն եմ, որոշների հետ՝ ոչ: Ամեն դեպքում չնայած շատ այլ հանգամանքների ու բացասական հարցերի, նա մեր ունեցած ամենալուրջ ռազմական գործիչներից է, Արցախյան ազատագրական պատերազմի ամենակարևոր դերակատարներից մեկը ու իմ կարծիքով ռազմական ոլորտում նրա խոսքը պարտադիր պետք է հաշվի առնել: Էականը՝ հատկապես այս հարցում, բացասական գնահատականների կամ կանխատեսումների հեղինակի անձը չէ, այլ այն, որ վերջում դրանք ճիշտ դուրս չգան: Բոլորս գիտենք, որ կա դրա հավանակնությունը՝ թե որքան դժվար է ասել ու եթե ջայլամային կեցվածք ցուցաբերենք, շատ հնարավոր է ճակատագրական լինի դա մեր ու հետագա սերունդների համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/949908995107277 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/qvmytUK0xT5aCPMMixu6.jpg

    Այսօր վերջնականապես համոզվեցի, որ պետք է օրենսդրական փոփոխություն լինի, ու ցանկացած աշխատանքի անցնելու համար պարտադիր պայման լինի IQ թեստը ու նվազագույն 80-90 գնահատականը։ Աշխատանքային հարցով մտել եմ մի դեղատուն։ Ներկայանում եմ, ասում եմ՝ ինչ հարցով եմ եկել և ասում եմ, որ հավանաբար այդ հարցով պետք է զրուցեմ տնօրենի հետ, ճշտում եմ՝ ինչպես կարող եմ դա անել։ Վաճառողուհին ինձ մոտավորապես «Բայց ավելի լավա ամառ, քան ձմեռ» կամ «Ես այս տարի ծիրան չեմ կերել» կարգի պատասխան է տալիս։ Բացատրում եմ, որ ես վաճառքի մենեջեր չեմ ու պատվեր չենք գրելու։ Մի տասը րոպե իմ ասածը ավելի մանրամասն բացատրելուց հետո զանգում է տնօրենին ու նրան ասում է իմ ասածի հետ իմաստով կապ չունեցող ինչ-որ բան։ Նույն գործողությունն անում է 3 անգամ։ Ամեն անգամ ասում է, որ ավելի լավ կլինի 4-5-ի կողմերը գամ, հնարավոր է՝ տնօրենն այնտեղ լինի կամ էլ մոտ օրերս մտնեմ, էլի հնարավոր է՝ այնտեղ լինի։ Տնօրենի համարը ինձ տալ չէր կարելի, նույնիսկ չէր կարելի այդ վաճառողուհու հեռախոսով հարց տալ տնօրենին։ Մոտ 40 րոպեում այդ «ինտելեկտուալ» աշխատողի միջոցով մոտ 20 րոպե հեռախոսով խոսացող խիստ զբաղված նրա տնօրենից չկարողացա ճշտել՝ նրանք համագործակցում են մեր ընկերության հետ, թե ոչ։ Իսկ մեր ընկերության բրենդները հնարավոր չէ չճանաչել, քանի որ դրանք ամենահայտնիներն են աշխարհում։ Դրա համար էլ 15-20 քմ-ոց դեղատունը կիսադատարկ էր, ու հասկացա, թե ինձնից առաջ մտած հաճախորդը ինչու էր բարկացած դուրս գալիս իմ մտնելու պահին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1320947864670053

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/RmHr3HLMoSfQuSO8U6cE.jpg

    Հայաստանի ունիկալությունը կայանում է նրանում,որ ի տարբերություն Հետսովետական մնացած երկրների,այս երկիրը միակն է,որտեղ հանրության պատկերացումները պետական գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ հասցված են մինիմումի։ Ասել կուզեմ՝ տեսլական չկա։ Ու սա տեղի չի ունեցել մի օրում,ավելի շուտ ձևավորվել է 25 տարվա քաղաքական իրողությունների հիման վրա։ Անցյալ տարի ապրլյան պատերազմի,հուլիսյան դեպքերի,դրան նախորդող՝ 2013-ի հայտնի մեկ գիշերվա ու 2015 «Ծառուկյան օպերացիայի» ժամանակ, «ինչու չի խոսում Սերժ Սարգսյանը» նախադասությունը եղել է լրատվականների,սոցիալական ցանցերի ու մամուլի առաջին էջերում։ Միջազգային պրակտիկայում,երկրում տեղի ունեցող ցանկացած ցնցումից հետո նախագահը անմիջապես դիմում է կոչով հանրությանը ու այդ խոսքը կարող է էական դեր խաղալ տրամադրություններ զսպման համար։ Որովհետև մարդիկ խոսքի սպասում են ու դրանից է շատ ժամանակ կախված նրանց հետագա վարքագիծը։ Ֆրանսուալ Օլանդի վարկանիշը ինչքան էլ ցածր լիներ,Էմմանունել Մակրոնի հաղթանակի ամենամեծ գրավականներից մեկն էլ արդեն նախկին նախա+գահի աջակացությունը ստանալ էր,որովհետև այստեղ գործ ունենք ինստիտուտի,ոչ թե անձի հետ։ Դառնանք Հայաստանին։ Հիմա պատկերացրեք 2013 թվականին Սերժ Սարգսյանը հայտրարարում է հանրաքվե՝ եԱՏՄ թե Եվրոմիություն։ Եվ Հայաստանի բնակչության 65 տոկոսը (եթե սխալ եմ ուղղեք) համաձայնվում է ոչ միայն դառնալ ԵԱՏՄ անդամ,այլև Ռուսաստանի երկրամաս։ Եթե կասկածում եք սույն դիագնոզին,կարող եք շրջել Հայաստանի մարզերում,քաղաքներում,ինչպես նաև մոնիտորինգ անել թե գերտերություններից և որ բևեռն է առավել ուժեղ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ՝ ժողովրդական լեզվով ասած՝ վիզ դրել։ Ապրիլյան դեպքերի ժամանակ,երբ ափալ-թափալ ամբողջ հայությունը լցվեց Ստեփանակերտի հրապարակներ, սահմանում թուրքերին թողած՝ հայ -հայ իրար էին մոռթում,մինչդեռ գոյություն ունի պետության անվտանգությունը կազմակերպող մեկ մարմին՝ բանակ,որը և լավ վատ կատարաում էր իր վրա դրված պատրականությունը։ եվ այլն։ Ու այս ֆոնին առանց այն էլ տարին 200 բառ խոսող Սերժ Սարգսյանը ենթադրենք կանգնում է ու ասում՝ «սիրելի ժողովուրդ՝անշուշտ ձեր ընտրությունն էր միանալ Ռուասաստանին,որով որ դուք վերջ դրեցիք յաբախտի ձեռք բերած անկախությունը։ Սիրելի կամավորներ,անշուշտ,ստիպված եմ ձեզ գնդակահարել,որովհետև եթե հրաման չեմ տվել գնալ սահման,դուք այդ քանի գլուխ ունեք,գնանք առաջնագիծ ու մայմունություն անեք։ Սիրելի Պավլիկ, 2008 թվականին,երբ ընտրատեղամասում ինձ համար դոշ էիր տալիս ու մարդ ծեծում,անշուշտ այդ ժամանակ ես պետք է քեզ մեկուսացնեի ասպարեզից,որ այսօր վաղը դու հանձը չառնես առանց այն էլ երկու ոտքից հիվանդ պետությանը անդամահատելու «ծանրագույն» գործընթացը»։ Դեհ չի խոսում մարդը,լուռ վերցնում է դրանք իր վրա,խոսի ինչ անի,՞ Լինչի դատաստանի ենթարկեն՞։ Եվ հիմա,երբ Հայաստանում դեսպանների աննախադեպ ակտվիություն է նկատվում,ԱՄՆ դեսպանը սկսել է խոսել միլիարդների ներդրումների,այն էլ որտեղ՝ էներգետիկ ոլորտում, Եվրոմիության դեսպանը սկսել է խոսել Հայաստանի անկախությանը սպառնացող իրական պատվիրատուին փնտրել,Սարգսյանը նորից լռում է։ Լռում է,ոչ թե նրա համար որ ասելիք չկա,այլ նրա համար,որ ցավոք սրտի մեր երկրում այդպես է չձևավորվեց խոսելուց առաջ գոնե մեկ րոպե մտածելու ավանդույթը։ Փոխարենը մեծանում է Հայաստանի վրա կատարվող խաղադրույքը։ Ռազմավարական դաշնակցի աշխարհաքաղաքական հոգեվարքը 2018-ին մտնելու է ամփոփիչ փուլ,որից երևի թե կսկսվի անկախ Ռուսաստանի ամենամեծ դեպերսիան (ընտրությունները ֆիկտիվ բնույթ են կրում,ավելի շատ համակարգի ճգնաժամ)։ Դեռ պարզ չէ ԱՄՆ-ի մետեցումը տարածաշրջանում կատարվող իրադարձություններին, սակայն միլիարդավոր գումարների մասին են խոսում, Սվիտալսկին չեղած տեղից յոթ միլիոն է քերում Հայաստանի համար ու անկախ Վահրամ Բաղդասարյանի բլթոցներից հայտարարում, որ ամեն դեպքում քաղաքական համագործակցություն է ստորագրվելու... Անշուշտ լուրջ կորուստ է Աշոտյանը,ով այսպիսի հարցերում կարողանում էր գոնե չնեղացնել դեսպաններին,սակայն ամպլուայի փոփոխությանը այլընտրանք չկար,իսկ կադրային սովը ստիպում է մնալ բաղդասարյանների հույսին։ Սա իհարկե նոր ֆորս մաժոռի հավանակությունը ոչ միայն չի քչացնում,միգուցե ինչ-որ տեղ բարձրացնում է,բայց ցավոք սրտի այլ տրաբերակ էլ կարծես չի մնում։ Հ.Գ. Ժամանակին Վանո Սիրադեղյանը, արդեն հետախուզման մեջ գտնվելու տարիներին ՀԺ-ի լրագրողի հարցին,թե ինչու այնուամենայնիվ հենց իր հանդեպ հետապնդումներ սկսվեցին,պատասխանել էր՝ «է, հա բա ում հանդեպ սկսվեր»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/262547627485637

    Կարդալ ավելին