• Վլադիմիր Գրիգորյան
  • Արցախյան հասարակությունը բազմաթիվ անգամ հրապարակային կերպով արտահայտել և արտահայտում է` Արցախի Հանրապետության շրջանների որոշ տարածքները Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելու հարցում իր ունեցած կարծիքը և դիրքորոշումը, որը միջազգային հանրությանը բազմաթիվ անգամ ներկայացվել և ներկայացվում է Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, հասարակական և քաղաքական գործիչների կողմից արված հայտարարությունների տեսքով:  Արցախյան հասարակությունը բազմաթիվ անգամ ունեցել է առիթներ, հայաստանյան և միջազգային տարբեր կառույցների կողմից, բաց կամ գաղտնի միջոցով իրականացրած սոցիալական հարցումներում արտահայտել իր կարծիքը տվյալ հարցի վերաբերյալ , որոնք տեղ են գտել տվյալ կառույցների կողմից ներկայացված զեկույցներում:  Արցախի Հանրապետության տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Արցախի Հանրապետությունում և միջազգային տարբեր հարթակներում կազմակերպված հանդիպումների և քննարկումներների ընթացքում, բազմիցս ներկայացրել են արցախյան հասարակության կարծիքը տվյալ հարցի վերաբերյալ, որոնք ևս տեղ են գտել միջազգային տարբեր կառույցներում ներկայացված զեկույցներում: Համադրելով բոլոր հայտարարությունները, զեկույցները և հանրային կարծիք արտահայտող հարթակներում հնչեցվող բոլոր կարծիքները և հայտարարությունները, միջազգային հանրությունը հստակ կարող է պատկերացում կազմել հարցի կարգավորման ուղությամբ արցախյան հասարակության ունեցած դիքորոշման մասին: Տեսնելով Ադրբեջանի Հանրապետության կողմից հրահրված ապրիլյան քառօրյա պատերազմը, նրա ընթացքում և դրանից հետո, նրա կողմից կատարած անմարդկային ոճրագործությունները, ռազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքների նորմերի կոպիտ խախտումները, որի մասին կարող են արձանագրել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչները և լսելով Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների հայտարարությունները, անդրբեջանական հասարակության ներսում հնչող հայատյաց կոչերը, կրկին անգամ վերահաստատվում է այն դիրքորոշումը, որ արցախյան հասարակության ֆիզիկական գոյության և իր ապագան ազատորեն տնօրինելու միակ երաշխիքը հանդիսանում է ազատ և անկախ պետության սահմանների պահպանումը և պաշտպանումը: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ինքնորոշման իրավունքի հիման վրա Սովետական Միությունից անկախացած և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի միջոցով իր որոշումը հաստատած արցախյան հասարակությունը, 2006 թվականի դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով, ընդունեց Արցախի Հանրապետության սահմանադրությունը, որով վերահաստատեց իր հավատարմությունը, 1992 թվականի հունվարի 6-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն խորհուրդի որոշումով ընդունած, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագրի սկզբունքները, և որի պահպանության համար, արցախյան հասարակության երկու սերունդները, արդեն ավելի քան 25 տարի է հերոսաբար և անձնական նվիրումով պաշտպանում են: Ադրբեջանի Հանրապետությունը և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծող ցանկացող միջնորդ պետությունների ղեկավարները, պետք է գիտակցեն, որ եթե նրանք իրականում ցանկանում են լուծել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խնդիրը` խաղաղ բանակցությունների միջոցով, ապա պետք է Արցախի Հանրապետության իշխանություններին, ուղղակի կերպով ներգրավել բանակցային պրոցեսներին, այդպիսով վերականգնելով եռակողմ բանակցությունների ձևաչափը:  Արցախյան հասարակությունը հավատում և վստահում է Արցախի Հանրապետության իշխանություններին, որոնք ընտրվել են Արցախի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանող, ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին և չափորոշիչներին համապատասխան ձևով, որը վկայում են նաև միջազգային և տեղական դիտորդների կողմից ներկայացված զեկույցները:  Առանց Արցախի Հանրապետության իշխանությունների բանակցություններին ուղղակիորեն մասնակցությանը, ցանկացած հարցի քննարկում և պայմանավորվածություն, հակամարտության կարգավորման վերաբերյալ, Արցախի Հանրապետության հասարկության համար իրավական հիմք ունենալ չեն կարող և դատապարտված են լինելու հերթական ձախողմամբ: Վերլուծելով ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքը և արդյունքները, որտեղ Ադրբեջանի Հանրապետությանը չհաջողվեց իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրների կատարումը, պատերազմից հետո` Արցախի Հանրապետության պետական կառույցների կողմից իրականացված և իրականացվող աշխատանքները, որոնցմասին պարբերաբար ներկայացվում են հաշվետվություններ, իշխանության ներկայացուցիչների կողմից արվող հայտարարությունները և հասարակության ներսում տիրող բարոյահոգեբանական վիճակը, կարելի է եզրահանգել միայն մեկ կարծիք: Արցախի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է դիմագրավելու և հակահարված հասցնելու Ադրբեջանի Հանրապետության կողմից հասցվող ցանկացած լայնածավալ ռազմական ագրեսիայի, որի կրկնությունը սակայն, այս անգամ, ողջ տարածաշրջանը մտցնելու է խորը և երկարատև պատերազմական գործողությունների մեջ: Տեսնելով տարածաշրջանում միջազգային հանրության կողմից իրականացվող և ապագայում նախանշած տնտեսական ծրագրերը` հասկանալի է դառնում, որ նման իրավիճակի զարգացումը, առաջնային կերպով վնաս է հասցնելու տվյալ ծրագրերի կատարմանը, որի մեջ ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրաված են Ադրբեջանի Հանրապետությունը և նրա իշխանությունները, տարածաշրջանում գտնվող հարևան բոլոր պետությունները և դրանցից բխող գերտերությունները, միջազգային տարբեր առևտրային կազմակերպությունները, իրենց ներկայացուցիչներով և ղեկավարներով:  Ի տարբերություն տվյալ պետությունների և նրանց իշխանությունների ներկայացուցիչների, արցախյան հասարակությունը և իշխանությունները ունեն կորցնելու միայն մեկ բան, Արցախի Հանրապետությունը, որի համար ողջ հայ ազգը պայքարել և պայքարելու է մինչև վերջին արյունը և ցենտը: Դրա վառ ապացույցն է արդեն 25 տարի շարունակվող պայքարի պայմաններում զարգացող անկախ և ազատ Արցախի Հանրապետությունը, որը ևս մեկ անգամ դիմակայեց ապրիլյան քառօրյա պատերազմում: Արցախի Հանրապետության վերդարձը, որպես բանակցային կողմ անխուսափելի է Ադրբեջանի Հանրապետության համար, հակառակը պատերազմն է, որը խառնելու է ողջ տարածաշրջանը իր ամբողջ միջազգային ծրագրերով: ՀԱՅԻ ՄԵՋ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԳԻՏԱԿՑՈՒՄ. ԿՈՐՑՆԵԼՈՎ ԱՐՑԱԽԸ, ՆԱ ԿԿՈՐՑՆԻ ՀԱՅ ԱԶԳԻ ԱՊԱԳԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vladimirgrigoryan/posts/1050531644995987?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Արցախի նոր սահմանադրությունը, ինչպես բազմիցս արդեն խոսվել է, չպետք է էապես տարբերվի ՀՀ մայր օրենքից, բայց և լինի Արցախի առանձնահատկություններից բխող, որի հետ միանշանակ պետք է համաձայնել: Արցախը գտնվելով փխրուն հրադադարի պայմաններում, ստիպված է պահի հրամայականի թելադրանքով՝ երկրի անվտանգության ու բարօրության նկատառումներից ելնելով, տարբեր բնագավառներում օպերատիվ քաղաքականություն վարել:  2015 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ, տարբեր հարդակներում հնչեցվել է Արցախում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը: Տարբերակներից մեկը՝ անցումն է կառավարման խորհրդարանական մոդելի, որն էլ իր հերթին ենթադրում է պետական համակարգի օպտիմալացում, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդարձակում, դատական համակարգի առավել կատարելագործում: Վերջինիս շուրջը հնչել են տարաբնույթ կարծիքներ, բայցևայնպես ֆավորիտի դիրքերում կարծես թե՝ խորհրդարանական Արցախի տարբերակն է:  Քննարկումների նյութ է դարձել նաև այն փաստը, որ 90-ականների սկզբներին Արցախում գործող խորհրդարանական կառավարման համակարգը իրեն լիովին չի արդարացրել, սակայն այս պարագայում պետք չէ մոռանալ այն հագամանքը, որ պարտադրված պատերազմի պայմաններում ձևավորված նորանկախ պետականության սահմաններում ծնունդ արած քաղաքական կառավարումը լիովին համահունչ էր իր ժամանակահատվածին, ուստի հիմք ընդունել այն և զուգահեռներ անցկացնել մերօրյա քաղաքական զարգացումների հետ, ըստ իս, ճիշտ չէր լինի:  Պետք է նշել, որ Արցախի Հանրապետությանը հաջողվեց 25 տարիների ընթացքում ձևաորել այնպիսի քաղաքական և հասարակական միջավայր, որտեղ հնարավոր է ազատ արտահայտել ցանկացած քաղաքական կարծիք, որի վառ ապացույցն է Արցախից քաղաքական վերլուծաբանների, քաղաքական կուսակցությունների, պատգամավորների և հասարակական ակտիվիստների կողմից պարբերաբար հնչող անձնական մեկնաբանությունները և տեսակետները ՀՀ և Արցախի հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ: Քաղաքական կարծիքի ազատ արտահայտման վերելքը ավելի ընդգծված տեղի է ունեցել վերջին իննը տարիների ընթացքում, որտեղ տեղի ունենալով երկու նախագահական և երկու ազգային ժողովի ընտրություններ՝ թեկնածուները բավական ակտիվ և սուր քննադատությունների միջոցով զբաղվել են քաղաքական և նախընտրական քարոզչության գործընթացներով, որը ամբողջովին տեղավորվում է հատուկ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելու մեջ, որը օգտագործվում է շատ երկրներում, քաղաքական գործիչների և կուսակցությունների կողմից, իրենց քաղաքական գործունեությունը և քարոզչությունը առաջ մղելու նպատակով: 2015 թվականի վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոշ քաղաքական ուժեր հասարակությանը իրենց քաղաքական ապագա ծրագրերը ներկայացնելով տեղեկացրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց որոշակի մոտեցումները և տեսակետները, որոնք իրենց մեջ ներառել են բավական մեծ շրջանակ՝ կառավարման մոդելի փոփոխություն, դատական համակարգ, տեղական ինքնակառավարման մարմիններ և այլն: Կառավարման մոդելի փոփոխության մոտեցումը և տեսականը եղել է այն, որ ելնելով Արցախի առանձնահատկություններից պետք է անցում կատարվի այնպիսի կառավարման մոդելի, որը իր հերթին պետք է նպաստի կառավարման ապարատի կատարելագործմանը, ավելի արդյունավետ օգտագործմանը և օպտիմալացմանը, իր հերթին բերելով բյուջետային խնայողությունների՝ հնարավորություն ընձեռելով տնտեսված գումարները ուղղել տնտեսության զարգացման մեջ, որով հնարավորություն կնձեռվի սոցիալական ավելի լայն ծրագրեր իրականացնել: Քաղաքական որոշ ուժերը 2015 թվականի խորհրդարանական ընրությունների նախընտրական քարորզարշավի ընթացքում ներկայացրել են նաև իրենց կոնկրետ տեսակետը, թե ինչպիսի կառավարման մոդել են ցանկանում տեսնել Արցախում: Սահմանադրական բարեփոխումների և տեսակետների շուրջ հասարակության խիստ մոտավոր և նախնական կարծիքը հասկանալու համար, կարելի է նաև որոշակի կերպով հիմք ընդունել խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքած այն կուսակցությունների ձայների հանրագումարը, որոնք ներկայացրել են հանրությանը սահմանադրական բարեփոխումների մասին իրենց որոշակի տեսակետները:  Ըստ ինձ Արցախի պարագայում ունենալով խորհրդարանական կառավարման մոդել, պետք է միանշանակ հաշվի առնել այն համգամանքը, որ Արցախը գտնվում է ակտիվ պատերազմական գործողություների վերսկսման ամենօրյա վտանգի առջև: Խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում, պետության հիմնական ղեկավարը հանդիսանում է կառավարության ղեկավարը, որը սակայն Արցախի պարագայում պետք է ունենա ավելի լայն լծակներ: Ելնելով Արցախի առանձնահատուկ իրավիճակից կառավարության ղեկավարին պետք է սահմանադրորեն ընձեռել հնարավորություն՝ օպերատիվ գործելու և որոշումներ կայացնելու, իհարկ է խոսքը չի կարող վերաբերվել պետության համար առանցքային նշանակություն ունեցող հարցերին, որը պետք է տեղի ունենա բացառապես հատուկ իրավական ընթացակարգերով: Հարկ եղած դեպքում օպերատիվ կարգով աշխատանքները համակարգելու նպատակով կառավարության ղեկավարը պետք է ունենա լիարժեք վերադասի կարգավիճակ՝ հանրապետությունում գործող բոլոր պետական կառույցներում և ունենալ հիմնականում այն իրավունքները և պարտականությունները, որոնցով օժտված է երկրի նախագահը, ըստ գործող սահմանադրությամբ:  Ունենալով խորհդարանական կառավարման մոդել հնարավորություն է ընձեռվում հասարակությանը ավելի ակտիվ ընգրկելու քաղաքական պրոցեսների և պետության ընթացքային կառավարման որոշ գործըթացների մեջ: Հերթական համապետական ընտրություններից բացի՝ երկու տարին մեկ, օրենքով նախատեսված կարգով, տեղի է ունենում կուսակցությունների համագումարներ, որտեղ ընտրվում է կուսակցության ղեկավարը, գործադիր մարմնը և քաղաքական որոշ ծրագրերը: Խորհրդարանական կառավարման մոդելում ազգային ժողովը ընտրում է կառավարության ղեկավարին և հաստատում կառավարության անդամներին: Կառավարության և նրա ղեկավարի՝ ոչ նպատակային աշխատանքների դեպքում, հասարակությանը հնարավորություն է ընձեռվում մինչև համապետական ընրությունների հերթական ժամկետը լրանալը, առանց ցնցումների , իրավական ճանապարհով, կուսակցական համագումարների միջոցով ազդել կառավարության և ազգային ժողովի պատգամավորների ոչ նպատակային աշխատանքների վրա, այդպիսով անուղակիորեն մասնակիցը դառնալ դրանց ճիշտ իրակնացմանը:  Խորհդարանական կառավարման մոդելի առավելություններից մեկը նաև այն է, որ նախքան պետության ղեկավարի հավակնող դառնալը, քաղաքական գործիչը անցնում է որոշակի քաղաքական և հասարակական ֆիլտրի միջով, որպես քաղաքական գործիչ և լիդեր դեռ կայանում է կուսակցության ներսում, որի քաղաքական ընթացքը հասարակության համար ավելի թափանցիկ է: Խոհրդարանական կառավարման մոդելի անցման պարագայում նախագահի ինստիտուտը ենթարկվում է էապես կրճատման, եթե ոչ վերացմանը, որը իր հերթին բերում է բյուջետային խնայողությունների:  Մասնագիտական հանձնաժողովի որոշումով, հասարակությանը ընձեռնվել է հնարավորություն ներկայացնել անհատական կամ խմբային առաջարկություններ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որը իմ կարծիքով լավագույն առիթն է մասնակիցը դառնալու մեզ համար կենսական նշանակություն ունեցող ՄԱՅՐ ՕՐԵՆՔԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ բարեփոխմանը: Ցանկության դեպքում կարելի է կազմակերպել նաև խմբային քննարկումներ և հաճելին համատեղել օգտակարի հետ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vladimirgrigoryan/posts/992080730841079 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ մի տեսահոլովակ տարածվեց, որտեղ Արթուր Օսիպյանը քննադատում է ԼՂՀ կրթական համակարգը: Ինչ խոսք, քննադատությունը տեսնելիս մենք բոլորս էլ չենք կարող չհամաձայնվել իր ընդհանուր արտահայտած մտահոգությունների հետ, իհարկե որոշակի վերապահումներով, որոնց շուրջը կարելի է երկար բանավիճել:  Մենք բոլորս էլ տեղյակ ենք, որ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը միշտ ցանկացած քննադատության դեպքում անկախ այն հանգամանքից, թե տվյալ քննադատության հետ նա ինչքանով կարող է առնչություն ունենալ՝ անպայման այն ողջունում, լսում և փորձում է վերլուծել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև լուծում տալ: Սակայն հետաքրքիր զարգացումներ սկսեց տեղի ունենալ Ֆեյսբուք սոցիալական կայքում, որտեղ կարծես տեղի է ունենում բևեռացում, որից մեկում փորձում են քննադատել Արայիկ Հարությունյանին, իսկ մյուսում պաշտպանել: Ցավոք չեմ կարող ընդունել նաև այն քննադատությունները Արթուրի հասցեին, որտեղ նրան փորձում են լատինատառ գրելով հորդորել առաջինը խոսել հայերեն և նոր քննադատել, ինչպես հասկանում ենք տեսանյութից նա ստացել է ռուսական կրթություն և բնական է, որ նա իր միտքը ճիշտ արտահայտելու համար պետք է դա անի ռուսերենով, այստեղ այդքան լեզուն չէ կարևոր և էական՝ քան այն, թե ինչ է նա ասում, իսկ նա ասում է այն ինչ բազմիցս ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:  Մենք բոլորս էլ տեսել ենք ,թե Արայիկ Հարությունյանը ինչքան է խոսել, որ պետք է կատարել կրթական ոլորտի արմատական փոփոխություններ և դա նա արել է ավելի սուր քննադատության ենթարկելով և նախանշել նաև այն ուղությունները և քայլերը, որոնց միջոցով կարելի է հասնել կրթական ովորտի արմատական փոփոխություններին:  Արայիկ Հարությունյանը դա արել է տարբեր վայրերում և տարբեր առիթներով, որի վերաբերյալ շատերս առիթ ունեցել ենք լսել, իսկ նրանք ովքեր չեն լսել ապա ճշտելը դժվար չէ, երևի թե տեսաձայնագրություններ էլ կլինեն: Ցանկացած գիտակից մարդ հասկանում է, որ հնարավոր չէ կատարել արմատական փոփոխություններ ութ ամսվա ընթացքում, բայց դրա ուղությամբ կատարված առաջին քայլերից մեկը եղել է տարևերջին կառավարության որոշումը և դրա տրամաբանական շարունակությունը՝ տվյալ հանդիպումը: Չցանկանալով մանրանալու թե ինչպես է ստացվում,  1. որ այլ համալսարանի դասախոս ներկայանում է այլ համալսարանի հանդիպմանը,  2.երբ դրանից առաջ եղել է խորհուրդի նիստ ԱՐՊՀ-ում, որտեղ հենց կարելի էր հարցադրումներ իրականցնել,  3. խոսել հարցերի մասին, որոնց մասին հենց վարչապետն է խոսել... Պարզապես ցանկանում եմ, որ մենք կարողանանք հասկանանք, եթե ցանկանում ենք գտնել պատասխաններ, ապա դրանք պետք է փնտրենք լռիվ այլ վայրերում:  Արցախը և Հայաստանը դա նույն միասնական համակարգն է՝ ցանկացած ոլորտում, իսկ ամենա կարևորը տվյալ պարագայում, որ Արթուրը ասել է այն, ինչ ասել է բազմիցս Արայիկ Հարութունյանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vladimirgrigoryan/posts/952817401434079 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն