• Մարինե Ամիրյան
  • Երբ ԱԺ ընտրություններից առաջ գյուղապետն անհիմն կարգադրությամբ, առանց ծանուցման կամ փաստերի առկայության (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 6-րդ մասի, 122-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետի պահանջներով) մայրիկիս ազատում է աշխատանքից, մայրս դատարան է դիմում՝ օրենքով սահմանված կարգով աշխատանքը վերականգնելու նպատակով, իսկ համայնքի ղեկավարը պահանջում է հանձնել բոլոր փաստաթղթերն ու կնիքը։ Մայրս ընդունում-հանձնում անելու համար մարզպետարանից հանձնաժողով է պահանջում, քանի որ չի վստահում Գ. Սարգսյանին կամ առաջարկում է սպասել մինչև դատավճռի հրապարակումը։ Ի դեպ, այդ պահին համայնքի ղեկավարն արձակուրդում էր (առաջադրված էր պատգամավորի թեկնածու) և պարբերաբար անհանգստացնում էր մայրիկիս։ Որպես ապացույց՝ կարող եմ ներկայացնել նրա հեռախոսահամարի զանգերը։ Վերջինս չի համբերում, որ դատական նիստը լինի, երկու անգամ չի գալիս, որպեսզի ձգձգի, դե, փաստեր չուներ, խայտառակ էր լինելու, նոր պիտի մի բան սարքեր ու դատարան ներկայացներ, ստիպված գնում է ոստիկանություն և հանցագործության մասին հաղորդում տալիս՝ իբր մայրս կնիքն առևանգել է։ Բնականաբար, ամեն ինչ օրենքով կարգավորվում է, իսկ անմեղ մարդու վրա գործ տվող ԵԼՔ-ական համայնքապետն անցնում է բարոյականության բոլոր սահմանները... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marine.amiryan/posts/1791369800889635 ...

    Կարդալ ավելին
  • Մեր օրերում ամեն ինչ հնարավոր է. կարելի է մի քանի ամբախ-զամբախ հայտարարություն անել, և դու ակտիվիստ կամ ընդդիմադիր ես։ Հետո հնարավոր է, որ մեկը քեզ նկատի և իր կուսակցության շարքերում տեղ տա։ Երկրի ապագայով խիստ մտահոգված ընդդիմադիրներն ու ամենագետներն ամենուր են։ Նրանց վեհ գաղափարախոսության ու սկզբունքայնության միֆը ցնդում է, երբ պաշտոն են ստանում։  Այդպես եղավ Արարատի մարզի Նոր կյանքի համայնքապետի ընտրություններից հետո, երբ գյուղապետ ընտրվեց ՔՊ կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը։ Նախընտրական քարոզարշավի օրերին նա, ընկերների հետ տուն առ տուն մտնելով, սկսեց անիրականալի խոստումներ տալ, ոմանց՝ աշխատանք, մյուսներին՝ նյութական աջակցություն։ Նիկոլ Փաշինյանի սանը հավանաբար ընտրակաշառքի նոր մշակույթ էր ցանկանում ձևավորել՝ հետվճարային կամ հետընտրական։ Թերևս ընտրախախտումներից ու ընտրակաշառքից ամենաշատը խոսում են հենց այս ընդդիմադիրները։ Նա և իր ընկերները իրենց հրամանատար հռչակած Փաշինյանից մի քանի բառ են սովորել՝ կերան, թալանեցին, կեղծեցին և չեն գիտակցում, թե դրանք որտեղ պետք է օգտագործել։ Եվ միայն իրենց բնորոշ ձևերով՝ ամպագոռգոռ ճառերով, պոպուլիստական և դեմագոգիական կոչերով հրաշալի բեմադրություն հեղինակեցին։ Պարզունակ ծրագիր էր. պիտի քարկոծեին ու հրահրեին համայնքի ղեկավարին՝ մեղադրելով վատ աշխատանքի, կոռուպցիոն խարդավանքների մեջ։ Ինչևէ, ընդունակ կուսակցականն ու իր աջակիցները, շատերին ապակողմնորոշելով, կարողացան անհրաժեշտ ձայներն ապահովել, և այդտեղից սկսվեց քաոսը։  Այս ընթացքում ի՞նչ ասաց և արեց Գարիկ Սարգսյանը. . Իբր նախկին գյուղապետը աշխատանք է տվել իր բարեկամներին, և գործի տեղավորեց իր մտերիմներին ու ընկերներին։  . Առանց հիմքի մանկապարտեզի տնօրենին մեղադրեց չարաշահումների, աշխատանքի թերացման ու վատ ղեկավարման մեջ՝ ԱԺ ընտրություններից առաջ ազատելով աշխատանքից։ Արդյունքում խայտառակ եղավ, երբ խոշորացույցով փորփրելուց հետո չկարողացավ գոնե մի բիծ և չարաշահում գտնել։ Նոր տնօրեն նշանակեց իր ընկերոջ կնոջը, ով ՀՀԿ անդամ է, այստեղ՝ վարագույր։ Իսկ Գ. Սարգսյանի տված այն խոստումը, թե մանկապարտեզի ոչ մի աշխատակցի աշխատանքից հեռացում չի սպառնում, գրվեց սառույցին... . Փողոցների արտաքին լուսավորության հարցը լուծեց նախկին գյուղապետի թողած բյուջեի միջոցների հաշվին (15-16 մլն դրամ եղել է), այսինքն՝ ով էլ լիներ համայնքի ղեկավար, առաջիկայում պիտի այդ ծրագիրն իրագործեր։ . Նախընտրական քարոզարշավի ժամանակ բարձրաձայնեց, թե բյուջեն մսխվում է, «ատկատներ» են արվում, սակայն իր կողմից հաստատված բյուջեի ծախսերը էականորեն չփոխվեցին։  . Հայտարարեց, թե ներքին աուդիտ է իրականացնելու և անկախ աուդիտորական ընկերություն հրավիրելու փոխարեն (այդ դեպքում կփաստեր գյուղապետի և մանկապարտեզի տնօրենի աշխատանքային մաքուր գործունեությունը և չէր կարող «կերան», «թալանեցին» լոզունգներն օգտագործել), իբր տվյալները էլեկտրոնային կրիչի վրա տեղադրելու նպատակով, բյուջեից տրամադրելով մոտ մեկ միլիոն դրամ՝ պայմանագիր կնքեց ինչ-որ նորաստեղծ կազմակերպության հետ, որը հաշվապահական հաշվառման ծառայություններ է մատուցել (ինչ-որ ատկատի հոտ է փչում)։ . Կազմակերպեց միջոցառում՝ գյուղի հիմնադրման 70-ամյակը, որն ավելի շատ անկազմակերպ մանկական հանդեսի վերածվեց։ Թերևս նրա աշխատելաոճն էլ մանկական ձեռագիր է հիշեցնում՝ աշխատելու փոխարեն սոցիալական ցանցերում պարբերաբար տեղադրելով այս կամ այն գործիչների վերաբերյալ քննադատական նյութեր և ծաղրանք։ Լավ կլիներ, եթե փորձեր նաև իրեն կողքից նայել, գո՞ւցե իր գործունեությունն էլ իր կողմից որոշակի գնահատականի ու մեկնաբանության արժանանար։ . Հեծանիվով աշխատանքի գնալու ցանկություն հայտնեց, որն այդպես էլ ցանկություն մնաց։  . Ծառայողական մեքենան աճուրդին չվաճառվեց, ուստի արդեն գյուղի համար շքեղություն չէր, տեղակալի հետ կարելի էր հանգիստ վարել:  . Ամեն մի չնչին առիթն օգտագործեց իրեն գովազդելու համար, անընդհատ ոչինչ չասող հարցազրույցներ էր տալիս ԵԼՔ-ի բարեկամ լրատվամիջոցներին։ Աշխատանքային 8 ամիսների ընթացքում 800 անգամ գովերգեց իր անձը։  . Տարեվերջին գազաֆիկացված երկու փողոցի մասին հայտնեց՝ նախկին գյուղապետի կատարած աշխատանքները վերագրելով իրեն։  . Գյուղի բարերարների կողմից ուսանողներին տրամադրեց անվճար հիմունքներով գործող միկրոավտոբուս։ Սակայն իրականում սա անարդյունավետ որոշում էր, քանի որ գյուղը տրանսպորտի խնդիր չուներ։ Բացի այդ՝ վառելիքի ծախսն ու վարորդի աշխատավարձի հարցը հոգում է գյուղապետարանը, իսկ երթուղայինից օգտվում են ոչ բոլոր ուսանողները՝ դասաժամերը չհամընկնելու պատճառով։ Նախկին գյուղապետը երթուղային մեքենա տրամադրելու փորձ ևս արել էր, բայց ծախսերը չէին արդարացվել։ Ընդհանրապես, նա աշխատելու կեղծ իմիտացիա ստեղծեց՝ գյուղացիների աչքերին թոզ փչելու համար։  Ինչո՞ւ այսպես ստացվեց Գարիկ Սարգսյանի աշխատանքը համայնքի ղեկավարի պաշտոնում. . Նա գյուղացիների նկատմամբ ազնիվ չէր, եկել էր քինախնդրությամբ, փորձում էր հաշվեհարդար տեսնել նախկին գյուղապետի բարեկամների ու աջակիցների հետ՝ գյուղը երկու մասի բաժանելով, պառակտում ու թշնամանք մտցնելով։ . Սխալ աշխատանքային սկիզբ։ Գյուղապետարանի և մանկապարտեզի աշխատակիցների նկատմամբ դրսևորում էր նվաստացնող վերաբերմունք, մեծամտություն՝ չգնալով որևէ փոխզիջման։  . Նրան ուղղորդում էին Ռուսաստանում բիզնես ունեցող մի քանի մարդիկ, որոնց պատվերները նախկին գյուղապետը չէր կատարում, ինչի պատճառով լարվել էին նրանց հարաբերությունները։ Իսկ Գ. Սարգսյանը իդեալական գործիք և կամակատար էր ինչպես նրանց, այնպես էլ կուսակցականների ձեռքում։ Եւ երբևէ չաշխատած այս անձն առանց ամոթի հայտարարեց, թե նախկին գյուղապետն ու մանկապարտեզի տնօրենը տարիների ընթացքում ոչինչ չեն արել, ովքեր իրենց աշխատանքները դրոշակ չեն դարձրել, չեն ցանկացել ինքնագովազդով զբաղվել, ստեղծել են, ոչ թե քանդել, բյուջեն քամուն չեն տվել։  Գուցե շատերը չհավատան, փնտրեն այլ պատճառներ, թե ինչու այսպես ստացվեց Գարիկ Սարգսյանի պաշտոնավարումը, սակայն մի բան պարզ է. հնարավոր չէ ստախոսությամբ, սադրանքով, շանտաժով ու փուչ խոստումներով երկար աշխատել, ժամանակի ընթացքում ամեն ինչ կբացահայտվի։ Եվ եթե նա պատասխանատվության ենթարկվի մի մի քանի մարդկանց զրպարտելու և համայնքի բյուջեն վատնելու համար, ի՞նչ են ասելու՝ ընդդիմադիր էր, դրա՞ համար գլխին սարքեցին ու չթողեցին, որ աշխատեր...  Այսքանից հետո, եթե հարցեր մնացին, ապա միասին վայելենք նրա նախընտրական քարոզարշավը...  Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marine.amiryan/posts/1791261157567166 ...

    Կարդալ ավելին
  • Պարո՛ն Փաշինյան, Ձեզ դիմում եմ Արարատի մարզի Նոր կյանք գյուղի «Նոր կյանքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Քնարիկ Ամիրյանի և բոլոր աշխատակիցների անունից։ Տեղեկացնում ենք, որ ՔՊ կուսակցության անդամ, համայնքի նորընտիր ղեկավար Գարիկ Սարգսյանը, հայտարարելով, թե պատրաստվում է աշխատանքից ազատել մանկապարտեզի աշխատակիցներին, այդ ուղությամբ ձեռնարկում է որոշակի քայլեր, ինչը հակաօրինական է և համարվում է պաշտոնական դիրքի չարաշահում։  Ի լուր բոլորի՝ տեղեկացնում ենք, որ աշխատողներն ազատման դիմում չեն գրելու, սահմանված կարգով պայքարելու են իրենց իրավունքների համար, դիմելու են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, անհրաժեշտության դեպքում՝ դատարան և այլ կառույցներ։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ համայնքի ղեկավարը իր պաշտոնը պետք է ծառայեցնի համայնքի խնդիրները լուծելուն, իսկ «Հերիք է, ինչքան աշխատել եք, ես իմ թիմին եմ բերելու, կարողա՞ գիտեք, որ ամբողջ կյանքս գյուղապետ եմ լինելու, այլ պլաններ ունեմ» և նմանատիպ արտահայտություններ անելով՝ անվստահության մթնոլորտ ու լարվածություն է ստեղծում։ Մեզանից շատերը մեծ նպատակներ ու ծրագրեր ունեն, կարևորն արդյունքն է, միայն մեծ-մեծ խոսելով չէ, անհրաժեշտ են ազնիվ գաղափարներ ու լրջամիտ քայլեր, որոնք դեռևս նկատելի չեն։  Մանկապարտեզի աշխատակիցներից շատերն աշխատել են նախկին գյուղապետի պաշտոնավարումից առաջ, ուստի այս դեպքում ծանոթ-խնամիական կապերի մասին խոսք լինել չի կարող, պարզապես գյուղի հիմնադիրները եղել են պարսկահայեր, համատեղ ուժերով աշխատել են, օգնել միմյանց և կերտել գյուղի պատմությունը։ Մանկապարտեզի աշխատակիցների համար սա սովորական աշխատանք չէ. ասես մի ընտանիք լինեն, նրանց մեծ նվիրվածության, մարդկային հատկանիշների, օրինակելի վարքի մասին բազմիցս խոսվել ու հրապարակվել է նաև ԶԼՄ-ում։ Բոլորն էլ ունեն համապատասխան կրթություն, նրանց աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ բողոքներ ու խնդիրներ չեն եղել, հնչել են միայն դրական կարծիքներ ու շնորհակալական խոսքեր, ուստի սա այն մեծագույն պատճառ-հիմքն է, որի մասին բարձրաձայնում եմ, որ չգիտեն գյուղի հետ չառնչվող մարդիկ։ Գյուղապետի ներկայիս աշխատանքը տեսնելով՝ կարող ենք կանխատեսել, որ հնարավոր է գյուղում լինի թշնամական մթնլորտ, և Գարիկ Սարգսյանի դեմ պայքար սկսվի, ինչպես դպրոցի տնօրենի դեպքում եղավ։ Ըստ իս՝ նոր կյանք չեն սկսում միայն աղբահանություն անելով, խոստումներ շռայլելով, մարդկանց աշխատանքից զրկելով։ Եթե համայնքի բնակիչներն ընտրել են գյուղապետին, կարող են նաև նրա դեմ դուրս գալ։  Տեղեկացնում ենք նաև, որ եթե գյուղապետը փորձի մանկապարտեզում արհեստական խախտումներ գտնել, աշխատակիցներին անհիմն նկատողություններ հայտարարել, այսինքն՝ ցանկանա «գործ սարքել», որպեսզի աշխատանքից ազատելու հիմք ունենա, ապա դա ոչ միայն քրեորեն պատժելի արարք կհամարվի, նաև խնդիրն անձնական թշնամանքի հարթության դաշտ կտեղափոխվի, ինչը ցանկալի չէ... Իմիջայլոց, այն մարդիկ, ովքեր մինչ այսօր չեն աշխատել, նույնիսկ կրթություն չունեն, անհամբեր սպասել են, որ գյուղապետը փոխվի և նոր դիմեն աշխատանքի հարցով (խոսքս վերաբերում է միայն չաշխատողներին), պարզապես կարող են այլ տեղ աշխատանք փնտրել։ Ի դեպ, օրերս նշվելու է գյուղի հիմնադրման 70 ամյակը, որին, ցավոք, չենք մասնակցելու։ Այն մարդիկ են տոնելու, որոնց ընտանիքները հիմնադրումից հետո են բնակություն հաստատել, ընդհանրապես կապ չեն ունեցել գյուղի կերտման պատմության հետ։ Ինչևէ, կարևորը գյուղում գիտեն՝ ով ով է։ Պարո՛ն Փաշինյան, այս ամենը պատմելով՝ ակնկալում ենք ձեր արձագանքը՝ հուսով, որ համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը ներողություն կխնդրի մանկապարտեզի տնօրենից ոչ պատշաճ պահվածքի համար և աշխատակիցներին հանգիստ կթողնի։  Հարգանքներով՝ Նոր կյանք գյուղի հիմնադիրներից՝ գյուղսովետի նախագահ Ծատուր Ամիրյանի թոռնուհի, «Նոր կյանքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ք. Ամիրյանի դուստր՝ Մարինե Ամիրյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marine.amiryan/posts/1474936489199636 ...

    Կարդալ ավելին
  • Թող Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները չսիրեն, թող Սևակի գործերը չկարդան, բայց վիրավորել, տգեղ բառերով բնութագրել վերջիններիս, նողկալի է, սեփական ոչնչությունը ընդգծող քայլ: Այս դեպքում ազատ կարծիք արտահայտելու մասին չի կարող խոսք գնալ: Ըստ իս` կնոջը, մորը, բանաստեղծուհուն քած անվանող, ֆեյսբուքում աջ ու ձախ ցեխ շպրտելով ինքնահաստատման փորձ անող անձին պետք է ստիպել ներողություն խնդրել: Սա առաջին դեպքը չէ, հավանաբար նախկին կամ ներկա ուսուցիչը, ժամանակին սովորելու փոխարեն, գրողների կենսագրությունները փորփրելով է զբաղված եղել... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marine.amiryan/posts/1349230081770278?notif_t=close_friend_activity¬if_id=146393090845105 ...

    Կարդալ ավելին
  • Իվետայի հագուկապը, ինչպես սպասելի էր, բամբասչի տղամարդկանց քննարկման թեման դարձավ: Կարծես նրանց տանը ոսկեղենիկ հայերենով են խոսում, կանայք տարազներով իլիկ են մանում, իսկ աղջիկներն էլ 19.00-ից ուշ տուն չեն գնում և ծնկներից վերև շրջազգեստ չեն հագնում:  Ինձ համար բաց հագուստ կրողը պիտի գեղեցիկ կազմվածք ունենա: Կարծում եմ` համաձայն կլինենք, որ Իվետային սազում է, բացի այդ` տեղին է, տվյալ վայրին համապատասխան: Ըստ ոմանց նկարագրության և երևակայության` նրա հետևը բոլորովին էլ բաց չէր: Եվրատեսիլյան բեմում հայկական ավանդական հարսանեկան արարողություն տեղի չի ունենալու: Եթե Իվետային տարազ հագցնենք, ոչ թե չի սազի կամ իր ոճը չէ, կեղծ, անբնական կստացվի: Լավ կլինի, որ թողենք Արևիկ Սիմոնյանն իր մասնագիտական աշխատանքն անի, որքան գիտեմ նրա նորաձևության սրահի հետ է համագործակցությունը: Ինչ վուլգար չէ, ուրեմն գեղեցիկ է, ուրեմն հայ կամ ամերիկացի աղջկա պահվածքի, հագուկապի հետ կապված շինծու սահմաններ մի գծեք: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/marine.amiryan/posts/1335983326428287?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1462353279346771 ...

    Կարդալ ավելին
  • Գոյություն ունեն այսպիսի օգտատերեր՝ 1.Վերնագրեր կարդացողներ. Նրանք նեղություն չեն քաշում և չեն կարդում ամբողջ նյութը, հետևաբար նրանց մեկնաբանությունները գլուխգործոցներ են դառնում։ Մեր մեջ ասած՝ դրանք մեծ հետաքրքրությամբ եմ կարդում, մանավանդ երբ լատինատառ է լինում:  2.Անխնա ու անխտիր տարածողներ. Բոլոր սրտաճմլիկ, հումորային, ապուշ նյութերը տարածում են առանց հասկանալու, և դա բավական չէ, կասկածելի ֆեյքերի հոծ բազմության հետ են ընկերություն անում։ 3.Խորհուրդ տվողներ. Կապ չունի, որ նրանք ոչնչով չեն զբաղվում, բայց կարող են հանճարեղ խորհուրդ տալ, ասենք, որևէ ակադեմիկոսի, գործարարի, նախագահին ու այսպես շարունակ։ 4.Նկարներ և նյութեր գողացողներ. Մի տեսակ սրա իմաստը չեմ հասկանում, բայց հաճախ եմ նկատում, որ նյութերը տարածում են առանց աղբյուրը նշելու, բայց հետո, երբ պարզվում է, որ կեղծ տեղեկատվություն է կամ ֆոտոշոփ արած նկար, նույն արագությամբ էլ ջնջում են։  5.Վիրուսներ տարածողներ. Նրանք կարծես այս աշխարհից չլինեն, ֆեյսբուք են մտնում ծանոթանալու նպատակով, չգիտեն էլ, որ ամեն մեկին չեն կարող գրել, էլ չասեմ՝ ամեն կասկածելի նյութ բացել ու մեզ վիրուսախեղդ անել... Այո, նրանք կան, գոյություն ունեն... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marine.amiryan/posts/1333224833370803 ...

    Կարդալ ավելին
  • 1. Պարտքով գումար չուզի։ Աղջիկը բանկ չէ, ուզում է սիրային պատմություն ունենալ, ոչ թե վարկային, մանավանդ այդ գումարը «գրվելու է սառույցին»։ 2. Գլուխ չգովի, թե ով է, ինչ դեմքերի հետ է նստում ու վեր կենում, աղջիկներն էլ այս մոլորակից են և նույնպես լավ ծանոթներ ունեն։ 3. Ոսկե սարեր չխոստանա։ Որպես կանոն, գեղեցիկ խոստումները միայն օդում են մնում, քանի որ կարելի է մինիմում 99 պատճառ հորինել և չկատարել։ 4. Չպարտադրի։ Այդ պահին ուզում ես մի բան վերցնել և ոչ մեղմորեն իջեցնել գլխին։ Հետո հասկանում ես, որ անիմաստ է, պարտադրված համակերպվում ես պարտադրանքին։ 5. Միաժամանակ երկու աղջկա հետ չշփվի։ Կողմնորոշվիր, թե այդ աղջիկը ծանոթդ է, ընկերուհիդ, հարևանդ, բարձդ... Ասա, որ դիմացինդ իմանա ու չնստի, տարիներով քեզ սպասի։ 6. Հեքիաթներ չպատմի։ Գյուլնազ տատի հեքիաթներն անգիր գիտենք և ստեղծագործելու շնորհք բոլորս էլ ունենք, էնպես որ, ավելի լավ է ստեր չհորինել։ 7. Ժլատություն չանի։ Մարտի 8-ը տարին մեկ անգամ է լինում, իսկ խմելը, խաղալը, սիգարետ ծխելն՝ ամեն օր։ Այնպես որ, մեկ անգամ նվեր գնելը թանկ չի կարող լինել, պետք է պարզապես հաշվել, թե ամեն օր որքան է անիմաստ ծախսվում։ 8. «Հեսա կզանգեմ» չասի։ 100000000000000000000000000000 տոկոսով չի զանգի, թեև սա սուտ չէ, ուղղակի, չգիտես ինչու, միշտ չի ստացվում։ 9. Ծնունդից առաջ չկռվի։ Էլի նվեր, անիմաստ ծախս... Մի փոքրիկ խորամանկությունը չէր խանգարի. կարելի է տարվա մեջ երկու օր նշել որպես ծննդյան օր, իբր թե անձնագրով սխալ են գրել ու անակնկալի բերել ։-) 10. «Կյանքս», «արևս», «քաղցրս» չասի. ընդհանրապես «ս» վերջավորությամբ բառեր ասի միայն սիրելիին, պա՞րզ է... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marine.amiryan/posts/1258598460833441 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն