• Կարեն Մկոյան
  • ՀՀ գործադիր մարմնի և ՀԲ-ի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը շարունակվում է: Մասնավորապես, սպասվում է, որ հաջորդ տարվա հունվարից Գեղարքունիքի մարզի 2 քաղաքային եւ 18 գյուղական համայնքներում կջրարբիացվի մոտ 30 հազար հեկտար արոտավայր, ինչպես նաև յուրաքանչյուր համայնք կստանա ՄՏՍ­82 մակնիշի տրակտորներ` 5 տեսակ գյուղգործիքներով: Սպասվում է, որ հաջորդ տարի ծրագրերը կիրականացվեն Մարտունի և Ճամբարակ քաղաքներում, Լճաշեն, Սեմյոնովկա, Մարտունի, Վահան, Այրք, Ծաղկաշեն, Ծովազարդ, Սարուխան, Կարմիրգյուղ, Երանոս, Լիճք, Վաղաշեն, Վարդենիկ, Աստղաձոր, Արծվանիստ, Հայրավանք, Ծովասար, Ծակքար գյուղերում: Երեք տարվա տևողությամբ ծրագրի համաձայն, ամեն համայնքում կառավարությունը ներդնելու է 200 միլիոն դրամ: Սպասվում է, որ ծրագրի արդյունքում համայնքներում կավելանան վարելահողերը, կաճի անասնագլխաքանակը, ինչպես նաև անասունների մթերատվությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1531666760487806&id=100009334896794&__mref=message ...

    Կարդալ ավելին
  • Գյուղատնտեսական ոլորտը ՀՀ-ում համարվում է գերակա ճյուղ: Այստեղ վերջին տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, ներդրումներ, ինչը հնարավորություն է տվել զգալի աճ գրանցել: Ինչպես տեղեկանում ենք banks.am-ից, ԵՄ-ի աջակցությամբ ՀՀ-ում  մեկնարկել է օրգանական գյուղատնտեսության աջակցության ծրագիր, որը կօգնի առաջիկա երեք տարիների ընթացքում բացահայտել օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ներուժը: Սպասվում է, որ ծրագիրը խթան կհանդիսանա այս ոլորտում պետական և մասնավոր սեկտորի աշխատանքների համար: Ծրագրի շրջանակներում օրգանական գյուղատնտեսության ոլորտի արտադրողներին և վերամշակողներին կտրամադրվեն փոքրածավալ և մեծածավալ դրամաշնորհներ, որոնց միջոցով նրանք կկարողանան բարձրացնել արտադրողականությունը և ընդլայնել շուկա մուտք գործելու  հնարավորությունները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1531314523856363&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Ազատության հրապարակում դեկտեմբերի 6-ից մինչև օրս շարունակվում է պայքարը: Բեմահարթակում կանգնածները պարբերաբար հնչեցնում են հրաժարականների կոչեր, քննադատական ելույթներ և այլն: Ակնհայտ է, որ շարժումը բավականաչափ ռեսուրս ու համակիրներ չունի որևէ լուրջ քայլեր նախաձեռնելու և կտրուկ գործողություններ անելու համար: Այս պայմաններում, նմանատիպ գործելաոճը նմանվում է ինքնանպատակ արկածախնդրության, որը ոչ մի խնդիր չի լուծում և նման տենդենցով, վստահ կարելի է ասել, որ մոտ ապագայում չի էլ լուծելու: Նոր Հայաստան ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը դիմել է քաղաքապետարանին արտոնել դեկտեմբերի 18-ից մինչեւ հունվարի 8-ը ժամը 00.00-24.00 Ազատության հրապարակում իրականացնել հավաքներ և հավաքների ընթացքում անցկացնել երթ: Թվում էր թե, հանրահավաքի կազմակերպիչները իրենց ցույցերի վիճակագրևական տվյալներն իմի կբերեին, կգնահատեին և գոնե տոն օրերին հանգիստ կթողնեին Ազատության հրապարակը: Կհասկանային, որ շարժումն այն մեծ վարկանիշը չունի, որպեսզի մարդկանց դուրս հանի տներից և հավաքի Ազատության հրապարակում: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի քաղաքացիները պատրաստվում են Ամանորին, հետևաբար, Նոր Հայաստանի՝ տոն օրերին հանրահավաքներ անցկացնելը միայն խանգարելու է քաղաքացիներին: Հասկանում եմ, որ այս մարդիկ լուրջ հեղափոխության գործընթացի մեջ են, փորձում են կարգավորել երկրի վիճակը, սակայն լավ կլինի, որ գոնե այս օրերին թողնեն երեխաներին ուրախանալ, տոներից հետո կկարողանան շարունակել իրենց հեղափոխությունը: Հ.Գ.«Նրա համար, ով ոչինչ չգիտի, բայց կարծում է, թե գիտի ամեն ինչ, քաղաքական կարիերան ապահովված է». Բեռնարդ Շոու Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1531011667219982&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Հայկական արտադրության մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն մեր մշակույթի հետ ասոցացվող ապրանքները: Չնայած այս տարին լի էր տարաբնույթ բացասական երևույթներով, բայց ուրախությամբ պետք է փաստենք, որ անցնող տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալն աճել է 4.8%-ով: Եթե նախորդ տարվա երրորդ եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 35.6 տոննա գորգեր և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 37.3: Ազգային վիճակագրական ծառայության այս տվյալները փաստում են այն մասին, որ գորգերի հանդեպ պահանջարկն ավելացել է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1530854020569080&id=100009334896794&__mref=message_ ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես հիշում ենք, նախորդ տարեվերջին ռուբլու կտրուկ արժեզրկման հետևանքով եվրոյի և դոլարի փոխարժեքը կտրուկ տատանումների ենթարկվեց, ինչն էլ իր հերթին մեծ իրարանցում առաջացրեց ՀՀ-ում: Այս տարի ևս ռուբլին շարունակում է արժեզրկվել, սակայն նախորդ տարվա ցնցումները ամենայն հավանականությամբ չեն կրկնվի: Պետք է հիշել, որ նախորդ տարվա ցնցումները ցույց տվեցին, որ դա, հիմնականում, պայմանավորված էր դոլարի արժևորմամբ և ոչ թե դրամի արժեզրկմամբ կամ միայն ռուսական ռուբլու արժեզրկմամբ : Այս պահի դրությամբ նավթի համաշխարհային գների հերթական անկման հետևանքով ռուսական ռուբլին նորից սկսում է արժեզրկվել և սպասվում է, որ ՌԴ-ն նորից կհայտնվի տնտեսական ծանր վիճակում: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1530418540612628&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից մեկն արդյունաբերությունն է: Ձմեռը նոր է սկսվել, բայց ամենահարավային մարզի ամենահյուսիսում անհամբեր սպասում են ձնհալին: Գարնանը` հալոցքից անմիջապես հետո, կմեկնարկի Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը, որտեղ կաշխատի հարակից բնակավայրերի ավելի քան 1700 բնակիչ: Անասնապահությամբ զբաղվող Սյունիքի Գորհայքում բնակիչներն սպասում են նախ շինարարի, ապա հանքափորի եկամտաբեր աշխատանքին: Ինչպես գիտենք հանքավայրը կգործի Գորհայք համայնքի վարչական շրջանում` 1700 հեկտար տարածքում: Մինչև հանքավայրի շահագործումը գյուղի 9 միլիոն դրամ բյուջեին պայմանագրով ամեն տարի տրամադրվելու է 202 միլիոն դրամ հողի վարձ: Այդ գումարով գյուղապետը հասցրել է կենցաղի տունը նորոգել, անցկացնել կոյուղու համակարգ հիմա էլ անցել է խմելու ջրի ցանցի նորոգմանը: Սյունիքում գործում է նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Արդիականացումից հետո աշխատակիցների թիվը կոմբինատում ավելացել է 100-ով: Իհարկե կար վտանգ, որ մոլիբդենի ու պղնձի գների նվազումը կարող էր բերել աշխատողների կրճատման. սակայն Սյունիքում կատարվող ներդրումներն ավելացրեցին, թե արտադրության ծավալը և թե աշխատակիցների թիվը: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1529574374030378&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Ազատության հրապարակի հարթակն արկածախնդիրների պակաս երբեք չի ունեցել: Տարիների ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ ժողովրդին ոտքի ելնելու կոչեր անողներից շատերն ամենապատասխանատու պահերին լքել են «խրամատ»-ը: Իրավիճակը հասել է նրան, որ հայ քաղաքական դաշտում հայտնի բազմապրոֆիլ հաճախորդ Հմայակ Հովհաննիսյանն էլ է միտինգներ կազմակերպում: Հմայակը, ով ներկայումս, մասնավորապես, կենտրոնացած է ՌԴ դեսպանատան միջոցառումների ընթացքում քծնանքիռեկորդներ խփելով` իբրև թե դարձել է մեր երկրի փրկիչն ու ամբիոններից կոչեր է անում: Սույն քաղաքական ծաղրածուն ժամանակ առ ժամանակ հանգանակություններ ու օրվա հացի փող էր մուրում տարբեր քաղաքական ուժերից, իսկ երբ պրոիշխանկան կողմերից հարմար գործ չէր կպնում, սկսում էր հիշել ժողովրդի մասին: Եթե նրան իրոք թվում է, թե այս ամենից հետո կարող է ընդդիմադիր կեցվածք ընդունել և ժողովրդին առաջնորդելու պատրաստակամություն հայտնել, ապա կարծում եմ խնդիրն արդեն առողջական հարթության վրա է և անհրաժեշտ է այստեղ հոգեբույժներ ներգրավել: Այո պարոնայք, մենք քաղաքական պոռնիկների պակաս չունենք: Պատմությունը կարծես կրկնվում է. անպատասխանատու կոչեր, անիմաստ հույսեր, իսկ վերջում խորը հիասթափություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1529323577388791&id=100009334896794&pnref=story ...

    Կարդալ ավելին
  • Ազգային վիճակագրական ծառայությունների հրապարակած տվյլաներով, այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 2.1 տոկոսով: Գնանկում է արձանագրվել նաև դիզելային վառելիքի շուկայում, վերջինիս գինը նույն ժամանակահատվածում նվազելէ 1.7 տոկոսով: Ընդանուր առմամբ 2015թ. նոյեմբերին 2014թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատած հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են, համապատասխանաբար, 7.0 և 7.5 տոկոսով: Եթե համեմատենք այս տարվա ցուցանիշները նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա հետ, ապա կտեսնենք, որ գները համապատասխանաբար նվազել են 9.3 և 10.6 տոկոսով: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1529176114070204&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ կառավարությունն իր ս.թ. դեկտեմբերի 10- ի նիստում քննության է առել ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ. Մարգարյանի, Հ.Բիշարյանի, Լ.Դոխոլյանի, Ի.Խաչատրյանի և Մ.Շահգելդյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Պատգամավորները նշված օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել են այն հանգամանքով, որ օրենքի ընդունմամբ մեր երկրում կներդրվեն այլընտրանքային պատիժ կրելու պրոբացիայի ինստիտուտ և ծառայություն, որոնցով լուծում կտրվի մի շարք խնդիրների: Համամիտ լինելով նախագծի հեղինակների նպատակադրմանը, կառավարոիթյունն իր եզրակացության մեջ տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հաստատած ՀՀ իրավական և դատական բարեփոխման 2012-2016թթ. ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկին համապատասխան ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակել է «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով դրվելու է շրջանառության մեջ: Օրինագիծը նախապատրաստելիս աշխատանքային խումբն ուսումնասիրել է միջազգային փորձը, սահմանվել են ՀՀ պրոբացիայի ծառայության հիմնական խնդիրները, հասկացությունները, ամրագրվել են պրոբացիայի սկզբունքները: Նշված օրենքի նախագծում` -նախատեսված է պրոբացիայի ծառայության տեղը պետական մարմինների համակարգում, կառուցվածքը, լիազորությունները, -թվարկված են պրոբացիայի ծառայության պաշտոնները և դասային կոչումները, պրոբացիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, -ամրագրված են պրոբացիայի ծառայողին պաշտոնից ազատելու և ծառայությունը դադարեցնելու ընթացակարգերը, -նախատեսված է պատասխանատվությունը պրոբացիայի ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար, -սահմանված են հստակ չափանիշներ, որոնց առկայությունը հնարավորություն է տալիս առավել մանրամասն կարգավորել տվյալ բնագավառի հարաբերությունները: Օրենքի նախագծի հիմքում դրված են Եվրոպայի խորհրդի ընդունած չափանիշները: Մինչդեռ ՀՀ ԱԺ պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծում բացակայում են պրոբացիոն ծառայությանը վերաբերող դրույթները: ՀՀ կառավարությունում մշակվող օրենքի նախագիծը կարգավորում է առավել լայն և ընդգրկուն շրջանակի իրավահարաբերությունները: Համեմատելով երկու օրինագծերը, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել պատգամավորների հեղինակած տարբերակին և նրանց առաջարկել է ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից և դրա դրույթներին անդրադառնալ ՀՀ կառավարության ներկայացնելիք նախագծի քննարկման ժամանակ: Կառավարությունը նաև տեղեկացրել է, որ ներկայացված օրինագիծն Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես է գալու ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1528845757436573&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ լրատվամիջոցներից մեկում տեսա, որ մարդու իրավունքների օրվան նվիրված ՀԱԿ-ի ու «Նոր Հայաստանի» նախաձեռնած երթից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ պետք է ստեղծվի «Ազնվության բանակ»: Վերջինս նշել է, որ ստեղծվելիք ճակատը պետք է ունենա վիդիոկամեռաներ, որպեսզի ընտրությունների ժամանակ ապահովի օնլայն նկարահանում: Հետաքրքիր են մեր ընդդիմադիրները, մի օր որոշում են ճակատ ստեղծել, մի օր բանակ, չնայած որ ամենամեծ գումարտակն ու ճակատի անդամների թիվը չի գերազանցում 12 մարդու սահմանագիծը: Բանակ ձևավորելը Զուրաբյանի միակ և վերջնական պլանը չէ այս իշխանություններից ազատվելու համար: Խոսակցություններ կան, որ 2017 թվականի ընտրություններին պարտվելուց հետո՝ 2022 թվականի պառլամենտական ընտրություններին, Զուրաբյանն իր կողքը մնացած 6 հոգու հետ միասին ծրագրում է միջգալակտիկյան լեգիոնների ձևավորումը, որոնց գլխավորելու է զորավարը՝ նույն ինքը՝ Լևոն Զուրաբիչը: Հ.Գ. Արդեն պատկերացնում եմ Ազնվության բանակը ղեկավարող Լևոն Զուրաբյանին՝ Վարդան Մամիկոնյանի ձիու վրա նստած, սուրը կողքից կախված, Նապոլեոնի գլխարկով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1528894294098386&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն