• Կարեն Մկոյան
  • Հայաստանում գործազրկությունը մեղմելու նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր: Ամփոփելով անցնող տարին՝ պետք է արձանագրել հետևյալ արդյունքները: Պետության կողմից իրականացվող ծրագրերի շնորհիվ, այս տարի 15 հազար 782 մարդ տարի տեղավորվել է աշխատանքի, որից 6 հազար 285-ը սեզոնային զբաղվածության ,իսկ շուրջ 400-ը՝ Տավուշի մարզում իրականացված վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով: Ընդանուր առմամբ ավելացել են սեզոնային զբաղվածության ծրագրերին հատկացվող գումարները, ինչը հնարավորություն է տվել ավելացնել նաև այդ ծրագրերի մասնակիցների թիվը: Կարևոր է առանձնացնել սահմանամերձ շրջանների ընդգրկվածությունը այս ծրագրերին: Մասնավորապես Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրում ներգրավվել է 44 սամանամերձ համայնք: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1538103959844086&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Տարեսկզբին Հայաստանի արտահանման վիճակն այդքան էլ բարվոք չէր: Դեպի ՌԴ արտահանումը ՀՀ-ից կրճատվեց գրեթե 30 տոկոսով: Իհարկե, դա ուներ իր օբյեկտիվ պատճառները՝ ի դեմս ռուսական արժույթի արժեզրկման և հասարակության գնողունակության անկման: Այնուամենայնիվ, արտահանման նվազումը սկսեց լրջորեն անհանգստացնել գործադիր մարմնին: Ձեռնարկված քայլերի արդյունքում հնարավոր եղավ ելքեր գտնել դեպի այլ շուկաներ, որոնց շնորհիվ հնարավոր եղավ արտահանման ծավալները բերել նախորդ տարվա մակարդակին: Մասնավորապես՝ լուրջ աճ գրանցվեց Շվեյցարիայի հետ հարաբերություններում։ Արտահանումը գերազանցեց 34 մլն դոլարը՝ ավելանալով գրեթե 3 անգամ։ Հայկական ապրանքների արտահանումը Ճապոնիա իր ծավալներով մոտ  30 անգամ գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը: Չինական շուկայում ևս մենք գրանցեցինք աճ, այս անգամ 10 տոկոսի չափով: Ինչ վերաբերում է Իրաքի հետ տնտեսական հարաբերություններին, ապա այս տարի դրանք ևս ունեցան առաջընթաց: Մասնավորապես՝ արտահանումն Իրաք ավելացավ 64 տոկոսով՝ գերազանցելով 102 մլն դոլարը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1536963986624750&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի կողմից որդեգրած «Բաց երկինք» քաղաքականությունը շարունակում է տալ իր արդյունքները: Հաջորդ տարվա փետրվարից սպասվում է, որ Քաթարական ավիաընկերության կողմից կգործարկվի Դոհա-Երևան չվերթը: Բացի այդ քննարկվում է նաև Երևան-Հռոմ չվերթ իրականացնելու տարբերակը: Նման հետաքրքրությունը արտասահմանյան ավիաընկերությունների կողմից կապված է մեր ավիաշուկայի բավական գրավիչ լինելու հետ: Այս տարվա ընթացքում Հայաստանը մասնակցել է երեք միջազգային ավիացիոն ցուցահանդեսի, որոնք ուղղված են եղել բաց երկնքի քաղաքականության խթանմանը: Այս տարվա ընթացքում Հայաստան մուտք գործեց Հունական «Էգեյան ավիաուղիներ» ընկերությունը: Սպասվում է որ հաջորդ տարեսկբից հայկական շուկա կվերադառնա Լեհական LOT ավիաընկերությունը: Ինչ վերաբերում է բավականին քննարկված «Չեխական ավիաուղիներ» ընկերությանը,ապա արդեն մի քանի օր է, ինչ թռիքչները մեկնարկել են: «Բաց երկինք» քաղաքականության շնորհիվ իջել են նաև ավիատոմսերի գները: Նվազումը տարբեր ուղղություններով կազմել է 10-50 %: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1536520210002461&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես գիտենք, 2016 թվականի հունվարի 1-ից հեռուստատեսային հեռարձակումը լիովին դառնալու է թվային: Տրանսպորտի և կապի նախարարության, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության կողմից արդեն իրականացվել են Հայաստանում վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման աշխատանքները և արդեն իսկ պատրաստ են շահագործման թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերը: Այսօր Հայաստանում բնակչության մեծամասնության հեռուստացույցերը հիմնականում նախատեսված են անալոգային հեռարձակման համար: Սրա լուծման համար կա 2 ճանապարհ կամ գնել նոր՝ թվային ընդունիչով հեռուստացույցեր, կամ ձեռքբերել DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր, որոնք կփոխարինեն թվային ազդանշանը անալոգայինով և կապահովեն պատշաճ հեռարձակում: Այս փոփոխությունն էականորեն ազդելու է հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների վրա: Ուստի կառավարությունը որոշում է կայացրել 48733 սոցիալապես անապահով ընտանիքների տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովման համար որպես աջակցություն տրամադրել DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր: Սարքեր գնելը լրացուցիչ ֆինանսական ծախս էր անապահով ընտանիքների համար, և կարծում եմ՝ պետության նման աջակցությունը որոշակիորեն կթեթևացնի այդ բեռը: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1536068093381006&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Վարորդների գործը հեշտացնելու համար տևական ժամանակ է ԵԱՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների բոլոր ձևակերպումներն իրականացվում են մեկ վայրում: Դրա շնորհիվ քաղաքացին ոչ միայն նույն վայրում՝ մեկ հարկի տակ, կատարում է իր հարկային պարտավորությունները, այլև միաժամանակ անցնում է փորձագիտական կենտրոնի զննությունը, ստանում Ինտերպոլի համապատասխան փաստաթուղթը և հաշվառման կանգնում ոստիկանությունում: Տարեսկզբին անդամակցելով ԵԱՏՄ-ին, Հայաստան մինչ օրս ներկրել է 5 700 մեքենա: Ինչ վերաբերում է երրորդ երկներին, ապա այնտեղից ներկրումը կազմել է 24 000 մեքենա: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա կտեսնենք, որ աճի միտում է արձանագրվել Հայաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանման մասով: Եթե նախորդ տարիներին տարեկան կտրվածքով արտահանվել է առավելագույնը 500-600 ավտոմեքենա, ապա այս տարվա ընթացքում այդ թիվը հասել է 4500-ի: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1535347033453112&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Սոցիալական հարցերի ընդհանուր ցանկում կառավարությունն առաջնահերթություն է տալիս զինվորականների կարիքների բավարարմանը: Գործադրի ս.թ. հունիսի 10- ի որոշմամբ հուլիսի 1- ից սահմանվեցին` -զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու հիմնական կենսաթոշակի չափը` 16 հազ. դրամ (14 հազ. դր. փոխարեն), զինծառայության 1 տարվա արժեքը` 1500 դր.(1300 դր. փոխարեն), -պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը. առաջին խմբի հաշմանդամի համար` 36 հազ. դր. (31 հազ. 500 դր. փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամի համար` 26 հազ. դր. (23 հազ 100 դր. փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար` 18 հազ. դր. (15 հազ. 750 դր. փոխարեն), -պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի շարքային անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը` 24 հազ. դր., իսկ երկու ծնողին կորցրած` 18 տարին չլրացած երեխայի դեպքում` 80 հազ. դր. (21 հազ. և 70 հազ. դր. փոխարեն): 2015թ. հուլիսի 1- ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի միջին չափն ավելացավ 14 տոկոսով, սպայական անձնակազմի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի միջին չափը` 14,4 տոկոսով և այլն: Նախորդ` հունիսի 4- ի նիստում կառավարությունն առաջարկել էր նոր արտոնություններ սահմանել առաջին գծի զինծառայողների համար` հավանություն տալով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի լրացումների նախագծին: Առաջարկվել էր և հետագայում Ազգային ժողովը հաստատեց մի դրույթ, որով առաջնագծում մարտական հերթապահություն կատարող զինծառայողների կենսաթոշակը ձևակերպելիս այդ ժամանակը կհաշվարկվի կրկնակի չափով: Փոփոխությունը հասցեական է, ուղղված է զինծառայողների կոնկրետ խմբի և կխթանի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրելու գործընթացի արդյունավետությանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ մշտապես հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են, և ընդունված որոշումը դրա ապացույցն է: Կառավարության նիստերում զինծառայողների սոցիալական հարցերի քննարկման և լուծման օրինակ է նաև ս.թ. օգոստոսի 13- ի նիստի որոշումներից մեկը: Դրա ընդունմամբ ապահովվեց զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացի մինչև 2015թ. տարեվերջ լիարժեք կազմակերպումը և ֆինանսավորումը: Կառավարության ղեկավարի դիտարկմամբ, փաստորեն կրկնապատկվել է ֆինանսական այդ հատկացումը` ավելի վաղ տրամադրված 500 մլն դրամին գումարելով ևս նույնքան դրամ: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1534679093519906&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը հանգեցրեց երկու երկների միջև տնտեսական և քաղաքական կոլապսի: ՌԴ-ն սահմանափակեց թուրքական արտադրանքի մուտքը ռուսական շուկա: Հաշվի առնելով, որ այդ արտադրանքի զգալի մասը գյուղատնտեսական, և մասնավորապես ջերմոցային արտադրանք է` հայ արտադրողները կարող են օգտվել այդ հնարավորությունից և լրացնեն ռուսական շուկայում առկա բացը: Ցավոք, դա այդքան էլ հեշտ չէ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է համարվում գյուղատնտեսությունը: Այստեղ առկա է մոտ 340 հազար գյուղացիական տնտեսություն: Թվում է թե թիվը բավական մեծ է, սակայն այդ տնտեսությունները բավականին փոքր են: Հենց դա է պատճառը, որ այս պահին հնարավոր չէ օգտվել ռուսական շուկայի ընձեռած հնարավորություններից: Հարցի լուծման համար հարկավոր է խոշորացնել և զարգացնել այդ տնտեսությունները: Այդ իսկ պատճառով, օրենսդիր մարմին է ներկայացվել օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվներ: Օրենքի նախագիծը կարգավորում է գյուղատնտեսական կոոպերատիվների և դրանց միությունների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարման, վերակազմակերպման, լուծարման հետ կապված հարաբերությունները և սահմանում է դրանց մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը: Օրենքի կիրառումը երկարաժամկետում հնարավորություն կստեղծի զարգացնել գյուղացիական տնտեսությունները, ինչը անմիջականորեն կազդի նաև ընդանուր տնտեսության զարգացման վրա Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1534043160250166&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Գործազրկությունը մեղմելու համար միայն սոցիալական աջակցությունը կարող է այդքան էլ մեծ արդյունք չտալ: Փոխարենը, հարկավոր է ստեղծել սեզոնային կամ ժամանակավոր աշխատատեղեր: Այդ նպատակով անցած տարի Արմավիրում տեղի ունեցավ փորձնական ծրագիր,որի շնորհիվ նաև հող ունեցող մարդիկ հնարավորություն ստացան օգտվել սեզոնային զբաղվածության աջակցությունից: Նման ծրագիր է հաստատվել նաև Տավուշի մարզում: Այն նպատակ ունի ժամանակավոր զբաղվածության միջոցով թուլացնել նաև մարզի սոցիալական լարվածությունը։ Ծրագրի շրջանակներում ընդգրկված են 30 համայնքների 10-15 գործազուրկներ: Գործադիր մարմինը այս ծրագրի համար կհատկացնի 60 մլն դրամ,ինչը կապահովվի երկամսյա զբաղվածությամբ։ Որպես ևս մեկ դրական հանգամանք պետք է նշել այն, որ աշխատանքները հիմնականում վերաբերելու են համայնքին: Այլ կերպ ասած ՝ գործազրկությունը մեղմելով կլուծվեն նաև համայնքի որոշ խնդիրներ: Նյութի աղբյուր՝  ...

    Կարդալ ավելին
  • Գործազրկության մակարդակը նվազեցնելու համար հաճախ կիրառվում է ժամանակավոր զբաղվածության ապահովման մեխանիզմը: Դեռ մեկ ամիս առաջ գործադիր մարմնի որոշմամբ հաստատվեց  «Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» փորձնական ծրագիրը: Այն իր մեջ ներառում է մարզի 44 սահմանամերձ համայնք: Ընդանուր առմամբ ծրագրին մասնակելու է 397 գործազուրկ: Նախատեսվում է, որ մեկ աշխատանքային օրվա համար մարդիկ կստանան 7 հազ. դրամ, ինչպես նաև նպատակային սոցիալական վճար: Ծրագրերի շրջանակներում իրականացվում են դպրոցների և մանկապարտեզների տարածքներում պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական, հենապատերի և ճանապարհների վերականգնման, համայնքի այգու, գերեզմանատան ցանկապատերի, հուշարձանների տարածքների բարեկարգման, ջրամբարների վերանորոգման, գյուղամիջյան ճանապարհների կոպիճապատման և խճապատման, սելավատարների մաքրման ու ամրացման, ցերեկային լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ: Ծրագիրը միանգամից երկու հարց է լուծում: Մի կողմից նվազում է գործազուրկների թիվը, մյուս կողմից լուծում են ստանում համայնքային նշանակության մի շարք խնդիրներ: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1532305310423951&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Կառավարության 2015 թվականի գործունեության կարևոր արդյունքներից մեկը սահմանամերձ համայնքներին տրվող շարունակական աջակցությունն է: Դեռևս տարեսկզբին գործադիրը հաստատեց սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որոնց համար նախատեսված էին որոշակի արտոնություններ: Գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վարձավճարները մասնակի, հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի գումարների ամբողջական փոխհատուցումը զգալիորեն թեթևացրեց սահմանամերձ համայնքների բնակիչների հոգսը: Պարբերաբար անհրաժեշտ գումար է տրամադրվել ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակիչների վնասները փոխհատուցելու, այդ թվում՝ վիրավորների բուժումը կազմակերպելու նպատակով: Հատկանշական է, որ 2016թ. պետբյուջեով սահմանամերձ համայնքներին տրվող փոխհատուցման գումարը կգերազանցի 900 միլիոն դրամը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1531797700474712&id=100009334896794&__mref=message_ ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն