• Կարեն Մկոյան
  • Օրենսդրական այս նախաձեռնությամբ է հանդես եկել ՀՀ կառավարությունը` իր ս.թ. փետրվարի 11- ի նիստում փոփոխություններ և լրացումներ առաջարկելով «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի մասին», «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքներում: Բանն այն է, որ մեր օրենսդրության մեջ չկա «սոցիալական գովազդ» հասկացությունը, ուստի նպատակահարմար է համարվել սահմանել այն: Միաժամանակ սոցիալական գովազդի տարածման ավելի բարենպաստ օրենսդրական միջավայր ստեղծելու նպատակով կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդ տարածելու դեպքում գովազդակրին ազատել տեղական տուրք վճարելու պարտականությունից: Այն դեպքում, երբ գովազդակիրը գովազդային դատարկ վահանակն զբաղեցնում է իր կազմակերպության գովազդով, առաջարկվում է տուրքի չափ սահմանել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար տվյալ համայնքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 տոկոսը: Այս մոտեցումը կնպաստի նաև համայնքներում դատարկ գովազդային վահանակներրի նվազմանը: Նկատի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական գովազդի միջոցով տեղեկություն է տարածվում հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ, մինչև այդպիսի գովազդի տարածումը առաջարկվում է այն քննարկել և հավանության արժանացնել լիազորված մարմնին կից ստեղծվող հանձնաժողովում: Այս մոտեցումը, ըստ հարցը կառավարությունում ներկայացրած ՀՀ մշակույթի նախարարության հիմնավորման, հնարավորություն կտա ապահովել առաջարկվող սոցիալական գովազդի թեմայի հրապարակային և շահագրգիռ քննարկումը: Լիազոր մարմնին կից ստեղծված հանձնաժողովը բաղկացած կլինի 11- անդամից, 7- ը ՀԿ- ների, իսկ 4- ը` պետական մարմինների ներկայացուցիչներից: Բացի այդ, «Գովազդի մասին» օրենքում առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել և բացառապես Երևանի քաղաքապետին վերապահել արտաքին գովազդի թույլտվության պայմանների խախտման կամ առանց արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության այն տեղադրելու համար տուգանք կիրառելու իրավունքը: Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1559993724321776&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը՝ կոալիցիայի, թե մեկ այլ ձևով այն նվազագույն անակնկալն էր, որը կարող էր դրսևորվել քաղաքական դաշտում: Ավելին՝ այն այդքան առանձնահատուկ պրոցես չէր, ինչի վրա քաղաքական դաշտը պետք է կենտրոնացներ իր ուշադրությունը: ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն միմյանց կախված էին երկար տարիներ, դեռ 2000-ականների սկզբին իրար ջան-ջիգյար էին անում ներկայիս վարչապետն ու Լոքյան-Լևոն Մկրտյան զույգը, ավելին՝ նրանք նույնիսկ միմյանց քավոր-սանիկական հարաբերություններով են կապված: Ի՞նչ է փոխվում կոալցիայից հետո. Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը գալիս են կառավարություն, Աշոտյանն ու Ճշմարիտյանը գնում են: Կարա՞ք ասեք, ի՞նչ է փոխվում: Վարչապետի կուսակցական ընկերները գնում են, քավոր-սանիկները գալիս, գերդաստանային դուքյանա դառնում, ուրիշ ոչինչ: Իսկ ինչ վերաբերվում է Սերժին, ապա ամբողջ քաղաքական դաշտն է երևացող-չերևացող ձևով շաղկապված նրա հետ՝ բացառություն կարմիր գրքում հայտնված 1-2 ուժերի ու գործիչների, ովքեր դեռ մի կերպ պահում են «ընդդիմության պորտֆելը»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1559974967656985&id=100009334896794&__mref=message_bu ...

    Կարդալ ավելին
  • Մեկ անգամ չէ, որ խոսվել է Հայաստանի զբոսաշրջային պոտենցիալի մասին: Սակայն միայն պոտենցիալը բավական չէ, պետք է նաև այն օգտագործել: Այս ուղղությամբ պարբերաբար կատարվում է աշխատանք տարբեր երկրների հետ: Նմանօրինակ քայլերից է այսօրվա նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեռնոգորիայի կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը հավանության տալը: Այսպիսով, ՀՀ կառավարությունը և Չեռնոգորիայի կառավարությունը ցանկանաում են զարգացնել և ամրապնդել երկու երկրների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը: Այս համաձայնագրի շնորհիվ հնարավոր կլնին ամրապնդել և խթանել զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը, երկկողմանի աջակցել երկրներում զբոսաշրջության բնագավառում իրավասու պետական մարմինների, զբոսաշրջային օպերատորների և այլ կազմակերպությունների համագործակցությանը, դյուրացնել երկու երկրների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերը, զարգացնել փոխադարձ համագործակցությունը կադրերի մասնագիտական վերապատրաստման, փորձագետների և լրագրողների փոխանակման բնագավառներում, աջակցել փորձի փոխանակմանը զբոսաշրջության, մասնավորապես զբոսաշրջության կառավարման և մարքեթինգի, ինչպես նաև հյուրանոցային գործի կառավարման բնագավառներում: Սա ևս մեկ խթան կհանդիսանա ոլորտի զարգացման և կբացի նոր շուկա տուրիստական կազմակերպությունների համար Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1559558537698628&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Էներգետիկ ոլորտի զարգացումը օրակարգային է ՀՀ տնտեսության համար: Այստեղ կարևոր դեր է խաղում ներդրումային դաշտի դյուրացումը և արտաքին ներդրողների ներգրավման քաղաքականությունը: Սպասվում է, որ մոտ ապագայում մեր երկրում կկատարվի ավելի քան 435 մլն դոլարի ներդրում: Այդքան ներդրում կատարվելու է միայն երկու ծրագրի շրջանակներում: Մասնավորապես Երևանում և Վանաձորում կկառուցվեն ջերմային նոր կայաններ: Վանաձորի 234 մեգավատ հզորությամբ շոգեգազային կայանի կառուցմամբ շահագրգռված է բրիտանական «Գրեյնջ Փաուեր» ընկերությունը: Վանաձորի ծրագիրի համար նախատեսվում է հատկացնել  220 մլն դոլար։ Եվս 215 միլիոն է նախատեսվում ներդնել «Երևան ՋԷԿ»-ի հարակից հատվածում կառուցվող նոր ջերմային կայանում: Երկու ծրագրերն էլ ներդրումային են և չեն ակնկալում որևէ վարկային աջակցություն: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1559092277745254&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Գունավոր մետաղի համաշխարհային գների անկումը խոսում է այն մասին, որ այն երկները, որոնց տնտեսության մեջ այս ոլորտը ունի զգալի ազդեցություն, պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը, հակառակ դեպքում հնարավոր են կորուստներ: Մետաղների վերջին տարիների գնանկումը պետությունը փոխհատուցում է արտադրողական ծավալների ավելացմամբ: Եթե հաշվի առնենք, որ համաշխարհային շուկայում տեղի ունեցող իրադարձությունները գների իջեցման միտում են ակնկալում, ապա պետք է արձանագրել, որ այս տարի ևս անհրաժեշտ է ավելացնել արդյունահանման ծավալները: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2016 թվականի համար նախատեսել է ունենալ տասը տոկոս աճ: Շահագործման է հանձնվել նոր աղաց: Ընդհանուր նախագծի արժեքը կազմել է ավելի քան 11 միլիարդ ՀՀ դրամ: Հինգ տարի առաջ շահագործման հանձնված Կասկադ ինքնաղացը, իր գնդիկավոր մեկ աղացի հետ միասին բերել է 27 տոկոս արտադրության աճ: Սպասվում է, որ նախորդ տարվա վերամշակված 18 միլիոն 237 հազար հանքաքարի դիմաց, այս տարի կմշակվի 20 միլիոն 103 հազար 900 տոննա: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1558627664458382&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Արդյունաբերությունը ՀՀ տնտեսության ամենակարևոր և դոմինանտ ոլորտներից է: Դրա հետ մեկտեղ այն լի է ռիսկերով: Արտաքին գործոնների ազդեցությունը այստեղ շատ կարևոր դեր է խաղում: Վերջին տարիներին զգալիորեն նվազել են գունավոր մետաղների գները, ինչը ուղակի չէր կարող չանդրադառնալ ՀՀ տնտեսության վրա: Նախորդ տարվա գնանկմանը ի պատասխան, պետությունը ավելացրեց արդյունահանման ծավալները գնանկման բացը լրացնելու համար: Ցավոք, շուկայում առկա ներկայիս իրավիճակը ավելի շատ բացասական միտում ունի քան դրական: Գները շարունակում են անկում ապրել: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է ավելացնել արտադրողականությունը 10 տոկոսով: Նախորդ տարի բարեհաջող գործարկվել է երկրորդ գնդիկավոր աղացը : Հիշեցնեմ, որ առաջին գնդիկավոր աղացը շահագործման է հանձնվել 2011թ. և այն ժամանակ արտադրության ծավալները ավելացել են 27 տոկոսով: Չնայած ստեղծված ոչ բարենպաստ իրավիճակին, կոմբինատում աշխատատեղերի կրճատում չի եղել: Նախորդ տարի կոմբինատում 18 միլիոն 237 հազար տոննա հանքաքար է վերամշակվել, իսկ այս տարի նախատեսվում է վերամշակել 20 միլիոն 103 հազար 900 տոննա հանքաքար: Այս կերպ փորձ է արվում պաշտպանել արդյունաբերական ոլորտը արտաքին բացասական գործոններից: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1557804827873999&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Օրերս մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման և վճարման կարգում կատարվել են որոշակի փոփոխությունները: Այսպիսով, 2016 թվականի հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստը նշանակում և վճարում կատարում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինները: Առաջացած մի քանի տեխնիկական խնդիրներից ելնելով՝ հունվար ամսվա երեխայի խնամքի նպաստի վճարման ցուցակը վճարող կազմակերպություններին կփոխանցվի մինչև փետրվարի 10-ը: Այսուհետ ամեն ամսվա երրորդ աշխատանքային օրվանից սկսած կվճարվի նախորդ ամսվա խնամքի նպաստները: Հավելենք նաև, որ այսուհետև խնամքի նպաստը հանարավոր է վճարվել նաև բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով, եթե նպաստառուն անձամբ կամ մեկ այլ անձի միջոցով տարածքային բաժին ներկայացնի Նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկում բացված բանկային հաշվեհամարը: Տվյալ բանկերն են` 1) Հայբիզնեսբանկ, 2) Պրոմեթեյբանկ 3) ՀայԷկոնոմբանկ Սա շատ լավ նորություն է, քանզի այսպիսով հնարավորություն է ստեղծվում խուսափել նպաստ ստանալու համար ավելորդ ժամանակ վատնելուց: Կարևոր է նաև, որ այժմ ընթանում են աշխատանքներ բոլոր բանկերի հետ խնամքի նպաստի անկանխիկ վճարման պայմանագիր կնքելու ուղղությամբ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1556747331313082&id=100009334896794&__mref=message ...

    Կարդալ ավելին
  • Ձմռան ամիսներին գազապառողների շրջանում դժգոհություններն ավելանում են: Չկարողանալով վճարել գազի սպառման արդյունքում առաջացած պարտքերը` բնակիչները երբեմն ստիպված են լինում անցնել ջեռուցման այլ տարբերակների: Սա էլ իր հերթին հանգեցնում է գազի ծավալների կրճատման: ՀՀ կառավարության ղեկավարի կարծիքով՝ «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում: Գազի սակագնի վերաբերյալ վարչապետը խոսել է Կառավարության նիստի ընթացքում: Վարչապետն ասել է, թե շահագրգռված են, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր, սակայն, նշել է, որ տնտեսության ու բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ: Գործադիրի ղեկավարը կարծիք է հայտնել, թե «Գազպրոմ-Արմենիա» ընկերության ղեկավարությունը մեծ անելիքներ ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե «Գազպրոմ» ընկերության, թե ՌԴ համար հստակ կդառնա բանակցային առաջարկի փոխշահավետ լինելը: Մինչ այս ՀՀ կառավարությունները դիմել են ՌԴ իշխանություններին՝ ներմուծվող գազի սակագնի նվազեցման հարցով: ՌԴ-ից դեռևս պատասխն չակ, գոնե պաշտոնապես որևէ հայտարարություն չի եղել: Մի բան պարզ է՝ այս հարցում գլխավորը սպառողի շահն է և գազի սակագնի նվազեցում իսկապես անհրաժեշտություն է հայ սպառողի համար: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1556329974688151&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Խոշոր ձեռնարկատիրական կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելը կարևոր է հենց այն պարզ պատճառով, որ այդտեղ աշխատում են բազմաթիվ քաղաքացիներ: Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է «Հրազդան Ցեմենտ» ընկերությանը 510 մլն դրամ տույժերից ազատելու որոշման նախագիծը: Վերջինիս հաշվիներն արգելափակված են, ընդհանուր պարտքն էլ կազմում է մոտ մեկ մլրդ դրամ: Վերոնշյալ կազմակերպության գույքը գրավադրված է նաև «ՎՏԲ Հայաստան» բանկում: Հիշյալ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և «ՎՏԲ­ Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել ընկերության պարտքերը, ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը: Գործարանի այսպիսի պարտքերի կուտակման պատճառ է հանդիսացել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկումը, որի հետևանքով ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչն էլ իր բացասական հետևանքներն է թողել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա` արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ: Հարկ է նշել նաև, որ ներկայումս ընկերությունն իրականացնում է արտադրության ընդլայնման աշխատանքներ. ըստ ընկերության ՎՏԲ­ Հայաստան բանկի հավանությանը արժանացած ծրագրի` նախատեսվում է ցեմենտի արտադրության 2016 թ. տարեկան ծավալը հասցնել մինչև 200 հազ.տ. (2014 թ.` 23,3 հազ. տ., 2015 թ.` 80 հազ. տ.) և ստեղծել լրացուցիչ 450 աշխատատեղեր: Վերը նշվածի արդյունքում (ըստ ընկերության գնահատականի) պետբյուջե կվճարվի ավելի քան 700 մլն դրամի հարկ: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1556180381369777&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին
  • Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացվել է 1 միլիոն 852 հազար դրամ, որը մուտքագրվել է համայնքի ֆոնդային բյուջե: Համայնքի ավագանին քննարկել և հավանություն է տվել համայնքի ղեկավարի ներկայացրած ծրագրին, որով նախատեսվում է իրականացնել ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները: Կառավարությունը առաջիկա նիստում որոշել է հավանություն տալ պետական սեփականություն համարվող գույքի մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման ծրագրին, ինչի արդյունքում Հաղպատ գյուղի շուրջ 270 տնտեսությունները, միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, հյուրանոցն ու հյուրատունը կօգտվեն 24-ժամյա մատակարարմամբ մաքուր և սանիտարական նորմերին համապատասխանող ջրից: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1555641158090366&id=100009334896794 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն