• Մարգարիտ Եսայան
  • Առավոտ լուսո Լվանալ մեր ժողովրդի ոտքերը եւ ջուրը խմել Միտքս մեկ բանի մասին է, Պապը իր այցով մեզ զմեզ ցուցանեց, մեր հոգիներում բացահայտեց մեզ այն կարիքը, որ ունենք յուրաքանչյուրս եւ բոլորս միասին, ու այդ կարիքը՝ սիրո, միաբանության, խաղաղության, մեղքերի բեռից ազատվելու, հավատալու, սիրելու եւ սիրվելու, գուրգուրանքի եւ ջերմության կարիքն է, չեմ ասում՝ պահանջը, մենք պահանջներ չենք կարողանում դնել, մենք զգացմունքային դաշտից չենք կարողանում հեռանալ, մենք միայն ու միայն կարիք ունեն այս բաների, նորածին երեխայի պես, փոքրիկ մանկան պես, ծեր մարդու պես, Պապը եկավ ու ցույց տվեց, թե ինչպիսին պիտի լինի հավատավոր ժողովուրդը եւ ինչպիսին պիտի լինի եկեղեցու ծառան․․․ Ամեն ինչ արվել է հոյակապ, կազմակերպչական մասում չկան թերություններ, ոսկերչական ճշգրտությամբ գտնված լուծումներ են, շնորհակալ եմ։ Մնում է, որ Պապի մեկնելուց հետո մեզանում ամեն ինչ ոչ թե ավարտվի այլ՝ սկսվի եւ մենք, իշխանավոր թե իշխանություն, ընդդիմություն թե այլընտրանք, միասին համերաշխ ու սիրով լվանանք մեր ժողովրդի ոտքերը եւ խմենք այդ ջուրը։ Պապը հենց սա էր մեզ ուսուցանում, եկավ հենց սա ասելու՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ եւ ՍԵր, սա է մեր բոլորի հոգիների, մտքի եւ սրտի կարիքը, պիտի հասնենք սրան տալով ու տրվելով․․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=265875587102358&set=a.108075929548992.1073741827.100010397556 ...

    Կարդալ ավելին
  • Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան Քահանայապետը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=265438127146104&set=a.124118761278042.1073741828.100010397556977&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ցեղասպանության զոհերը, փրկվածները եւ ականատեսները՝ Եսայան-Ստեփանյաններ, Շուպառալյան-Հարությունյաններ, Չախմախչյաններ, «Գյուլունյա»  վեպիս իրական հերոսները, պատմության վկաները․․․ Հ․Գ․ Նկարներում ցավոք չկան իմ հարազատ մյուս վկաները եւ զոհերը՝ Բայազետից՝ Բոզիկյաննները, Էրզրումից՝ Տեր-Աբրահամյանները, Կարսից՝ Դարբինյանները եւ էլի շատերը, բոլորիս արյան մեջ կա հիշողության այն գենը, որը մեզ ստիպեց ապրել եւ ստեղծել մի նոր ՀԱՅԱՍՏԱՆ․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yesayan.mag/posts/232149683808282 ...

    Կարդալ ավելին
  • «Հարգելի՛ գործընկերներ, այս օրերին, երբ մեզ համար անչափ կարեւոր միջազգային հարթակում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, մենք լրջագույն օրակարգով մեր աշխատանքն ենք կատարում, լրագրողական, ուզում ենք հավատալ, մի անզգույշ եւ անփույթ հրապարակում դարձել է ոչ միայն հայաստանյան լրատվամիջոցների եւ քաղաքական շրջանակների քննարկման թեման, այլ նաեւ նշյալ ապատեղեկատվությունը գերագույն հաճույքով արտատպում է ադրբեջանական մամուլը: Մինչդեռ, քիչ, թե շատ պատասխանատվությունը հուշում էր, որ հատկապես այս օրերին, երբ մենք միասին՝ քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակություն, մեկ ընդհանուր խնդիր ունենք լուծելու, անհրաժեշտ էր յուրաքանչյուր տեղեկատվություն հրապարակելուց առաջ առավել պրոֆեսիոնալ աշխատել ԵԽԽՎ փաստաթղթերի հետ: Փաստն այն է, որ Հայաստանի եւ հայկական պատվիրակության հանդեպ որեւէ պատժամիջոցի մասին այս նստաշրջանի որեւէ զեկույցում, այդ թվում՝ բյուրոյի առաջընթացի զեկույցում, խոսք չի եղել եւ չէր կարող լինել: Մինչդեռ, անզգույշ մեկ հրապարակումը դարձավ ադրբեջանական եւ, ցավոք, նաեւ հայաստանյան որոշ լրատվամիջոցների թեժ թեման, ինչը հատկապես այս օրերին բացարձակ անընդունելի է: ԵԽԽՎ պատվիրակության բոլոր անդամները միշտ պատրաստ են ցանկացած հարցի վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ տալ լրատվամիջոցների մեր գործընկերներին՝ նման ապատեղեկատվություններից խուսափելու եւ բացառապես ճշգրտված, իրականությանը համապատասխանող տեղեկատվություն փոխացնելու համար»: Հարգանքով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակություն Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yesayan.mag/posts/230565267300057 ...

    Կարդալ ավելին
  • Իսկ էն ո՞վ էր, կամ ովքե՞ր էին, որ վայրահաչում էին մեր մասին, թե եթե մի բան լինի, կռիվ գնացող չի լինելու, կերա՞ք, հասկացա՞ք, որ մերը ուրիշ է, որ մեր գենն ուրիշ է, որ մենք կանք որովհետեւ ուզում ենք լինել, որովհետեւ մեր միջի ՀԱՅԸ հենց էն ՄԱՐԴՆ է, որը ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ, իսկ մեր աստվածները միշտ հաղթում են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yesayan.mag/posts/220977098258874 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր սկսվում է ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը։ Բարի օրենքներ, բարի նիստեր և միայն բարի նպատակներ բոլորիս՝ հանուն Հայաստանի Հանրապետության։ Հրաշքներն իրականություն դառնալու սովորություն ունեն, և հիմնականում դրանք իրականանում են այն ժամանակ, երբ մենք սկսում ենք կոտրել մեր իսկ ստեղծած կարծրատիպերը, և սկսում ենք մտածել ո՛չ թե մեր նպատակների իրագործման միջոցների, այլ հենց նպատակների մասին՝ պարզ պատկերացնելով, որ դրանք իրականացել են... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=184942765195641&set=a.108075929548992.1073741827.100010397556977&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Կարևոր և արդարամիտ  Ուրախ եմ, որ եվրոպական արժեհամակարգ կրող միջազգային կառույցները և կազմակերպություններն ամենակարևոր պահերին մնում են իրենք իրենց և պատմական ու համամարդկային արդարությանը հավատարիմ, սա է մեր բոլորի ապագան, և կարևոր է, որ միջազգային կառույցներն ու կազմակերպություններն իրենց հայտարարություններում, խորհուրդներում և քննարկումներում պահպանում են չափը և համարժեք վերաբերմունք են դրսևորում իրականության և իրողությունների նկատմամբ... Ապացույցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը. «Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) առաջիկայում կարող է քննարկել ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող երկու բանաձևերը, հետևաբար հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին ու միջազգային ու տարածաշրջանային մյուս կազմակերպություններին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի լուծման ու բանակցությունների միակ ձևաչափն է: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, բայց հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»,- նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: 22․01․2016 Նկարում՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Մնացական Մնացականյանը և Մարգարիտ Եսայանը Եվրոպական տարածաշրջանի երկրների Ֆրանկոֆոնիայի ԽՎ հերթական նիստին սպասելիս. 2015թ. հոկտեմբերի 15-16։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=180442948978956&set=a.108075929548992.1073741827.10001039755 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/rqYJg9mXJRAsdAtc8A61.jpg

    Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․ «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝ պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը: Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագոռգոռ հայտարարությունը. «Բնականաբար, առ այսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ…. Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին…»։ Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով… Իսկ առ այսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում, պարո՛ն Ջաբրայիլով, հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և՛ 1992-94 թվականներին, և՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»,-ասված է գրառման մեջ:

    Կարդալ ավելին