• Ալվինա Բաբայան
  • Գերմանիայի կայսր Կարլ 5-րդի կառավարությունը, ժամանակին ճիշտ գնահատելով շոկոլադի եկամտաբերությունը, ցանկանում Էր այս ապրանքի համար պետական մենաշնորհ սահմանել։ Իսկ ինչպես գրում Է իսպանացի պատմաբան Օվիեդոն՝ «Դարեր շարունակ միայն հարուստն ու ազնվականը կարող Էր իրեն շոկոլադ թույլ տալ, քանի որ նա բառացիորեն փող Էր խմում»: Իսկ կակաոյի պտուղները որպես արժույթ օգտագործել են շատ ազգեր... 100 այդպիսի սերմի դիմաց հնում կարելի Էր լավ ստրուկ ձեռք բերել։ Ըստ նույն այս հաշվարկի 100 պտուղ արժեր խեցգետինը, 200՝ եփւսծ հնդկահավը, 6 պտուղ՝ մարմնավաճառը։ Սև և սպիտակ շոկոլադ Առաջինը համբուրվելով Լուի 13-ի կնոջ՝ Մարիա Ավստրիացու հետ՝ շոկոլադը հետագայում գերեց նաև շատ այլ ազնվականուհիների սրտերը, որոնք շոկոլադի մասին լեգենդներին ավելացրին ևս մեկը, ըստ նրանց՝ կակաոյի ծառը պետք Է որ աճելիս լինի դրախտում։ Սակայն շոկոլադոֆիլերի այս տեսակետը ծաղրի արժանացավ այսպես կոչված շոկոլադոֆոբերի կողմից, նրանցից մեկը՝ մադամ դե Սեվինյեն, փորձեց նույնիսկ համոզել հանրությանը, թե իր ընկերուհին սևամորթ երեխա է ունեցել միայն այն պատճառով, որ չարաշահել է շոկոլադը։ Բարեբախտաբար նրան չհավատացին անգամ նրանք, ովքեր չգիտեին, թե իրականում ինչպես է պատահում, որ երեխաները սևամորթ են ծնվում։ Եվ կարծես հենց նրանք որոշեցին, որ շոկոլադը պետք է գնահատել ոչ թե «օգտակար է/օգտակար չէ» սկզբունքով, այլ «համեղ է/համեղ չէ» մոտեցմամբ։ Այսպես շոկոլադը վերածվեց նորաձևության, որը 19-րդ դարում, շնորհիվ ընդլայնվող շոկոլադի պլանտացիաների, մատչելի դարձավ նաև դղյակներից դուրս։ 1820 թ–ին մինչ այդ իբրև խմիչք օգտագործվող շոկոլադը համադրվեց կակաոյի յուղի, շաքարավազի և լիկյորի հետ՝ ստանալով «Ֆրայ և Սանս»–ի սալիկների ձևը։ 1828 թ-ին Ամեդե Կոլերի մտքով անցավ շոկոլադին ընկույզներ ավելացնել։ 1875 թ–ին գոյություն ուներ արդեն նաև կաթով շոկոլադը, իսկ Շվեյցարիան հասցրել էին հռչակել շոկոլադի երկիր¦: Այնուհետև իտալացիները հնարեցին շոկոլադի արտադրության համար անհրաժեշտ լիցենզիան, Անգլիայում Chocolate House–ներն ավելի հաճախելի դարձան, քան թեյարանները, իսկ 1920 թ–ին անգլիացի Ջոն Մարսն իրեն հավերժացրեց համանուն շոկոլադե բատոններով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/10206301089956903 ...

    Կարդալ ավելին
  • Մեր հասարակության մի ստվար զանգված հատուկ տարօրինակություններով է օժտված: Էդ տեսակը (ինչ անուն էլ տաք ընդունելի կլինի) միշտ անհամբեր սպասում է, որ մութը վրա հասնի: Ինչի՞: Որովհետև մենակ էդ ժամանակ են իրենց «թագավոր, ամենա կարող, չափազանց խելացի» զգում: Օրվա հենց էդ պահին նրանց ինքնագնահատականը հասնում է գագաթնակետին ու սկսում են «խելամիտ» արարքների իրագործումը: Դառնում են էլ բայքերներ, էլ гонщик-ներ, էլ վայրի ցեղերի ներկայացուցիչներ, էլ քեֆչի հասաններ ... ու այս ամենը պարտադիր համեմված է լինում անասնական գոռգոռոցներով, ոչինչ չասող տաշի-տուշիներով, ծափ ու ծիծաղով, մե խինդ մե ուրախուՉունով ...  Ու սենց գերթե ամեն օր ... Հ.Գ. Կա՞ մեկը, որ սրանց ծագումնաբանության մասին ինֆորմացիա ունի:  Հ.Հ.Գ. Թարսի պես SANITEK-ի մեքենան էլ չի գալիս, որ էդ տեսակ աղբը հավաքի տանի... Նյութի աղբյուր՝ https://facebook.com/alvina.babayan/posts/10206041517507754 ...

    Կարդալ ավելին
  • Վիրավորանքը փոքրիկ գազանիկ է՝ արտաքնապես բոլորովին անվնաս: Ճիշտ վերաբերմունքի դեպքում ոչ մի տհաճություն չի պատճառի: Եթե չփորձենք նրան դարձնել տնային կենդանի, նա կարող է հրաշալի ապրել ազատության մեջ և ոչ ոքի ձեռք չտալ: Բայց նրան տիրանալու բոլոր փորձերը տխուր ավարտ են ունենում… Այդ փոքրիկ ու աշխույժ գազանիկը կարող է պատահաբար ընկնել ցանկացած մարդու մարմնի մեջ: Մարդը դա անմիջապես զգում է և… վիրավորվում: Գազանիկը սկսում է գոռալ. «Ես պատահաբա´ր եմ այստեղ հայտնվել, բա´ց թող ինձ: Այստեղ մութ է, և ես վախենում եմ: Բա´ց թող»: Բայց մարդիկ վաղուց դադարել են հասկանալ կենդանիների լեզուն: Կան այնպիսի մարդիկ, որոնք միանգամից բաց են թողնում գազանիկին՝ վիրավորանքին, քանի դեռ այն փոքրիկ է. դա լավագույն ժամանակն է նրան հրաժեշտ տալու: Բայց կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր ոչ մի դեպքում չեն ցանկանում բաց թողնել նրան: Նրանք միանգամից գազանիկին իրենցն են համարում և սկսում են հոգ տանել նրա մասին ինքնամոռաց: Ամեն վայրկյան մտածում են նրա մասին, բայց նրան, միևնույնն է, դուր չի գալիս մարդու մարմնի մեջ մնալը: Փոքրիկ վիրավորանքը պտտվում է, ելք է փնտրում, բայց քանի որ նրա տեսողությունը վատ է, չի կարողանում գտնել դուրս գալու ճանապարհը: Իսկ մարդն էլ չի խղճում նրան, բաց չի թողնում: Գազանիկը սովածանում է, ուտել է ուզում և սկսում է կամաց-կամաց ուտել այն, ինչ գտնում է: Մարդը դա նույնպես զգում է, բայց միևնույնն է, բաց չի թողնում, քանի որ արդեն վարժվել է նրան: Եվ գազանիկն ուտում է ու մեծանում. բավական է մարդու ներսում որևէ լավ բան գտնի, որևէ համով բան, միանգամից ուտում է: Այդպես էլ ասում են. «Վիրավորանքը ներսից ուտում է, կամ՝ ներսից կրծում է»: Ի վերջո, մեծանում, մեծանում է այն մարդու մարմնի մեջ և, հակառակ իր կամքի, դառնում մարդու մարմնի մի մասը: Թուլանում է մարդը, նեղվում, իսկ վիրավորանքը շարունակում է աճել ու մեծանալ: Մարդը գլխի էլ արդեն չի ընկնում, որ իրեն ընդամենը պետք է բա´ց թողնել վիրավորանքին ու վե´րջ: Եվ վիրավորանքի´ն է լավ առանց մարդու, և մարդո´ւն է լավ առանց վիրավորանքի: Հ.Գ. Վիրավորանքը հոգեվիճակ է: Իրականում մենք ինքներս ենք որոշում` լինե՞լ վիրավորված, թե՞ ոչ: Եվ երբ հերթական անգամ դուք ցանկանաք վիրավորվել, մտածեք. արդյոք այդքան հաճելի՞ է խղճալ ինքներդ ձեզ: Բա´ց թողեք վիրավորանքին, թող իր համար վազվզի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/10205997272161648 ...

    Կարդալ ավելին
  • Մի մարդ ասել է իմ մասին: «Ծննդյան պահին նա ստացավ Ռոլիհլահլա` Ծառեր Ցնցող, անունը. նա դարձավ Նելսոն Մանդելա և ցնցեց աշխարհը»: Ինձ դուր չի գալիս ներկայացնել ինձ որպես կիսաաստված: Ես ուզում եմ, որ ինձ ճանաչեն, որպես Մանդելա` մարդ, ով ունի թուլություններ: - Իմ քաղաքում սկզբից գնում եք բանտ, հետո նոր դառնում եք նախագահ: Ես վերջնականապես յուրացրեցի, որ քաջությունը վախի բացակայությունը չէ, այլ դրանք հաղթահարելն է: Քաջ մարդը նա չէ, ով չունի վախեր, այլ նա է, ով դրանց դեմ պայքարում է: - Շատ բաներ մինչ կատարելը թվում են անիրական: Աֆրիկյան երաժշտության յուրահատուկ գեղեցկության գաղտնիքն այն է, որ այն հնչում է ուրախ, նույնիսկ եթե տխուր բաների մասին է պատմում: Դու կարող ես լինել աղքատ, ապրել թղթից տնակում, կորցնել աշխատանքը, բայց երաժշտությունը թույլ չի տա, որ հուսահատվես: - Դժվար չէ փոփոխել միջավայրը. դժվար է փոփոխել սեփական անձը: Ես շնորհակալ եմ, որ 27 տարի եղել եմ բանտում, այնտեղ ես կարողանում էի կենտրոնանալ, ինչն ես չեմ արել ազատվելուց ի վեր: - Ազատությունը չի կարող լինել մասնակի: Բանտում ես սիրում էի աշխատել աղբի հետ: Այնտեղ հնարավոր էր գտնել թերթի հատվածներ: Մենք թերթերի իրավունք չունեինք, այդ իսկ պատճառով ես վերցնում էի այդ հատվածները, մաքրում էի և թաքուն կարդում: Երևի թե երբեք այդքան շատ չեմ գնահատել մամուլը, ինչքան այդ տարիներին: - Դժվարությունները ջախջախում են մարդկանց մի մասին, իսկ մյուսներին ուժ են տալիս: Մարդիկ չեն ծնվում ատելությամբ այլ մարդկանց հանդեպ, քանի որ նրանք այլ մաշկի գույն, կրոն կամ ազգություն ունեն: Մարդիկ սովորում են ատել, որի համար հարկավոր է սկզբից սովորել սիրել: Սիրելը շատ ավելի մոտ է մարդկային սրտին: - Մենք պետք է օգտագործենք ժամանակը իմաստուն և հասկանանք, որ ճիշտ գործ կարելի է միշտ սկսել: Եթե խոսում ես մարդու հետ այն լեզվով, որը նա հասկանում է, դու խոսում ես նրա գլխի հետ, իսկ եթե խոսում ես իր մայրենի լեզվով, դու խոսում ես նրա սրտի հետ: - Երբևէ չընկնելը մեծ արժանիք է, սակայն ընկնելուց հետո վեր կենալը ավելի մեծ արժանիք է: Երեկ ինձ անվանում էին ահաբեկիչ, իսկ երբ դուրս եկա բանտից շատ մարդիկ , նույնիսկ իմ թշնամիներն ընդունեցին ինձ: Սա ասում եմ նրանց համար, ովքեր մտածում են, որ նրանք, ովքեր պայքարում են իրենց հայրենիքի համար ահաբեկիչ են: Ես կասեմ այսպես, ահաբեկիչ են անվանում կախված, թե որ կողմն է հաղթում: - Նույնիսկ անուշադիր մարդու համար է պարզ, որ ԱՄՆ-ը վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար: Սրտաբացությունը և պարզ միտքը հպարտալի համադրություն են ստեղծում: Իսկ եթե դրանց ավելացնենք սուր լեզուն, ապա կստացվի շատ խառը համադրություն: - Ես չեմ կարող մոռանալ, բայց կարող եմ ներել: - Ես սիրում եմ բուժստուգումները: Հիմնականում բժիշկներն ինձ ասում են` «Պարոն Մանդելա դուք այս շաբաթ չեք մահանա!» Կարծում եմ դուք հարգում եք այն ցավը, որ ես եմ ապրել, այդ պատճառով ես կավարտեմ իմ խոսքը:» Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/10205899814805275 ...

    Կարդալ ավելին
  • Ձեռագրի միջազգային օրը հիմնադրվել է Գրենական պարագաներ արտադրող ասոցիացիայի կողմից։ Նույն օրն է ծնվել ամերիկացի քաղաքական գործիչ Ջոն Հենկոնը, ով առաջինն է ստորագրել Անկախության հռչակագիրը: 1875 թ. ֆրանսիացի Ժան Իպոլիտ Միշոնյերն առաջին անգամ կիրառել է ձեռագրաբանություն տերմինը: Ձեռագիրն ունի հազարամյակների պատմություն, և հոգեբանների կարծիքով, նրա միջոցով կարելի է որոշել մարդու բնավորությունը: Գիտնականները առանձնացնում են ձեռագրի 7 չափորոշիչ, որոնցով կարելի է բնորոշել մարդուն: Դա տառերի չափսն է, ձևը, թեքվածությունը, ինչ ուղղություն ունեն դրանք, գրելիս ինչքան ուժեղ է գրիչը սեղմվում թղթին, ինչ բառեր են գրվում և ձեռագրի ընդհանուր գնահատականը: Տարիքի և բնավորության փոփոխվելու դեպքում ձեռագիրը ևս փոփոխվում է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/10205208328638553 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

Քաղաքականություն