• Մարիամ Սմբատյան
  • Հայաստանում բժշկությունը ցածր մակարդակի վրա է ու հարցը տեխնոլոգիական հագեցվածությոնը չի այլ միջին վիճակագրական բժշկի մոտեցման ձևն ա: Վերջերս հիվանդանոց էի գնացել, շնչառական խնդիրներով, բժիշկը հետազոտեց ու սիստեմա նշանակեց: Մի 140 հազար դրամի դեղեր ու սիստեմա ընդունելուց հետո, արդյունք չտվեց: Գնացի ուրիշ բժշկի մոտ, պարզվեց որ եթե ինձ տրված կյանքի տևողությունը բազմապատկեմ 3 -ով ու ընդունեմ այդ դեղերը, ապա դրանք ոչ մի արդյուքն ոչ մի ազդեցություն չէին ունենալու իմ առողջության վրա: Հիմա լոլոներ են կարդալու թե Հայաստանը տարածաշրջանի եսիմ որ մակարդակում գտնվող գերզարգացած սուպեր հիվանադնոցներ ունի, որտեղ աշխատում են Աստծու կողմից բարեկամներ, որոնք մարգարեներ են ու փրկում են մարդկանց: Բայց Հայաստանում բիզնես ա դա: Բժիշկը, որը ինձ նշանակել էր դեղեր, ուղորդել էր, որ առնեմ ներքևի դեղատնից, որն էլ պարզվեց բաժնի վարիչինն ա: Այսինքն իմ կյանքի գնով բիզնես են անում: Ինչ ասես դրանց նմաններին: Վայ նրան ով կընգնի հայ բժիշկների ձեռքում: Փինաչիների հավաքածու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=640546002763275&id=100004236426503 ...

    Կարդալ ավելին
  • ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել շոկոլադե կոնֆետներ : 5 օր ժամանակ ունեք շտապեք: Գարշոկն էիք ասու՞՞մ Մարդիկ շոկոլադ են աճուրդի հանում դուք գարշոկի վրա եք խնդում: Եթե լավ քրքրենք, կարող ա 2 հատ չուպաչուփս էլ գտնենք կամ իմ հին դամաշնիկները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=627833200701222&set=a.117228051761742.23926.100004236426503& ...

    Կարդալ ավելին
  • «Նոր Հայաստան»-ը իրենից մեծ քաշ է վերցնում արդեն զգում ե՞ք: Երևանի քաղաքապետարանը «Նոր Հայաստան»-ին թույլատրել է մարտի 1-ին ՀԱԿ-ի հետ միաժամանակ հանրահավաք անցկացնել: Ովա՞ Նոր Հայաստանը: Էն որ մի երկու-երեք հոգի պահակ են աշխատում Օպերայում ու ամեն օր դատարկ հրապարակում ասուլիս են տալիս էտ դեռ բան չի նշանակում:  Հիմա էլ, ուզում են համաձայնության գալ ՀԱԿ-ի հետ, հլը դեռ քննարկում էլ են միասնական բարձրանան հարթակ թե չէ: Լավ ինչքա՞ն պետքա էս ծաղրուծանակը շարունակվի: Ի՞նչ են իրանք մտածում, ինչի՞ պետքա ՀԱԿ-ը զիջումների գնա: Կոնգրեսը ամեն տարի հավաքա անցկացնում մարտի 1-ին ու իր մեծ թիմը լցնումա Ազատության հրապարակ: Նոր Հայաստանը սկի մի սենյակ չի կարա լցնի: Անձամբ ինձ համար խնդալույա Ժիրոենց սաստավին ՀԱԿ-ի կողքին տեսնելը: Կարող են պարզապես հանրահավաքից հետո մի հինգ հոգով գլուխ գովան, որ Ազատության հրապարակում եղել են ՀԱԿ-ի հետ.... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=588862291264980&id=100004236426503 ...

    Կարդալ ավելին
  • «Ուրեմն լսի այ լկտի, լա՞վ ես լսում, գրի ինչ ուզում ես թքած ունեմ քո վրա: Ես Ձեզ ոչինչ չեմ ասել… եթե դուք գրեք, Ձեզ հետո վատ չզգաք, որ Ձեր նկարով շատ վատ քոմենթներով ինչ-որ բան հայտնվի: Եթե գրեք, հետո չփոշմանեք». Բլոգեր, հաղորդավար Կամո Թովմասյանն ասել է լրագրողուհուն: Հետաքրքիր է գիտեք: Եթե նրան վիրավորեր լրագրողը, հիմա համահայկական ողբ էր դրել: Ամեն դեպքում ուզում եմ հասկանամ, թե այդ ինչի՞ վրա վեր-վեր ցատկելով է Կամոն վիրավորել լրագրողուհուն: Ու ինչի՞ց է, որ սրա նման թափթփուկ կլոուններն ու բոլորիս ուշադրության հետևանքները, կրկնում եմ բոլորիս ուշադրության հետևանքները (մեր ուշադրության շնորհիվ են հասել այս ամենին), իրենց վերապահում են էնպիսի փողոցային ու «լակոտական» բառպաշարով խոսալ լրագրողների հետ, կարծես թե Լեոնարդո Դի Կապրիոն էր, իսկ էս լրագրողն էլ իր շրջապատից էր: Այնպիսի մեծ կարծիք ունեն սրանք իրենց վրա, քեզ թվում է թե հոլիվուդը նոր են գրավել: Տո այ Էլ-Սքայի բոմժ, այ Դար 21-ի չսպասված հյուր, այ էլիտար Գագիկ Շամշյան էտ քեզ ու՞մ տեղն ես դրել, կարողա՞ հանկարծ հոլիվուդյան աստղ ես դառել ու սենց բաներով էլ ուզում ես հայտնվել հոլիվուդյան սկանդալի էպիկենտրոնում վրեքներս խաբար չկա: Դու ո՞վ ես դառել, որ լրագրողուհուն վիրավորում ես: Ուրեմն ինձ լսի այ բիգուձի, լավ ես լսու՞մ, գրում եմ ինչ ուզում եմ ու թքած ունեմ թե ինչ կանես: Նկարս ես տարածելու՞՞՞ Смайлик «smile» ա՜խ, ինչքան կարաս շատ ու ինչքան boyfriend ունես կասես որ տարածեն, բոլորով կպեք որ լավ տարածվի: Ու վերջում , ի՞նչ ա նշանակում «նկարներդ վատ մեկնաբանությունով կտարածեմ»: Կներեք արտահայտությանս համար, բայց դու ում, կամ որ քլաբի դռան շունն ես, որ անծանոթ աղջկա նկար տարածես՞՞ ու գիտես ինչի՞ եմ նման ձև խոսում, որովհետև էնքան են քեզ պես հղփացած-լաչառներին, հոգով աղքատ-հպարտներին, աստղայինը տարած-բերածներին բանի տեղ դրել, որ էս օրին եք հասել: Ինչ է հարցրել որ տենց օրգազմ ես ապրել այ դեռահաս շոուբիզնեսմեն, ոչ մեկ քեզ բարոյական իրավունք չի տվել վիրավորելու էտ աղջկան, իսկ ես քեզ վիրավորում եմ նրա համար, որովետև քո համար ընդունելի է անծանոթներին վիրավորելը: Դե ես էլ Կամ ջան, ինչպես ասում են օգտվում եմ առիթից: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=580848282066381&id=100004236426503 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին