Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • ArmComedy
  • Ի՞նչն է կապում Հայաստանին և Սևծովյան ավազանի միջսահմանային համագործակցությանը, Նոր ֆինանսավորման աղբյուր հասարակական կազմակերպությունների համար, Հայաստանի լավագույն մարզական ընտանիքը, Դավիթ Լոքյանի ահասարսուռ այցերը և Գյումրու տեխնոպարկը ...

    Կարդալ ավելին
  • Փորձում ենք գլուխ հանել Էրեբունիի իրավիճակից, նվերներ նախարարներին, փոքիկ Կառլը գնում է տուն, լեզվի տեսուչներ ...

    Կարդալ ավելին
  • Կառավարությունը շարունակում է փակել կոռուպցիայի օդերը, Հանրապետական կուսակցությունը ներկայացնում է իր նոր մամուլի կենտրոնը իսկ մենք տոնում ենք Հայոց Արծիվների երկար սպասված տարեդարձը ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանը ունեցավ իր առաջին զբոսաշրջային լոգոն, Ի՞նչ է պատրաստվում անել Ջրտնտպետկոմը անձրևների հետ, Նշեցինք շոկոլադի տոնը, իսկ այդ ընթացքում՝ «Հին Երևան» նախագիծը կարծես թե իրականանում է ...

    Կարդալ ավելին
  • Ու՞մ են աջակցելու Ռեֆորմիստները, Ի՞նչ լեզվով են լինելու Արա Աբրահամյանի ելույթները, Բացահայտում ենք «Ոսկե ծիրանի» կազմակերպչական գաղտնիքները և վերջում՝ ի՞նչն է կապում Արմեն Աշոտյանին և Ոստիկաններին ...

    Կարդալ ավելին
  • Հայաստան - Չինաստան կապերի զարգացմանը միանում է նաև Բրյուսովը, Երիտասարդական խորհրդարանի օգնությամբ լրացնում ենք ԱԺ քաղցը, Մեզ փորձում ենք տաքսավարության ոլորտում և քաղաքացիների հետ միասին վերլուծում Եվրո 2016-ը ...

    Կարդալ ավելին
  • Սահմանադրությունը և Պարոյր Հայրիկեանը նշում են իրենց տարեդարձը։ Ազգային Ժողովը ջախջախում է լրագրողներին, իսկ փոքրիկ հայ բասկետբոլիստները՝ էլ ավելի փոքրիկ բասկետբոլիստներին։ ...

    Կարդալ ավելին
  • Ազգային Ժողովը անցնում է նոր մակարդակի՝ սկսվել են ձայնային պատերազմներ, Վերհիշում ենք վարդավառի ամենահիշարժան պահերը, հոգեբանների հետ վերլուծում պատգամավորների հոգեբանությունը և փոքրիկ Կառլի հետ միասին բացահայտում հղիների աշխարհը ...

    Կարդալ ավելին
  • Հետևում ենք Ազգային Ժողովում տիրող թեժ կրքերին, Շախմատիստ և ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ վերհիշում մեծ հաղթանակի ամենահուզիչ դրվագները ու դիմավորում Չինական կոմկուսի պատվիրակությանը Հայաստանում։ ...

    Կարդալ ավելին
  • Բացառիկ հանդիպում երկրի Նախագահի հետ, Նախկինում երբևէ չցուցադրած կադրեր ԱրմՔոմեդիի պիլոտային թողարկումներից այլ հեռուստաալիքներում, Ու՞մ է այս անգամ ջախջախելու Էդուարդ Շարմազանովի թիմը և հանդիպում հոբելյանական հաղորդման անսպասելի հյուրերի հետ ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/mcERGvAwmwUVACAU1NZr.jpeg

    Երկու օր առաջ ոստիկանապետը նախագահին ներկայացրել է Ճանապարհային ոստիկանությունում կատարված փոփոխությունները։ Իմ կողմից մի ցանկ առաջարկեմ, որոնց մի մասը, ոնց հասկացա, արվում է արդեն. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Ոստիկանությանը իրավասություն տալ կոպիտ խախտումների համար խոշոր տուգանք սահմանելու, կրկնվելու դեպքում՝ վարորդական վկայականից զրկելու, առանց վկայականի վարելու դեպքում խախտողներին որոշ ժամանակով բանտարկելու իրավունք։ Օրինակ՝ ԱՄՆ-ում միլիարդատեր հաբրգած, խմած/ուռած վարորդներին, անկախ նրանից՝ ովքեր են (Փերիս Հիլթոնը, Բեն Աֆլեքը), բանտարկում են, որ խելքները գլուխը հավաքեն։ Մեզ մոտ տուգանք են սահմանում, որը մուծելուց հետո նույն դեմքերը նորից ու նորից խուժանավարի քշում են, քանի որ գումարը խնդիր չէ։ Տուգանեք, էլի կմուծենք։ 2. Ճանապարհային ոստիկաններին իրավասություն տալ հաբրգած լափառոշներին տեղում բերման ենթարկելու բաժին։ Հիմա անպատժելի հաբրգած դեմքերից ոստիկանները փորձում են խուսափել, չեն տուգանում, իսկ լուրջ խուլիգանության դեպքում կապվում են պարեկային խմբերի հետ՝ իրենց էդ պատմությունից դուրս հանելու համար։ 3. Ոստիկաններին զինել պլանշետներով, որ կարողանան արագ ճշտեն՝ ինչ մեքենա է իրենց դիմաց, ով է վարորդը, ինչ խախտումներ ունի արած, ունի վկայական, թե չունի, վճարել է գույքահարկը, թե ոչ, այլ ոչ հարցնեն փաստաթուղթը, որը եթե չունես, բերման ենթարկեն։ Ֆաշիստական Գերմանիան չէ, որ թղթով ապացուցես, որ հրեա չես, թուղթ չունես, գնա բաժին։ ID քարտը պետք է լինի միակ փաստաթուղթը, որի առկայության դեպքում հնարավոր լինի իմանալու ամեն ինչ։ 4. Ոստիկաններին զինել ալկոհոլ ստուգող սարքերով, որոնց գինը ծիծաղելի է պարզապես, որ մինչ օրս չունեն, որ ստուգելուց չասեն՝ «Մի հատ ՀՈ արա»։ Ի՞նչ «ՀՈ»։ Ձե՞ռ եք առնում։ Այսօրվա գործող կարգը այսպիսին է. «Խմած ես», «Խմած չեմ», «Դե գնացինք հիվանդանոց, արյան անալիզ հանձնես, երկու ժամ սպասես, հետո եթե պարզվի խմած չես, քշի գնա»։ Ո՞ր թիվն ա։   ՑԱՆԿԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5. Ստիպելու վերջապես սևացրած պատուհաններով չքշելու, քանի որ սևացրած պատուհանի հետևում, որպես կանոն, թաքնվում են, թե չեմ երևում, ոնց կուզեմ, կքշեմ, մեկա չեն տեսնում՝ ով եմ, թող մտածեն՝ եսիմ ով եմ, վախենան, ես էլ ոնց կուզեմ, կքշեմ։ Պարզերես քշեք, պարզերես եղեք։ Համոզված եմ՝ վնաս էս որոշումից չկա, իսկ օգուտը բացահայտ է։ 6. Տուգանելու դեղինի տակ անցնող վարորդներին։ Մանրուք է, բայց համոզված եմ, որ խցանումների շատ մեծ մասը դրանից է լինում։ Թեքվել պատրաստվող մեքենաները կանգնած սպասում են, սպասում են, որ մեքենաների հոսքը ավարտվի, թեքվեն ձախ, դեղին լույսը միանում է։ Ու սկսվում է։ Մի կողմից դեղինի տակ սկսում են մտնել մինչ այդ կարմիրի տակ կանգնած մեքենաները, մյուս կողմից դեղինի տակ մտնում է մինչ այդ կանաչ լույսի տակ եկող մեքենան։ Արդյունքում սպասում ես, մինչ սա գա, գնա, որ 3-4 մեքենա իրար հետևից կանգնած սկսեն թեքվել, բայց նորերը գալիս հասնում են, ու մեքենաները ստիպված մնում են խաչմերուկի մեջտեղում։ Դեղինը պետք է լինի, որ կանաչի տակ մտածները գան անցնեն, այլ ոչ, որ նորերը մտնեն ու կարմիրի տակ նոր դատարկեն խաչմերուկը։ 7. Սովորեցնել մարզերում աշխատող ոստիկաններին վարորդների հետ նորմալ շփվելու։ Միգուցե միայն ինձ հետ է նման իրավիճակ, միգուցե սխալվում եմ, բայց Երևանում ոչ մի անգամ նման խնդիրների առաջ չեմ եկել, բայց մարզերում երկու անգամ կանգնեցրել են, մի անգամ հետևի լույսն էր փչացել, խորհուրդ են տվել սարքել, մյուս անգամ ուղղակի ստուգում էին, բայց երկու անգամ էլ էն տպավորությունն էր, որ հազար տարվա ընկերներ ենք։ Չեմ ուզում, ընկեր ջան։ Ես «դու»-ով չեմ խոսում, ինձ հետ էլ պետք չի տնավարի խոսել։ Ես վարորդ եմ, դուք՝ ոստիկան։ Այլ առաջարկնե՞ր․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10155070207089273

    Կարդալ ավելին

Քաղաքականություն