Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • ArmComedy
  • Փորձում ենք ավելի խորքային ուսումնասիրել Դոնալդ Թրամփին; Քննարկում ենք կառավարության վերջին որոշումները; Կառլը կազմակերպել է նորաձևության երեկո ...

    Կարդալ ավելին
  • Այս հաղորդման մեջ ուրախալի լուր ենք ասում բանանի և դիզելի սիրահարներին, մեկնաբանում ենք Գալուստ Սահակյանի նոր հարցազրույցը, մի երկու բան ենք ասում չինարեն լեզվի մասին և հարցազրույց ենք վերցնում ԱՄՆ ընտրությունների դիտորդից ...

    Կարդալ ավելին
  • Նոր նախարարները պարզաբանում են, թե ինչով են պատրաստվում զբաղվել և ինչով չզբաղվել; ՀՀԿ քաղաքական դպրոցի ընդունելությունը՝ մեր աչքերով; Ո՞ր նախարարության ծրագիրն էր ամենաջրառատը և ի՞նչ գործ ուներ Կառլը ՀՀԿ կանանց ամենամյա համաժողովին։ ...

    Կարդալ ավելին
  • Այս թողարկմանը կիմանաք, որ Վարչապետը հորդորում է ապօրինի հարստացումը էլ ավելի ապօրինի դարձնել, Էջմիածնի փողոցը անվանափոխում են Մեծ Գուսանի անունով, Հայկանդուխտը հեռանում է և ցնցում Հայկական Վերածնունդը, իսկ մի երիտասարդ փորձում է մեգաբաժակ խլել ...

    Կարդալ ավելին
  • Ի՞նչ հրաշքով են փոփոխվելու գազի և էլեկտրաէներգիայի գները, գները; Ազգային Ժողովը քննարկում է պետական բյուջեն և տնտեսական աճը, աճը; Պայթած տպարանի սեփականատերը պարզաբանում է պայթյունը, որը իրականում պայթյուն չէր, պայթյուն չէր; Կառլը և Սերգեյը կարտոֆիլի ամենամյա փառատոնին՝ Քյավառում, Քյավառում ...

    Կարդալ ավելին
  • Կառավարությունը կրճատում է, Դատավորը ձերբակալվում է, Չծխելու մասին օրենքը խախտվում է, իսկ Քաղաքապետարանը խուճապի մեջ է: ...

    Կարդալ ավելին
  • Բացահայտում ենք Կապի և Տրանսպորտի նախարարությունը՝ հյուսիսից-հարավ, ավելացնում Ազգային Ժողովի ամենաբուռն քննարկումները զանազան և զարմանազան հարցերի շուրջ, իսկ ամենավերջում համեմում մեկ պտղունց Քաղաքապետարանով։ ...

    Կարդալ ավելին
  • Գալուստ Սահակյանը շատ համով ձևով խոսում է մենաշնորհի մասին, Մենք խոսում ենք Վիկտոր Դալլաքյանի առօրյայի մասին, Ֆուտբոլիստները մութ անկյունից դուրս են բերում և խոսում են հայկական ֆուտբոլի խնդիրների մասին, իսկ այդ ընթացքում Կառլը տարված էր թմրանյութերով։ ...

    Կարդալ ավելին
  • Հակոբ Հակոբյանի հերթական, բայց անսպասելի ցնցումը; Ղրղզստանը կորցրել է այն, ինչ մենք այդքան շատ ենք սիրում; Նշում ենք ՄԱԿ-ի միջազգային օրը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետոյի հետ   ...

    Կարդալ ավելին
  • Կառավարությունը ներկայացնում է մոտակա կես տարվա ծրագիրը, Ընտրական օրենսգիրքը դանդաղ քայլերով վերածվում է գեղեցիկ հեռուստանովելի, Ազգային Ժողովում փորձում են կատակել իսկ ԴԱՀԿ ոլորտը պատրաստում է ծանուցումների հեղափոխություն ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/mcERGvAwmwUVACAU1NZr.jpeg

    Երկու օր առաջ ոստիկանապետը նախագահին ներկայացրել է Ճանապարհային ոստիկանությունում կատարված փոփոխությունները։ Իմ կողմից մի ցանկ առաջարկեմ, որոնց մի մասը, ոնց հասկացա, արվում է արդեն. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Ոստիկանությանը իրավասություն տալ կոպիտ խախտումների համար խոշոր տուգանք սահմանելու, կրկնվելու դեպքում՝ վարորդական վկայականից զրկելու, առանց վկայականի վարելու դեպքում խախտողներին որոշ ժամանակով բանտարկելու իրավունք։ Օրինակ՝ ԱՄՆ-ում միլիարդատեր հաբրգած, խմած/ուռած վարորդներին, անկախ նրանից՝ ովքեր են (Փերիս Հիլթոնը, Բեն Աֆլեքը), բանտարկում են, որ խելքները գլուխը հավաքեն։ Մեզ մոտ տուգանք են սահմանում, որը մուծելուց հետո նույն դեմքերը նորից ու նորից խուժանավարի քշում են, քանի որ գումարը խնդիր չէ։ Տուգանեք, էլի կմուծենք։ 2. Ճանապարհային ոստիկաններին իրավասություն տալ հաբրգած լափառոշներին տեղում բերման ենթարկելու բաժին։ Հիմա անպատժելի հաբրգած դեմքերից ոստիկանները փորձում են խուսափել, չեն տուգանում, իսկ լուրջ խուլիգանության դեպքում կապվում են պարեկային խմբերի հետ՝ իրենց էդ պատմությունից դուրս հանելու համար։ 3. Ոստիկաններին զինել պլանշետներով, որ կարողանան արագ ճշտեն՝ ինչ մեքենա է իրենց դիմաց, ով է վարորդը, ինչ խախտումներ ունի արած, ունի վկայական, թե չունի, վճարել է գույքահարկը, թե ոչ, այլ ոչ հարցնեն փաստաթուղթը, որը եթե չունես, բերման ենթարկեն։ Ֆաշիստական Գերմանիան չէ, որ թղթով ապացուցես, որ հրեա չես, թուղթ չունես, գնա բաժին։ ID քարտը պետք է լինի միակ փաստաթուղթը, որի առկայության դեպքում հնարավոր լինի իմանալու ամեն ինչ։ 4. Ոստիկաններին զինել ալկոհոլ ստուգող սարքերով, որոնց գինը ծիծաղելի է պարզապես, որ մինչ օրս չունեն, որ ստուգելուց չասեն՝ «Մի հատ ՀՈ արա»։ Ի՞նչ «ՀՈ»։ Ձե՞ռ եք առնում։ Այսօրվա գործող կարգը այսպիսին է. «Խմած ես», «Խմած չեմ», «Դե գնացինք հիվանդանոց, արյան անալիզ հանձնես, երկու ժամ սպասես, հետո եթե պարզվի խմած չես, քշի գնա»։ Ո՞ր թիվն ա։   ՑԱՆԿԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5. Ստիպելու վերջապես սևացրած պատուհաններով չքշելու, քանի որ սևացրած պատուհանի հետևում, որպես կանոն, թաքնվում են, թե չեմ երևում, ոնց կուզեմ, կքշեմ, մեկա չեն տեսնում՝ ով եմ, թող մտածեն՝ եսիմ ով եմ, վախենան, ես էլ ոնց կուզեմ, կքշեմ։ Պարզերես քշեք, պարզերես եղեք։ Համոզված եմ՝ վնաս էս որոշումից չկա, իսկ օգուտը բացահայտ է։ 6. Տուգանելու դեղինի տակ անցնող վարորդներին։ Մանրուք է, բայց համոզված եմ, որ խցանումների շատ մեծ մասը դրանից է լինում։ Թեքվել պատրաստվող մեքենաները կանգնած սպասում են, սպասում են, որ մեքենաների հոսքը ավարտվի, թեքվեն ձախ, դեղին լույսը միանում է։ Ու սկսվում է։ Մի կողմից դեղինի տակ սկսում են մտնել մինչ այդ կարմիրի տակ կանգնած մեքենաները, մյուս կողմից դեղինի տակ մտնում է մինչ այդ կանաչ լույսի տակ եկող մեքենան։ Արդյունքում սպասում ես, մինչ սա գա, գնա, որ 3-4 մեքենա իրար հետևից կանգնած սկսեն թեքվել, բայց նորերը գալիս հասնում են, ու մեքենաները ստիպված մնում են խաչմերուկի մեջտեղում։ Դեղինը պետք է լինի, որ կանաչի տակ մտածները գան անցնեն, այլ ոչ, որ նորերը մտնեն ու կարմիրի տակ նոր դատարկեն խաչմերուկը։ 7. Սովորեցնել մարզերում աշխատող ոստիկաններին վարորդների հետ նորմալ շփվելու։ Միգուցե միայն ինձ հետ է նման իրավիճակ, միգուցե սխալվում եմ, բայց Երևանում ոչ մի անգամ նման խնդիրների առաջ չեմ եկել, բայց մարզերում երկու անգամ կանգնեցրել են, մի անգամ հետևի լույսն էր փչացել, խորհուրդ են տվել սարքել, մյուս անգամ ուղղակի ստուգում էին, բայց երկու անգամ էլ էն տպավորությունն էր, որ հազար տարվա ընկերներ ենք։ Չեմ ուզում, ընկեր ջան։ Ես «դու»-ով չեմ խոսում, ինձ հետ էլ պետք չի տնավարի խոսել։ Ես վարորդ եմ, դուք՝ ոստիկան։ Այլ առաջարկնե՞ր․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10155070207089273

    Կարդալ ավելին

Քաղաքականություն