Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • ArmComedy
  • Այս թողարկումը կպատմի Ձեզ, որ երկու իրար կողք տեղակայված շտաբերը հանգեցնում են կռվի; Առաքել Մովսիսյանի և Սամվել Ալեքսանյանի հետ զրույցը հանգեցնում է բանականության ժամանակավոր կորստի; ՀՀԿ տատիկի հետ զրույցը հանգեցնում է գերմաներեն լեզվի իմացության բարելավման; Կառլի ռեպորտաժները հանգեցնում են, պարզապես հանգեցնում են ...

    Կարդալ ավելին
  • Ի՞նչ հույսերով են գնում ընտրությունների քաղաքական ուժերը; Հայաստանի բոլոր ինքնատիպ հանցագործությունների ամփոփում; Եվրոպան մեզ և վտահում է, և տեղադրում տեսախցիկներ, ինչու՞; Մհերը կպատմի, թե ինչ է կատարվել աշխարհում այս օրերին ...

    Կարդալ ավելին
  • Բացահայտում են Ադրբեջանի նախագահի և փոխնախագահի ինտիմ կապը; Հետևում ենք քաղաքական դաշտում տիրող մշակութային հեղափոխությանը; ԱնԶարուհի Ժառանգությունը և Հայաստանու ո՞րտեղ կա նավթ; Ի՞նչը և Ովքե՞ր են սպառնում հայոց լեզվին; Ե՞րբ Երևանը կունենա Քիմ Քարդաշյանի անվան փողոց: ...

    Կարդալ ավելին
  • Ի՞նչ կապ ունեն Դալայ Լաբան և Հակակոռուպցիոն խորհուրդը; Ինչպե՞ս ընտրությունները մնացին առանց Հահրիկյանի; Երկարդ դադարից հետո քաղաքականություն են վերադառնում Կոմունիստները; Ինչպիսի՞ կոսմետիկ միջոցներ են օգտագործվելու ընտրություններում; Միջազգային լուրեր՝ Մհերի աչքերով ...

    Կարդալ ավելին
  • ArmComedy 578 - Շարքով, կարգով դեպի ընտրություն: ...

    Կարդալ ավելին
  • Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան դաշինքը ստորագրվեց; Կքերթվի՞ արդյոք ինչ-որ մեկի կաշին․ մանրամասները հատուկ ասուլիսում; ՀՀԿ ցուցակի առաջին դասնյակը հայտնի է․ ո՞վ չկա ցուցակում; Ընդդիմության ջախջախիչ հաղթանակը Ախուրիկում; Ի՞նչ կապ ունեն Հայկական Վերածնունդը, Սուրբ Սարգիսը և Կառլը: ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքական ուժերի համագումարները համալիրում։ Ամենահայտնի տաքսիստի վերադարձը մեծ քաղաքականություն, ու՞մ միացավ Րաֆֆի Հովհաննիսյանը և ինչու՞, միջազգային լուրերի ամփոփում Մհերի հետ  ...

    Կարդալ ավելին
  • Հովհարային անջատումներ Ազգային Ժողովում; Ինչպե՞ս Եվրոպան չորեց Ադրբեջանի նախագահին; Փաշինյանը հայոց լեզվի դասեր է տալիս Բելառուսի աշխատակցին; ՌԱԿ-ը ընդդեմ ՌԱԿ-ի; Փոքրիկ Կառլը դուրս էր եկել փողոց ընդամենը մեկ հարցով: ...

    Կարդալ ավելին
  • Տոն ԱրմՔոմեդիում․ ԱԺ-ն վերադառնում է; Նոր կուսակցությունը ներկայացնում է իր նոր գաղափարախոսությունը; Ի՞նչով են իրար հետ կապված ԱԺ-ն և Գագիկ Սուրենյանը; Ո՞վ է ցանկանում դուրս գալ Ժառանգությունից և ո՞վ է ցանկանում մտնել Ելք ...

    Կարդալ ավելին
  • Ի՞նչ նախավերջնական որոշում կայացրեց Ժառանգությունը, ինչի՞ց տեղի տվեցին Կարեն Կարապետյանի նյարդերը, Ու՞մ է միանում Թրաշով Թեկնածուն և ո՞ր թայլանդական սպորտն է զարգացում ապրում Հայաստանում ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին