• Արթուր Վահանյան
  • Վերջին շրջանում Էդմոն Մարուքյանի Լուսավոր Հայաստան կուսակցությունը մի քանի մարզային գրասենյակներ է բացել ՀՀ մի շարք համայնքներում: Սա նորմալ երևույթ է նորաստեղծ կուսակցության համար: Սակայն բոլորովին նորմալ չէ ուրիշ մի իրողություն, որի մասին ուզում եմ խոսել ստորև: Նախ, երբ Էդմոն Մարուքյանը 2012թ. Ընտրություններում մեծամասնական ընտրակարգով հաղթեց ԱԺ վաստակաշատ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին, մի շարք հարցեր առաջացան: Նախ վիճարկվեց ու շատ խոսվեց այն խնդրի մասին, թե Էդմոնը իրավունք չի ունեցել մասնակցել ընտրություններին, բայց իշխանությունների բարի կամքով ոչ միայն մասնակցել է, այլ հաղթեց Դալլաքյանին: Այնուհետև այս 4 տարիների համար Էդմոն Մարուքյանը, որպես անկախ պատգամավոր, մշտապես համարվել է իշխող կուսակցության ազդեցության տակ գտնվող գործիչ՝ չնայած նրա ընդդիմադիր հռետորաբանությանը: Դա նաև ապացուցելի փաստ է, քանի որ գրեթե միշտ, երբ ՀՀԿ քվեարկությունների ժամանակ ունեցել է ձայնի կարիք, ապա Էդմոնը հաշվառվել է որպես պոտենցիալ կողմ քվեարկող պատգամավոր:  Վերջերս նա հիմնեց Լուսավոր Հայաստան անունը կրող կուսակցություն: Սրա մեջ արտառոց ոչինչ չէր լինի, եթե այնքան ակնհայտ չլիներ այն իրողությունը, որ հաջորդ խորհրդարանում այլևս չի լինի արևմտամետ Ժառանգություն կուսակցությունը, իսկ նրա տեղը պետք է զբաղեցներ որևէ այլ ուժ: Եվ ահա այս սուրբ ու ծանր գործը հանձնարարվել է Մարուքյանին:  Հետևելով Լուսավոր Հայաստանի գործունեությանը 2 շատ կարևոր հարց է առաջանում՝ 1. Հրապարակված նկարներում պարզ երևում է, որ Մարուքյանի կուսակցությունը վարձակալում է թանկարժեք գրասենյակներ, որոնց շուկայական գինը տատանվում է 100 000 - 150 000 դրամ ամսական: Հետաքրքիր է, որտեղից նորաստեղծ կուսակցությանն այդքան ֆինանսներ, երբ ոչ Մարուքյանն է մեծահարուստ և ոչ էլ նրա կուսակցության շարքերում կան այդպիսիք:  2. 2016 թ. հունվարի 16-ին Լուսավոր Հայաստան Կուսակցության Սյունիքի մարզային խորհրդի նախագահ է ընտրվել Սիսիան քաղաքի ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանը։  Ասեք, որ հետաքրքիր է: Այդ ինչպես ստացվեց, որ հանկարծ Հայաստանի ամենաբարդ մարզում, որտեղ գրեթե բոլոր կուսակցությունները դժվարություններ ունեն՝ պայմանավորված մարզպետ Սուրիկ Խաչատրյանի /Լիսկա/ գործոնով, հանկարծ ոչ ավել ոչ պակաս Էդմոն Մարուքյանը մարզային խորհուրդ է ձևավորում ու նախագահ էլ ոչ ավել ոչ պակաս նշանակում ավագանու անդամի: Մեծ ֆանտազիա է հարկավոր հավատալու, որ առհասարակ Սյունիքի մարզում որևէ պաշտոնյա մոտ կգա «ընդդիմադիր» կուսակցության, եթե չլինի Սուրիկ Խաչատրյանի դաբրոն, կամ իշխանության հանձնարարականը:  Սկսում էս ակամայից մտորել՝ որ թերևս ճիշտ են բոլոր այն խոսակցությունները, որ Էդմոն Մարուքյանն աշխատում է իշխանությունների հովանավորության տակ և նրա քաղաքական արենայում հայտնվելը նպատակ ունի նաև ընտրություններին վերցնել ընդդիմադիր զանգվածի ձայների մի մասը ու զբաղեցնել Ժառանգության տեղը խորհրդարանում: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=485580741625792&id=100005216118940 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի օր առաջ հարցեր էր ուղղել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ իր կուսակցության գրասենյակում իրեն քննադատողներին ընդունելու և այսպես ասած հաշիվներ պարզելու օպերացիայի շրջանակներում:  Նշել էի, որ իրականում ոչ մեկն էլ չի գնա, բայց դժվար չի լինի մի քանի հոգի, նույնիսկ մի քանի տասնյակ յուրային հավաքել, հարցեր բաժանել ու բանավեճի իմիտացիա ստեղծել: Հետո էդ մարդիկ իբր կփոխեն իրենց կարծիքը մեծ առաջնորդ Նիկոլի մասին, պաթետիկ մի երկու ճառ կասեն, դա էլ բնականաբար կնկարեն, ցույց կտան ու վերջ: ՓԻ ԱՌ-ը պատրաստ է:  Հարցրել էի, թե ինստիտուցիոնալ ընդդիմություն ստեղծելու և նոր միայն իշխանություններին հաղթելու բլեֆով որքա՞ն ժամանակ եք պատրաստվում մոլորեցնել հայ հանրության մի հատվածին: Եվ երկրորդ հարցս էր եղել, թե քաղաքական գործչի հիմնական գործերից մեկը քաղաքական լրջագույն գործընթացներին մասնակցություն ունենալն է: Ու բացի անարդյունք քննադատությունից, ինչո՞ւ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ դուք կամ ձեր կուսակցությունից որևէ մեկը մի տեղամասում չկանգնեց, որ պաշտպանի ընտրողի քվեն: Ինչո՞ւ երբ գործը հասնում է ռեալ, իրական պայքարին, ապա դա ձեր կողմից կամ կեղծ օրակարգ է հռչակվում, կամ դուք չկաք: Բնականաբար պատասխաններ չկան:Բայց ոչինչ,շարունակենք: Այսօր ուզում եմ տալ հետևյալ 2 հարցը՝ 1. Ինչպե՞ս է ստացվում, որ պառլամենտի նիստերի օրերին, եթե գեթ մեկ բառ եք արտասանում, ապա դա դառնում է Հանրայինի և մյուս «անկախ» հեռուստաընկերությունների թոփ լուրը: Բա ասում եք Հայաստանը բռնապետություն է, էդ դեպքում ո՞նց կբացատրեք իշխանական կայքերի և TV-ների սերը ձեր հանդեպ, եթե դուք չեք վայելում իշխանությունների բարձր հովանավորությունը: Հայտնի անեկդոտի նման՝ քիչա մնում արդուկը միացնենք ու էլի դուք լինեք եթերում: Եվ երկրորդ՝ ինչպե՞ս կբացատրեք ձեր ուրացումը ՀԱԿ-ից: Ընդունում եմ, որ հնարավոր է գար մի պահ, որ ձեր ու ԼՏՊ-ի ջրերը մի առվով չգնային, հաշվի առնելով թե ԼՏՊ-ի և թե ձեր ինքնահավան կեցվածքն ու ամբիցիաները: Մի ժամանակ Ազատություն հրապարակի բեմից էնպես էիք ազդարարում ԼՏՊ-ի մուտքը հրապարակ, որ լսողը կմտածեր, թե Փրկչի երկրորդ գալստյանն են ականատես լինելու: Եթե այդքան ազնիվ ու սկուզբանքային էիք, ինչու վայր չդրեցիք պատգամավորական մանդատը, երբ դուրս եկաք ՀԱԿ-ից: Չէ՞ որ ժողովուրդը քվեարկել էր ոչ թե ձեր օգտին, այլ ՀԱԿ-ի՝ գերազանցապես Լևոն Տեր-Պետրոսյանի: Պարոն Փաշինյան, ինչպես կասեր հայտնի պերսոնաժը, որին սիրում եք այդքան «խնամքով» քննադատել, քաղաքականության մեջ այնուամենայնիվ խելք պետք է, իսկ իմ տպավորությամբ ձեզ թվում է, թե ամենախելոքը դուք եք, իսկ ժողովուրդը… Դե երևի մտածում եք ժողովուրդն ի՞նչ, Սերժ Սարգսյանին ու Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Ծառուկյանին ու Գագիկ Խաչատրյանին, Իշխան Զաքարյանին ու մյուսներին անխնա կքննադատեմ, կդառնամ ժողովրդի սիրելին ու ընտրություններում ինձ կքվեարկեն: Այ, այ, այ… վատ եք խաղում, պարոն Փաշինյան: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=484618535055346&id=100005216118940 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն