Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արմինե Մելքոնյան
  • Հետհայացք Ով էր ընդդիմությունը. Իրար չհանդուրժող մարդկանց հավաքածու,որոնց թվում էր,թե բոլորը պետք է շարժվեն ամբոխի սրտով: եթե Նիկոլ Փաշինյանը իրենց հետ բանակցում էր Սասնա Ծռերի հարցում ,Նիկոլը լավն էր ու կարգին տղա: Նույն Նիկոլը երբ կողմ քվեարկեց 1000դրամի ծրագրին , մի վայրկյանում հավասարեցրեցին հողին ու վանկարկեցին,թե Սերժի մարդն է:Հետո... Իրենք իրենց մեջ պառակտվեցին ու իրար կերան:Սա չէր իմ ուզած ընդդիմությունը,որտեղ մի քանի տղա կդառնային քաղբանտարկյալ,իսկ մնացածը նրանց կհիշեին միայն ֆեյսբուքյան ստատուսից -ստաուս: Մոտավոր ձեռագիրը հիշեցնում է էլեկտրիկ Երևանը ,մի քանի օր միասին ու հաջորդ քայլին բոլորին թվաց թե իրենք են լիդեր ու քանդվեցին: Ու մենք այս քանդված ընդդիմությամբ,որտեղ ոչ մեկ մյուսին չի վստահում, ուզում ենք նոր պայքար ձեռնարկել ապրիլի 2-ի ընտրությունների հետ կապված: Հետաքրքիր է,ում շուրջ ենք հավաքվելու,որ հաջորդ վայրկյանին նրան էլ հանենք դավաճան..Լևոնի....Նիկոլի,,, Հայրիկյանի,,, ում? Ոնց նայում եմ,մենք որքան անառողջ կառավարություն ունենք, նույնքան անառողջ էլ ընդդիմություն,,ոնց որ մեկը մյուսին սազական լինի.... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.melqonyan55/posts/1175548409210246 ...

    Կարդալ ավելին
  • Պատերազմից օգտվողները... Ծանոթներիցս մեկը մի քանի օր առաջ վերադարձել է Քելբաջարից,որտեղ կամավոր մեկնել էր սահմանը պաշտպանելու: Պատմում է,որ տեղի խանութներում տիրում են ահավոր գներ,ծխախոտի տեսականին երկուսն է Չիբուխ և Նոյ: Չիբուխն արժե 300 ,Նոյը՝ 600 դրամ : Իսկ ահա Ջաբրաիլի պոստերից վերադարձած մի այլ ծանոթ ,ասում էր տնեցիների հետ կապ հաստատելու համար լիցքավորման քարտ էինք ուզում գնել, Ջաբրաիլում 1000 դրամանոց լիցքավորման քարտն արժեր 2000 դրամ: Մի տեսակ սկսում ես նեղվել,պատերազմից օգտվողները հանգիստ իրենց գործն են անում : Իսկ մի առ ժամանակ հետո , ինչպես ասենք 1990-ակակններին այդ օգտվողները կհռչակվեն գեներալներ,իսկ շարքային ծառայողը ստիպված էլի բռնելու է արտագաղթի ճամփան:  Թե ո՞վ է սաստելու այդ թալանը,,,երբ իրենք են թալանի հեղինակները..... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.melqonyan55/posts/969257623172660 ...

    Կարդալ ավելին
  • Զինում է տառացիորեն, իսկ մենք ընկել ենք ռուսի մեջ բարեկամ ու թշնամի ենք ման գալիս: Ամռան դեռ առաջին ամսվանից հասկանում ենք, որ Անթալյայում բոլոր հյուրանոցների մեծ մասը հայերով է զբաղեցված: Հասկանում ենք, որ զարգացնում ենք Թուրքիայի տնտեսությունը, մի երկրի, որը զինում է ադրբեջանին: Հասկանում ենք, ու ոչ մի բան մեզ չի խանգարում դեռ մարտ ամսվանից բռոնյա անել հաջորդ ամառվա դպի Անթալյա տոմսերն ու հյուրանոցի համարները: Մի հատ բարի եղեք հանեք ձեր հագի շորն ու նայեք,թե որտեղի արտադրանք է: 95 տոկոս շորերի վրա գրված է «մեյդ ին թուրքիա»: Գրված է ,քանի որ մեր առևտրականների օր օրի շատացող բանակը ամեն օր Թուրքիաներում է: Հիշում եք չէ ով է թուրքիան? Այն պետությունը ,ով վարձու մարդասպաններով ապահով է ադրբեջանական բանակը, որպեսզի սպանի հենց այդ հանգստացողի ու առևտրականի երեխային:  Ինչ վերաբերվում է Ռուսաստանին,մի հոդված աչքովս ընկավ,որտեղ ասվում էր,որ Պուտինը առաջինը զենք առաջարկել է Սերժին,բայց վերջինս դրա գնման համար պատմել է Գյուլնազ տատու հեքիաթները: Հիմա թե որքանով է ռուսը բարոյական, կամ անբարոյական, պետք է սկսենք այնտեղից, թե որտեղ է թաղված շան գլուխը: Իսկ մինչև այդ շարունակենք զինել ադրբեջանական բանակը: Դա ռուսից ավելի լավ ստացվում է մեր մոտ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.melqonyan55/posts/950050991759990 ...

    Կարդալ ավելին
  • Իրանցի զբոսաշրջիկներին պաշտպանողներից քանիսն են մտել շորի խանութներ ու հարցրել ինչի՞ եք վռնդում: Ամառը ընկերուհիներով մեր Սևանի խանութներից մեկում էինք,երկու իրանցի զբոսաշրջիկ մտան ներս, էս խանութի տերը որ ծանոթ կին էր, մեզ , թե բա խնդրում եմ,դուք էս հատվածին ուշադիր եղեք,ես իրենց հետևից ման գամ,էնօրն էլ երկու տուրիստ շոր էին գողացել,կամեռան ֆիքսել էր:  Ճիշտն ասած էս երկու օրը դա հիշեցի,ու էնքան հետաքրքիր էր ,թե ի՞նչ կանեին այդ կնոջ փոխարեն ստատուս գրողները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.melqonyan55/posts/933408596757563 ...

    Կարդալ ավելին
  • Մի աղջիկ սրտաճմլիկ գրառում էր գրել, թե բա, որ Արամի փողոցի էտ շենքը քանդեցիք, ես վաղը իմ երեխաներին ի՞նչ եմ ցույց տալու, որտե՞ղ եմ տանելու ման տամ...  Լավ էլի էսքան ցինիկ մի եղեք,,,ես տարին մեկ եմ գալիս Երևան,բայց ինչքան եկել եմ ձեր նմաններին ավելի շատ Հյուսիսային պողոտայում եմ հանդիպել ,քան մշակութային կամ հին շենքերի մոտ.... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.melqonyan55/posts/898384736926616 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/bG5EiWZPvdLIp3DCH1Wd.jpg

    ԵԽԽՎ տխրահռչակ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտը,ով իր պաշտոնական դիրքից օգտվելով բավական հարստացել է նավթախավիարային կապերի մեջ մտնելով ապշերոնյան բռնապետի վարչակարգի հետ և չի ցանկանում Սիրիա մեկնելուց և խայտառակվելուց հետո հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից սկսել է "մեղավորների" անուներ տալ,թե ովքեր են կանգնած իր անվան շուրջ վերջին օրերին կապված սկանդալի հետևում... Ագրամունտի մամլո խոսնակը իսպխանական El Confidencial-ին տված հարցազրույցում Ագրամունտի դժբախտությունների մեջ մեղադրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսին և նրա կողմից հովանավորվող հիմնադրամներին,ինչպես նաև Հայաստանին...Պարզվում է,որ անմեղ Ագրամունտին չար ռուսները խաբեությամբ տարել էին Սիրիա,նրա կամքին հակառակ պարտադրել էին հանդիպել եվրոպացիների համար բռնապետ համարվող այդ երկրի նախագահ Բաշար Ասադին,ժպիտը դեմքին նկարահանվել նրա հետ,իսկ այդ ամենի մասին տեղեկություններն էլ տրամադրել Ագրամունտի թշնամի Սորոսին,ով գիշեր ցերեկ նստած մտածում է,թե ինչպես զրկի Պեդրոին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից... Հայաստանն էլ մեղավոր է այնքանով,որ դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության,որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր,որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի...Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ ստացան,որի կիզակետում վերջին տարվա մեջ Ագրամունտ,բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր... Պարզվում է,որ եթե Ագրամունտը և նրա նման ոչ պակաս "ագրամունտները" կաշառք են վերցնում Ալիևից,որը հետագայում բացահայտվում է,ապա մեղավորը ոչ թե կաշառակերն է,այլ՝բացահատյողը և այդ մասին բարձրաձայնողը...Վերջին պարագայում՝դա Հայաստանն է... Այս ամենը սպասելի էր...Ագրամունտի շուրջ բարձրացված սկանդալից ժամեր անց նրա "համադասարանցի" որոշ կաշառակերներ իրենց հարցազրույցներում ակնարկում էին,թե ով կամ ովքեր են մեղավոր Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի համար... Իսկ ապրիլի 27-ին կայքին հարցազրույց տված Ագրամունտի մտերիմ ընկեր,ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ժորդի Շուկլուն,ում անունը ևս կա ESI-ի Ալիև-ԵԽԽՎ պատգամավորներ նավթախավիարային գործարքների բացահայտումների մեջ ևս փորձել էր հայերին մեղադրել այս ամենի մեջ... Հատկանաշական է,որ Ագրամունտի մամլո խոսնակը իր հարցազրույցում նաև մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին հակաագրամունտյան դիրքորոշման համար...Բայց չգիտես ինչու մոռացել է նշել վրացիներին,որոնք ևս բավական ակտիվ պահանջում են Ագրամունտի հրաժարականը... Իմ կողմից ավելացնեմ,որ եթե կաշառակեր և հակահայ գործունեություն ծավալող Ագրամունտի մամլո խոսնակը հայերին է մեղադրում այս ամենում,ապա ես շատ ուրախ եմ...Հայաստանը "ագրամունտահարեց" ԵԽԽՎ-ի Բաքվի գրպանում գտնվող նախագահին... Հ.Գ.Ագրամունտի մամլո խոսնակը մեղադրելով Սորոսին,հայերին և այլոք Ագրամունտի դեմ արշավի համար,չգիտես ինչու չի նշում,որ երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Ագրամունտի "իմպիչմենտի" քվեարկության ժամանակ Ագրամունտին կողմ են քվեարկել ընդամենը 3 պատգամավոր՝2 իսպանացի և 1 ազերի թուրք...

    Կարդալ ավելին