• Հրանտ Տեր - Աբրահամեան
  • Ելքի հայտնի առաջարկի շուրջ «սկանդալը» ոչ էնքան ինքն իրենով է հետաքրքիր, որովհետև շատ պարզ թեմա է, այլ որպես ավելի լայն խնդրի հերթական՝ այս անգամ շատ վառ բացահայտում:  Եթե կարճ ձևակերպեմ այն, հետևյալն է. հայ քաղաքական ուժերը չեն ճանաչում, չեն ուզում ճանաչեն իրենց ընտրողին, և հակառակը՝ հայ ընտրողը չի ուզում ճանաչել քաղաքական ուժերին: Երկուստեք կենսունական են վերացական և ավելին՝ վերացական-միֆական պատկերացումները և համապատասխան վարքը: Սրանից էլ բխում է ոգևորություն-հիասթափություն անընդատ կրկնվող և զուտ հուզական, քաղաքական զրո նշանակություն ունեցող շղթան:  Քաղաքական ուժերը, ինչպես և, ի դեպ, մեր ԶԼՄ-ները՝ համատարած, իրենց պատկերացումներում ընտրողի մասին գործ ունեն վերացական ժողովորդի հետ: Այսինքն՝ պատկերացնում են, որ իրենց ընտրողը ողջ ժողովուրդն է: Դրա համար էլ իրենց ուղերձները, տեխնոլոգիկ հնարները կառուցում են խայտաբղետ՝ փորձելով լավը լինել միաժամանակ բոլորի համար, որով և, ի վերջո, վատն են դառնում բոլորի համար: Պետք է մի օր հասկանան և՛ քաղաքական ուժերը, և՛ ԶԼՄ-ները, որ չկա ընդհանրապես ընտրող և ընդհանրապես ընթերցող: Որևէ գործում հաջողության համար պետք է նախ պատկերացնել քո լսարանը, քո թիրախ խումբը: Աքսիոմատիկ բաներ են, բոլորն իբր գիտեն, բայց ոչ ոք այդ սկզբունքով չի կառուցում իր մարտավարությունը ո՛չ քաղաքականության մեջ, ո՛չ էլ տեղեկատվական դաշտում: Բոլորն աշխատում են վերացական միջին ընտրողի կամ ընթերցողի հետ, որը հիմար և անպետք միֆ է:  Կոնկրետ Ելք-ն իր հայտնի առաջարկն ուղղում է իր պատկերացրած ինչ-որ միջին հայաստանցուն, բայց նախապես չի հաշվարկում, որ իրեն ձայն տվածը կոնկրետ հասարակական խավին միայն վանում է իր առաջարկով: Չխորանամ, ինքնին պարզ է, ինչի մասին եմ խոսում:  Մյուս կողմից՝ ընտրողն է, որն, օրինակ, Ելք-ի միջին ընտրողի դեպքում համարում է, որ ինքը քաղաքականապես ակտիվ է, հասկանում է ինչ-որ բաներ, մանավանդ՝ կարևորում է ընտրությունը, բայց իրականում ահավոր անլուրջ է վերաբերվում ընտրությանը: Փոխանակ իրապես ուշադիր հետևելու պրոցեսների գոնե ընդհանուր սխեմաներին, փորձելու հասկանալ ամեն տվյալ պահի քաղաքական դասավորության ընդհանուր քարտեզն ու դրանում կոնկրետ ուժերի տեղն ու դերը, այդ՝ համեմատաբար կիրթ ընտրազանգվածն ամեն անգամ վերագրում է իր պատկերացումներն ու երաանքներն ինչ-որ մեկին, հետո՝ «հիասթափվում»: Միայն, որպեսզի մի քանի տարի անց կրկնի նույն փակ շրջանը:  Քաղաքական ուժերը չեն լինում լավ կամ վատ: Դրանք գործիքներ են, որոնք օգտագործելով կարելի է ամեն տվյալ պահին այս կամ այն փոխել ինչ-որ ուժային դասավորություններ հասարակության մեջ, ինչ-որ միտումներ և այլն, լավ դեպքերում՝ նաև կոնկրետ հարցեր լուծել: Բայց քաղաքական ուժերը լավ ու վատ տղերք չեն, որոնց պետք է սիրել, հետո սիրահարվածի հիասթափություն ապրել: Նույնիսկ ամուսնանալուց սերը միայն բավական չէ, էլ ուր մնաց՝ քաղաքական ընտրությունում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10212845456275455 ...

    Կարդալ ավելին
  • Տեսա՞ք, որ ամերկյան հարվածից Սիրիային ոչ մի ապոկալիպսիս և պատերազմ չհետևեց, նույնիսկ հակառակը: Հարցը ոչ թե պատերազմն էր, այլ դիրքերի ճշտումը. ամերիկացիները չեն պատրաստվում ռուսների ու պարսիկների ձեռը հանձնել Ասորիքն, առավել ևս՝ Մերձավոր Արևելքը: Հարվածներին հետևեցին ամերիկյան-ռուսական այցեր, Թրամփի և Պուտինի հեռախոսազրույց, իսկ այսօր ստորգրավեց անվտանգության գոտիների ստեղծման մասին համաձայնագիրը՝ մի բան, որ առաջարկում էր Թրամփը դեռ հունվարին, բայց էն ժամանակ ռուսներն ասին՝ էս ինչ հիմարություններ ես խոսում, այ տղա: Իսկ հիմա պարզվեց՝ հիմարություն չի, լավ բան ա: Ինչը և պահանջվում էր ապացուցել: Քիմիական զենքի մասին էլ մոռացանք, կհիշենք նորից, երբ պետք լինի, որ հիշենք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10212783968498299 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի օր առաջ ընկերներիս ասեցի, թե եթե խաղադրույք դնելուց լինեմ, կդնեմ Թրամփի հաղթանակին: Ոչ թե որովհետեւ 100 տոկոս վստահ էի, որ կհաղթի, այլ որովհետեւ ահագին հավանական էի համարում, խաղադրույքն էլ՝ արդարացված ռիսկի մեջ: Ես, իհարկե, մենակ չէի էդքան «խելոք»: Էլի մարդիկ կային, որ հավանական էին համարում Թրամփի հաղթանակը: Բայց կար, այդուհանդերձ, մեծամասնություն, որը երկաթյա վստահություն ուներ, որ նման բան լինել չի կարող: Ի՞նչն է խնդիրը: Մի կարեւոր պահ կա: Քաղաքական լուրջ փոփոխությունները կանխազգալու համար պետք է անջատել քո միջի «լավ, ճիշտ, պուպուշ» տղուն, ու միացնել՝ «վատ տղուն», «չար հանճարին»: Կան սովորական քաղաքական ժամանակներ, երբ հաղթում է կանխատեսելին, ճիշտը, «պուպուշը», ու կան անցումային, ասնովոր ժամանակներ, երբ հաջողության է հասնում կաղապարներից դուրսը: Սա հին հեքիաթ է, երբ թագավորի կամ թագավորության ուժը սպառվում է, դառնում է անհամոզիչ, հայտնվում է մեկը, ում հռչակում են ծաղրածու, եւ նա դառնում է նոր թագավոր: Թագավորությունը տվյալ դեպքում համաշխարհային այն իրավիճակն է՝ խոսքը, դիրքորոշումը, հավասարակշռությունը, որը տիրապետող էր վերջին մոտ 30 տարում: Բայց ժամանակները փոխվում են, «ձմեռը գալիս է», եւ քաղաքական կանխատեսման համար կարեւորը դառնում է ոչ թե տրամաբանական թվացող հաշվարկը, այլ քաղաքական զգացումի հիմքերի հիմքը՝ ժամանակի զգացողությունը, որից կառուցվում է նոր տրամաբանությունը (ամեն քաղաքական տրամաբանություն անցողիկ է ու ժամանակավոր): Կարեւոր չէ՝ նորը լավն թե վատ: Կարեւոր է հասկանալ, որ նորը եկել է, ու պետք է դրա հետ լեզու գտնել. սա է քաղաքական զգացողության հիմքերի հիմքը, քաղաքական բնազդը: Անիմաստ է բողոքել նորից, երբ նրա ժամանակը գալիս է, պետք է հասկանալ, թե նորի հետ ինչ է պետք անել: Սա ընդհանրապես, իսկ թե ինչ կապ ունի սա Հայաստանի հետ, մի ուրիշ անգամ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10211002825450836 ...

    Կարդալ ավելին
  • Հա, մանկուց սիրել եմ զորահանդեսները, երեւի որովհետեւ իմ "ներքին ազգությամբ" միշտ գերմանացի եմ եղել): Նույնիսկ՝ սովետական: Ու հիշում եմ 1999-ինը ու Վազգեն Սարգսյանի հուզմունքը: Մեկ էլ Հայաստանն այնպիսի երկիր է, որը եթե նույնիսկ ներկայիս հակամարտությունը լուծի խաղաղությամբ, երբք չի ունենալու հանգիստ, "նորմալ" կյանք ու միշտ կարիք է ունենալու ուժեղ զինված ուժերի: Հ.Գ. Ու չմոռանամ ասել՝ այսօրվա զորահանդեսը ապրլին պատերազմում հաղթած բանակի զորահանդեսն ա: Դե ձեզ տեսնեմ: ) Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ustahrant/posts/1021051358326008 ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլից սկսած՝ շատ տարբեր մարդկանց, խմբերի հետ եմ խոսել ու շփվել, հնարավորինս լայն շրջանակի հետ՝ հասկանալու համար բոլորի պատկերացումները պատերազմի եւ դրան հետեւած ամիսների իրավիճակի մասին: Ու վերջում մի բան եմ հասկացել: Գրեթե բոլորը վերլուծում են եւ կանխատեսում են այնպե՛ս, ինչպես՛ թելադրում են իրենց անձնական կամ խմբային համակրանքները, տրամադրությունը, կապերը, նույնիսկ պարզապես՝ պահի անձնական-հոգեբանական վիճակը: Ով հաշտ չի իրականության կամ էլ նույնիսկ՝ ինքն իր հետ՝ վատատեսական է տրամադարված եւ հակառակը: Խոսքը գիտակցված կեղծման մասին չէ՝ այդպիսի դեպքեր էլ եմ արձանագրել, բայց դրանք չնչին փոքրամասնություն են, ու նկատվում են միայն բարձր կարգի քաղաքական խաղացողների մեջ: Խոսքը հիմնականում չգիտակցվածի մասին է.....: Վերջը, ոորշեցի ես էլ ընդունել այդ խաղի կանոնները: Ու քանի որ ես միշտ հակված եմ լավին, ինչ որ տեղ նաեւ ինքնավստահ եմ, միշտ հավատացել եմ երկրիս ապագային ու անձնականով էլ՝ լավ, ուրախ ու վստահ եմ, ապա, ասում եմ՝ Հայաստանը դուրս է գալու այս բարդ շրջանից, այս ուժեղ ճնշումներից պատվով ու հաղթանակած:  Հ.Գ. Սա, իհարկե, վերլուծություն չհամարեք: Վերուծությունն իր հերթին, բայց հոգեբանությունը պակաս կարեւոր չէ: Թուրք-ռուսական այս արեւելախառը բլեֆի ու շատնաժի ֆոնին, վստահ եղեք, որ Հայաստանը դիմանալու է, ու վստահ եղեք նախ ինքներդ ձեզ վրա, մի արթացրեք պատմական ուրվականներին՝ դրանք մեռած են: Կան պահեր, երբ ամեն մարդ ինքն է պետությունը, երկիրը, ուժը, իշխանությունը եւ տերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10210116836861675 ...

    Կարդալ ավելին
  • Հավելում նախորդ գրառմանս՝ իշխանության պատասխանատվության մասով: Չնայած նախոդում կարճ գրել էի, բայց քանի որ հիմնական ասելիքս այլ էր կորել է երեւի մեջը:  1. Ապացուցելու կարիք էլ չկա, որ իշխանության պատասխանատվությունը մեծ է, հենց թեկուզ որովհետեւ իշխանություն է: Այո՛, այսօր պետությունը հնարավորություն չունի օրինական բռնություն կիրառելու նաեւ ա՛յն պատճառով որ նախկինում չարաշահել է բռնության իր իրավունքը: Նաեւ ա՛յն պատճառով, որ իխանությունը գրեթե զրոյական վստահություն ունի: Դրա համար էլ գրել եմ՝ Հայաստանի թույլ կետը ռազմաճակատը չէր, այլ իշխանություն-հասարակություն հարաբերությունը:  2. Այո՛, իշխանությունը բաց թողեց հասարակության հետ երկխոսություն սկսելու, նոր էջից հարաբերություններ կառուցելու, մարդկանց հետ խոսելու պահը՝ ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ հասարակությունն ապացուցեց, որ չնայած իշխանությանը չի վստահում, բայց պետության հետ խնդիր չունի:  3. Բայց եթե իշխանությունը վնասել է պետությանը, թուլացրել է այն, ապա ինչպե՞ս դրանից հետեւում, որ մենք էլ նույնը պետք է անենք: Ի՞նչ է՝ գմփացնենք Հայաստանը, ի՞նչ է թե Սերժը վատն է: Սե՞րժն է մեր ուղեցույցը: Կներեք, նման վճռական պահին ինձ ամենից քիչ Սերժն է հետաքրքրում: Նման պահին, ե՛ս եմ իշխանությունն ու պետության տերը: Ու ես իմ ասելիքն ու անելիքը չեմ կարող չափել Սերժի կամ որեւէ մեկի արածով ու չարածով: Մարդը մարդ է նրանով, որ իր սկզբունքների տերը լինի, ոչ թե ուրիշին նայի:  4. Վերջապես, հասկանանք, որ ա՛յն ինչ հիմա տեղի է ունենում ապրիլյան պատերազմի ուղիղ շարունակությունն է: Չի կարող կապի մեջ չլինել: Հայաստանը գրոհեցին ռազմաճակատից ու արդյունքի չհասան: Միթե՞ չգիտեք, որ պատերազմը մենակ ուղիղ ռազմական գործողությունները չեն: Պետություններին ծնկի բերելու բազմաթիվ այլ միջոցեր կան, բացի ռազմականից: Պարզապես պետք է գտնել ամեն պետության թույլ կետն ու խփել այնտեղ:  Սա էլ անավարտ գրառում է: Քայլ առ քայլ կշարունակենք, ավելի անմիջականորեն տեսնելու համար կապն ապրիլյան ու հուլիսյան իրադարձությունների միջեւ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10209975386125495 ...

    Կարդալ ավելին
  • Ես պատմագիտությունից մի քանի բան եմ սովորել, որոնք օգնում են կողմնորոշվելու քաղաքական իրավիճակներում (պատմությունն ու քաղաքականությունը համարյա նույն բանն են): Հասկանալու համար մի պատմական իրավիճակ, պետք է ոչ թե մանրամասների մեջ խորանաս, այլ՝ 1. Նախեւառաջ իրավիճակի լայն կոնտեքստը նայես, 2. Հնարավորինս բացառես՝ մարդիկ գիժ են կամ հիմար են բացատրությունը, 3. Գործող անձանց եւ խմբերի նպատակների մասին դատես ոչ թե ըստ խոսքերի, այլ գործերի եւ արդյունքների, 4. Միշտ հարցնես՝ ինչո՞ւ այստեղ ու ինչու՞ այսօր:  Հիմա, եթե նայենք այսօրվա իրավիճակին, ապա, մանրամասների մեջ բազմաթիվ հարցեր կան, որոնք պատասխաններ չունեն: Չեն էլ կարող ունենան, որովհետեւ դրա համար պետք է ունենաս լուրջ ինֆորմացիաներ: Բայց մանրամասները չպետք է խանգարեն տեսնելու խոշոր գծերը, ընդհանուրը՝ համաձայն իմ ասած պատմագիտական մեթոդի: Եվ այդ դեպքում որոշ բաներ քիչ թե շատ պարզ են, գոնե ինձ համար: Բայց ինչ որ հիմա կգրեմ, իհարկե, պնդում չէ, այլ ընդամենը բարձրաձայն մտածել, վարկած:  Ես առայժմ միայն մեկ արդյունք եմ տեսնում այս խռովության: Հայաստանի որպես պետության կարգավիճակի հարցն է վիճարկվում: Հիմնավորվում է, որ Հայաստանը ոչ թե "իսկական", այլ բանանային պետություն է, չկայացած պետություն, որն ի զորու չէ լուծել զինված խռովության խնդիրը մայրաքաղաքի կենտրոնում:  Պետությունն ունի բռնության մենաշնորհ: Իհարկե, խոսքն օրինական բռնության մասին է: Վիճարկվում է այդ մենաշնորհն այն հիմքով, որ իշխանությունը բազմիցս չարաշահել է այդ մենաշնորհը՝ անօրինական բռնության միջոցով: Դա իրոք այդպես է:  Բայց նենգությունն այն է, որ երբ իշխանության անօրինականությունը վկայակոչելով, հիմնավարում ես հասարակության հակաօրինական բռնությունը, ապա տուժողը ոչ թե իշխանությունն է, այլ պետությունը, նրա կարգավիճակն արտաքին աշխարհում: Այս տրամաբանությունը իրականում նման է հետեւյալին՝ եթե իշխանությունը մարդ է սպանում, ապա ես էլ եմ դուրս գալիս փողոց ու մարդ սպանում, ու մեղավորն իշխանությունն է: Արդյունքում դու ոչ թե լավացնում ես վիճակը, այլ վատթարացնում՝ վերածելով իրավիճակն անիշխանականի: Մենք որքան ուզես կարող ենք քննադատել Հայաստան պետության թերիները: Բայց մենք նախ՝ իրավունք չունենք մոռանալու, որ Հայաստանի պետությունը հայերիս անվտանգության միակ երաշխիքն է, եւ նույնիսկ չաղ ու բախտավոր սովետում, երբ սովետին պետք էր լինում, հայերի անվտանգությունը երաշխավորված չէր՝ վկա Սումգաիթյան եւ այլ ջարդերը: Երկրորդ՝ երբ Հայաստանն իրապես բանանային պետություն ճանաչվի եւ դառնա, ապա նա աշխարհի տեսակետից այլեւս ոչ մի իրավունք չի ունենա ոչ միայն ազատագրված տարածքներն, այլեւ Ղարաբաղը պահելու: Ես չեմ վախեցնում, ես ասում եմ գուցե էս էմոցիոնալ վիճակում շատերին համար ոչ դուրեկան, բայց տրամաբանական փաստեր: Դրանք հնարավոր չէ հերքել լոզունգենրով միայն:  Հասանք, ուրեմն իրավիճակի կոնտեքստին: Պարզ է, որ դա ապրիլյան պատերազմն է, եւ դրան հետեւած իրավիճակը: Ոււրեմն, պետք է հասկանանք, թե այդ կոնտեքստում ո՛ւմ եւ ինչո՛ւ կարող է պետք գալ Հայաստանի պետության ապալեգիտիմացումը: Կապը բռնազբոսիկ չէ, այլ անմիջական: Պատերազմում Հայաստանն ապացուցեց, որ չնայած բոլոր խնդիրներին, Հայաստանը պետություն է, եւ ունի որոշ ամուր հաստատություններ, որոնք գործում են: Հայաստանի թույլ կետը ռազմաճակատում չէր, այլ իշխանություն-հասարակություն հարաբերություններում: .....Այստեղ կանգ առնեմ: Կշարունակենք հետո, որ աառանց այդ էլ երկարած ասելիքս, ավելի չերկարի: Բայց նպատակը միշտ պահենք մտքներումս՝ իշխանափոխության նպատակ չկա այստեղ: Կա պետության կարգավիճակն իջացնելու, պետությունը "սուչիտ" անելու նպատակ:  Հ.Գ. Բանավեճի մեջ մտնելու հնարավորություն եւ ժամանակ շատ քիչ ունեմ: Կներեք, եթե չհասցնեմ պատասխանել բոլորին:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10209975211681134?notif_t=close_friend_activity¬if_id=1469522145783833 ...

    Կարդալ ավելին
  • Ինչով է տարբերվում մեծ ֆուտբոլիստը աշխարհի թիվ մեկ ֆուտբոլիստից: Մեծ ֆուտբոլիստն ունի ամեն ինչ՝ տեխնիկա, խելք, հոտառություն, տաղանդ: Բայց թիվ մեկը լինելու համար նույնիսկ էդքանն է քիչ: Թիվ մեկը պետք է լինի լիդեր, այսինքն՝ 1. հաղթանակը լինի նրա համար ամենից վեր էս կյանքում, իրանից էլ վեր, հաղթանակի անզուսպ ցանկություն ու կամք ունենա, իսկական, ոչ թե "բոլորն էլ ուզում են հաղթեն, եթե ստացվի", այլ նենց որ դա իրա կյանքի իմաստը լինի, 2. Պիտի կարողանա ճիշտ պահին իր հետեւից տանել մյուսներին, էնքան կամք ունենա, որ ուրիշների կամքն էլ մոբիլիզացնի, ղեկվարի, յուրացնի, 3. Վճռական պահերին դրսեւորի բարձրագույն որակներ, թեկուզ մենակով, 4. 10 ձախողումից հետո էլ հաղթանակի ցանկությունն ու հավատը չկորցնի ու չհանձնվի: Ասած ինչ է՝ երբեք չհամեմատեք Մեսիին ու Մարադոնային: Դուք չեք կարող նրանց համեմատել միայն տեխնիկական տվյալներով, տաղանդով եւ այլն: Մարադոնան անվիճելի թիվ մեկն էր, որովհետեւ կարող էր մենակով իր թիմը տաներ դեպի հաղթանակ: Մարադոնան էն մարդն էր, որը երբ կար, ոչ ոք չէր կասկածում, թե ո՛վ է թիվ մեկ ֆուտբոլիստը, չնայած ինքը խաղում էր երբ խաղում էին Պլատինին, Ռումենիգեն, Ստոիչկովը ու էլի բազմաթիվ էպիկական դեմքեր: Նա թիվ մեկն էր, որովհետեւ նրա հաղթանակի կամքը չուներ չափ ու սահման, ու նա վճռական պահին խաղն իր վրա էր վերցնում: Եթե ոչ 1986-ին, ապա 1990-ին հաստատ նա հենց մենակով տարավ իր թիմը ֆինալ: Ով հիշում է 90 թվի առաջնությունում Արգենտինայի հավաքականը, կհասկանա ինչ եմ ասում: Վստահ եմ, որ 94-ին էլ, եթե դոփինգ սկանդալը չլիներ, նա էլի Արգենտինան տանելու էր առնվազն ֆինալ: Ու նա երբեք չէր ասի՝ լքում եմ միջազգային ֆուտբոլը, որտեւ տենց էլ չհաղթեցի: Էս ամենը գրեցի, ոչ թե որովհետեւ էդքան կարեւոր են էդ անձերը, այլ սկզբունքը՝ ցանկացած ոլորտում սովորական մեծն ու տաղանդավորը՝ թիվ մեկից տարբերելու: Նաեւ ժամանակների տարբերությունը: Իմ ասած թիվ մեկը լինելու համար, իհարկե, նախ պետք է իրապես հասուն մարդ լինել, ոչ թե մանկապարտեզ: ) Հ.Գ. Էս հարցում շատ անզիջում եմ՝ այլ կարծիք չեմ ընդունում: Նաեւ՝ Մեսի-Ռոնալդու "ցռաչ" եւ այլ "ռեալ-բարսելոնա" չառաջարկել՝ ինձ դա հետաքրքրիր չէ՝ ես էդ վեճում Դանդի Յունայթեդի, Կիլմարնոկի ու Արարատի կողմից եմ: )) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10209733165070120 ...

    Կարդալ ավելին
  • Ղարաբաղյան հարցի կարճ պատմություն for dummies.  1. 17-րդ դար: Կիսանկախ, իրենք իրենց կառավարող եւ սեփական զորք ունեցող Ղարաբաղի հայեր 2. 18-ր դար: Ղարաբաղցիները կանչում են ռուսներին, ռուսները գալսեն են, կռվում են պարիկսների դեմ ու գնում են՝ Ղարաբաղի հայերին առաջարկելով գաղթել:  3. 18-րդ դարի կես: Վերադառնում են պարսիկներն ու Ղարաբաղի հայերին պաշտոնապես շնորհում են կիսանկախ կարգավիճակ: Բայց ռուս-պարսական պատերազմների արդյունքում թուլացած Ղարաբաղ մտնում են թուրք խաները:  4. 18-րդ դարի վերջ՝ նորից գալիս են ռուսները, պարսիկներին քշում են, Ղարաբաղում թողնում են թուրք խանին (առժամանակ), Ղարաբաղի հայկական մելիքությունները վերջնականապես վերանում են: Բոլորը գոհ ու երջանիկ են: Ղարաբաղը կորցնում է իր կիսանկախությունը:  5. 1918 ռուսները գնում են, գալիս են թուրքերն ու գերմանացիները: Ղարաբաղը տալիս են թուրքերին ու գնում են:  6. 1919. Գալիս են անգլիացիները: Ղարաբաղը տալիս են թուրքերին ու գնում են:  7. 1920-21. Վերադառնում են ռուսները: Ղարաբաղը տալիս են թուրքերին ու ...չեն գնում, մնում են:  8. 1988: Հայերը պահանջում են Ղարաբաղը: Ռուսները տալիս են հայերի գլխին ու ...գնում են:  9. Բոլորը գնում են, հայերն ու թուրքերը մնում են մենակ: Հայերը վերցնում են Ղարաբաղը: Ղարաբաղը նորից անկախ:  10. ........ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10209481215131529 ...

    Կարդալ ավելին
  • Ի հավելում նախորդ գրառմանս: Տպավորություն ունեմ, որ շատերը մոռանում են, իսկ նոր սերունդը գուցե նորմալ չգիտի էլ, որ 1990-ականների Արցախյան պատերազմը միայն փայլուն հաղթարշավների շարան չէր: Եղել են նաեւ ճգնաժամային պահեր, լուրջ պարտություններ, նահանջներ, կորուստներ....: Կարճ հիշեցնեմ ժամանակագրությունը: 1992-ի ամռան սկզբից՝ թուրքերի ուժեղ հարձակում, որի ըթնացքում ընկնում է Շահումյանի շրջանը, ապա Մարտակերտի շրջանի մի մասը: Դրան հետեւում է հայկական հակահարձակումը, որի ընթացքում վերագրավվում է Մարտակերտում կորցրածի մի մասը: Սրանից հետո էլ մինչեւ 92-ի աշուն նոր թուրքական հարձակում, որով նրանք նորից առաջ են շարժվում ու հասնում են Գանձասարի մատույցներ: Աշնանը ճակատաը համեմատաբար կայունանում է, բայց շարունակվում են թուրքերի առաջխաղացման փորձերն, այդ թվում Լաչինի ուղղությամբ:  1993-ի փետրվար՝ հայկական հաջող գրոհ Մարտակերտի շրջանում՝ վերադարձվում է Մարտակերտի շրջանի մի մասը: Նույն թվականի գարուն՝ Քելբաջարի գործողություն, ապա ամռանն ու աշնան սկզբին մեկը մյուսի հետեւից ընկնում են Աղդամը, Ֆիզուլին ու Ջաբրայիլը, Ղուբաթլուն, Զանգելանը: Ազատագրվում է նաեւ Մարտակերտ շրջկենտրոնը:  1993-ի ուշ աշուն-1994-ի ձմեռ՝ թուրքական նոր հարձակում, որի ընթացքում նրանց հաջողվում է մխճրվել Քելբաջարի շրջան, եւ որոշ առաջխաղացում ունենալ Ֆիզուլու ճակատում:  1994-ի ուշ ձմռանն ու գարնանը նորից հայկական հակահարձակում՝ Քելբաջարը մաքրվում է թուրերից, եւ ազատագրվում Մարտակերտի շրջանի եւս մի մասն, այդ թվում Թալիշ գյուղը..... Գրել եմ ըստ հիշողության, գուցե որոշ բաներ մի փոքր այս կամ այն կողմ շփոթել եմ, բայց ընդհանուր ըթնացքը պետք է որ ճիշտ հիշեմ: Ասածս այն է, որ պատերազմը մենակ հաւողություն ու հաղթանակ չէ, այլ նախ՝ դիմադրության կամք եւ ներուժ: Ու մենք ունեցել ենք դա, երբ լուրջ պարտություններից, նահանջներից եւ կորուստներից հետո, միեւնույն է՝ հաղթել ենք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10209386762850281?notif_t=close_friend_activity¬if_id=1463073943959790 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին