• Զինավոր Մեղրյան
  • Նայում եմ, թե ինչ կարևոր ելույթներ են ունենում, ինչ քեֆ են անում, ոնց են հուզվում Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը և մյուսները Արցախում, քեֆս գալիս է։ Հասկանում եմ, որ մեր սփյուռքի հայրենակիցներին ճիշտ օրակարգի համար ա պետք մոտիվացնել և վերջ։ Վստահ եմ՝ հայաստանյան մի քանի ժուլիկ ակտիվիստներ հիմա «միլիոնը տարան» արտահայտությունն են մտքներում պտտում։   Հստակ է, որ Արցախն է այն հարթակը, ուր «գլոբալ հայությունը», անկախ նրանց տարանջատող շատ հանգամանքներից, կարող է հանդիպել և լուրջ որոշումներ կայացնել։ Արցախի օդում կախված է այդ տրամադրությունը։ Արցախը համահայկական հանդիպումների հիմնական հարթակ է պետք դարձնել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zinorba/posts/1374203449284843 ...

    Կարդալ ավելին
  • Թալիշը պետք է ապրեցնել։ Պատ կառուցելով լինի, գյուղի կեսը դիրքեր սարքելով լինի՝ Թալիշը պետք է ապրեցնել։ Վաղը ուշ է լինելու, այսօր ուշանում ենք։  Թալիշեցիները արարող են, նրանք երկրորդ անգամ գաղթական չպետք է դառնան։ Եթե ուշանանք՝ գնալու են Ռուսաստանը ծաղկեցնեն։  Պետք է նրանց վերադարձի ճանապսրհային քարտեզը ձևավորել։ Հասարակական պահանջը պետք է ձևավորել։ Թալիշը արդեն լոկ տարածք չէ՝ այն հայոց զենքի հզորության, հայ մարդու տոկունության, մեր ռազմական ոգու կիզակետն է։ Այսօր Թալիշում «բարձրացված դրոշը» վաղը հողն ենք խրելու Շահումյանում ու Ոսկանապատում։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/zinorba/posts/1113020312069826 ...

    Կարդալ ավելին
  • Ղարաբաղի հարցը ինչպես միշտ որոշիչ է լինելու։ 2017 թ. Հայաստանում որևէ ներքաղաքական գործընթաց մեծիմասամբ պայմանավորված է լինելու ռազմի ճակատով՝ այսօրվա ռազմաճակատով և գալիք՝ ավելի բուռն ռազմական գործողություններով։ Սա ընդհանուր առմամբ։  Իսկ այսրօպեականի համար կասեմ.  Հասարակության «աջակցության սահմանագիծը» անցնում է ազատագրված տարածքներով՝ նրանք ովքեր զիջելու ոչինչ չունեն կունենան Արցախով ու ազատագրված տարածքներով միասնականացած հասարակության գոնե մի մասի աջակցությունը։ Նրանք ովքեր տուրք են տալու «քաղաքական նորաձևությանը»՝ մի քանի շրջան հետ տանք, մերը չի և այլն արժանանալու են հայության «քաղաքական քարկոծմանը»։ Իհարկե իրենց հաշվարկն էլ «վերևների» տրամադրությունները «բռնելն ու զարգացնելն» է, բայց դա սխալ և անհեռատես հաշվարկ է, քանի որ պատերազմի ժամանակ «վերևները» 100% ով տուրք են տալիս հասարակության տրամադրություններին և ցանկություններին։ Մեր հասարակությունն էլ ասում է Ոչ Մի Թիզ Հող։ Մի խոսքով «տվողներին» բոլոր կողմերից տշելու են։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zinorba/posts/1071117102926814 ...

    Կարդալ ավելին
  • Ռազմավարական և ռազմական իրողություններ, որոնք պետք է սպառել ամբողջությամբ։ Որո՞նք են իրողությունները. 1. Հայ հասարակությունը հայկական պետություններում և սփյուռքում զարթնեցին «պատերազմը բացառված» է, «ռուսը պատերազմ չի թողնի լինի» քայքայիչ թմբիրից 2. Բանակի ողնաշարը՝ 18- 20 տարեկան մարտիկները հաջողությամբ անցան իրենց «մարտական կնունքը» 3. Բացահայտեցինք թշնամու ուժեղ կողմերը և մեր զինված ուժերի թույլ կողմերը 4. Վերագիտակցեցինք, որ միայն նորանոր հաղթանակները՝ նոր տարածքների ազատագրումը կարող է էլ ավելի անվտանգ դարձնել մեր մարտիկի կյանքը 5. Արտաքին քաղաքականության արմատական և առարկայական վերանայում՝ էստեղ կընդգծեմ ոչ մեկի վրա հույս չդնելու և ոչ մեկից չնեղանալու հասուն արտաքին քաղաքականության առարկայացումը 6. Հերոսների ու նահատակների աստղաբույլ, որը անվերադարձ վերահաստատում է՝ ոչ մի թիզ հող բանակցություններով 7. Ազգային միասնություն, որը դրսից հանում է արտաքին թշնամու աչքը, ներսում՝ ներքին թշնամու 8. ԱՍՏՎԱԾ հաստատ մեզ հետ է Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zinorba/posts/1065993650105826?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1460928099461 ...

    Կարդալ ավելին
  • Յուրաքանչյուր ընտանիքի համար, որտեղ զոհվել է հայր, որդի, ամուսին աշխարհը «փուլ է գալիս»։ Ցավը խեղդող է լինում. հատկապես ծնողների և ամուսինների համար։ Հետո սուր ցավը անպայման անցնելու է, գալու է դատարկություն։ Դատարկությունն էլ է անցնելու, որը լցվելու է Հպարտությամբ։ Վերջում երջանկությունը, որ ծնել ես մարդու, ծնվել ես մարդուց, կամ ապրել ես մարդու կողքին, որը հավերժացել է։ Որվհետև բոլորը ուշ թե շուտ կմահանան, իսկ նրանք անմահացան։ Հիմա ինչ կարող ենք անել մենք , որպեսզի անցումը ցավի փուլից մինչև հպարտության փուլ դառնա մաքսիմալ անցավ  ա)Հաճախակի այցելություններ զոհվածների ընտանիքներին, բ)հնարավորինս շատ մեծարել մեր զոհերին՝հաղորդումներ, ֆիլմեր, երգեր։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zinorba/posts/1058522334186291 ...

    Կարդալ ավելին
  • Ժողովուրդ ջան, արտակարգ լավ լուր։ Թալիշը լրիվ մաքրված է թուրքերից։ Բոլոր դիրքերով և հարակից տարածքներով։ Հավատք առ ՔՐԻՍՏՈՍ, կուռ բանակով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zinorba/posts/1057550997616758 ...

    Կարդալ ավելին
  • 2015 թվականի փետրվարին ադրբեջանական մանաթը արժեզրկվեց 34 տոկոսով: Նույն 2015 թվականի, բայց արդեն դեկտեմբերի 20-ի դրությամբ մանաթը արժեզրկվել էր գրեթե 98 տոկոսով տարվա սկզբի համեմատությամբ: Եվ եթե խոսենք կոնկրետ թվերով, ապա Ադրբեջանը որպես նավթային հումք արտահանող պետություն, նավթի գնի երկու անգամից ավել անկման պատճառով, ունեցել է նավթային եկամուտների ահռելի կրճատումներ: Այսպես, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի 2014 մաքուր եկամուտը կազմել է 16,2 միլիարդ դոլար: 2015 թվականի նույն հիմնադրամի մաքուր եկամուտը կազմում է մոտ 7 միլիարդ դոլար: 2014 թվականի սեպտեմբերի դրությամբ Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի ռեզերվը (պահուստը) կազմել է 15.3 միլիարդ դոլար, իսկ 2015 դեկտեմբերի դրությամբ այն կազմել 5.5 միլիարդ դոլար: Այսինքն 15 ամսվա ընթացքում կենտրոնական բանկը ստիպված է եղել կորցնել 9.8 միլիարդ դոլար:  Կարծում եմ Ադրբեջանի, պատերազմի ժամանակ ունեցած միակ առավելությունը՝ փողը, հօդս է ցնդում: Եվ եթե թշնամին պատրաստ չէ առարկայական քայլերի, խաղաղություն հաստատելու համար, ապա թող այրվեն բոլոր դիվանագիտական կամուրջները և լուսավորեն Հայոց բանակի հաղթանակի ճանապարհը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zinorba/posts/1009786122393246 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն