Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Կարեն Անդրեասյան
  • Ձերբակալվեցին բանակի մի քանի պաշտոնյաներ, որովհետև` 1. Կերել էին ու չէին կիսվել ամենավերևների հետ:  2. Պետք էր բոլորին ցույց տալ, որ բանակը կարգի բերելու համար մեզ Սամվել Բաբայանը պետք չէ: 3. Կառավարության հակակոռուպցիոն արշավը զոհեր է պահանջում: 4. Քառօրյա պատերազմի արդյունքում բացահայտված բոլոր թերացումները պետք էր ջարդել միջին օղակի գլխին, որ մոռացվեր գլխավորը: 5. Քաղաքական պայքարի շրջանակներում ձեռնտու էր հարվածել հենց այս ոլորտի ղեկավարին` բռնելով ու վախեցնելով նրա ենթականերին: Կա՞ն արդյոք այլ վարկածներ: Այո: Հնարավոր է, այս մարդիկ պարզապես մեղավոր էին, և իրավապահները մինչ այս չգիտեին նրանց մեղքերի մասին: Հնարավոր է իրավապահները դեռևս անտեղյակ են նաև այլ ոլորտներում նմանատիպ չարաշահողների մասին: Իսկապես շատ բան է հնարավոր քառօրյա պատերազմից հետո` խորհրդարանական ընտրություններից առաջ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/karen.andreasyan.925/posts/674193862729094 ...

    Կարդալ ավելին
  • Օմբուցմեն Կարեն Անդրեասյանը հրաժականի դիմում է ներկայացրել` բացատրելով նաև հրաժարականի պատճառը: ԱՄՆ դեսպանատունը սրտաճմլիկ հայտարարություն է տարածում, դրանից մեկ օր առաջ ամերիկյան լրատվամիջոց Ազատություն ռադիոկայանը նյութ է հրապարակում` «Օմբուդսմենը հեռացավ. Իրավապաշտպանները խոսում են ճնշումների և սպառնալիքների մասին» վերտառությամբ, որտեղ ամերիկյան ֆինանսավորմամբ հ/կ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը ներկայացվում է որպես իրավապաշտպան ու ապրիօրի հայտարարություն է անում առ այն, թե Կարեն Անդրեասյանին ճնշել են… Նույն գիծը ամերիկացիներն առաջ են տանում իրենց իսկ շահած, պահած, փայփայած քուչի թուլի` սաքունցի շուրթերով: Լարիսա Ալավերդյանն էլ Ազատության հետ զրույցում նշում է, թե Կարեն Անդրեասյանը ճնշման հետևանքով է հրաժարականի դիմում ներկայացրել: Հետո «մեծավարի» պատմում է, թե իրեն էլ ժամանակին ճնշել են, բայց ինքը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Ի՞նչ ի նկատի ունի Լարիսա Ալավերդյանը, ճի՞շտ եմ հասկանում, որ ուզում է ասել, թե ինքն ավելի տղամարդ տղա է, քան Կարեն Անդրեասյանը: Բա դա ասելու բա՞ն է: Ընդհնարապես, ի՞նչ է նշանակում «ճնշել են»: Կարեն Անդրեասյանը նման բան ասե՞լ է կամ ակնարկե՞լ է: Կամ ո՞նց են ճնշել. ծեծե՞լ են, թե՞ մեքենայի տակ են ցանկացել գցել, իմանանք էլի... Եթե ՀՀԿ խմբակցության պատգամավորը ԱԺ ամբիոնից կոշտ քննադատել է օմբուցմենին, դա եղավ, որ Կարեն Անդրեասյանին ճնշեցի՞ն: Իսկ ու՞մ չեն քննադատում այս երկրում. սկսած հանրապետության Նախագահից մինչև ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյան ու Լյովիկ Զուրաբյան... Բոլորին էլ, կարծես, կոշտ քննադատել են ու քննադատում են: Դա եղավ ճնշե՞լ, թե՞ Անդրեասյանը սուրբ է: Անգամ Վեհափառին են այս երկրում քննադատում... Ոմանք կասեն, թե ամերիկացիները նման մեթոդներով ճաշ են եփում, որ Հայաստանում «մեծանա ժողովրդավարության մակարդը և իշխանությունը հասարակական վերահսկամն ենթարկվի»: Ինքս էլ դրա համոզված կողմնակիցն եմ: Նաև շատ կցանկանայի, որ ԱՄՆ-ում էլ ժողովրդավարության մակարդակը բարձրանար ու հասարակությունը վերահսկեր Սպիտակ տանն ու ամերիկյան դեսպանատների գործունեությունը արտասահմանում: Որ հասարկությունն այնպես վերահսկեր իշխանությանը, որ գերմանական նացիստներին ու ԷսԷս-ի սպաներին չվերցնեին ծառայության ԱՄՆ-ում, այլ դատեին Նյուրնբերգում: Որ միջուկային զենք չկիրառեին 2 խաղաղ քաղաքների վրա, ռազմական ներխուժում չկազմակերպեն սուվերեն պետության տարածք` միջուկային զենք ման գալու, հետո պարզեն, որ սխալվել են ու մնան, նավթն էլ ծախեն ու լափեն... Եվ ընդհանրապես` ազնիվ կլինի, որ Կարեն Անդրեասյանի փոխարեն ամերիկացիները չխոսեն ու ոչ էլ փորձեն նրան օգտագործել իրենց իմպերիալիստական շահերում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10153572087083197 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի հարգարժան մարդիկ, Երբ հինգ տարի առաջ ստանձնում էի երբևէ ցանկացածս միակ պետական պաշտոնը, փորձեցի հանրությանը ներկայացնել իմ սպասելիքներն ու մղումներն այս տողերով. «Որպես իրավաբան` մարդկանց հավասարությունն օրենքի առաջ ինձ համար միշտ եղել է կարևորագույն սկզբունք: Որպես պրակտիկ մարդ` ես էլ գիտեմ‚ որ սա ամենադժվար իրականացվող նորմերից է: Որպես իրատես` չեմ կասկածում‚ որ այս առաքելությունն իրականացնելիս ավելի հաճախ դառնում են քննադատության թիրախ‚ քան արժանանում հիացմունքի: Բայց որպես լավատես` ես հավատում եմ‚ որ «կաթիլը քար է ծակում»: Իմ բարդ ճանապարհի այս փուլն ավարտելիս ցանկանում եմ հենց այս տրամաբանության մեջ ամփոփել ասելիքս. Որպես իդեալիստ. Այս տարիներին շատ է մաշվել իդեալիզմս, բայց և այն ինձ օգնել է ամենածանր օրերին: Այն դեռ պահպանվել է: Պարզապես ավելի տեղեկացված ու իմաստնացած է դարձել: Ես անսահման մարդկային բարություն եմ տեսել այս տարիներին և հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ամենածանր կացության մեջ են եղել: Որպես պրակտիկ մարդ. Ես գիտեմ, որ ինձնից այսօր շատերն ակնկալում են միայն մեկ բան՝ կարճ ու կոնկրետ՝ հրաժարականիս պատճառը: Վերջին օրերին ես լսեցի այդ պատճառի մասին մի շարք ողջամիտ բացատրություններ, բայց նաև մի քանի ցնդաբանություններ: Հրաժարականի պատճառը բազմաշերտ է և շատ բարդ է այն ներկայացնել մեկ կամ մի քանի բառով: Բայց ամենակարճն ու հիմնականը հետևյալն է: Եթե 2016 թվականին էլ հենց ես մնայի Օմբուդսմեն, ապա այս կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ: Պատկերացնում եմ չարախոսներին, որ այս տողերից հետո ավելի մեծ կատաղությամբ կսկսեն պախարակել մեր կատարած նախկին աշխատանքը, բայց հուսամ՝ նրանք կփորձեն նաև այլ եղանակներով վաստակել իրենց օրվա հացը: Որպես իրավաբան. Ակնկալում եմ, որ բոլոր այն օրենքները, որ կընդունվեն այս տարի որպես նոր Սահմանադրության հետևանք, կլինեն իրապես մարդակենտրոն և ի օգուտ մարդու իրավունքների կլուծեն այն հարցերը, որոնց կարգավորումը ներկայիս Սահմանադրությունը բաց է թողել: Որպես լավատես. Հուսով եմ, որ իմ զավակները կմեծանան այնպիսի Հայաստանում, որտեղ անքննելի իրականություն կդառնա օրենքի առջև բոլորի հավասարությունը, իսկ իմ որդիների զինվորական ծառայությունը կանցնի առանց թշնամական գեթ մեկ կրակոցի: Վերջապես, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում սպասումները չարդարացրեցի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով: Շնորհակալություն եմ հայտնում այն բազմաթիվ մարդկանց, ովքեր ինձ օգնեցին ստանձնել, իսկ այնուհետև կատարել մարդուն օգնելու այս մեծ առաքելությունը, և ովքեր այս հինգ տարիներին ինձ հետ անցան բոլոր փորձությունները: Հարգանքով, Կարեն Անդրեասյան P.S. Քիչ անց կլինի իմ երկրորդ հրաժարականը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.andreasyan.925/posts/617296161752198 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/x3cwc9LbBSwds3XI5wNP.png

    Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները: Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա: Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1227951447242067

    Կարդալ ավելին