• Հասմիկ Միքայելյան
  • Այս օրվա խորհուրդը սահմանափակել միայն "Քրիստոս հարյավ ի մեռելոց" արտահայտությամբ՝նշանակում է շարունակել ուղղակի ավտոմատ ռեժիմով ապրել,այնինչ գոնե այսօր յուրաքանչյուրս պետք է մտածի մեր աշխարհ գալու,այս կյանքում ունեցած մեր առաքելության վերաբերյալ։Բայց երբ այս մասին բարձրաձայնում ես՝շատերին թվում է,թե դա իրենց չառնչվող հարց է,որ հատուկ առաքելությամբ այս աշխարհ կարող էին գալ միայն Հիսուսը կամ Բուդդան կամ առաքյալներն ու սրբերը,բայց ոչ երբեք մենք՝հասարակ մահկանացուներս։ Բայց չէ որ յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է ԱՍտվածային մասնիկը,հետևաբար յուրաքանչյուրն օժտված է արարման շնորհով,ուղղակի մասշտաբները են տարբեր՝Աստված արարում է ողջ աշխարհն ու տալիս է շունչ ամենին,իսկ մարդն արարում ու ստեղծում է իր կյանքը։Դա նման է օվկիանոսին ու նրա ալիքներին՝Աստված այն օվկիանոսն է,որ ծնում ալիքներ՝այսինքն մեզ,բայց և ալիքներն են,որ օվկիանոսի ամբողջական զորավոր ուժն են ցուցադրում։Ասել է,թե՝ մենք մեր արարման ուժով ենք արտահայտում Աստծո զորությունը,կատարելությունն ու սերը։Իսկ հիմա նայենք մեր աշխարհին, մեր թշվառացած հոգիներին, միմյանց նկատմամբ բացասական հույզերին,ջերմության ու սիրո գրեթե բացակայությանը,պատերազմներին,հիվանդությունների ահագնացող աճի տեմպերին՝ կհասկանանք,որ չափազանց թերացել ենք մեր առաքելության իրականացման գործում,որովհետև պարզապես չենք հավատում դրան։Շատերը կասեն՝մինչև չտեսնեմ,չեմ հավատա,իսկ Աստված ասում է՝մինչև չհավատաս,չես տեսնի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/asmicol/posts/997709273649148?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Երեխաների դաստիարակության միակ ձևը դա սեփական օրինակն է,այսինքն ինչ էլ ծնողները խրատեն,երեխան նմանակելու է իրենց վարքագիծը,խոսքը,վերաբերմունքը ուրիշների և հարազատների նկատմամբ:Այդիսկ պատճառով չկան չար երեխաներ,կան չգնահատված,անտեսված,մեծերի ամբիցիաների զոհ դարձած,ծնողների վատ օրինակով շարժվող,ծնողների ջերմության,սիրո պակասից չարացած,ինչպես նաև այդ սիրո,ուշադրությանը,նրանց հետ անկեղծ զրույցի փոխարեն դրամով,խաղալիքներով 'փոխհատուցված' երեխաներ:Կապրիզ անող երեխան ընդամենը փորձում է տարբեր միջոցնեորվ ծնողների ուշադրությունը գրավել,ուզում է,որ խոսեն իր հետ,քանի որ շատ ասելիք ունի,շատ հարցերի անկեղծ ու ճշմարիտ պատասխանի կարիք ունի:Իսկ մեծերը փոխանակ զրուցեն իր հետ որպես հասկացող,գիտակից մարդ`մանկամիտ արտահայտություններով երեխային վանում,հիասթափեցնում են,քանի որ նույնիսկ փոքրիկ երեխան կարող է բանական խոսք ընկալել`նրանց հոգին մաքուր է և բաց:Երբ ծնողները զրուցեն,կզարմանան,թե ինչքան հետաքրքիր,ոչ շաբլոն մտքեր ունեն վերջիններս,ուղղակի պետք է հավատալ նրանց և սիրել,դա անպայման կփոխհատուցվի մանկական ջերմ,անկեղծ սիրով: Երեխաների թույլ իմունիտետը,հաճախակի հիվանդանալը նույնպես մեծերի սխալ վերաբերմունքի արդյունքն են: Ծնողները ուղղակի պիտի վերհիշեն իրենց մանկությունը,թեինչ ցանկություններ,սպասումներ ունեին իրենց ծնողներից,ինչից էին սրտնեղվում,վիրավորվում,հիստերիայի մեջ ընկնում,ինչ պատճառներ էին դրդում դառնալ կամակոր,չլսող կամ հուսալքված,ցրված,անտարբեր ամեն ինչի նկատմամբ: Ուղղակի պետք է վերհիշել,մտովի դառնալ մանուկ և սեփական երեխաներին վերաբերվել այնպես,ինչպիսին իրենց մանկական վառ երազանքներում էին պատկերել: Իսկ կարգադրություններն ու հրահանգները պետք է թողնել ստորադասներին,երեխաները ծառայող չեն,նրանք մեր սիրո պտուղն են, մեր հոգու մի մասնիկն են,մեր արտացոլանքն են,մեզ ընդօրինակողը,մեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը,մեր ամենակարևոր գործը:Ընդամենը սիրենք նրանց առանց նախապայմանների և վերապահումների: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/asmicol/posts/955721841181225 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

Քաղաքականություն