• Նիկոլ Փաշինյան
  • Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում եւ այս հարցը լուծված է նաեւ դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը: Բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռեւս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին եւ վարչապետերի խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել եւ ֆորմատը կաթվածահար կլիներ: Քանի որ դեռևս Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում: ...

    Կարդալ ավելին
  • Պատիվ ունեմ տեղեկացնել, որ ԵԼՔ խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ ԵԼՔ-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/1950703101916742 ...

    Կարդալ ավելին
  • Դեռ ինչքան պետք է այս լուրերը ստանանք եւ ուղղակի սպասենք հաջորդ այսպիսի հարվածին։ Հանրությունը պետք է շատ հստակ պարզաբանում ստանա․ ինչու՞ են տղաները ականի վրա պայթել(՞)։ - Նրանք անկարգապահություն են արել եւ պայթյունի պահին գտնվել այնտեղ, որտեղ չպե՞տք է գտնվեին։ Եթե այսպես է՝ ո՞վ է նրանց հրամանատարը եւ ինչու՞ չի կարողացել կարգ հաստատել իրեն ենթակա կազմի շրջանում։ Սա վերաբերվում է նաեւ այն դեպքին, եթե պայթյունը տեղի է ունեցել ականի հետ անզգույշ վարվելու հետեւանքով։ - Տարածքը գտնվել է թիկունքու՞մ․ այդ դեպքում ինչու՞ ականազերծված չի եղել կամ ինչու զգուշացնող նշաններ տեղադրված չեն եղել։ - Հակառակորդի ձեռնարկած ականանետային գրոհի հե՞տ գործ ունենք։ Այս մասին հաղորդագրության մեջ ոչինչ չկա։ Եթե այդպես է՝ նման դեպքերի կանխարգելման կամ կորուստները նվազագույնի հասցնելու մեր մարտավարությունը ո՞րն է։ Իհարկե, հաղորդագրության մեջ ասվում է, որ դեպքի մանրամասները պարզվում են, բայց չեմ հիշում, որ նախկինում տեղի ունեցած նման ողբերգություններից հետո հանրությունը հասկանալի պարզաբանումներ ստացած լինի։ Անթույլատրելի է, որ մենք այս ամենը ընկալենք որպես լրահոսի հերթական վերնագիր։ Ամեն կյանքի համար մենք պետք է պատասխան տանք ու պարզաբանումներ ստանանք։ Նույնիսկ ոչ տեղին եմ համարում զոհված տղաների հարազատներին ցավակցելը։ Որովհետեւ, եթե մեզնից յուրաքանչյուրը հենց իրե՛ն չի համարում ցավակցության օբյեկտ, ուրեմն այս ամենը վերջնականորեն կդառնա ընդամենը ստանդարտ վերնագիր, լուսանկար ու ոչինչ չասող տեքստ։ Մենք սա թույլ չենք տա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/1938521793134873 ...

    Կարդալ ավելին
  • ԱԺ «Ելք» խմբկացության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ պատգամավոր Արտաշես Գեղամյանը խորհրդարանի միջանցքներից մեկում բռունցքներով հարձակվել է իր վրա։ «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։) Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում։)»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/1915121758808210 ...

    Կարդալ ավելին
  • Ստորեւ ներկայացնում եմ Սեւանի բնակիչ Սեւակ Ոսկանյանի դիմումը՝ ուղղված ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Ոսկանյանը այժմ թաքնվում է, եւ նրա հարազատները խնդրել են հրապարակել դիմումը։ Հրավիրում եմ նաեւ ՀՀ Ոստիկանության ղեկավարության ուշադրությունը։ Ինչպես իրենք են սիրում ասել՝ առեւերեւույթ Գեղարքունիքի ոստիկանությունում հրեշավոր բաներ են կատարվում։ Դիմումը հրապարակում եմ հիմնականում առանց սխալների ուղղման՝ բնագրին հավատարիմ։ Դիմում Հայտնում եմ ձեզ, որ մի քանի օր առաջ, Սևանի ոստիկանության աշխատող Վահագ Միքայելյանը 098-78-10-17 համարով ինձ զանգեց և ասաց՝ արի հանդիպենք: Ես և նա հանդիպեցինք, Վահագը ինձ ասաց որ քո հին ընկեր Հայկ Ավանեսյանը բռնվել է զգույշ եղիր, կարող է որ քեզ էլ մի բան լինի, ես քեզ խաբար կանեմ: Երկու, թե երեք օր անց, օգոստոսի 18-ին ժամը 10-ն անց 30-ի մոտ, արդեն ուրիշ համարով ինձ զանգեց Վահագը և ասեց արի հանդիպենք: Պայմանավորվեցինք հանդիպել Սևանի կայարանի շարժական գազալցակայանի մոտ: Ես հասա այնտեղ Վահագը չկար, հետ զանգեցի նրան, ասեցի ինչ եղար, նա էլ ասեց թե հեսա 3 րոպեից կգամ: Քիչ անց իմ մոտ կանգնեց մի սև գույնի մեքենա, որը քեմրի էր կոռոլա, մեջից իջան երկու հոքի, լրիվ սև հագնված և սև դիմակներով, միանգամից հարցակվեցին իմ վրա և հարվածեցին ուսերիս և ձեռնաշղթաներ դրեցին ձեռքերիս ու գլխիս հարվածելով գցեցին մեքենայի մեջ, հետո վիզս սեխմելով ներքև ծնկներիս մոտ, հայհոյանքներով ու վիրավորանքներով: Ես ասեցի, ախպերներ ջան մի խբեք, թողեք շունչ քաշեմ, հասկանամ ինչ է կատարվաում: Վարորդի կողքի նստածը շրջվեց ու ասաց ախպերով չխոսաս ու գլուխս իր ափերի մեջ վերցնելով սկսեց խբել իր նստարանի սպինկին, ինձ հարցնում էին՝ գիտես քեզ ինչի՞ համար են բռնել, ասում էի ինչի համար, ասեցին 5 հատ տրուպ կա վրետ, ամբողջ ճանապարհին խբում ու հայհոյում էին, ճանապարհին նրանք մեկի հետ խոսեցին ու ասացին՝ Առաքելյան ջան հեսա կհասնենք: Ինձ տարան Քյավառի վարչություն, կորացված վիճակում ինչ-որ աշխատասենյակ մտցրին, սկսեցին դիմակավորները խբել ինձ, ուսերիս, մեջքիս, ապտակում էին: Հետո ինձ նույն ձևով կորացված տարան մի ուրիշ սենյակ, գլխիս հավաքվեց 5 կամ 6 հոգի ու սկսեցին հարցնել, թե գիտե՞ս ինչի ենք քեզ այստեղ բերել: Ներկա գտնվողներից քաղաքացիական հագուստով մեկը ներկայացրեց՝ Առաքել, ասելով թե գիտե՞ս նա ով է, նա վարչության Առաքելյանն է, դաժե գողերին է նա պարկացնում, փչացնում ու շատ լուրջ գործեր բացում: Ես իրա համար վոչմի բան եմ, ճիշտը պատմի Առաքելյանն ինձ ասեց։ Հիշի 2008-թ-ի մայիսը ու պատմի քո ընկեր Ռոմանի դեպքը: Այս օր (…) նրան դանակահարել են: Ես ասացի, որ դրա հետ ես կապ չունեմ, ինձ նախկինում արդեն կանչել են քրեական քննիչի մոտ: Այդ պահին դիմակավորները հասան իմ վրա ու սկսեցին խբել հայհոյել, Առաքելյանն ասաց՝ էսի մեզ լավ չի ճանաչում, հեսա մի էրկու ռաունդ տղերքը հետը կաշխատեն, վերջում էլ շլվարը կհանեն տրուբա կկոխենք քամակը, նոր կպատմի: Ես վախից արդեն ահավոր ճնշված էի, խնդրեցի վոր ինձ Առաքելյանի հետ մենակ թողեն: Բոլորը դուրս եկան, Առաքելյանը երրդվեց իր հոր արևով, որ Հայկը այս գործը վիզ է առել, ու քեզ էլ վորպես կազմակերպիչ է ներկայացրել: Ասեցի Հայկը նման բան չէր կարող ասել, նման բան չկա: Առաքելյանը բորբոքվելով՝ ասաց հեսա դիմակավոները քամակտ տրուբա կմցնեն: Ես հոգեպես ճնշված, չգիտեի թե ինչ անեմ, ու շարունակում էր ճնշում գործել, թե Հայկը քո վրա գրելա, դու խի չես ուզում մուռտ հանես։ Նա ասաց, քո հորյեղբոր տղան Էդգարը, հենց նա է քեզ ծանոթացրել Հայկի հետ ու դուք միասին էք կատարել: Ես վախից ասեցի վոր Ամեն ինչ արել է իմ հորեղբոր տղան, Հայկը կապ չունի: Այդպես ասացի քանի վոր նա մահացած էր: Առաքելյանն ասաց, թե ուզում ես դուրսը լինես ու երեխուտ էլի տենաս, պիտի Հայկի անուննել տաս, որ Հայկը բերդում իրա մումյան դնի: Ես ել մի տեղ վախից, մի տեղ նրա սուտ երդումներին հավատալով ասացի, հա կանեմ: Ու սկսեց նա իր մտքերվ պատմել ու շարադրել այդ մասին: Հետո վարչություն եկան Սևանից 2 քննիչ՝ Պետրոսյանը և վոմն Հովո: Առաքելյանն ասեց նրանց, որ նա վիզ է վերցրել ու նրանց պատմում էր, թե ոնցա եղել, ինձ էլ հարցնում էր, թե ճիշտ է թե չէ: Դրանից հետո ինձ տարան Քյավառի բաժին, քննիչները իմ հետ չեն խոսել, քննիչ Հովոն կամպյուտրով հավաքեց Առաքելյանի պատմածը ու տպեց ցուցմունքի վերջում ես գրեցի որ ճիշտ է և ստորագրեցի: Հարգելի պարոն դատախազ, այդ ցուցմունքը ճիշտ չե, ինձ ծեծի ենթարկելով շանտաժ, հոգեբանական ճնշում գործադրելով ցուցմունք են կորզել: Ինձ ոստիկանությունում պահել են 10-ից 11-ժամ սոված, չեն թողել որևէ մեկին զանգեմ, միայն քննության վերջում եմ զանգել քննիչի հեռախոսով: Այն էլ ցուցմունքի ընդացքում: Խնդրում եմ պատժել իմ նկատմամբ անօրինական գործողություններ կատարող բոլոր անձանց: Դիմող՝ Ոսկանյան 19.08.2017թ․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/1894458324207887 ...

    Կարդալ ավելին
  • Դրանցից մեկով առաջարկում ենք դեղերի իրացումը ՀՀ-ում ազատել Ավելացված արժեքի հարկից, ինչը կմեղմի դեղերի չափազանց բարձր գները Հայաստանում եւ կհանգեցնի դեղերի էժանացման։ Մյուսը վերաբերվում է գույքահարկին։ Խնդիրն այն է, որ ՀՀ Զինված ուժերի սպաները, մինչեւ ծառայության 20-րդ տարին ազատված են գույքահարկից, իսկ 21-րդ տարում արդեն զրկվում են այդ արտոնությունից։ Նախագծով առաջարկում ենք գույքահարկից ազատման արտոնությունը սպաների համար պահպանել ողջ ծառայության ընթացքում, ինչպես նաեւ նման արտոնություն տալ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, այդ թվում՝ պայմանագրայիններին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/1890589524594767 ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տվեցի երեկ Աջափնյակում մեր քարոզչությունը խոչընդոտելու փաստի առիթով և տվեցի մանրամասն բացատրություններ։ Քարոզչությունը խոչընդոտած անձը երեկ բերման է ենթարկվել, ընթանում է հետաքննություն։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/1825351007785286 ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ Հարավ-Արեւմտյան թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել մեր վստահված անձանց վրա: Մեր տղաները վնասազերծել են զինված անձին եւ խլել զենքը: Ոստիկանության ներկայացուցիչներին հրավիրում եմ մեր նախընտրական շտաբ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/1809441429376244 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքացուն արդեն երկու շաբաթ թույլ չեն տալիս շուրջ 400 տոննա կերոսինը ներկրել Հայաստան։ Այսօր մանրամասն զրույց ունեցա էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հետ, ով ասաց, որ ներկրման դե յուրե խոչընդոտ չկա։ Բայց դե ֆակտո ՊԵԿ-ը թույլ չի տալիս ներկրում իրականացնել։ Թեման պատրաստվում եմ քննարկել կառավարության ներկայացուցիչների հետ։ Եզրակացություններս կներկայացնեմ հանրությանը։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/1785527505100970 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն