• Ալինա Դերձյան
  • Հրապարակում խորոված են արել... Հոգևոր գրականությունն ընտրում են՝ ըստ կազմի գույնի... Իրար չեն սիրում, բայց միասին ապրում են... Ձևացնելը, ձևական կողմը պահպանելը, թիթիզանալը, ճռվռան բառեր շռայլելը միայն մի բան են ասում, որ մարդու արժեքային համակարգը կառուցված չի, դատարկ տեղեր շատ կան, որոնք ինքը լցնում է ձևի փայլաթղթերով... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/1433711819985424 ...

    Կարդալ ավելին
  • Ցուրտը մտավ քաղաք, նայեց կողքերը, հարմարվեց, բնավորվեց: Հետո մենակությունը փարատելու համար հրավիրեց մառախուղին: Մառախուղն եկավ, բազմեց քաղաքի վրա, լցվեց կտուրներին, իջավ շենքերի հարկերով, տարածվեց ու լայնացավ: Մարդիկ ցրտից սրթսրթում, բայց դիմանում էին, իսկ մառախուղն ընդհանրապես չսիրվեց: Չսիրվեց... տխրեց, հյուծվեց, չորացավ ու փշուր-փշուր թափվեց փողոցներում: Մարդիկ թեթևացած շունչ քաշեցին, թե ձյուն եկավ, նշանակում է արևի երես կտեսնեն վերջապես, իսկ մառախուղն իր խեղճացած, քրքրված փեշերը հավաքեց ու հեռացավ: Հեռացավ հուսահատ, որ մարդիկ այս անգամ ևս իր տալիք դասը չուզեցին սովորել, միայն բողոքեցին անհարմարությունից: Այնինչ պետք էր հասկանալ, որ կյանքն ինքը ճանապարհ է մառախուղի միջով, որ դու երբեք հստակ չես տեսնում ապագան, ետ նայելով չես նշմարում ու մոռանում ես անցյալը և պետք է ուշադիր նայել, զգուշորեն առաջ գնալ, անել քայլն ու նոր տեսնել հաջորդին ոտքը դնելու տեղը: Որ նախապես ոչ մի ճակատագիր չի տրվում որպես ուղեցույց, այլ ստանում ես քայլելու և տեղում կողմնորոշվելու հնարավորություն: Մառախուղը, ցուրտը, անձրևը.. դասեր են, որոնք նկատել է պետք … Նյութի աղբյուր` https://www.facebook.com/alina.derzyan/posts/1304936122862995 ...

    Կարդալ ավելին
  • Գիշերը տեսանյութ էի նայում Սարի թաղի ընդհարման մասին: Գոռոց, ճվոց, հայհոյանք, փոխադարձ հարվածներ... Մեկ էլ նայում եմ, միջադեպի տարածքի կողքի մի նեղլիկ փողոցից իջնում է միջին տարիքի մի մարդ «պերերիվի» տոպրակը ձեռքին: Հոգնած, մտքերով ընկած, երևի չէր էլ պատկերացնում, թե ինչ կատարվել, կատարվում... Միջին վիճակագրական հայը, ցավոք, նա է: Մարդը այնքան է իր հոգսով ընկած, որ շատ էլ ուշադրություն չդարձրեց ոստիկանների քանակին, մեքենաների առկայությանը, գուցե մի երկու հարց տվեց ու էլի գնաց իր ճամփով:  Մյուսը անձը, որ ուշադրությունս գրավեց ու էլի սիրտս լցվեց, մի տարիքով պապիկ էր, որ եռանդուն, բորբոքված ջահելների ու ոստիկանների արանքում էր: Չէր մտածում, որ ոստիկաններն իրեն ուղղակի կարող են գրկել, մի կողմ դնել լավագույն դեպքում: Իր ուժին վստահ, շորտիկով, հողաթափերով մտել էր անկառավարելիության աստիճանի մարդկանց մեջ... Մարդ են, տարբեր կարգավիճակներում, տարբեր հոգսումտքով, տարբեր հագուստով, բայց ՀԱՅ են, ԲՈԼՈՐԸ ու արյուն չպիտի հեղվի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/1127999907223285?notif_t=close_friend_activity¬if_id=146900439470355 ...

    Կարդալ ավելին
  • Սերը եղանակի պես է: Դու այն ուղղակի զգում ես, երբ կա, կամ չկա: Մենք շոգում կամ մրսում ենք, առանց այդ մասին եղանակային երևույթի կողմից տեղեկացվելու: Հաճախ եմ զարմանում, երբ մարդիկ ասում են, թե սիրում են, բայց զգացվում է միայն բառերի սառնությունն ու դատարկության զնգոցը: Սերն ասելով չի, հայացքով է, գրկելիս` հոգին տաքացնելով է, սիրելիի տխրությունն ուսերին կրելով է... Բարի գիշեր, համուհոտով երազներ բոլորիդ: Չսիրողներ, սիրելն ամոթ չի, սիրեք: Սերն ու տարփանքն էլ սովորեք տարբերակել: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/alina.derzyan/posts/1124453030911306 ...

    Կարդալ ավելին
  • Կյանքում գեղեցիկ բաներ շատ կան: Դրանք տեսնելու համար ընդամենը մեր աչքերը մի քիչ վեր բարձրացնենք: Կոշիկների քթերից վեր են մարդիկ: Նայիր նրանց դեմքերին, երբեմն ժպիտների էլ կհանդիպես: Հակառակ դեպքում հենց քո բաժին ժպիտը կկորչի, կանէանա, իսկ դու կքայլես ավելի տխուր, ավելի հոգնած: Հետո, անկյունում նստած, մենության մեջ չես էլ պատկերացնի, որ մեկն էլ հենց քո հայացքն էր փնտրում, իսկ դու աչքերդ չբարձրացրիր... Բարի գիշեր, մարդիկ:  Որքան հեշտ եք կորցնում իրար... Մի արեք այդպես, չնայած... արեք, գուցե գոնե այդպես գնահատեք կորցրածը  Նյութի աղբյուր` https://www.facebook.com/alina.derzyan/posts/1116740191682590?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1467490248234898 ...

    Կարդալ ավելին
  • Ասում են ամեն մարդ դիմացինի մեջ տեսնում է իր սեփական խնդիրներն ու թերությունները: Առաջին հայացքից թվում է, թե պարզ արտահայտություն է, բայց, երբ մի պահ վերլուծում ես, տեսնում ես, որ դու կարծես թե չունես այն որակը, որն ուրիշի մեջ նկատելիս տհաճություն ես ապրում: Հետո էլի ես մտածում, և հասկանում, որ կա օրինաչափություն: Իրականում դու չես հանդուրժում հենց այն, ինչից ինքդ ամեն կերպ աշխատում ես խուսափել: Աշխատում ես երբեք չստե՞լ` նյարդայնանում ես, երբ մարդն առանց երկար մտածելու աչքերիդ մեջ նայելով հորինում է: Աշխատում ես պատասխանատու լինե՞լ` բարկանում ես, երբ տեսնում ես, որ այդ անձի համար միևնույն է, թե իր քայլի պատճառով դիմացինն ինչ կզգա: Բնականաբար, մենք չենք կարող բոլորին դաստաիարակել, դարձնել մեզ նման, դրա կարիքն էլ չկա, քանի որ կյանքը կդառնա ինկուբատորային պատկեր: Միակ բանը, որ կարող ենք անել` ամեն բանի հանգիստ վերաբերվելն է: Ուղղակի հասկանալով, որ հանդիպել ես մի մարդու, ով դեռ չի կառավարում այն, ինչ դու արդեն փորձում ես: Հա, ամենակարևորը` չմոռանանք, որ ինքներս էլ ունենք որակներ, որոնք դեռ չենք կառավարում, քանի որ անգամ չենք նկատել: Հ.Գ. Կրկին արդիական է երկու տարի առաջվա գրածս: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/alina.derzyan/posts/1093500524006557?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1464088825758639 ...

    Կարդալ ավելին
  • Երբ մի քիչ խորն ես մտածում, հասկանում ես, որ ադրբեջանցիներն ավելի խելացի են, քան որոշ այսպես կոչված «հայեր»: Հայի ազգանուն կրողը վեր է կենում, խուճապահար փախչում իր հայրենիքից, որ ավելի հարմարավետ ապրի, տաք քնի, փափուկ ուտի, իսկ ադրբեջանցին գիշեր-ցերեկ երազում է, թե ոնց անի, որ գրավի մեր հողը: Այլևս ադրբեջանցուն չվիրավորեք, նա հեռուն է մտածում, հող է գրավում, իսկ իրեն հայ կոչողը քոչվորի «որտեղ հաց, այնտեղ կաց» բնազդով փաստորեն «վաճառքի է հանում» իր երկիրը... Դաստիարակությունս և ինչ-ինչ պատճառներով այլ երկրներում ապրող ազնիվ, հայրենասեր հայրենակիցներիս հանդեպ հարգանքս թույլ չեն տա, որ բառերով արտահայտեմ այն, ինչ զգում եմ վերը նկարագրված տեսակի հանդեպ: Բայց գոնե սա ասեմ, տեղներդ իմացեք անհայրենիք արարածներ: Այս Երկիրը, այս Հողը վաճառքի ենթակա չէ': Նյութի աղբյուր` https://www.facebook.com/alina.derzyan/posts/1082652425091367?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1462463629621559 ...

    Կարդալ ավելին
  • Նիկոլին հիշում ե՞ք: Էն, որ «Հին օրերի երգը» ֆիլմում Հայաստան մայրիկի և մյուս մայրերի տղաների սև թղթերը չէր կարողանում տալ: Էն որ ասում էր. «Դու կըռնա՞ս սև թուղթ ուդես...» Այս օրերին, ամեն անգամ, երբ Արծրուն Հովհաննիսյանի էջում հարցեր էի տեսնում զոհերի անունների, թվի վերաբերյալ` Նիկոլն էր գալիս աչքիս: Դե, Արծրուն ջան, ասա, կըռնա՞ս… Շատ բան պետք չէ, բայց գոնե այսքանն ասեմ`պատվով, համբերատար, օպերատիվ, զուսպ քո նիկոլությունն արեցիր ու անում ես: Շնորհակալություն:  Պատիվ ունեմ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/1069369379753005 ...

    Կարդալ ավելին
  • Դուք կարծում եք, թե հրեշտակները թևերը շփշփացնելով թռչող էակնե՞ր են: Իհարկե` ոչ: Հրեշտակները ծնվում են հասարակ մարդու ընտանիքում, ապրում պարզ կենցաղով, գնում բանակ, և երբ թշնամի են տեսնում, մեզ պաշտպանելու համար մարտի են նետվում: Մեզ, ում երբեք չեն տեսել, չեն ճանաչում: Ուղղակի գիտեն, որ կանք: Հրեշտակները զոհվում են մարդու նման, արյունով… Բայց Հրեշտակների սիրտը չի դադարում բաբախել, որովհետև բաժանվում է մասերի ու ամեն մեկիս ներսում շարունակում ապրել: Հրեշտակները միայն զոհվածները չեն: Նրանք լռիկ, ամենօրյա իրենց գործն անող տղամարդիկ ու կանայք են, ովքեր ուղղակի չեն կարող գլուխ պահել, փախչել իրենց հողից, որովհետև մարդ չեն, պոտենցիալ Հրեշտակ են… Բայց, ես ուզում եմ, որ Հրեշտակները մեր կողքին ԱՊՐԵՆ, որ մենք նրանց միայն նկարով ու անունով չճանաչենք: Ապրեք, խնդրում եմ… Նյութի աղբյուր` https://www.facebook.com/alina.derzyan/posts/1069424469747496?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1460452488880747 ...

    Կարդալ ավելին
  • Սիրտը սկսում է աշխատել դեռ չծնված ժամանակ: Աշխատում է անձնվիրաբար, անընդհատ մեզ պահում է, անգամ այն ժամանակ, երբ մնացած օրգանները հրաժարվում են աշխատել: Լավն է ինքը, նվիրված, սիրուն, նուրբ: Ամեն մեկս մեր սրտի արագացած տրոփյունից անհանգստանում ենք, կաթիլներ ենք խմում, մաքուր օդին զբոսնում ենք, որ շատ չծանրաբեռնենք: Բայց, երբեմն մոռանում ենք, որ դիմացինին էլ դրանից ունի, որ նրանն էլ է պետք խնայել, նա էլ է մարդ: Ջարդում, խցկվում ենք, հետո զարմանում, որ մեզնից սկսում են խուսափել: Դիմացինի սրտի գոյության մասին մոռանալը քո՛ սիրտն է դնում հարվածի տակ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/1052314814791795 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն