• Լևոն Բարսեղյան
  • Դուք չեք հավատա իհարկե Սա Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան Գյումրու հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցն է: Էսօր եմ նկարել, երկու տարի առաջ էլ էր նույնը, երբ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո նախարարը եկավ նայեց-նայեց, գնաց, չորս տարի առաջ էլ էր նույն վիճակը, ութ տարի առաջ էլ, եւ այդպես շարունակ: Էլի կգան, կնայեն-կնայեն ու ռադ կլինեն` «բյուջեում փող չկա», «հետո», «շուտով» կասեն ու պահանջատերերին կասեն` սուս մնացեք` պատերազմ է կողքուբոլորը, փող չկա, յա...: Այս դպրոցն է մեծամեծ մարզիկներ տվել, այստեղ են մարզվել ու մարզվում Արթուրը եւ իր ընկերները, ամեն մեկը մի զուլում է, ուղղակի շատ տեղ չի եղել շատ մարզիկներ ուղարկելու, լուրջ եմ ասում...: Դպրոցը համայնքային է, ու նորոգման կամ նորը կառուցելու համար էլի փող չկա, հազիվ ծայրը ծայրին է հասցվում կասեն: Ծանր մարզումների դահլիճը հատակ չունի, տախտակները վաղուց չկան, գետին է բետոնից, մարզումների ժամանակ փոշի է կանգնում, զուգարան, ցնցուղարանին նայեք, պատերի սնկերին ու բորբոսին նայեք ...: Զարհուրելի բան է. այսօրինակ շնորհքներով ու էներգիայով մարդիկ եւ այսպես ընչաքաղց ու փչացած իշխանություն .... Պրիվետ սոված Խեռժիկ, արի էքսկուրսիա անեմ Գյումրու բոլոր չեմպիոնների ու փոխչեմպիոնների մարզադպրոցներով, արի ծանոթացնեմ մարզիչների հետ, որոնց կերազեին իրենց թիմերում ունենալ աշխարհի ամենաառաջավոր սպորտով երկրները: Արամ պապն է լուսանկար Նյութի աղբյուր` https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10210247365289947 ...

    Կարդալ ավելին
  • Զարուհի Փոստանջյանը Ազատություն ՌԿ հաղորդման ժամանակ համառորեն փորձեց ինձ ափերից հանել, հա մտածում էի՝ տեսնես ինչու, ոչ կուսակցություն ունեմ, ոչ մրցակից եմ իրեն, ոչ թեկնածու եմ։ Մեծ ջանքերով կարողացա չկոպտել իրեն (ասում եմ՝ Սարի թաղում սադրիչները… Չի թողնում ավարտեմ խոսքս, թե բա սադրիչ չկար, այդ ոստիկանությունը հարձակվեց ցուցարարների վրա, ասում եմ հա, բայց մինչ այդ սադրիչները քարեր նետեցին ցուցարարների վրա, բա սադրիչ չկար, ասում եմ դա սադրանք էր, որպեսզի ցուցարարները քարերով պատասխանեին քաղաքացիական հագուստով սադրիչների վրա, որպեսզի ոստիկանները հարձակվեին, բա թե, քեզ ընչի չտարան ոստիկանները, …, ուրեմն դու սադրիչ ես….) հաղորդման ժամանակ։ Հաղորդումից հետո միջանցքում ավելի կատաղեց ու սկսեց հիստերիկ ճվճվալ։ Էլի չհասկացա ինչու։ Թե մեկը հասկացավ ինչու էդ խայտառակ վարքը դրսեւորեց՝ ասեք հասկանամ, ինքը չի բացատրում։ Գժտվեցինք։ Շատ ցավում եմ։ Չէի սպասում նման վարք։ Երկու մանկավարժ կողքին ունենալը իրեն օգտակար կլինի։ Ափսոս։ Բայց դե էն ամենը ինչ մեզ չի սպանում, հետաձգում է մահը ։)) Նյութի աղբյուր`https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10210100443536995 ...

    Կարդալ ավելին
  • Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի մասին մի բան էլ ես ասեմ, կարելի՞ է: Կարծում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին հայոց պատմության եւ ապագայի մեջ իր բացառիկ դերը հաստատելու համար եւ իհարկե այլոցն օրինակելի լինելու համար ճիշտ կլինի, որ մտնի հարկային դաշտ: Թափով մտնի, օր առաջ մտնի: Ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ մոմերը պիտի ՀԴՄ-ով ծախվեն ու հարկվեն ինչպես հաց արտադրողն ու հաց ծախողն է հարկվում, զի` ոչ միայն հացիվ: Դա նշանակում է, որ եկեղեցուն արվող բոլոր նվիրատվությունները որպես եկամուտ պիտի հարկվեն, բոլոր ծառայությունների դիմաց արվող վճարները պիտի հարկվեն, ինչպես վարսավիրանոցներն ու ռեստորաններն են հարկվում: Սա նշանակում է, որ աշխատավարձ կամ հոնորար ստացող բոլոր հոգեւորականներն ու այլ սպասավորների եկուտները պիտի հարկվեն, եւ էլի շատ բան է նշանակում: Այս միտքն այնտեղից չի առաջացել, երբ պարզվեց` բանակը 80-ականների զենքով է զինված, ոչ էլ այնտեղից, թե իբր փող չկա: Սա շատ հասարակ եւ արդար բան է իմ կարծիքով: Փոխանակ եկեղեցին առաջինն ու բարեխղճորեն հարկվի, փոխանակ ինքը խնդրի, որ հարկեր վճարի, պետության է վերածվել պետության մեջ ու առիթը բաց չի թողնում պետության զավթիչ անօրեններին քսմսվելու եւ դրանց ապօրինությունները օրհնելու համար: Ձեռը ձեռ է լվանում` 11-րդ պատվիրանը գաղտնի են պահում: Այս գաղափարի բոլոր մանիպուլյատիվ մեկնաբանությունների հեղինակները ինձ մեծ ուրախություն կպարգեւեն: Տխուր եմ մի տեսակ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10209385884913476 ...

    Կարդալ ավելին
  • Կարծում եմ, որ բոլոր առումներով ու նկատառումներով էս կռվի արդյունքում մեզ նոր տարածք է պետք ազատել, որեւէ տեղում որեւէ քարափ, որեւէ բարձունք, որեւէ դիրք, որեւէ ծառ…, թեկուզ մեկ մետր։ Իհարկե, անհամեմատ լավ կլինի, որ այդ կտորը կամ կտորները լինեն բնակավայրերին հարող հատվածներում, որ անվտանգության գոտին լայնանա, բայց կարեւոր է, որ թշնամին էս ավանտյուրայից կոնկրետ տարածքային կորստով դուրս գա, թեկուզ տասը մետր… Թող հետո ասեն 25%՝ 20%-ի փոխարեն, թող բողոքի ակցիաներ ու ողբ կապեն, թող մակ-ով ու եահկ-ով ղժղժան, ինչքան կարող են։ Դրանք ստից բաներ են, կարեւորը հողն ու մարդն են, մարդը եւ հողը։ Բայց միայն այսպիսի ելքերով պիտի ավարտվեն էս ոտնձգումները։ Նման՝ առաջանցիկ, հակահարվածները պիտի սահմանվեն որպես մարտավարական նպատակներ։ Նման ոտնձգումներից հետո ստատուս քվոները պիտի դինամիկ փոխվեն ի վնաս ոտնձգողի, պիտի ամեն անգամ նոր ստատուս քվոյի գալ, կամ դրա նման մի բանի։ Բայց դա գին ունի, կարելի է հակառակվել, թե թանկ է նստում նման բանը, իհարկե, թանկ է, բայց չանելը անտանելի թանկ է նստելու։ Մնում է, կարգին իշխանություն ունենալ, ինչն անհամեմատ բարդ է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10209138304444119 ...

    Կարդալ ավելին
  • Փետրվարի 27-ին Գյումրիում աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի բարեգործական համերգի ընթացքում իրականացված հանգանակության արդյունքում հավաքվել է. 546.110 դրամ՝ տուփում 500.000 դրամ՝ Գյումրու քաղաքապետ Բալասանյանի ընտանիքից, ավելի ուշ, իմանալով տուփի պարունակությունը, Բալասանյանների ընտանիքը 46.000 դրամ ավելացրեց իր նվիրատվությանը, փաստացի կրկնապատկելով տուփում հանգանակված գումարը, 500.000 դրամ Հայկ Մարությանից (Կարգին Հայկո) 120.000 դրամ փոխանցվել է բանկային հաշվեհամարներից մեկին՝ տարբեր անձանցից (մանրամասները՝ ավելի ուշ) 150.000 դրամ՝ ՀՀ գյուղնախարար Ս.Կարապետյանից 1մլն դրամ խոստացել է երկուշաբթի փոխանցել Գյումրու էլցանցի տնօրեն Ֆարզադյանը։ Այլ փոխանցումների մասին պարզ կլինի երկուշաբթի։ Հանգանակության մանրամասները կազմակերպիչները կհրապարակեն ավելի ուշ։ Հիշեցնեմ, որ այս դրամահավաքը նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ՝ գյումրեցի 13 անօթեւան ընտանիքների բնակարանով ապահովելու համար։ Նախատեսվում է մինչեւ մարտի քսանը հանգանակել 120.000 ֆունտ ստերլինգ։ Խնդրում եմ տարածել այս հաղորդագրությունը Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10208743366810925&set=a.10201338587296065.1073741824.151480 ...

    Կարդալ ավելին
  • Գյումրու անօթեւանների տնակների հարեւանությամբ Տիգրան Համասյանի բարեգործական համերգն ավարտվեց։ Հանդիսատեսները հիմա դրամ են հանգանակում այնտեղ։ Նրանք, ովքեր կկամենան աջակցել անօթեւան ընտանիքներին, մասնակցելով այս նախաձեռնությանը, կարող են նվիրաբերություն կատարել լուսանկարների վրայի հաշվեհամարներին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10208737587266440?pnref=story.unseen-section ...

    Կարդալ ավելին
  • Ավետիսյանների հարազատները հիմա ասուլիս են տալիս Գյումրու քաղաքապետարանի շենքի մոտ, եւ ասում, որ վերանայել են դատական նիստը բոյկոտելու մասին իրենց նախորդ որոշումը, գնալու են հունվարի 18-ի դատական նիստին, եւ պահանջելու են դատական նիստի անցկացման պատշաճ պայմաններ, բոլորի ազատ մասնակցությունը, նստատեղեր եւ այլն։ Դատական հերթական նիստը նշանակված է ռուսական 102 ռազմաբազայի կենտրոնակայանում՝ գլխավոր ամրոցի ներսում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10208431830182704 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն