• Զոհրաբ Հարոյան
  • Նա խոսեց։ ։) Կարեն Կարապետյանի առաջին ասելիքը որպես վարչապետ Շատ արագ մեր տնտեսությունը հնարավոր չէ վերականգնել, բայց արագ պարզ կլինի ուղղությունը, թե որ ուղղությամբ ենք զարգանալու։ Այո՛, մենք կօգտագործենք նախորդ կառավարության ծրագիրը։ Կադրային քաղաքականությունը լինելու է պրոֆեսիոնալ։ Կուսակցականը եթե լինի պրոֆեսիոնալ, պաշտոն կստանա։ Անկեղծ կլինեմ․ մեր տնտեսության վիճակը ծանր է, շատ ծանր է, չափազանց ծանր է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrab.haroyan/posts/1433057893387711 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում ապրելը իսկապես դժվար է, բայց ոչ սոցիալական, տնտեսական կամ քաղաքական պատճառներով։ Խնդիրը մեր մեջ է՝ խախտված ու այլասրված է մեր անձնական տարածքը բառի բուն ու փոխաբերական իմաստով։ Սկսած երթուղայինում «պաչվելու գայթակղության» հեռավորությամբ դեմ դիմաց կանգնելու մազոխիզմից, մինչև ուրիշի աշխատավարձի չափն իմանալու անհագ ցանկությունը։ ՀԳ. Էսօր լուսաբացից մինչև հիմա արդեն 3 գրեթե անծանոթ մարդ ինձ հարցրել, կամ ավելի շուտ հորդորել են ամուսնանալ։ Ո՞նց ասեմ, որ ձեր գործը չի, բայց չնեղանան ։))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrab.haroyan/posts/1423236721036495 ...

    Կարդալ ավելին
  • Առողջապահության նախարարությունը զբաղված է վիճակագրական մանիպուլացիաներով: Նախարարության պաշտոնական հայտարարության մեջ գրված է, որ 992 մարդ է դիմել ստացիոնար բուժման համար (ի դեպ` "ստացիոնար դիմելիությունը" ո?րն է), որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: Եթե ստացիոնար բուժվողների թվից` 992-ից հանում ենք անչափահասների թիվը` 873, ստացվում է 119: Այսինքն` հիվանդանոցներում բուժում են ստանում 119 չափահաս մարդ: Միեւնույն ժամանակ հաջորդ նախադասություններում տեսնում ենք, որ հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Ես ճիշտ գիտեմ չէ? հղիները չափահաս մարդիկ են լինում սովորաբար: Այսինքն` մեր ունեցած անչափահասների թվին` 873-ին գումարում ենք հղիների թիվը` 121-ը ստացվում է 994: Այսինքն` ստացվում է, որ առնվազն երկու հղին կամ անչափահաս են, կամ առնվազն ստացիոնար բուժվողները 992-ը չեն: Բացի այդ` ստացվում է նաեւ, որ Հայաստանում հղիներից ու անչափահասներից բացի սուր շնչառական հիվանդություններով ոչ մեկը չի բուզվում: Այնինչ` այս օրերին մահացածների գերակշիռ մասը ոչ անչափահաս է, ոչ հղի: Այստեղ կարող է լինել մեկ այլ մանիպուլացիա` նախարարությունը գուցե տարբեր վիճակագրություն է վարում հղի ու ոչ հղի քաղաքացիների հաշվով: Այդ դեպքում պետք է 992 դիմողներին թվին գումարել 121 հղիների թիվը եւ կստացվի 1113: Բացի այդ` եթե հղիների մասով առանձին վիճակագրություն է վարում, ապա ենթադրելի է, որ վերակենդանացման բաժանմունքներում բուժուն ստացող 98-ն էլ է առանձին վիճակագրություն, արդյունքում կստացվի 1211: Այսինքն ելնելով նախարարության պաշտոնական հաղորդագրությունից ստացվում է, որ կամ Հայաստանում ՍՇՀ-ով հիվանդ են միայն հղիներն ու երեխաները, ընդ որում` հղիներից երկուսն անչափահաս են, կամ բուժում ստացողների իրական թիվը 1211 է և նախարարությունը վիճակագրական աճպարարությամբ փորձում է թաքցնել հասարակությունից: Ես չեմ հասկանում 21-րդ դարում այս տեսակ քաղաքականության իմաստը: Անցել են Չեռնոբիլյան ծածկադմփոցի ժամանակները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrab.haroyan/posts/1241917782501724 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/P33sUKersBlLyvdeDT8n.jpg

    Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահի հարաբերություններն արդեն մեկ տարի է, ինչ լարված են, ու պատճառն ապրիլյան մարտերի ժամանակ Հասանովի ինքնագլուխ որոշումներն էին: Կասկածներ կան, որ առաջին ձախողված դիվերսիան կատարվել է հենց Հասանովի հրամանով ու նրա գլխավորությամբ: Դրա արդյունքում զոհվեցին բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ և երկու ուղղաթիռ օդ բարձրանալուն պես խփվեցին հայկական զինված ուժերի կողմից: Այս ամենից հետո զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր փորձում փրկել իրավիճակը, այնուհետև գործողությանը խառնվում է նաև Իլհամ Ալիևը: Դեպքերից հետո ավելի են սրվում նախարարի ու շտաբի պետի հարաբերությունները, Ալիևն էլ իր հերթին սկսում է մտածել Հասանովի պաշտոնանկության մասին ու նրա տեղում տեսնում է զինված ուժերի շտաբի պետին: Հիմա երկու գեներալներն իրար միս են ուտում նախարարի աթոռի համար: Հասանովը նաև անհանգստացած է, որ պաշտոնանկությունից հետո կարժանանա լրտեսների ճակատագրին: Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է 400 ադրբեջանցի լրտեսից, որոնց մեջ կան և զինվորականներ և քաղաքացիական անձինք: Զինվորականների մեծ մասին տանից փախցրել ու տարել են անհայտ ուղղությամբ: Ընտանիքի անդամներին էլ հայտնել են, որ իրենց որդիները լրտես են եղել ու պատժվել են դրա համար՝ սպանվել են: Զինծառայողների մեծ մասը, ովքեր բացահայտվել են, լրտես Հասանովի շրջապատից են: Ճիշտ է պաշտոնապես Հասանովը չի հայտարարվի լրտես, բայց մեծ է հավանականությունը, որ աթոռը թողնելուց որոշակի ժամանակ հետո նրան նույնպես անհայտ ուղղությամբ կտանեն Մադաթ Գուլիևի ԱԱԾ զորքերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1485472101501521

    Կարդալ ավելին

Քաղաքականություն