• Անի Ասլանյան
  • Շատերին է արդեն հայտնի Լևոն Առաքելյանի ձեռակերտ ստորգետնյա քարանձավը: Նա, ընդամենը ունենալով մուրճ ու հատիչ, քսաներեք տարվա համառ աշխատանքի շնորհիվ կարողանում է ստեղծել քսանմեկ մետր խորություն ունեցող ստորգետնյա այս հրաշք վայրը, որը ի դեպ ունի յոթ սենյակ և երկու մուտք: Տարվա ցանկացած եղանակին այստեղ +10 աստիճան է: Վարպետ Լևոնը հինգ տարի է ինչ մահացել է` թողնելով այս արտասովոր ու եզակի վայրը իր կնոջ՝ Տոսյա Ղարիբյանի խնամակալությանը: Վերջինս մեծ նվիրումով ու սիրով պատմում է այցելուներին իր ամուսնու չարչարանքի ու շնորհալիության մասին, հիշելով նրա երկարատև աշխատանքի հետ կապված տարբեր հետաքրքիր փաստեր ու միջադեպեր: Տան սենյակներից մեկում տիկին Տոսյան անգամ թանգարան է ստեղծել , որտեղ ցուցադրված են Լևոն Առաքելյանի աշխատանքային գործիքները, անձնական իրերը, մի շարք անվանի այցելուների լուսանկարները և տարբեր պարբերականներում զետեղված հոդվածներ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=468398956691586&set=a.115913491940136.1073741827.100005644563937&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • 1999 թվականի մարտի 24-ին ՆԱՏՕ-ն սկսեց ռմբակոծել Հարավսլավիան։ 78 օր տևած ռազմական ագրեսիայի ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքը Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության (ՀԴՀ) դեմ օգտագործեց 1200 ինքնաթիռ, որոնք 25 հազար թռիչք իրականացրեցին։ Պենտագոնի տվյալներով 23 հազար ռումբ և հրթիռ է օգտագործվել: Միայն պատերազմից տարիներ հետո պարզվեց, որ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների պատճառով սերբական բանակի կորուստները խիստ չափազանցված էին։ Սերբերը, սակայն, չէին օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները, մասնավորապես` չէին փորձել ներքաշել ՆԱՏՕ-ին ցամաքային պատերազմի մեջ, որում կարող էին լիարժեք օգտագործել իրենց պոտենցիալը։ Գործողության սկզբից մինչև ավարտն ավելանում էր ավիացիայի քանակը։ Քանակի ավելացումը հիմնականում պայմանավորված էր ԱՄՆ-ի՝ ավիացիայի տրամադրմամբ։ ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռների թիվը 122-ից հասավ 357, ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներինը՝ 102-ից 233-ի։ Մարդկային կորուստներից հայտնի են հետևյալ թվերը՝ ընդհանուր 489-528 խաղաղ բնակիչ է զոհվել: Նրանցից 278-317զոհվել են Կոսովոյում, Սերբիայում՝ 201, Չեռնոգորիայում՝ 8։ Հակամարտող կողմերը մինչև օրս հրաժարվում են խոստովանել սեփական կորուստների մասին։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ani.aslanyan.315/posts/466517730213042 ...

    Կարդալ ավելին
  • Այս գորգը գործել են ՀԱՅ որբերը 1920-ականներին: 1925թ. այն պաշտոնապես ներկայացվել է Սպիտակ Տանը: Լուսանկարում ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջը կանգնած է գորգի վրա, որը պարզապես երեխայի գործ չէ, այլ բարդ, մանրակրկիտ աշխատանք:  Եթե կարողանաք կարդալ գորգի ծածկագրերը, կտեսնեք, որ այն պատկերում է Եդեմի պարտեզը, որը 1915թ. սարսափելի իրադարձություններից հետո, որքան հնարավոր է, հեռու է տեղափոխվել կարպետի ծագման վայրից: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/photo.php?fbid=462841170580698&set=a.256822504515900.1073741841.100005644563937&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • «Գրեմմի»-ն (անգլ.՝ Grammy) Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակն է, հիմնվել է 1958թ. մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ: Ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակներից է, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինեմատոգրաֆիայի Օսկար մրցանակի հետ: «Գրեմմի» ամենամյա մրցանակը նախատեսված է 108 կատեգորիաների համար 30 երաժշտական ժանրերով: «Գրեմմի» մրցանակաբաշխության առաջին արարողությունը տեղի է ունեցել 1959 թ. մայիսի 4-ին: 2011 թ. ապրիլի 6-ին ձայնագրման ակադեմիան հայտարարեց մրցանակաբաշխության կատեգորիաներում փոփոխությունների մասին, որի հետևանքով կատեգորիաների թիվը 108-ից նվազեց մինչը 78-ը: Ստացած «Գրեմմի» մրցանակների քանակով առաջատար է թվով 31 «Գրեմմի» մրցանակ ունեցող Ջորգ Սոլթին: 2012թ. փետրվարի 12-ին Լոս Անջելեսի "Staples Center" համալիրում կայացավ «Գրեմմի»-ի 54-րդ մրցանակաբաշխությունը: Պարգևատրման կատեգորիաները հետևյալներն են՝ ալտերնատիվ երաժշտություն, քանտրի, պարային երաժշտություն, ռեգգի, ռոք, R&B, ռեպ, փոփ երաժշտություն, ավանդական փոփ, ջազ, լատինոամերիկյան երաժշտություն, էթնիկ երաժշտություն, բլյուզ, դասական երաժշտություն և այլն: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ani.aslanyan.315/posts/462233413974807 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ մարտի 13-ին, "WWW"-ի հայտնագործման օրն է: Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության աշխատակից Թիմ Բերներս-Լին հայտագործեց համաշխարհային սարդոստայնը ("WWW"): Մարդու տեղեկատվական տարածության ընդլայնմանը նպաստեցին գրահրատարակչության, փոստի, հեռագրի ու հեռախոսի հայտնագործումը, ռադիոյի և հեռուստատեսության ստեղծումը: Թիմ Բերներս-Լին "HTTP", "Uri/url" և "HTML" ծրագրերի հեղինակն է: Համաշխարհային սարդոստայնը ("WWW") հիպերտեքստային փաստաթղթերի համակարգ է, որն աշխատում է համացանցում և թույլ է տալիս բացել ու նայել կայքէջերը` օգտվելով դիտարկիչից ("browser"): Վերջինիս միջոցով կարելի է նայել և տեսնել կայքէջեր, որոնք պարունակում են նկարներ, տեքստեր, տեսահոլովակներ, ինչպես նաև տեղափոխվել մի էջից մյուսը հիպերկապերի միջոցով: Վեբն ընդամենը մեկն է համացանցային ծառայություններից, մյուս ծառայություններից են էլեկտրոնային փոստը, վայրկենական հաղորդագրությունը ("Instant Messaging") և այլն։ Վեբը հորինվել է համացանցի ստեղծումից տարիներ անց, սակայն հենց դա է, որ կենտրոնացրել է մեդիաների ուշադրությունը համացանցի վրա։ Այդ ժամանակից ի վեր վեբը հաճախ շփոթում են ինտերնետի հետ, հատկապես՝ ցանց բառն օգտագործվում է ոչ տեխնիկական տեքստերում՝ առանց նշվելու, թե ինչի մասին է խոսքը վեբի՞, թե՞ ինտերնետի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.aslanyan.315/posts/461879427343539?pnref=story ...

    Կարդալ ավելին
  • Հոգիների աճուրդ (անգլ.՝ Ravished Armenia), Հայերի ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմն է Առաջին անգամ ցուցադրվել է 1919-ի փետրվարի 16-ին, Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։  Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա։ Գլխավոր դերակատար է ընտրվում հենց Արշալույս Մարտիկանյանը։ Կադր «Հոգիների աճուրդ» ֆիլմից: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ani.aslanyan.315/posts/461247514073397?from_close_friend=1&notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Մեր թվարկությունից մոտ հազար տարի առաջ օդապարուկներ օգտագործում էին պատերազմների ժամանակ գաղտնի տեղեկատվություն հաղորդելու համար: Բացի այդ, հնում օդապարուկները պատրաստում էին օձի կամ վիշապի տեսքով, և երբեմն այնքան սարսափելի տեսք էին ունենում, որ օգտագործվում էին նաև ճակատամարտերի ժամանակ թշնամու զորքին ահաբեկելու համար: Հենց այդ պատճառով էլ շատ երկրներում օդապարուկները մինչև այժմ «թռչող օձեր» են անվանվում: Օդապարուկների կարիքը մարդիկ զգում էին նաև անանցանելի գետերի վրայով միմյանց իրեր փոխանցելու համար: Եվրոպայում տարածում գտնելուց հետո օդապարուկներն սկսեցին օգնել մարդկանց որոշել օդի տարբեր շերտերի ջերմաստիճանը, ինչպես նաև ուսումնասիրել օդերևութաբանական բազմաթիվ երևույթներ: Եվ երբ օդապարուկները մարդկանց արդեն «օգնել էին այն ամենով, ինչով կարող էին, անցան իրենց վաստակած հանգստին», այսինքն՝ դարձան խաղալիք երեխաների համար: Այսօր Թայլանդում հազարավոր մարդիկ հավաքվում ու դեպի անամպ երկինք են բաց թողնում իրենց օդապարուկները և ազդարարում են գարնան գալուստը: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ani.aslanyan.315/posts/461024144095734?pnref=story.unseen-section ...

    Կարդալ ավելին
  • Դեռևս 12 դար առաջ Չինաստանում եղել են ստրուկներ, որոնք ունեցել են սափրած գլուխներ, երկաթե ձեռնաշղթաներ ու միշտ կրել են կարմիր շորեր, ինչն ամոթալի պատժի նշան էր: Ստրուկներ դառնում էին գերիները կամ հանցագործները: Լինում էին նաև դեպքեր, երբ ամբողջ շրջանը ստրկացվում էր: 20-րդ դարի սկզբին, սակայն, ազատ հողատարերի և արհեստավորների թվի մեծացումը նպաստեց նրան, որ Չինաստանում ստրկությունն աստիճանաբար վերացավ ու սկսեց հազվադեպ հանդիպել, իսկ 1910թ.-ի մարտի 10-ին այն պաշտոնապես արգելվեց: Ստրկությունը ձևավորվել է նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման հետևանքով և մեծ զարգացման հասել ստրկատիրական հասարակարգում։ 1948թ.-ին ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիան, որով արգելվեցին ստրկության և ստրկավաճառության բոլոր ձևերը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.aslanyan.315/posts/460730560791759 ...

    Կարդալ ավելին
  • Չինաստանի հյուսիսում գտնվող Շիցզյացյուան քաղաքում վերջերս հայտվել է ճարտարապետության նորարարական մի կառույց, որն արված է միաժամանակ երկու ոճով` արևմտյան և չինական: Կառույցում սոսնձված են երկու հատվածները` իր մեջ ամբողջացնելով Պեկինի Երկնքի տաճարը և Վաշինգտոնյան Կապիտոլիումը: Այս կառույցը Արևելքի և Արևմուտքի հաջողված միությունն է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=460524880812327&set=a.256822504515900.1073741841.1000056445639 ...

    Կարդալ ավելին
  • ԵՄ անդամ 28 երկրների առաջնորդները այսօր Թուրքիայի վարչապետի հետ քննարկել են համատեղ գործողություններով միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու մասին: Եվրոպական միությունը «3 բոնուս քարտ» է պատրաստել Թուրքիայի համար,որին միանում է նաև Բրյուսելում ընդունված որոշումը, այն է ` հաղթահարել միգրացիոն ճգնաժամի սուր շրջանը: Սպասվում է,որ ԵՄ երկրների առաջնորդները կխնդրեն Թուրքիայի ղեկավարությանը երկու բան `1. Թուրքիայում ընդունել բոլոր այն փախստականներին,որոնք ցանկանում են անցնել ԵՄ երկրներ և 2. ընդունել նաև այն փախստականներին,որոնց ԵՄ երկրները մերժել են ապաստան տրամադրել:Փոխարեն, ԵՄ-ն պատրաստ է առնվազն 3 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիային փախստականներին վերաբնակեցնելու համար, մինչև աշնանը կվերացվի մուտքի վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիների համար,ինչպես նաև Թուրքիան կանդամակցի ԵՄ-ին: Ըստ Եվրոպական երկրների արտաքին սահմանների վերահսկողության գործակալության տվյալների` այս տարվա հունվար ամսվա հաշվարկներով Թուրքիայից ԵՄ երկրներ են անցել ավելի քան 68000 փախստական,որը 38 անգամ ավելի է,քան անցյալ տարվա հունվարի տվյալներով: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ani.aslanyan.315/posts/459881040876711?from_close_friend=1&notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն