• Լալա Մանուկյան
  • Կարագի վրա իրենց պապի գինն են դրել։ Պետք ա գյուղացուց գնել կարագ։ Ու ընդհանրապես, բոյկոտել է պետք, բոյկոտով հարամել է պետք իրենց էս գերշահույթը։ Հետաքրքիր ա՝ վարչապետը տեղյակ չի, թե, ընդհակառակը, իրեն էլ են հետաքրքիր այս թանկացումները։ Ու ընդհանրապես, էս թանկացումները կարող ա ի հեճուկս վարչապետի են արվում՝ որպես ապացույց, որ ինքն իր տեղում չէ, ու իր խոստումները ոչ մի օլիգարխի մրգին չէ՞։ Մի խոսքով՝ կարագը գնեք գյուղացուց։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/1652996988104561 ...

    Կարդալ ավելին
  • Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ: Ընդհանրապես քաղցկեղը հայտնվում է մեր հարազատի մոտ, որպես կանոն, անսպասելի ու անարդար։ Հայտնվում է, որպեսզի չափագրի մեր սիրո չափը: Մեր համբերության ծով լինելը: Որպեսզի ստուգի մեր գիտելիքները՝ ճիշտ սնունդ պատրաստելուց սկսած, վերջացրած ճիշտ բժիշկ, ճիշտ բուժում ու ճիշտ կլինիկա ընտրելը: Քաղցկեղը հաստատ դատավճիռ չէ, բազմաթիվ դեպքեր գիտեմ, որ նահանջել է ու անհետ կորել: Քաղցկեղը կարծես լակմուս լինի՝ հաճախ համախմբում է էնպիսի մարդկանց, որոնք երբեք ծանոթ չեն եղել: Քաղցկեղի լակմուսի շնորհիվ հանկարծ պարզում ես, որ հեռուները կարող են անասելի մոտ կանգնել, մոտիկներդ կարող են դառնալ անհասանելի «բաժանորդ» : Քաղցկեղով հիվանդի համար ամենակարևոր պահերից մեկն է, որ վստահ լինի՝ ինքը մենակ չէ, որ ինքը միայնակ չի պայքարելու էս չարիքի դեմ: Ու ի՞նչ կա որ։ Եթե շաքարային դիաբետի հետ լեզու ենք գտնում ու տարիներով, դիետայով, բուժումներով ապրում են մարդիկ, ապա քաղցկեղի հետ էլ կարելի է հանգիստ լեզու գտնել ու ապրել, ինչքան որ մեր ճակատին գրված է: Ես վստահ կարող եմ ասել՝ հենց հոգով կոտրվեցիր, քաղցկեղը մի քայլ առաջ կարող է գալ: Հոգեպես եթե ամուր եղար, նահանջելու է: Իսկ հոգեպես ամուր լինել-չլինելը նաև կողքի մարդկանցից է կախված: Մենք բոլորս կարող ենք շատերի կյանքը լուսավորել, գեղեցկացնել: Կարող ենք կյանքը ՌԵԱԼ երկարեցնել, էնքան ա անտարբեր չլինենք, իմ անձնական փորձից եմ ասում: Առողջություն հիվանդներին, նրանք քիմիաներից առավել սիրո, բարի խոսքի կարիք ունեն: Հ.Գ. Գիտեք, չէ՞, որ երբեմն ցանկացած առողջ մարդ ավելի շուտ կարող է հրաժեշտ տալ կյանքին, քան որևե լուրջ հիվանդություն ունեցող մեկը... Էնպես որ ամեն ինչ շաաատ հարաբերական է, մանավանդ կյանքի տևողությունը; Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/1332006850203578 ...

    Կարդալ ավելին
  • Ընտրություններից առաջ խոսքով սարեր շուռ տվողնե՛ր, ահա ձեզ ռեալ սար, գնացե՛ք, տղամարդավարի տեր եղե՛ք ձեր խոստումներին: Վանաձորի Տարոն 3 թաղամասի համար 50 շենքն է այս վիճակում, ու այստեղ մարդիկ են ապրում, ջուրը պատերի վրայով ծորում, մի քանի հարկ իջնում է, բնակիչներից ոմանք լքել են իրենց տունը, գնացել վարձով են ապրում: Շատերն էլ իրերն են հավաքում, որպեսզի հեռանան, որովհետև անհնար է այստեղ ապրելը:  Դուք ձեր գործելաոճով մարդկանց դուրս եք անում իրենց տներից: Բա հո տնից կամ երկրից դուրս անելը պոզով ու պոչով չի լինում: Դուրս անելը հենց այսպիսի անմարդկային, գաղջ պայմաններ ստեղծելով ա: Սա օրերս եկած քիչ քանակությամբ ձյան հալոցի հետևանքն է: Ձմռանը ո՞նց են մարդիկ այս տներում ապրելու՝ խոնավության, կաթողների ու ցրտի մեջ, պարզ չէ: Ընկերնե՛ր ջան, եկեք կանգնենք լճակների մեջ, սառը ու թաց պատերի ներքո ապրող բնակիչների կողքը, գուցե արդյունք լինի: Խնդրում եմ, տարածեք, որպեսզի հնչեղություն ստանա նյութը: Կանխավ շնորհակալ եմ։ Վանաձորի քաղաքապետարան, Լոռու Մարզպետարան , Ձեր ընտանիքի անդամներին այս պայմաններում կթողնեի՞ք, որ ապրեն: Ու ընդհանրապես, էստեղ կարելի՞ է, որ մարդիկ բնակվեն: Դրսում 21-րդ դարն է, իսկ ձեր բնակիչներին քարանձավներում եք բնակեցրել, սա որքանով ա նորմալ??? Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/1213340205403577 ...

    Կարդալ ավելին
  • Ես ձեզ ասեմ, առողջապահության նախարարը փոխվեց, բայց հիվանդանոցներում էլի փողի բազարներ են գնում: Բազարն էլ, ոչ ավել, ոչ պակաս, ինքը՝ բժիշկն ա վարում:  Նախարարը փոխվեց, վարչապետը փոխվեց, բայց ռեալ բան չփոխվեց էս ոլորտում, էլի պետպատվերը ռեալ պետպատվեր չի, էլի մարդկանցից սրսկման ու մնացած ծառայությունների համար գումար են ակնկալում, ու գաղտնիք չի, որ հիվանդ մարդը կամ արդեն վիրահատված մարդը չի ուզենա բժշկական անձնակազմի հետ ռազբորկաներ անի, ոչ մեկին հաճելի չի, որ իր հետ գումար չունենալու պահով քիթ ու մռութով խոսեն, սիրով չվերաբերվեն, նաև կասկածներ կունենա, թե արդյոք նորմալ, որակով դեղեր կսրսկեն, թե գլխառադ կանեն, եթե իրենց ասած գումարը չտաս... Վիրահատված մարդուն, ընդհանրապես, հիվանդ մարդուն, կողքից արհեստական սթրեսներ պետք չեն, սրանք էս ստից բանը էդպես էլ չհասկացան: Երեկվա աղջկան վիրահատել են հանրապետական հիվանդանոցում, ու մինչ ուշ գիշեր բանակցություններ ա գնացել, սկզբնական 400 հազար դրամը իջեցրել էին 150 սարքել, հետո 200 են ուզել, հետո աղջկա հետ մուննաթով ու գոռգոռալով են խոսել, բուժքույրը ձայնը բարձրացրել, կոպիտ ա եղել աղջկա հետ (ասա, ով ես դու !!!! ); Բազարը հենց ինքը՝ բժիշկն ա վարել։ Հիվանդը շտապօգնության մեքենայով, առանց փող, ոնց վախեցած թռչնակ, հայտնվել ա մի մարդուն ստորացնող իրադրության մեջ, որից գլուխ չի հանում: Մի բան լավ գիտեմ՝ նախարարը ո՞վ ա, եթե հանկարծ վարչապետը ՑԱՆԿԱՆԱ ՄԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՎԵՐՋ ՏԱ ԷՍ ՏԵՍԱԿ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ: Վարչապե՛տ, ձայն հանիր, տեղյակ ե՞ք մեր չգրված այլանդակ օրենքների՞ց...... Եթե ոչ, ապա ասեմ, որ վարչապետը իրավունք չունի անտեղյակ մնալ երկրի էս կարգի վերքերից.... Ու վերջում նորից գրեմ՝ հո մենք ձեր գերին չենք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/1198470030223928 ...

    Կարդալ ավելին
  • Ժողովուրդ ջան, Արցախից փախած ընտանիքներին, ինչքան որ ես այցելել եմ, համակարգված օգնություն ցույց չի տրվում: Պետությունը ՊԱՐՏԱՎՈՐ է օրենքներ ընդունի, էս մարդկանց նորմալ տեր կանգնի` կացարանի, սնունդի ու կոմունալների հարցերը լուծել ա պետք: Ընտանիքներ կան, որ ապրել են իրենց գյուղի բերք ու բարիքների հաշվին, հիմա մի մեծ գերդաստանով, առանց աշխատանք լցվել են հարազատ- բարեկամ,անծանոթների տները ու ոնց կարողանում են, գլուխները պահում են: Ինչքան կարող ա պետությունը փախնի իր ուղիղ պարտականություններից.... Էս մարդիկ օդով հո չեն ապրելու???? Ընտանիքի տղամարդիկ դիրքերում են, ուզեն չուզեն զանգով կապվելու են ընտանիքի հետ: Խի էլի....ինչու ՞ ռոումնգով.... Բա էլ ե՞րբ, եթե ոչ էսօր պիտի լուծեք էսպիսի կարևոր հարցերը: Տղերքը էդ երկրի սահմաններն են պաշտպանում, ձեռքներդ չի գնում, որ գոնե ռոումինգի վրա գումար չաշխատեք իրենց հաշվին???? Ու եթե պետությունը հույսը դրել ա, որ հրաշք կկատարվի, էս մարդիկ անռանց պետության աջակցության գլուխ կհանեն իրավիճակից, չարաչար սխալվում ա: Paruir Siniavsky, հագուստը արդեն փոխանցել եմ երեկ: Ուղարկածդ գումարները վաղը կբաժանեմ ու տեսանյութ կուղարկեմ անձնական նամակով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/1035828856488047 ...

    Կարդալ ավելին
  • Կրթության նախարարը իր աթոռի հետ դեռ մեղր ամիս է վայելու՞մ:  Գոնե մոտավորապես տեղյակ է՞ , թե շրջանավարտների ծնողները ի՞նչ թվերի տակ են ճկռում էս տարի: Մեծ մասը, որպեսզի երեխու վիզը ծուռ չմնա, իրենց հազար կտոր են անում, անկապ վարկերի ու պարտքերի տակ են մտնում: Ես հարգում եմ ուսուցչի ծանր աշխատանքը, գիտեմ, որ իրենցից շատերը ավելիին են արժանի, բայց չեմ ընդունում պարտադրված "նվեր" անելու այլանդակ երևույթը: Դա նաև վերաբերվում է այբենարանի բոլոր տառերի յուրացնելը նշելուն, չորորդ դասարանից հինգերորդ դասարան փոխվելը նվերներով արարողություն դարձնելուն: Կարծես առիթ են փնտրում չեղած տեղը ծնողներին ծախսերի տակ գցելու: Էս ծախսերի պահով նախարարը կարծիք հայտնել է՞ որևէ տեղ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/1034667873270812 ...

    Կարդալ ավելին
  • Պարոն Աշոտյանին շուտափույթ ապաքինում եմ ցանկանում: Բայց մտքովս մի բան է անցնում, ասենք կարող ա՞ Աստծո կամքով ա եղել էս դեպքը, որպեսզի նախարարս հիվանդանոցում ահագին ազատ ժամանակ ունենա մտորելու, թե այ մարդ , բա որ ծառայողական մեքենայով ման եկող մարդը, ում ոտքը գրեթե ասֆալտին չի կպնում, ընկնում՝ վնասվում ա իր տան շեմին, բա մի գյուղից մինչև մյուս գյուղը սար ու ձոր ոտքով գնացող երեխան ի՞նչ հալի կլինի.... Ու որպեսզի նաև անձամբ համոզվի, որ հանգիստ կարող ես ոտքդդնել գետնին ու արս ու փարս լինես, եթե ձմեռ ա ու սառած գետին.,....... Ասում եմ, ոնց ամեն Աստծո օր ծառայողական մեքենան կանգնում է ձեր դռան առջև, պարոն նախարար, էնպես էլ ԱՄԵՆ ԱՍՏԾՈ ՕՐ տրանսպորտ պիտի տրամադրվի դպրոցականներին, որպեսզի ՄԵՐ երեխեքը էս սառնամանիքին , ձյուների ու սառուցների միջով մի քանի կիլոմետր ապահով գնան ու ետ գան տուն: Գիտե՞ք քանի երեխա դասի չի գնում ձմռանը տաք կոշիկ չունենալու ու ճանապարհի հետ կապված անհարմարությունների պատճառով....: Գիտե՞ք,թե քանի ընտանիք է էս պատճառով լքում գյուղը ու տեղափոխվում մոտակա քաղաք: Կամ արդյո՞ք աշակերտը, որը էսքան ճանապարհ է կտրում ոտքով ,6 ժամ դասին նստում թաց ոտքերով ու ահռելի ճանապարհ էլ կտրում ա,որ տուն գա,արդյո՞ք նա էսքան փորձություններից հետո ժամանակ ու ուժ կգտնի դաս սովորելու համար... Դուք ակամայից խլում եք աշակերտի թանկ ժամանակն ու ռեսուրսները, որպեսզի բենզին ու գազ խնայեք: Մինչդեռ երեխաները աննպատակ մաշում են իրենց միակ կոշիկը ու ընտանիքը կանգնում ա ավելորդ, չնախատեսված ծախսերի առջև... Էլ չեմ ասում՝ մրսել, ցրտահարվել ու հիվանդանալ էլ կա.... Ձեր երեխան քանի օր կարող է էսպես դպրոց հաճախե՞լ: Էլ չեմ ասում գյուղական դպրոցների անմխիթար վիճակի մասին: Այս խնդիրը լուծելը մի՞թե վեր ա Ձեր ուժերից: Հո ձեր գրպանից չպիտի վճարեք, մեր հարկերով եք վճարելու,չէ՞ : Եթե մեզանից ոչ մեկ դեմ չի, ուրեմն ինչո՞ւմն է խնդիրը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/958286577575609 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն