• Արա Հարությունյան
  • Ներկա հայկական միտինգը ինչ որ առումներով կլասիկ գանդիզմ է։ Համառները գալիս են միտինգի, այդ ընթացքում միլիցեքը կողքերից մարդկանց հատ- հատ հավաքում են, տանում, ջարդ ու փշուր անում ու միտինգավորներից որևէ մեկի վեջը չէ դա։ Ավելին, նա պատրաստ է հաջորդ զոհը լինելու։  Սա թող ի նկատի ունենան նրանք, ովքեր դեռ երազում են Հայաստանում գանդիզմ ունենալու։  Ունեք, դե ունեցածի արդյունքները հլա նայեք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.arutunyan/posts/1158578317534569 ...

    Կարդալ ավելին
  • «Ոչ մի թիզ հող » լոզունգով հոխորտացող մարդիկ մատը մատին չտվեցին 800 հեկտարի ու 120 զոհի հաշվով ոչ մի բան չարեցին, մարդակեր գեներալիտետի, ռազմատեխնիկայի փողերն ուտելու, բանակային հանցագործությունների ու երկրի ողբալի վիճակի հաշվով։ վաղը որ ղարաբաղն էլ, հայաստանն էլ տան, սրանք էլի իրենց բեսամթ հայրենասեր դոշերն են ճղելու ու ղժղժան ձենով, բայց լուրջ տոնով նույն էշություններն են դուս տալու։  Հիմա եմ հասկանում դաշնակների ազգակործան դարավոր բրավադան ու հայերի սերը նմանների հանդեպ։  Բա ոնց չսիրես՝ ականջ շոյող բաներ է ասում, իսկ ուղեղ միացնել, /որը մեր մեջ ասած չկա էլ/, գործ անել, սթափ մտածել, պետք չէ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.arutunyan/posts/1136682283057506 ...

    Կարդալ ավելին
  • 95 տարի առաջ հունիսի 2-ին գերմանական դատարանը անմեղ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին: 2016-ի հունիսի 2-ին գերմանական պառլամենտը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով հայերիս Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչեց որպես Գենոցիդ: Մի կողմ թողնենք այս երկու իրադարձությունները կապող ակնհայտորեն ներդրված զուգահեռ սիմվոլիզմը և փորձենք գնահատել կատարվածը հայկական կոնտեքստներից դուրս: Այն, որ գերմանացիների այս քայլը մեզ հետ չի կապված, քննարկելիք էլ չէ: Մենք շատ լավ գիտենք, որ Գենոցիդի հարցը միջազգային խաղացողների ձեռքին խաղաքարտ է, եթե այն օրակարգում է բայց դրա վերաբերյալ դեռ որոշում կայացված չէ: Այն պահից սկսած, երբ կայացվում է որոշումը, արդեն այն խաղաքարտ չէ, լծակ չէ, այլ տվյալ երկրի հստակ դիրքորոշումն է, որն իր հետևանքներն է ունենալու թե Թուրքիայի հետ երկկողմանի և թե միջազգային բազմակողմ հարաբերություններում: Եթե գերմանացիք վերացրեցին այդ լծակը թուրքերի հետ հարաբերություններում, դա նշանակում է միայն մեկ բան, որ նրանք ինչ- ինչ դրդապատճառներից ելնելով որոշել են հրաժարվել խաղաքարտից և անցնել կայուն դիրքորոշման ոչ միայն հանդեպ Թուրքիան, այլև ՆԱՏՈ-ն և առնվազն Իսրայելը: Իհարկե անհնար է գերմանական իշխանությունների և պառլամենտականների դիրքերից ամբողջովին հասկանալ կատարվածը: Բայց ակնհայտորեն բխող հետևանքների դաշտի նրբություններից կարելի եզրակացությունների գալ, թե ինչ մաշտաբների է այս որոշումը իրականում: Նախ քննարկենք մակերեսին երևացողը: Ա- Այս որոշումը հարված էր ցեղասպանությունների շարքում Հոլոքստի գերիշխող դիրքերին: Գերմանացիների և հրեաների համար միջազգային դիրքավորման առումով այս որոշումը շրջադարձային է՝ գերմանացիներն իրենց վրայից թոթափում են եզակի «հրեշներ- մարդատյացներ» լինելու բեռը, հրեաներն էլ զրկվում են եզակի «տիեզերական զոհի» կերպարից: Բ-Գերմանացիների մեղքի մասնակի նսեմացումը իրացվելու է թուրքերի վրա ահռելի, նոր միջազգային մեղքի բարդման շնորհիվ: Իրականում սա շատ ծանր հարված էր Թուրքիային: Ոչ մի երկրի, նույնիսկ բազմաթիվ արևմտյան երկրների կողմից Գենոցիդի ճանաչումն այն ուժը չէր ունենալու, որքան գերմանացիներինն է, որովհետև Գերմանիան Հոլոքոստի միայնակ պատասխանատուն է: Եթե այդ երկիրը հանդգնում է իր պառլամենտի մակարդակով, գրեթե միաձայն որոշել, որ մաշտաբներով համանման այլ Գենոցիդ էլ է եղել՝ Թուրքիայի կողմից, ապա այն մի կողմից մարտահրավեր է Թուրքիային, իսկ մյուս առումներով էլ մարտահրավեր է Գենոցիդը չընդունած այլ երկրներին: Այսուհետ որևէ գերտերություն կամ պետք է ընդունի Գենոցիդը, կամ էլ պարզաբանումներ տա միջազգային հանրությանը՝ իր ու Գերմանիայի դիրքորոշումների տարբերության մասով: Ակնհայտ է, որ մինչև հիմա Գերմանիային զսպաշապիկ էր հագցված մի կողմից հրեաների, իսկ մյուս կողմերից էլ ՆԱՏՈ-ի ու միջազգային խաղացողների կողմից, հայերի գենոցիդի հարցում «չծավալվելու»: Նշված երկրներին որևէ կերպ ձեռնտու չէին ոչ միայն Գենոցիդի ճանաչմամբ Թուրքիայի նսեմացումը, այլև Գերմանիայի ներկա հզորացման տեմպերը, և աճող սուվերենությունը, իսկ հրեաներին էլ՝ իրենց գործիքային դաշտում ահռելի դեֆեկտի առաջացումը: Գ-Մինչև վերջերս գերմանացիք չէին հանդգնում գնալ այդ քայլին, բայց հունիսի 2-ին գնացին- ինչու՞: Իմ կարծիքը հետևյալն է: Նախ նրանք համոզվեցին, որ Էրդողանի մշտական առևտուրների ու շանտաժների տակից անհնար է դուրս գալ դիվանագիտական փոքր քայլերով, քանի որ թուրքերի ձեռքին Գերմանիայի հանդեպ կան երկու հզոր լծակներ՝ Առաջինը դա ներգերմանական թուրքական ահռելի զանգվածն է, որը մոտ ապագայում կարող է ներհասարակական կոնսոլիդացիային ու անդորին անդառնալի հարված հասցնել Գերմանիայի հենց ներսում: Ըստ պաշտոնական տվյալների, Գերմանիայում առկա է 3,7 % թուրքական փոքրամասնություն: Առաջին հայացքից սա փոքր թիվ է: Բայց նախ այդ թիվը խիստ փոքրացրված է՝ իրականում թուրքերը երևի երկու անգամ շատ են: ԵՎ բացի այդ էլ, թուրքերը հավասարաչափ չեն բաշխված երկրով մեկ՝ նրանց համամասնական ներկայությունը խիստ բարձր է քաղաքաներում, որոշներում հասնելով նույնիսկ մի քանի տասնյակ տոկոսի: Մյուսն էլ Թուրքիայի մշտական ու լկտի շանտաժն է՝ իբր փախստականների հոսքի լծակներն իր ձեռքում ունենալու փաստով: Հետևաբար, եթե դիվանագիտական քայլերը չէին աշխատում, իսկ ժամանակն էլ ի վնաս գերմանացիների էր աշխատում, ապա պետք էր շուտափույթ գնալ որոշման, այլապես հետագայում ուշ կլիներ: ԵՎ որոշում կայացվեց, որ չնայած իր «բարեկամ» երկրների հակադիր կեցվածքին, հիմա է պահը թուրքերի հետ գլոբալ առճակատման, քանի դեռ նրանց դեմ պայքարի ռեսուրսներ կան: Իսկ կոնֆրոնտացիոն միակ հարմար լծակն էլ թուրքերի համար խիստ զգայուն՝ հայկական Գենոցիդի հարցն էր: Պատկերավոր ասած, գերմանացիք այս որոշմամբ ոչ թե երկու, այլ բազմաթիվ «նապաստակների» են մի անգամից թիրախավորել: ԵՎ անսպասելին այն է, որ շատ ճիշտ է հաշվարկված հարվածի և ձևը և ուղղությունը: Թվացյալ, Գերմանիան իբր միայնակ է մտել թուրքերի հետ վճռական պայքարի մեջ, բայց իրականում իր մեջքին ունի և գերմանացիների, և եվրոպական երկրների ու հասարակության մեծամասնության աջակցությունը իր գոյության համար մղվող գլոբալ այս պայքարում: Այո, իրականում գերմանացիները կանգնած են բազմակողմանի և գլոբալ խնդիրների առջև: Իրենց պայքարը միայն թուրքերի դեմ չէ, այլ Եվրոպական արժեքների, եվրոպական պետական դրվածքների, քրիստոնեական արևմուտքի համար է: Արտաքնապես որոշումն իբր հայերի օգտին արված մարդասիրական քայլ է , բայց իրականում այն տեկտոնիկ ուժի միջազգային տաբուների տեղաշարժ է, որը դեռ ծավալվելու է, անկախ նույնիսկ գերուժերի կամքից: ԵՎ պատահական չէ թուրքերի ցուգցվանգային հիստերիան՝ ներառյալ դեսպանի ետկանչը, և գերտերությունների չափավոր արձագանքը: Այս որոշմամբ գերմանացիք փաստացի միացրեցին եվրոպամետ, քրիստոնեամետ, մարդամետ, ազգերի իրավունքներին միտված և գլոբալ կեղծիքին ու կեղծ տաբուներին դեմ գործընթաց: Թուրքերի համար ես չեմ տեսնում բավարար պաշտպանական քայլեր: Նրանք կարող են շարունակել աղաղակելը, քրդերին գենոցիդելը, փախստականներ գեներացնելը, Սիրայում իսլամիստներին զինելն ու արյուն հեղելը, բայց նրանք դատապարտված են, քանի որ հենց այս որոշմամբ շատ բան է փոխվելու և իրենց շուրջը, և աշխարհում: Եվրոպան է կոնսոլիդացվելու ընդդեմ փաստականների նոր հոսքի, մահմեդականները կորցնելու են մարդու իրավունքների շանտաժով եվրոպայում արշավելու հիմքերը: Մահմեդականներն ու թուրքերը չեն կարողանալու այլևս դեմոգրաֆիական շանտաժով դիրքեր գրավել: Հրեաները չափավորվելու են Գերմանիային շանտաժելու և Հոլոքոստը շահարկելու առումով, ՆԱՏՈ-ն և ամերիկացիների ռազմական էլիտան ստիպված են լինելու համակերպվել գերմանացիների առավել սուվերենության հետ ու զիջել Եվրոպային՝ ինքուրույն տիրապետելու իր հարցերը: Բազմաթիվ այլ բաղադրիչներ ու հնարավորությունների դաշտեր էլ կան այս որոշման հետ կապված: Իրոք, կատարվածն ահռելի է եվրոպական քաղաքական խաղադաշտերի համար, բայց բավարարվենք վերը նշվածով: Մեր, հայերիս առումով այս որոշման մեջ դրական կա անկախ նույնիսկ մեր բույսակերպ, անմակարդակ, տգետ ու անսկզբունքային դիվանագիտականից: Ակնհայտորեն Թուրքիան այլևս չի հանդգնի հարձակվել Հայաստանի վրա շինծու պատրվակով: Առաջներում այս հնարավորությունը կար, այսօր չկա: Ադրբեջանի հետ հարաբերություններում բացվում է խոսակցության ու կարգավորման նոր ասպարեզ՝ կապված Ադրբեջանի տարածքում Գենոցիդի ժամանակներից սկսած այնտեղ իրացված այլ փոքր գենոցիդների հարցի հետ՝ ներառյալ ղարաբաղյան պատերազմը: Նոր հնարավորությունները կան, սակայն ցավոք, ինչպես միշտ, մենք շարունակելու ենք մնալ ինքնակործանման տանող մեր իշխանական անհաղորդ բթության փակուղիներում: ...

    Կարդալ ավելին
  • 88 թվից հայերին բազմաթիվ անգամ շանս տրվեց միջազգային հարթակում լսելի լինելու և որպես պետություն կայանալու, զարգանալու ու բարգավաճելու համար։ Բայց մենք անշեղորեն հոսեցինք դեպի մեր նախնադարյան ազգային պլինտուսը։ Տականքը հոշոտեց մարդուն և դա կատարվեց հիմնականում ՍԹԻՑ մարդկանց՝ սթից ընդդիմադիրների, սթից մտավորականների, սթից քաղաքացիների շնորհիվ։  Սթից մարդու իբր հայամետ, բայց իրականում տգետ, հայրենասիրական, բայց իրականում տգետ, օպտիմիստական, բայց իրականում տգետ բռավադան հանգեցրեց լիսկաների, մանվելեների ու սաշիկերի, սերժիկների ու էձիկների իշխանության։  Հիմա էլ նույնն է կատարվում, ծանր անոմիկ վիճակ է։ Մարդիկ չեն կարդում, չեն բանավիճում, լուրջ մակարդակի նոր եզրկացությունների հանգեցնող ոչ մի քննարկում չկա։ Փաստացի տգետ ավտարիտետներով է գրավված հարթակը։ Կոչս է ջահելներին ու դեռ իրենց մեջ ուժ տեսնողներին, քննադատաբար մոտեցեք ձեր մտքերին ու խոսքին, Կարդացեք, խորացեք էությունների մեջ։ Մի կողմ դրեք դատարկ հայրենասիրականն ու զգայականը։ Պետությունը շատ լուրջ բան է, դիրք գրաված քրեականը լուրջ է, ոստիկանապետությունը֊ լուրջ է, Անելիքներն առավել ևս մեծ լրջություն են պահանջում։ Անելիքները պատկերացրեք մեթոդականի ու մաշտաբների մեջ։ Գտեք հնարավոր անելիքը, այլ ոչ անիրականը։ Ոչ մի լիդերի ասածը հալած յուղի տեղ մի դրեք, քննարկեք նրա ցանկացած նախաձեռնությունը և ցույց տվեք իր վարքի ու ծրագրի թերությունները։ Միայն այս ձևով, մրցակցության ու ինքնակրթման շնորհիվ հրապարակ կգան նոր դեմքեր։  Իսկ եղածները դեռ որ գաճաճ են։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.arutunyan/posts/1086854308040304 ...

    Կարդալ ավելին
  • Սիրայում հրադադարի ամերիկյան հարկադիր պայմանագրով մեծապես շահեց թուրքիան, որը կխուսափի իր տարածքում քրդստան ունենալուց, ապա ամերիկան, որը մատը մատին չխփած ու հլա մի բան էլ կրակը բեջարած, դառավ հարց լուծող, ու մի գուցե նաև մենք, որ չենք դառնա պատերազմի թատերաբեմ: Քաշվեցին քրդերը, որոնք հերթական անգամ դառան խաղալիք գերխաղերում, ապա ռուսները, որոնք չնայած ահռելի ռազմական ներդրումներին՝ չստացան ոչինչ ու երևի Ասադը, որին կամ կդատեն, կամ կգյուլլեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.arutunyan/posts/1050528905006178 ...

    Կարդալ ավելին
  • Նավթն ընկել է և հիմնական խաղ է մնացել չինաստանին վարկաբեկելը: /դե ռուսների տնտեսական ծավալն էնքան փոքր է, որ դրա վրա խաղալն անհնար էր/։ Պատերազմի էին գնում ռուսների դեմ որի շնորհիվ բոլոր հարցերը կլուծվեին, քանի որ ռազմականով ռուսները բավական ուժեղ են՝ արմագեդոնի հեռանկար կար և դա կարդարացներ ցանկացած սցենար շուկաների հետ կապված: Բայց պուտինը հասցրեց կրակել հեռահար հրթիռներով և ամերիկացիք ստիպված ետ կանգնեցին ճակատայինից ռուսների դեմ:  Հիմա արդեն մտածում են կիսատ պռատ, առանց պատերազմի լուծումների շուրջ: Մասնավորապես մտածում են, չինաստանին սնանկացնելու մասին: Բայց ինչպես՞- Չինաստանն արտադրող երկիր է: Իմ նկատածով դեռ որ կոնկրետ ծրագիր չկա, այս ու այն ուղղությամբ կտցում են, և նայում ինչ կստացվի:  Առաջին քայլը Չինաստանի ֆինանսական վարկաբեկումն է: Հզոր պրոպագանդա է գնում, թե չինական ամեն ինչի վստահությունը զերո է, ծախել է պետք չինական ակցիաները, փախնել չինականից ու գնել ամերիկյան պարտատոմսերը:  Սրա հիմքը չկա, բայց կապ չունի՝ շուկաներում ահռելի քանակի անտեր փողեր կան, որոնց շարժից փող է հնարավոր սարքել: Մասնավորապես թոշակային ֆոնդերը, որոնց թալանի հաշվին հնարավոր է նորից մեծ խաղեր խաղալ:  Սրանով մի գուցե որոշ ժամանակ շահեն, մինչև մի որևէ տեղ մեծ արյամբ ու ավիրումներով մի կարգին պատերազմ կպցնեն ու նոր հաշվով խաղը սկսեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.arutunyan/posts/1027005407358528 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/qvmytUK0xT5aCPMMixu6.jpg

    Այսօր վերջնականապես համոզվեցի, որ պետք է օրենսդրական փոփոխություն լինի, ու ցանկացած աշխատանքի անցնելու համար պարտադիր պայման լինի IQ թեստը ու նվազագույն 80-90 գնահատականը։ Աշխատանքային հարցով մտել եմ մի դեղատուն։ Ներկայանում եմ, ասում եմ՝ ինչ հարցով եմ եկել և ասում եմ, որ հավանաբար այդ հարցով պետք է զրուցեմ տնօրենի հետ, ճշտում եմ՝ ինչպես կարող եմ դա անել։ Վաճառողուհին ինձ մոտավորապես «Բայց ավելի լավա ամառ, քան ձմեռ» կամ «Ես այս տարի ծիրան չեմ կերել» կարգի պատասխան է տալիս։ Բացատրում եմ, որ ես վաճառքի մենեջեր չեմ ու պատվեր չենք գրելու։ Մի տասը րոպե իմ ասածը ավելի մանրամասն բացատրելուց հետո զանգում է տնօրենին ու նրան ասում է իմ ասածի հետ իմաստով կապ չունեցող ինչ-որ բան։ Նույն գործողությունն անում է 3 անգամ։ Ամեն անգամ ասում է, որ ավելի լավ կլինի 4-5-ի կողմերը գամ, հնարավոր է՝ տնօրենն այնտեղ լինի կամ էլ մոտ օրերս մտնեմ, էլի հնարավոր է՝ այնտեղ լինի։ Տնօրենի համարը ինձ տալ չէր կարելի, նույնիսկ չէր կարելի այդ վաճառողուհու հեռախոսով հարց տալ տնօրենին։ Մոտ 40 րոպեում այդ «ինտելեկտուալ» աշխատողի միջոցով մոտ 20 րոպե հեռախոսով խոսացող խիստ զբաղված նրա տնօրենից չկարողացա ճշտել՝ նրանք համագործակցում են մեր ընկերության հետ, թե ոչ։ Իսկ մեր ընկերության բրենդները հնարավոր չէ չճանաչել, քանի որ դրանք ամենահայտնիներն են աշխարհում։ Դրա համար էլ 15-20 քմ-ոց դեղատունը կիսադատարկ էր, ու հասկացա, թե ինձնից առաջ մտած հաճախորդը ինչու էր բարկացած դուրս գալիս իմ մտնելու պահին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1320947864670053

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/RmHr3HLMoSfQuSO8U6cE.jpg

    Հայաստանի ունիկալությունը կայանում է նրանում,որ ի տարբերություն Հետսովետական մնացած երկրների,այս երկիրը միակն է,որտեղ հանրության պատկերացումները պետական գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ հասցված են մինիմումի։ Ասել կուզեմ՝ տեսլական չկա։ Ու սա տեղի չի ունեցել մի օրում,ավելի շուտ ձևավորվել է 25 տարվա քաղաքական իրողությունների հիման վրա։ Անցյալ տարի ապրլյան պատերազմի,հուլիսյան դեպքերի,դրան նախորդող՝ 2013-ի հայտնի մեկ գիշերվա ու 2015 «Ծառուկյան օպերացիայի» ժամանակ, «ինչու չի խոսում Սերժ Սարգսյանը» նախադասությունը եղել է լրատվականների,սոցիալական ցանցերի ու մամուլի առաջին էջերում։ Միջազգային պրակտիկայում,երկրում տեղի ունեցող ցանկացած ցնցումից հետո նախագահը անմիջապես դիմում է կոչով հանրությանը ու այդ խոսքը կարող է էական դեր խաղալ տրամադրություններ զսպման համար։ Որովհետև մարդիկ խոսքի սպասում են ու դրանից է շատ ժամանակ կախված նրանց հետագա վարքագիծը։ Ֆրանսուալ Օլանդի վարկանիշը ինչքան էլ ցածր լիներ,Էմմանունել Մակրոնի հաղթանակի ամենամեծ գրավականներից մեկն էլ արդեն նախկին նախա+գահի աջակացությունը ստանալ էր,որովհետև այստեղ գործ ունենք ինստիտուտի,ոչ թե անձի հետ։ Դառնանք Հայաստանին։ Հիմա պատկերացրեք 2013 թվականին Սերժ Սարգսյանը հայտրարարում է հանրաքվե՝ եԱՏՄ թե Եվրոմիություն։ Եվ Հայաստանի բնակչության 65 տոկոսը (եթե սխալ եմ ուղղեք) համաձայնվում է ոչ միայն դառնալ ԵԱՏՄ անդամ,այլև Ռուսաստանի երկրամաս։ Եթե կասկածում եք սույն դիագնոզին,կարող եք շրջել Հայաստանի մարզերում,քաղաքներում,ինչպես նաև մոնիտորինգ անել թե գերտերություններից և որ բևեռն է առավել ուժեղ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ՝ ժողովրդական լեզվով ասած՝ վիզ դրել։ Ապրիլյան դեպքերի ժամանակ,երբ ափալ-թափալ ամբողջ հայությունը լցվեց Ստեփանակերտի հրապարակներ, սահմանում թուրքերին թողած՝ հայ -հայ իրար էին մոռթում,մինչդեռ գոյություն ունի պետության անվտանգությունը կազմակերպող մեկ մարմին՝ բանակ,որը և լավ վատ կատարաում էր իր վրա դրված պատրականությունը։ եվ այլն։ Ու այս ֆոնին առանց այն էլ տարին 200 բառ խոսող Սերժ Սարգսյանը ենթադրենք կանգնում է ու ասում՝ «սիրելի ժողովուրդ՝անշուշտ ձեր ընտրությունն էր միանալ Ռուասաստանին,որով որ դուք վերջ դրեցիք յաբախտի ձեռք բերած անկախությունը։ Սիրելի կամավորներ,անշուշտ,ստիպված եմ ձեզ գնդակահարել,որովհետև եթե հրաման չեմ տվել գնալ սահման,դուք այդ քանի գլուխ ունեք,գնանք առաջնագիծ ու մայմունություն անեք։ Սիրելի Պավլիկ, 2008 թվականին,երբ ընտրատեղամասում ինձ համար դոշ էիր տալիս ու մարդ ծեծում,անշուշտ այդ ժամանակ ես պետք է քեզ մեկուսացնեի ասպարեզից,որ այսօր վաղը դու հանձը չառնես առանց այն էլ երկու ոտքից հիվանդ պետությանը անդամահատելու «ծանրագույն» գործընթացը»։ Դեհ չի խոսում մարդը,լուռ վերցնում է դրանք իր վրա,խոսի ինչ անի,՞ Լինչի դատաստանի ենթարկեն՞։ Եվ հիմա,երբ Հայաստանում դեսպանների աննախադեպ ակտվիություն է նկատվում,ԱՄՆ դեսպանը սկսել է խոսել միլիարդների ներդրումների,այն էլ որտեղ՝ էներգետիկ ոլորտում, Եվրոմիության դեսպանը սկսել է խոսել Հայաստանի անկախությանը սպառնացող իրական պատվիրատուին փնտրել,Սարգսյանը նորից լռում է։ Լռում է,ոչ թե նրա համար որ ասելիք չկա,այլ նրա համար,որ ցավոք սրտի մեր երկրում այդպես է չձևավորվեց խոսելուց առաջ գոնե մեկ րոպե մտածելու ավանդույթը։ Փոխարենը մեծանում է Հայաստանի վրա կատարվող խաղադրույքը։ Ռազմավարական դաշնակցի աշխարհաքաղաքական հոգեվարքը 2018-ին մտնելու է ամփոփիչ փուլ,որից երևի թե կսկսվի անկախ Ռուսաստանի ամենամեծ դեպերսիան (ընտրությունները ֆիկտիվ բնույթ են կրում,ավելի շատ համակարգի ճգնաժամ)։ Դեռ պարզ չէ ԱՄՆ-ի մետեցումը տարածաշրջանում կատարվող իրադարձություններին, սակայն միլիարդավոր գումարների մասին են խոսում, Սվիտալսկին չեղած տեղից յոթ միլիոն է քերում Հայաստանի համար ու անկախ Վահրամ Բաղդասարյանի բլթոցներից հայտարարում, որ ամեն դեպքում քաղաքական համագործակցություն է ստորագրվելու... Անշուշտ լուրջ կորուստ է Աշոտյանը,ով այսպիսի հարցերում կարողանում էր գոնե չնեղացնել դեսպաններին,սակայն ամպլուայի փոփոխությանը այլընտրանք չկար,իսկ կադրային սովը ստիպում է մնալ բաղդասարյանների հույսին։ Սա իհարկե նոր ֆորս մաժոռի հավանակությունը ոչ միայն չի քչացնում,միգուցե ինչ-որ տեղ բարձրացնում է,բայց ցավոք սրտի այլ տրաբերակ էլ կարծես չի մնում։ Հ.Գ. Ժամանակին Վանո Սիրադեղյանը, արդեն հետախուզման մեջ գտնվելու տարիներին ՀԺ-ի լրագրողի հարցին,թե ինչու այնուամենայնիվ հենց իր հանդեպ հետապնդումներ սկսվեցին,պատասխանել էր՝ «է, հա բա ում հանդեպ սկսվեր»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/262547627485637

    Կարդալ ավելին