• Կնյազ Սարոյան
  • ՊՊԾ գնդում գտնվողները իրենց ձեռքով իսկ իրենց ոչ շահեկան վիճակում են դնում ցավոք 1. Անթույլատրելի ա վիրավորներին պահել ու չտալ` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ 2.Բացարձակապես անթույլատրելի ա բժիշկներին պատանդառելը Ծայրահեղ վտանգավոր տենդենց ա բռնության լեգիտիմացումը, էսօր էյֆորիա ա չենք զգում, վաղը տակից հաստատ դուրս չենք գա Նյութի աղբյուր` https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/1130001603745240 ...

    Կարդալ ավելին
  • Կամավորների ուժերով Արցախի կորսված տարածքներն ազատագրելու կոչերի թարգը տվեք, հա՛: Ու առհասարակ, էտ ենթադրյալ կորուստների թեման արդեն համն հանում ա, բանակ ունենք, կանոնավոր մարմին, որը պատասխանատու է ազգային անվտնանգության էլ, տարածքային ամբողջականության համար էլ: Հասկացանք, որ պատերազմական ռեժիմով ապրով երկիր ենք, բայց ոչ Հյուսիսային Կորեա դառնալու ցանկություն կա, ոչ էլ զարմանազան խունտաներ բուծելու: Էտ ո՞նց եղավ, որ 26 տարի ժողովրդավարություն, բաց հասարակություն տերմինները բոլոր հնարավոր ձևերով բռնաբարած մարդկանց սրտում հանկարծ ծայրագույն միլիտարիզմ ու բոնապարտիզմ արթնացավ՝ պակետի անունն էլ հայրենասիրություն ա: Եթե տենց ա, ուրեմն պետք էր դեռ ապրիլի 2-ին գնալ էնտեղ, բայց որ չենք գնացել, ուրեմն թողեք էնտեղ եղած մարդիկ իրենց գործը կանեն... Ազգային անվտանգությունը միայն պատերազմելը չէ, այլ նաև դրանից հետո երկրի ու հասարակության վերականգնվելու ունակությունն է... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/1087911631287571 ...

    Կարդալ ավելին
  • Շատ տրամաբանական կլիներ, եթե Երևանում մարշուտկեքի վրա գրվեր միայն մեծահասակների համար: Առնվազն երեք մեծ խնդիր կլուծվեր. ա) ոչ ոք ոչ ոքի վրա մունաթ չէր գա` թե այ անդաստիարակ չես ֆայմում հելնես նստեմ մեծ մարդ եմ բ) ջահելները վերջապես կհասկանային, որ իրար շալակ հելնելու ավելի վետաքրքիր տեղեր կան, քան մարշուտկեն ա գ) վերջապես էտ անհարմար փոխադրամիջոցների քանակը կպակասեր, արդյունքում կավելանային ավտոբուսները, որոնց մեջ գոնե հնարավոր ա ուղիղ կանգնել Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/1028495540562514 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն պարզ է, որ Ուկրաինան՝ որպես պետություն, լուրջ խնդիրներ ունի և հերթական Եվրամայդանն չկարողացավ լուծել այդ խնդիրները: Արդյունքում հիմա նորից երկրում լուրջ քաղաքական ճգնաժամ է, կառավարությունը և խորհրդարանը որևէ կերպ լեզու չեն գտնում իրար հետ, տեխնոկրատ բարեփոխիչները օլիգարխների կողմից բլոկադայի են ենթարկվել, ԱՄՀ-ն խոստացված տրանշները չի տալիս, ավելին, լուրջ քննադատության է ենթարկում կառավարությանը, Սաակաշվիլին իր խաղն է սկսել, իսկ բնակչությունն էլ երևի մտածում է նոր մայդանի մասին: Ամբողջ խնդիրն այն է, որ երկու տարի առաջ փողոցի միջոցով իշխանության փոփոխությունը որևէ կապ չուներ շրջանառության մեջ դրված «հեղափոխություն» բառի հետ, որով բնութագրում էին տեղի ունեցող դեպքերը: Իրականում տեղի ունեցավ միայն անձերի փոփոխություն և ոչ թե համակարգի, իսկ դա արդեն «հեղափոխության» հետ որևէ կապ չունի: Արդյունքում նույն ֆորմայի մեջ հայտնված արևմտամետ ժողովրդավարները այսօր նույն վիճակում են հասցրել երկիրը, ինչպիսին այն կար Յանուկովիչի ժամանակ: Հետևաբար, փողոցի ձեռամբ փոխված իշխանությունը շատ հազվադեպ է իրեն արդարացնում, իսկ համակարգի փոփոխությունն էլ փողոցի ձեռամբ չի լինում, այլ համակարգը կազմող տարրերի լրջագույն տրոնսֆորմացիայի արդյունքում: Ուկրաինայի փորձը իրոք լուրջ մտորումների տեղիք է տալիս: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/1027869267291808 ...

    Կարդալ ավելին
  • Մինսկի խմբի համանախագահ երկրները հստակ ուղերձ են հղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին առ այն, որ այդ կառույցում ձեռնարկված ցանկացած քայլ, որը չի տեղավորվում ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ և բանակցային ձևաչափում, կարող է հարված հասցնել ողջ կարգավորման գործին: Համանախագահները տեղին հիշեցնում են, որ միակ ընդունելի ձևաչափը հենց Մինսկի խումբն է, այն, ինչի մասին խոսում է հայկական կողմը, և ինչը փոխելու ցանկությամբ տառապում է Ադրբեջանը: Ակնհայտ է, որ հակահայկական բանաձևերի օրակարգ ներառելը լուրջ հարված է ԵԽԽՎ հեղինակությանը, որի մասին ակնարկում են Մինսկի խմբի համանախագահները: Հայտարարությունը նաև հստակ մեսիջ է իրար խառնված Ալիևի համար առ այն, որ ինչպես նավթից հարստացող Ադրբեջան կառուցել չստացվեց, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխել չի ստացվի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/1014340938644641 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանը ոչ միայն տնտեսական վատ դրության մեջ է հայտնվել, այլ նաև լուրջ տապալումներ է արձանագրելու արտաքին քաղաքականության, հատկապես՝ տարածաշրջանային բլոկի մասով: Տարիներ շարունակ այդպես էլ չկարողանալով հավասարակշռված քաղաքականություն վարել Մոսկվայի, Թեհրանի և Անկարայի միջև՝ Բաքուն այսօր արտաքին դաշտում լուրջ խնդիրների առաջ է կանգնել:  Իր գեոպոլիտիկ հաշվարկները կապելով Թուրքիայի հետ՝ Բաքուն հաշվի չէր առել, որ եթե Թուրքիան Իրան-Ռուսաստան որոշակի կոնյուկտուրայի արդյունքում դուրս մնա իր իսկ տարածաշրջանային խաղից, ապա Ադրբեջանն այլևս որևէ անելիք չի ունենալու: Ղարաբաղյան հարցում էլ «Ձեզ նավթ կտամ, իսկ դուք էլ ինձ տարածքներ» սկզբունքն արդեն այսօրվա նավթի գներից պարզ է, թե ինչ ճակատագիր ունեցավ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/1008815132530555 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն