• Զաքարյան Արշակ
  • Բանակում շատ լուրջ բարեփոխումներ են տեղի ունենում: Ադրբեջանը իհարկե անհանգստացած է այդ բարեփոխումներով: Վերջին շրջանում օտարերկրյա գրանտների միջոցով Հայկական մեդիա դաշտի վրա ազդեցությունը նույնպես նվազել է գրանտների և դրանց ստացողների թվի կրճատման պատճառով: Միակ միջոցը մնացել է սադրիչ գործողությունների, ուժի կիրառման սպառնալիքի և իրենց իսկ լրատվամիջոցներով ապատեղեկատվության տարածման մեթոդներով հայերի մեջ խուճապի և վախի տարածումը: Ադրբեջանցիները փորձում են ազդել մեր ծնողների և հենց երիտասարդների վրա, որպեսզի բարեփոխումները նոր առաջարկված ծրագրերն ու նախագծերը տապալեն, նրանց մոտ անվստահության մթնողորտ ստեղծելով:  Այսօր սոց-ցանցերը ևս մեծ դեր են խաղում և շատ դեպքերում նպաստում թշնամու նպատակների իրականացմանը: Թշնամին գիտի, որ հայերի սրտացավությունը սեփական կորուստների հանդեպ շատ լավ «զենք» է հենց մեր` հայերիս դեմ օգտագործելու համար: Խուճապի տարածմանը նպաստում են ցավոք նաև մեր անթիվ անհամար լրատվականները, կարծես մրցույթի ելած մեկը մյուսից ավելի շուտ կամ ավելի սրտաճմլիկ ներկայացնելով սահմանին տեղի ունեցող ցանկացած միջադեպ: Այս մրցակցության արդյունքում մարդիկ կորցրել են նույնիսկ մարդկային բոլոր հատկությունները` րոպե առաջ հայտնելով մեր կորուստների քանակի մասին, առանց սպասելու, որպեսզի գոնե հայտարարվի նրանց անունները կամ նրանց ծնողների պատշաճ ձևով տեղեկացվի: Այսօր մենք կարող ենք զորավիգ լինել մեր բանակին, ոչ թե անթիվ անհամար բողոքներով այլ հենց բարեփոխման ծրագրերին ակտիվ մասնակցությամբ: Բոլորս խոսում և պահանջում էինք պրոֆեսյոնալ լավ վճարովի բանակի մասին, այսօր քայլ է արվում դեպի այդ երազանքը, երկու տարի ծառայած և բավականին փորձ ձեռք բերած զինվորին առաջարկվում է ևս մեկ տարի ծառայել և վաստակել 5000000 դրամ: Ադրբեջանը հասկանում է որ սա լուրձ սպառնալիք է իր համար: Բանակում արված հարցումների արդյունքում տեսնում ենք որ շատ-շատերն են ընտրելու ծառայության այս տարբերակը: Դա նշնակում է ոչ միայն քանակի ավելացում Հայոց բանակի այլ նաև փորձառու սահմանապահների, մասնագիտացված հմուտ զինվորների քանակի կտրուկ ավեալացում: Ադրբեջանցիները ընկել են սպառազինության ավելացման հետևից, միևնույն ժամանակ հասկանում են, որ այդ զենքերը ոգտագործողների թիվը իրենց մոտ չի ավելանալու սեփական ժողովրդի հաշվին, իսկ վարձու այլազգիները վաղը կարող են պատուհաս դառնալ իրենց իսկ գլխին Ադրբեջանում երկրորդ Սիրիա «ստեղծելով» Զարմանալի չէր որ հենց այս պահին ադրբեջանի ղեկավարությունը գնաց նման քայլի փորձելով հայկական կողմից պատճառել հնարավորինս շատ մարդկային կորուստներ և հույս ունենալով, որ նման գործելաոճը իր սև գործը կկատարի և մեր ծնողներն ու զինվորները կերկմտեն որոշում կայացնելու, որ մեր ժողովրդի մոտ կասկածներ կառաջանան կատարվող բարեփոխումների նկատմամբ: Կարծում եմ մենք չպետք է «պարենք թշնամու եղանակի ներքո» և եթե նույնիսկ չենք կարող աջակցել ապա հաստատ չպետք է խանգարենք ցանկացած բերփոխման:  Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshak.zakaryan.98/posts/823748954461191 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես է ոչնչացվում ադրբեջանցի դիպուկահարը. Արշակ Զաքարյանը բացառիկ տեսանյութ է հրապարակել, որն էլ FBH.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը: ...

    Կարդալ ավելին
  • Այսօր առավոտից Դավիթի հղի կինը գնացել էր որպեսզի խնդրի կիսաոռաբաց լուսամուտներին, որ մի ամիս ու կես առաջ ձայնագրված հաղորդումը ցույց չտան ու իրենց վերջապես խաղաղություն գտած ու նորից սկսած երջանիկ կյանքը չպղտորեն: Ծնողները զանգել են ասել են որ խնդրում են այդ հաղորդումը ցույց չտալ եթե իրոք նրանք մտածում են ընտանիքի խաղաղության և համերաշխության մասին, բայց դե իրական նպատակը անգուլպա գալուբոյների և արտասահմանից ֆինանսավորվող հայերի ընտանիք քանդող «կանանց բաժանեմ» հկ-ների և իբր հոգեբանների դա հենց ընտանիքներ քանդելն է, ուրիշի դժբախտության վրա փող աշխատելն է և մարդկանց շանտաժով ստուդիա բերելն ու խայտառակելն է: Մարդուն ինքնասպանության հասցնելը գիտակցաբար հանցանք է, այդ անգուլպան շատ լավ գիտի որ Դավիթը իր ընտանիքի պատիվը փրկելու համար պատրաստ էր դիմել ծայրահեղ միջոցների քանզի օրենքը մեր երկրում չի պաշտպանում մարդու անձնականը, քանզի մարդիկ ովքեր պարտավոր են հենց պաշտպանել մարդկանց անձնական ինֆորմացիայի գաղտնիությունը առաջինը հենց իրենք են համագործակցում սկանդալային ծրագրերի սատանայապաշտ վհուկների հետ, քանզի մարդը մեր երկրում չգիտի ում դիմի իր իրավունքների պաշտպանության համար: Ասեմ որ ես ջանք չեմ խնայելու և մինչև վերջին հնարավորությունա օգնելու եմ Դավիթին և իր կնոջը իրենց ոտնահարված իրավունքների համար պատասխանատուներին պատժելու: Ճանաչեք ազգի տականքներին, սրիկա շառլատան շանտաժիստներին ովքեր սատանային վաճառելով հոգիները գրոշներով այլանդակում են մեր եթերը... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshak.zakaryan.98/posts/808997412603012 ...

    Կարդալ ավելին
  • Հենց նոր Ապարանից մի Հայ մարդ, ով չի ցանկանում որ իր անունը նշվի $1000 ԱՄՆ դոլլար տվեց ինձ, որպեսզի $500 փոխանցեմ մեր օպերատոր Դավիթին, $500 էլ Դադիվանքի մոտ թան և մոմ վաճառող բազմազավակ ընտանիքին: Երբ որոշ ողորմելիներ առավոտից երեկո զբաղված են մեկ ուրիշի անձնական կյանքն ու ներքին խոհանոցը շանտաժի միջոցով ձեռք բերված ինֆորմացիայի և ավելացրած գունավոր ստերի հաշվին պախարակելու, սևացնելու գործով իրական Հայերը (ովքեր հաստատ անհամեմատ ավելի շատ են) ձեռք են մեկնում կարիքի մեջ գտնվող հայրենակիցներին: Աստված տեսնում է այս ամենը և ամեն ոք կստանա իր արժանի դատաստանը... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=807796142723139&set=a.330921477077277.1073741828.100004782828195&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ուշադիր լսում էի պաշտոնական հայտարարությունները...((( Պահանջատիրական ոչ մի խոսք, (ինչ լավն ենք մենք, ինչ բարի ենք ոնց չվերացանք, ծաղկում ենք, բողբոջում ենք) և այլ ռոմանտիկ ու սենտիմենտալ հայտարարություններ և ոչ մի հստակ խոսք որ հող ունենք վերադարձնելու, որ այսօր էլ թուրքերը փորձում են ավարտել իրենց «կիսատ թողած գործը», որ պատասխան պետք է տան գործած ոճարգործության համար և որ պետք է հային վերադարձվի ինչը պատկանել ու պատկանում է մեզ... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/arshak.zakaryan.98/posts/793732227462864 ...

    Կարդալ ավելին
  • Վերջերս ադրբեջանում «դժբախտ պատահարներ, ավտովթարներ, հոսանքահարում» և այլն չի հայտարարվե՞լ ուր տուժել են զինծառայողներ, շեխիդի տեսքով թեկուզ!!! Էս 5 լեշը պետքա մի տեղից դուրս գա՞ թե ոչ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/arshak.zakaryan.98/posts/792628644239889 ...

    Կարդալ ավելին
  • Հողերը հետ չենք տա արտահայտությունը ինքնին սխալ է: Հետ տալ նշանակում է վերդարձնել, վերադարձնել նրան ում պատկանում է, տիրոջը: Մեր Արցախի հողերը արդեն իսկ հետ ենք վերցրել, ազատագրել գերությունից, այսինքն արդեն հետ ենք տվել տերերին` մեր ժոլովրդին, մեր հայությանը: Հասկանալի է, որ հետ տալ ասելով մենք ի նկատի ունենք թույլ տալ որ այդ հողերը կրկին գերեվարվեն քոչվոր, մեր պատմական հողերի վրա ապօրինաբար ապրող ցեղախմբերի կողմից: Ավելի գերադասելի է այսուհետ օգտագործել ճիշտ տերմիններ, նույնիսկ ոչ մի թիզ հողի մասին խասացողներս, օրինակ` Այլևս երբեք ոչ մի թիզ հող թշնամուն չենք տա: Այսինքն «հետ» բառը ընդամենը հանում ենք և ամեն ինչ իր տեղն է ընկնում!!! Վերադարձնել բառը արտասանել դա արդեն իրոք դավաճանությանը հավասար մի բան է... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/arshak.zakaryan.98/posts/784183368417750 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Եռաբլուրի պանթեոնում հուղարկավորեցին ավագ լեյտենանտ Գոռ Գևորգի Հովհաննիսյանին... Գոռը զոհվել էր թշնամու դիպուկահարի կրակոցից: Մարտական դիրքը ամրապնդելիս, մի փոքր ավել էր դուրս եկել խրամատից և անմիջապես խոցվել: Գիտակցելով որ վտանգավոր է նա իր զինվորներին թույլ չէր տվել` ինքն էր բարձրացել բայց ավաղ զոհվել էր: Պաշտպանության նախարարը, բարձրաստիճան սպաներ ու գեներալներ ներկայացել էին վերջին հրաժեշտը տալու խիզախ սպային, բայց լրագրողներ չկային: Լավ էր, որ չկային, բայց գիտե՞ք ինչու չկային, քանի որ Գոռի ծնողները չէին բողոքում, սկանդալային հայտարարություններ անելու առիթ չէին տալիս այլ լուռ ողբում էին իրենց քաջ զավակի կորուստը, իսկ նրանց կողքին հայկական զինվորական համազգեստը հագին կանգնած էր Գոռի կրտսեր եղբայրը, որը նույնպես ծառայում է առաջնագծում: Լավագույն տղերքը այ էսպես էլ հեռանում են, համեստ ու անձայն, ինչպես որ ապրել ու սխրանքներ են գործել մինչ զոհվելը!!! Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=780818562087564&set=a.330921477077277.1073741828.100004782828195&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ֆիլմի գլխավոր դերում Սմբատ Գևորգի Հովհաննիսյանն է,  սահմանին երեկ զոհված Գոռի կրտսեր եղբայրը, նրանց երրորդ եղբայրը նույնպես ծառայում է առաջին գծում: Տղաների հայրը Գևորգը Արցախյան ազատամարտի մասնակից է: Ինձ շատ հարազատ մարդիկ, իսկական Դավթի ծնունդ հայեր: Շատ եմ ցավում շատ!!! Նյութի աղբյուր` https://www.facebook.com/arshak.zakaryan.98/posts/778532798982807 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Հայոց Ազգային Գվարդիայի շտաբ էին այցելել հայր և որդի (ազգանունները այս անգամ չենք հրապարակի) ովքեր ներկայացան որպես ՀՀ զինուժում պայմանագրային ծառայող և դրամական օգնություն էին խնդրում ծառայության վայր հասնելու համար: Սա արդեն երկրոդ անգամ էր որ տվյալ անձը (հայրը) բանակային որդու անունից գումար էր խնդրում: Առաջին անգամ ընդառաջել էինք, բայց այս անգամ կասկածեցինք նրանց պատմության վրա և արդյունքում պարզվեց, որ սովորական սրիկաներ են, ով բանակի հանդեպ ժողովրդի սերը փորձում են օգտագործել իրենց օգտին: Հավանական է որ այս խաբեբաները շատ տեղերում են հանդես գալիս որպես խեղճ զինվորական ով կարիքի մեջ է, դրանով իսկ պատվազրկելով մեր բանակը խաբեությամբ գումար շորթում քաղաքացիներից: Ճանաչեք նրանց դեմքով որպեսզի չհամարձակվեն այլևս բանակի անունից գումար մուրալ!!! Նյութի աղբյուր` https://www.facebook.com/100015574683055/videos/115259445669878/ ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն