• Հարություն Մնացականյան
  • Գոյություն ունի 《վիճակագրություն》 անունով գիտություն, որն օգտագործում են աշխարհի բոլոր զարգացած երկրները։  Ըստ վիճակագրության ամեն տարի պարտադիր Ծիծեռնակաբերդ գնացողների մեջ լինելու են արևածաղիկ չրթողներ, հավատացե՛ք , պարտադիր լինելու են, ի վերջո դպրոցական երեխան էդքան էլ խոր չի ըմբռնում, չի էլ կարող ամբողջությամբ ըմբռնել, թե ուր է գնում և ինչի համար, նույնը տեղի է ունենում աշխարհի բոլոր երկրներում, նույնիսկ Իսրայելում։ Ըստ վիճակագրության դրոշ վառողներ էլ են լինելու և նույն դրոշ վառողները ունենալու են այդ քայլն անելու իրենց մեկնաբանությունը (ինչ֊որ տոկոսի աշխարհընկալումն այդպիսին է, ոչինչ չես կարող անել, անկախ նրանից դուրդ գալիս է այս քայլը թե ոչ)։ Ըստ վիճակագրության , ինչ֊որ մարդիկ գնալու են ջահերով երթի ու ինչ֊որ բան են երգելու։  Ըստ վիճակագրության սա լինելու է միշտ` կախված զարգացումից , որոշակի տոկոսային հարաբերությունների փոփոխություններով։ Հիմա էս թեմաներով ամեն տարի բոցեր ու բողոքներ անողները ե՞րբ պիտի սա հասկանան, ամեն տարի ներվերներս չսղոցեն էս տափակ գրառումներով։  Չնայած ախր հասարակ վիճակագրություն է , միշտ էլ համացանցում անկախ ամեն ինչից ու անկախ իրավիճակի լրջությունից միշտ լինելու են տափակ հումորներ ու բոցեր անողները, թերևս մենք հասկանանք սա ու մեր նյարդերը հանգիստ պահենք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1355899641161052 ...

    Կարդալ ավելին
  • Էսօրվա ամենասիրուն պահը, պապիկ տատիկ էին, իրար թև ընկած ,մեկը մյուսի հանդեպ խիստ հոգատար վերաբերմունքով, վերցրին թերթիկները մի 10 րոպե ծանոթացան ցուցակին ,խորհրդակցեցին , խնդրեցին որ իրար հետ մտնեն,քանի որ պապիկը լավ չի տեսնում, ընտրեցին դուրս եկան իրար թև ընկած ջերմ խոսելով գնացին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1326967617387588 ...

    Կարդալ ավելին
  • Երկակի ստանդարտներ Հաց թափողը ակցիա է անում «Հաց բերողի» համար։ Ձեր ու «Հաց բերողի» տարբերությունը սա է, հացն իր համար բացարձակ արժեք էր, ձեզ համար՝ հարաբերական իր` երբեմն ուտելու, իսկ դիվիդենտ շահելու համար՝ նույնիսկ շպրտելու։ Դուք, հերիք չէ, կեղծ եք, դրան գումարած՝ անգրագետ կեղծ եք, ձեր անգրագիտության պատճառով էլ ձեր արտահայտած կեղծ հույզերը վեր են ածվում ռաբիս ու գռեհիկ ներկայացման։ Այդպես էլ ձեզ չտվեցիք մի սովորական հարց` ինչո՞ւ են գերակշիռ մեծամասնությունը սիրում Արթուրին, իսկ ձեզ՝ ոչ, ինչու՞ ձեր հետևից չեն գալիս։ Ինչու՞։ Պատասխանն ակնհայտ է. Արթուրը պարզ, անկեղծ, ստեղծող ու կիրթ տղա էր, իսկ դո՞ւք, նայեք ձեզ կողքից։ Օրենքի գերակայությունից ու օրինապաշտությունից խոսողները գոռում են` «սպանեցի՛ք Հաց բերողին»` խախտելով պարզագույն անմեղության կանխավարկած հասկացողությունը։ Նույնիսկ մեղադրելուց գրագետ չեք, կարող էիք, չէ՞, այդ արտահայտության դիմաց գոնե գրել «իմ սեփական կարծիքով» կամ «ըստ իս» կամ լավ գոնե կիրառեիք «ձեր պատճառով մահացավ» արտահայտությունը։ Չկա պատասխանատվության հասարակ գիտակցություն, ազատությունն ամեն ինչ ասելը չէ, ազատությունն ամեն ինչ ասել ու ասածին պատասխան տալն է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1309196895831327&set=a.386109994806693.95103 ...

    Կարդալ ավելին
  • Հաց բերողը մահացավ, ափսոս էր շատ, ինձ թվում է՝ նա մեր պատմության մեջ կմնա որպես բարության, մարդասիրության և կարեկցող ընկերոջ սիմվոլ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1307078916043125 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքական դաշտի երիտասարդության մասին մի ակնարկ եմ ուզում անել ,հուսով եմ շատ չեք քարկոծի։ Երեկ Սամվել Մարտիրոսյանը մի միտք հայտնեց ,որը քանի օր էր գլխումս պտտվում էր ու չէի արտահայտվում։ Ժողովուրդ շատ ցավալի է , բայց այսօր ամենապոզիտիվ ,ամենադրական ,ամենահամարձակ, ամենաժպտերես երիտասարդ քաղաքական գործիչը բանից պարզվում է մեր վարչապետն է։ Ամբողջ քաղաքական դաշտում չունենք խարիզմատիկ, համարձակ ,ժպտերես , ճնշող մեծամասնության կողմից սիրված երիտասարդ քաղաքական գործիչ։ Չեմ տեսել առ այսօր մի երիտասարդ կուսակցականի, որը գոնե մեկ անգամ համարձակ կանգնալ ասած լինի , օրինակ իր առաջնորդի հետ համամիտ չէ ,տեսակետները չեն համընկնում, բայց քանի որ առաջնորդն այդպես է ասել, որպես կուսակցական նա պիտի այդ քայլն անի։ Այսինքն այսօր հանրությունը չի տեսնում անկեղծ երիտասարդի, որը ցանկացած ժամանակ կարող է հակադրվել բոլորին` ունենալով իր տեսակետը։ Չկան ստեղծագործ առաջնորդ երիտասարդները, որոնք երբևէ հանդես են եկել սեփական ինչ֊որ համարձակ նախաձեռնությամբ, որոնք էությամբ լոկ կատարող չեն , էությամբ զինվորական չեն ,այլ առաջնորդ են` դրական ,թեկուզ մի երաժշտական գործիք նվագող, քաղաքականությունից դուրս ինչ֊որ հետաքրքրություններ առաջացնող։ Հիմա կասեք, որ երբ նման քայլեր անեն նրանց կվռնդեն կուսակցությունից, ես կպատասխանեմ ,որ միանշանակ սուտ է։ 1999 թվականից ՀՀԿ֊ի անդամատոմս ունեմ, ինձանից շատ ՀՀԿ քննադատող չի եղել, ինձանից շատ ՀՀԿ տեսակետներին հակադիր տեսակետ հայտնող չի եղել, բայց երբևէ ինձ չկանչեցին ասեին հետ տուր անդամատոմսդ։ Սա նշանակում է, որ երիտկուսակցականների մեջ է խնդիրը , լուրջ մտածելու տեղիք ունեն, չի կարելի արդեն փոքր տարիքից երիտասարդ քաղաքական ու հասարակական գործիչը լինի նեգատիվ ,չսիրված ,ոչ կրեատիվ ու միայն հրաման կատարող` ծառայի հոգեբանությամբ։ Աշխատեք ձեր վրա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1302632973154386 ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ֊ում կամ այլ զարգացած երկրներում սննդի` հիմնականում մրգեր բանջարեղենի գնման և հանգիստն անցկացնելու հետաքրքիր մեթոդ են կիրառում։ Ցանկացողները վճարելով 3 դոլար իսկ հանգստյան օրերին 6 դոլար,կամ տարեկան բաժանորդագրվելով ընդամենը 36 դոլարով ,կարող են մտնել այգի օգտվել ցանկացած կուլտուրայից, ընտրել ուզածդ որակը, քաղել ,վճարել քաղածի չափով ,տանել տուն։ Հանգստյան օրերին հիանալի պայմաններ են ստեղծված ամբողջ ընտանիքով` երեխաների հետ հրաշալի օր անցկացնել բնության գրկում և օգտվել բարիքներից։ Կից տեղադրում եմ նկարները և երանությամբ նայում իրենց։ Նաև չարանում ու նախանձում։     Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1293932740691076 ...

    Կարդալ ավելին
  • Չինաստանի մասին երեկ նյութ եմ լսում, որտեղ պատմվում էր, որ Չինաստանը 18-րդ դարում եղել է, հետամնաց, փակ, ինքնաբավ երկիր։ Եվրոպան անընդհատ փորձել է առևտրային հարաբերությունների մեջ մտնել Չինաստանի հետ` մետաքսի և ճենապակու փոխանակում կատարել եվրոպական որևէ ապրանքի հետ, բայց չինացիներին եվրոպական ոչինչ չի հետաքրքրել։ Եվրոպան ելքը գտել է, սկսել են թմրանյութեր ներկրել, չինացիներին թմրանյութ օգտագործել սովորեցնել։ Կարճ ժամանակ անց Չինաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը դառնում են թմրամոլ և կախվածության մեջ ընկնում Եվրոպայից։ Չինաստանի կայսրը ստիպված փակում է սահմանները, որից հետո Եվրոպան ամբողջովին գաղութացնում է Չինաստանը։ Գաղութացումը տևում է հարյուր տարի, որի համար այդ ժամանակահատվածը չինացիներն անվանում են ամոթի հարյուրամյակ ։ Իսկ հիմա ամբողջ աշխարհն է կախվածության մեջ չինական ապրանքներից։ Չինաստանը ոնց որ մուռը հանում է։ ՀՆԱ-ով հիմա աշխարհում առաջինն է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1278486692235681 ...

    Կարդալ ավելին
  • Քանի որ մինչև հիմա չեն հանդարտվել Լևոն Տեր Պետրոսյանի հանրահայտ ելույթի շուրջ կրքերը, մի գաղտնիք բացեմ թե՛ հակալևոնական մանրապճեղների, թե՛ ՀԱԿ֊ի զոմբիների համար, որոնք ամեն օր իրար կոկորդ են կրծում` մի մասը Բաքու հասնելով, մյուսն էլ արդեն հայաթի բոստանը ազերներին հանձնելով։  Ժողովու՛րդ, այդ 7 շրջանը ազատագրել են որպես բուֆերային գոտի, որպեսզի բանակցային սեղանին մեր ձեռքում կոնկրետ հաղթաթուղթ լինի՝ կոմպրոմիսի գնալու համար։ Այդ 7 շրջանը հանձնվելու է միայն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման և կոնկրետ խաղաղության 100%-անոց երաշխիքների դեպքում, ինչը պրակտիկորեն անհնար է։ Առաջին նախագահն էլ ցանկացած պահի օգտագործում է այդ հաղթաթուղթը` ցույց տալով Եվրոպային և աշխարհին, որ մենք խաղաղության միտում ունենք, պատրաստ ենք բայց... Դե ինքներդ եք տեսնում՝ դեռևս անհնար է դա իրագործել, չնայած որ Ալիևը «պրագմատիկ» մարդ է։ Նույն կերպով վաղը մյուս օր ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանն էլ է բանակցություն վարելու։ Ոչ ոք ամենալավ ցանկության դեպքում չի կարող եվրոպացուն համոզել, որ այդ 7 շրջանները մեր պապական հողերն են, նամանավանդ երբ այդ համոզողների 99%-ը երբեք չի եղել, չի տեսել այդ հողերը։ Ցավում եմ ՀԱԿ֊ի այն զոմբիացած հատվածի համար, որ այդքան սիրելով իրենց կուռքին՝ երբեք չկարողացան վերլուծել հասկանալ նրա խոսքերի ենթատեքստը, չհասկացան նրա դիվանագիտական ճկուն հնարքները և նրա պես երբեք չկարողացան պահել էթիկայի տարրական նորմերը։ Թերևս այսքանը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1264998370251180 ...

    Կարդալ ավելին
  • Հայկական «երեխասիրության» մասին մի բան եմ ուզում գրել, հուսով եմ՝ շատ չեք գանահարի։ Ուրեմն՝ գնացել եմ սուպերմարկետներից մեկում գումարս ստանալու, մոտեցա տնօրենի սենյակին, բարձր խոսակցության ձայներ լսեցի ներսում, չմտա։ Մի քիչ երկար սպասեցի, հասկացա, որ երկար կտևի, դուռը թակեցի, մտա ներս։  Ներսում երեք, տասնութին մոտ երեխաներ են ծնողների մոտ` երեխաները գլուխները կախած, ծնողներն իրար կոկորդ են կրծում։ Պարզվեց, որ դեկտեմբերին ընդունվել են աշխատանքի, գայթակղությանը չեն դիմացել, պահեստից գողություն են արել՝ հիմնականում ծխախոտի տեսքով։  Խանութի տերը, որպեսզի խուսափի ավելորդ քաշքշուկներից, երեքի ծնողներին էլ կանչել էր մոտը։ Սկզբում ծնողները հարձակվել էին խանութի տիրոջ վրա, իբր շառ ես անում, մեր անմեղ դաստիարակված երեխեքին ո՞նց կարաս մեղադրես, բերեցիր աշխատացրեցիր, չես ուզում փողը տալ, գլխներին սարքում ես։ Տնօրենը հանգիստ միացրեց տեսագրությունը, որտեղ պարզ երևում էր՝ ինչ են գողացել և ոնց։ Մտածում էի՝ սրանից հետո ծնողները գլուխները կկախեն, ներողություն կխնդրեն, երեխաներին էլ խիստ կպատժեն, բայց չէէէէ... Հիմա էլ հագել են իրար, մեկը մեկին է մեղադրում, թե իմ լուսի պես երեխուն քո տղեն գցել է ազդեցության տակ, դու ես մեղավոր, էն մյուսը նրան, մի խոսքով՝ ահավոր տհաճ միջադեպ։ Տնօրենը հանգիստ նայեց, ասում է` - Գիտե՞ք՝ ինչի էի ձեզ կանչել, որ ցույց տամ՝ ձեր երեխեքը շեղվել են ճամփից, ուշադիր լինեք, վաղը, մյուս օր ճաղերի հետևում չհայտնվեն, կյանքները չկործանվի։ Էսքան փաստերից հետո դուք, փոխանակ հետևություն անեք, դեմն առնեք, ամեն ինչ անում եք ծածկելու, պաշտպանելու համար, վաղը հենց դուք եք տառապելու, վաղը, մյուս օր պարտքերի, վարկերի տակ ընկնելով, ձեր նստած տղերքի պարտված ղումարի փողերը հասցնելով ու ձեր գլխին տալով, իսկ հիմա բոլորդ դուրս եկեք, էլ ասելու բան չունեմ, եթե դուք ռեալ խնդրին չեք կարողանում նայել, փորձում եք ինքնախաբեությամբ զբաղվել, ես ոչնչով չեմ կարող օգնել, կհաշվեմ գողացածի գումարը, աշխատավարձից կհանեմ, եթե ավել եղավ աշխատավարձից, ինքներդ կբերեք, տարբերությունը կվճարեք։ Եթե այս տարբերակի հետ համաձայն չեք, ուրեմն՝ կդիմեմ իրավապահ մարմիններին։ Ցտեսություն ձեզ։ Ազգային հիվանդություն է դառել` մերն ամենալավն է, իմ երեխան ուրիշ է, դե մենք, մենք շատ ուրիշն ենք, պուպուշն ենք, դիմացինն ա վատը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1254014788016205 ...

    Կարդալ ավելին
  • Հող զիջեն, էլի այս վիճակը լինելու է, չզիջեն, էլի է այս վիճակը շարունակվելու, մնանք ՀԱՊԿ-ում, էլի շարունակվելու է, ՀԱՊԿ-ից դուրս գանք, էլի ոչինչ չի փոխվելու, ԵԱՀԿ, ՄԱԿ, Մինսկի խումբ` ով ուզում է խառնվի, միևնույն է, այս վիճակը շարունակվելու է, միայն ունենք ընդամենը մեկ տարբերակ, որ չշարունակվի ու լռեն տևականորեն, դա մեր երկրի արագ տնտեսական աճն է, զարգացումը, ուրիշ ոչինչ։ Չեք հավատում, տեսեք 1999-2010 թվականի վիճակագրական տվյալները, ռիսկ չէին անում լպտային, 3 տարին մեկ մի թեթև փորձ ու հետո քար լռություն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1226356880781996 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/qvmytUK0xT5aCPMMixu6.jpg

    Այսօր վերջնականապես համոզվեցի, որ պետք է օրենսդրական փոփոխություն լինի, ու ցանկացած աշխատանքի անցնելու համար պարտադիր պայման լինի IQ թեստը ու նվազագույն 80-90 գնահատականը։ Աշխատանքային հարցով մտել եմ մի դեղատուն։ Ներկայանում եմ, ասում եմ՝ ինչ հարցով եմ եկել և ասում եմ, որ հավանաբար այդ հարցով պետք է զրուցեմ տնօրենի հետ, ճշտում եմ՝ ինչպես կարող եմ դա անել։ Վաճառողուհին ինձ մոտավորապես «Բայց ավելի լավա ամառ, քան ձմեռ» կամ «Ես այս տարի ծիրան չեմ կերել» կարգի պատասխան է տալիս։ Բացատրում եմ, որ ես վաճառքի մենեջեր չեմ ու պատվեր չենք գրելու։ Մի տասը րոպե իմ ասածը ավելի մանրամասն բացատրելուց հետո զանգում է տնօրենին ու նրան ասում է իմ ասածի հետ իմաստով կապ չունեցող ինչ-որ բան։ Նույն գործողությունն անում է 3 անգամ։ Ամեն անգամ ասում է, որ ավելի լավ կլինի 4-5-ի կողմերը գամ, հնարավոր է՝ տնօրենն այնտեղ լինի կամ էլ մոտ օրերս մտնեմ, էլի հնարավոր է՝ այնտեղ լինի։ Տնօրենի համարը ինձ տալ չէր կարելի, նույնիսկ չէր կարելի այդ վաճառողուհու հեռախոսով հարց տալ տնօրենին։ Մոտ 40 րոպեում այդ «ինտելեկտուալ» աշխատողի միջոցով մոտ 20 րոպե հեռախոսով խոսացող խիստ զբաղված նրա տնօրենից չկարողացա ճշտել՝ նրանք համագործակցում են մեր ընկերության հետ, թե ոչ։ Իսկ մեր ընկերության բրենդները հնարավոր չէ չճանաչել, քանի որ դրանք ամենահայտնիներն են աշխարհում։ Դրա համար էլ 15-20 քմ-ոց դեղատունը կիսադատարկ էր, ու հասկացա, թե ինձնից առաջ մտած հաճախորդը ինչու էր բարկացած դուրս գալիս իմ մտնելու պահին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1320947864670053

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/RmHr3HLMoSfQuSO8U6cE.jpg

    Հայաստանի ունիկալությունը կայանում է նրանում,որ ի տարբերություն Հետսովետական մնացած երկրների,այս երկիրը միակն է,որտեղ հանրության պատկերացումները պետական գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ հասցված են մինիմումի։ Ասել կուզեմ՝ տեսլական չկա։ Ու սա տեղի չի ունեցել մի օրում,ավելի շուտ ձևավորվել է 25 տարվա քաղաքական իրողությունների հիման վրա։ Անցյալ տարի ապրլյան պատերազմի,հուլիսյան դեպքերի,դրան նախորդող՝ 2013-ի հայտնի մեկ գիշերվա ու 2015 «Ծառուկյան օպերացիայի» ժամանակ, «ինչու չի խոսում Սերժ Սարգսյանը» նախադասությունը եղել է լրատվականների,սոցիալական ցանցերի ու մամուլի առաջին էջերում։ Միջազգային պրակտիկայում,երկրում տեղի ունեցող ցանկացած ցնցումից հետո նախագահը անմիջապես դիմում է կոչով հանրությանը ու այդ խոսքը կարող է էական դեր խաղալ տրամադրություններ զսպման համար։ Որովհետև մարդիկ խոսքի սպասում են ու դրանից է շատ ժամանակ կախված նրանց հետագա վարքագիծը։ Ֆրանսուալ Օլանդի վարկանիշը ինչքան էլ ցածր լիներ,Էմմանունել Մակրոնի հաղթանակի ամենամեծ գրավականներից մեկն էլ արդեն նախկին նախա+գահի աջակացությունը ստանալ էր,որովհետև այստեղ գործ ունենք ինստիտուտի,ոչ թե անձի հետ։ Դառնանք Հայաստանին։ Հիմա պատկերացրեք 2013 թվականին Սերժ Սարգսյանը հայտրարարում է հանրաքվե՝ եԱՏՄ թե Եվրոմիություն։ Եվ Հայաստանի բնակչության 65 տոկոսը (եթե սխալ եմ ուղղեք) համաձայնվում է ոչ միայն դառնալ ԵԱՏՄ անդամ,այլև Ռուսաստանի երկրամաս։ Եթե կասկածում եք սույն դիագնոզին,կարող եք շրջել Հայաստանի մարզերում,քաղաքներում,ինչպես նաև մոնիտորինգ անել թե գերտերություններից և որ բևեռն է առավել ուժեղ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ՝ ժողովրդական լեզվով ասած՝ վիզ դրել։ Ապրիլյան դեպքերի ժամանակ,երբ ափալ-թափալ ամբողջ հայությունը լցվեց Ստեփանակերտի հրապարակներ, սահմանում թուրքերին թողած՝ հայ -հայ իրար էին մոռթում,մինչդեռ գոյություն ունի պետության անվտանգությունը կազմակերպող մեկ մարմին՝ բանակ,որը և լավ վատ կատարաում էր իր վրա դրված պատրականությունը։ եվ այլն։ Ու այս ֆոնին առանց այն էլ տարին 200 բառ խոսող Սերժ Սարգսյանը ենթադրենք կանգնում է ու ասում՝ «սիրելի ժողովուրդ՝անշուշտ ձեր ընտրությունն էր միանալ Ռուասաստանին,որով որ դուք վերջ դրեցիք յաբախտի ձեռք բերած անկախությունը։ Սիրելի կամավորներ,անշուշտ,ստիպված եմ ձեզ գնդակահարել,որովհետև եթե հրաման չեմ տվել գնալ սահման,դուք այդ քանի գլուխ ունեք,գնանք առաջնագիծ ու մայմունություն անեք։ Սիրելի Պավլիկ, 2008 թվականին,երբ ընտրատեղամասում ինձ համար դոշ էիր տալիս ու մարդ ծեծում,անշուշտ այդ ժամանակ ես պետք է քեզ մեկուսացնեի ասպարեզից,որ այսօր վաղը դու հանձը չառնես առանց այն էլ երկու ոտքից հիվանդ պետությանը անդամահատելու «ծանրագույն» գործընթացը»։ Դեհ չի խոսում մարդը,լուռ վերցնում է դրանք իր վրա,խոսի ինչ անի,՞ Լինչի դատաստանի ենթարկեն՞։ Եվ հիմա,երբ Հայաստանում դեսպանների աննախադեպ ակտվիություն է նկատվում,ԱՄՆ դեսպանը սկսել է խոսել միլիարդների ներդրումների,այն էլ որտեղ՝ էներգետիկ ոլորտում, Եվրոմիության դեսպանը սկսել է խոսել Հայաստանի անկախությանը սպառնացող իրական պատվիրատուին փնտրել,Սարգսյանը նորից լռում է։ Լռում է,ոչ թե նրա համար որ ասելիք չկա,այլ նրա համար,որ ցավոք սրտի մեր երկրում այդպես է չձևավորվեց խոսելուց առաջ գոնե մեկ րոպե մտածելու ավանդույթը։ Փոխարենը մեծանում է Հայաստանի վրա կատարվող խաղադրույքը։ Ռազմավարական դաշնակցի աշխարհաքաղաքական հոգեվարքը 2018-ին մտնելու է ամփոփիչ փուլ,որից երևի թե կսկսվի անկախ Ռուսաստանի ամենամեծ դեպերսիան (ընտրությունները ֆիկտիվ բնույթ են կրում,ավելի շատ համակարգի ճգնաժամ)։ Դեռ պարզ չէ ԱՄՆ-ի մետեցումը տարածաշրջանում կատարվող իրադարձություններին, սակայն միլիարդավոր գումարների մասին են խոսում, Սվիտալսկին չեղած տեղից յոթ միլիոն է քերում Հայաստանի համար ու անկախ Վահրամ Բաղդասարյանի բլթոցներից հայտարարում, որ ամեն դեպքում քաղաքական համագործակցություն է ստորագրվելու... Անշուշտ լուրջ կորուստ է Աշոտյանը,ով այսպիսի հարցերում կարողանում էր գոնե չնեղացնել դեսպաններին,սակայն ամպլուայի փոփոխությանը այլընտրանք չկար,իսկ կադրային սովը ստիպում է մնալ բաղդասարյանների հույսին։ Սա իհարկե նոր ֆորս մաժոռի հավանակությունը ոչ միայն չի քչացնում,միգուցե ինչ-որ տեղ բարձրացնում է,բայց ցավոք սրտի այլ տրաբերակ էլ կարծես չի մնում։ Հ.Գ. Ժամանակին Վանո Սիրադեղյանը, արդեն հետախուզման մեջ գտնվելու տարիներին ՀԺ-ի լրագրողի հարցին,թե ինչու այնուամենայնիվ հենց իր հանդեպ հետապնդումներ սկսվեցին,պատասխանել էր՝ «է, հա բա ում հանդեպ սկսվեր»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/262547627485637

    Կարդալ ավելին