• Սպարտակ Պետրոսյան
  • Հայաստանում ամենաառաջին սիթքոմը հենց «Սիթքոմ» էր կոչվում: Հիշու՞մ եք: Հետո դրանց թիվը կամաց-կամաց սկսեց աճել, հիմա ավելի շատ են:  Ինձ համար՝ ամենահաջողվածը, անփոխարինելի հումորովը «Կարգին սերիալն» էր: Միակն ա, որ հիմա նորից դնում, մեկ-մեկ նայում եմ ու իրոք ծիծաղում: Երեւի հաջողության գրավականներից մեկն էն էր, որ խաղում էին իսկական դերասաններ, հենց դերասաններ: Երկրորդական դերերն էլ ընտիր էին մշակված, հումորային սերիալին համապատասխան խաղում էին: Հայկո-Մկո զույգն էլ ոնց որ հիմիկվա «Բարսելոնայի» MSN-ը լիներ:   Հիմա լավն են «Դոմինոն» ու «Ֆուլ Հաուզը»: Արժի օրը կես ժամ թիվիի դեմը նստել, նայել, մոռանալ դաս-գործ-նեռվեր վիճակները: Դերասանները լավն են, ընտրությունը հաջող ա:  Մնացածը չեմ նայել/նայում, հետաքրքիր չէին/չեն: **** Սա նյութի հեղինակի անձնական կարծիքն ա ու կարող ա չհամընկնել ձեր տեսակետին **** Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/spartak.petrosyan10/posts/507607902758882 ...

    Կարդալ ավելին
  • Ռաֆայել Բենիտեսը Մադրիդի «Ռեալում» աշխատեց ընդամենը յոթ ամիս: «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի ղեկը հանձնեց ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկին՝ Զինեդին Զիդանին: Որո՞նք են ֆրանսիացու առավելությունները. ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ. Անչելոտին մի անգամ ասել էր. «երբ հանդերձարանում խոսում է Զիդանը, բոլորը լուռ լսում են»: Ընդհանրապես, ֆուտբոլիստների կողմից սիրված եւ հարգված լինելը մարզչի կարեւորագուն «զենքերից» մեկն է: Բենիտեսը չհասավ արդյունքի, որովհետեւ չսիրվեց, իսկ ֆրանսիացին այս թիմում կարեւոր դեմք է:  ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՈՒՂԵՂԸ. Ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչների մեծ մասը նախկին կիսապաշտպաններ են: Զիդանը ֆանտաստիկ կիսապաշտպան էր, ասել է, թե ֆուտբոլ խաղում էր գլխով: Նա կատարյալ փոխանցումներով, դրիբլինգով ու մտածելակերպով ֆուտբոլիստ էր:  ԱՌԱՋԱՏԱՐՐԻ ՈԳԻՆ. Թիմում կրկին ղեկավարը կլինի մարզիչը: Զիդանը իսկական առաջատար էր որպես խաղացող, այդպիսին կլինի նաեւ մարզչի դերում: Դասավորել ու կառավարել 11 ֆուտբոլիստներին դաշտում, անհրաժեշտ պահին փոփոխություններով փոխել խաղի ընթացքը, մոտիվացնել նրանց՝ ահա սպասելիքները ֆրանսիացուց: Ի՞նչ է սպասում «Ռեալին». Մադրիդյան ակումբն այս տարի պայքարում էր ու կշարունակի պայքարել երկրում չեմպիոնության համար, բայց միայն այդքանը: Չեմպիոնների լիգայում, որտեղ պայքարն ավելի թեժ է ու լուրջ, Զիդանին հաջողություն գրանցել չի հաջողվի: Իսպանիայում կան հաջողության հասնելու համար բոլոր նախադրյալները: 1-0-ներով հաղթող «Աթլետիկոյին» շրջանցելը բարդ խնդիր չի լինի, մնում է «Բարսելոնան»: Կատալոնացիները մրցաշրջանի երկրորդ կեսում հավանաբար շեշտը կդնեն Չեմպիոնների լիգայի վրա, եւ «Ռեալը» կարող է օգտվել այդ փաստից: Թիմում մթնոլորտը կփոխվի, ֆուտբոլիստների մոտ կվերադառնա խաղալու ցանկությունը, այս թիմին հենց դա էր պակասում:  Այսպիսով, մրցաշրջան 2015/16-ը Զիդանի «Ռեալի» համար անցումային կլինի: Ֆրանսիացու գրանցած արդյունքներից ղեկավարները, թիմը կամ երկրպագուները դժվար թե դժգոհեն: Իսկ հաջորդ տարի նրա հաջողության հասնելու շանսերը կմեծանան: Զիզուն կկարողանա նոր տրանսֆերներ կատարել, ձեւավորել թիմ ու առաջ շարժվել արդեն «Զիդանի ստեղծած «Ռեալով»»: Շատ կարեւոր է, որ նա ուշադրություն դարձնի «Կաստիլյային», չէ՞ որ երկու տարի մարզել է այն եւ բոլորին հինգ մատի պես գիտի: Ֆրանսիացին պետք է փորձի գտնել տաղանդների, ովքեր այս թիմի համար կարող են դառնալ նոր կասիլյասներ, ռաուլներ, ինչու ոչ, զիդաններ:  Գուցե հենց Զիդանն է «Ռեալի» համար պատմական դարաշրջանի կերտողը… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/spartak.petrosyan10/posts/482747568578249 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/CbzTSylWKEI9lH4viTlr.jpg

    Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝ չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։ Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ, հայկական տարբերակով, «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.  • ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի (այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին),  • Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը,  • Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների,  • Այլակարծությունն աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունն արտահայտելու համար։  • Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է: Թերևս  ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո խոսի, խոսի, հետո մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին: Եթե չփոխվեն մոտեցումները, նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2603472549678600

    Կարդալ ավելին