Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Տիգրան Հարությունյան
  • Պարույր Հայրիկյանի կուսակցությունում վերջին շրջանում, մեղմ ասած, իրական խառնաշփոթ է տիրում: Վաղուց այնպիսի տպավորություն է, որ ԱԻՄ-ը պատրաստ է համագործակցել ցանկացած դաշինքի հետ, որն իրեն կընդունի, եւ այստեղ ամենեւին կապ չունի համընկնում է ԱԻՄ-ի գաղափարախոսությունը տվյալ դաշինքի գաղափարախոսության հետ, թե ոչ: Կարեւորը մի երկու մանդատ փախցնել եւ հայտնվել խորհրդարանում:   Չնայած այն հանգամանքին, որ ԱԻՄ-ն ընդգրկվել էր Օհանյան-Օսկանյան դաշինքում եւ պատրաստվում էր այդ դաշինքով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, միաժամանակ հայտարարում էր, որ դեմ չէր համախմբվել Ծառուկյանի շուրջ ստեղծվելիք մեծ ուժային կենտրոնում: Սակայն երկար-բարակ բանակցությունների արդյունքում իրադարձությունները միանգամայն այլ հունով ընթացան: Հայրիկյանը հայտարարեց, որ դուրս է գալիս Օհանյան-Օսկանյան դաշինքից, քանի որ ցուցակն իր սրտով չէ: Ծառուկյանի դաշինքով առաջադրվելու մասին էլ վաղուց խոսք չկա: Այստեղ ամենաուշագրավն այն է, որ այս ամենով հանդերձ, Հայրիկյանի քաղաքական փնտրտուքները չավարտվեցին: Հաշված ժամեր են մնացել ԿԸՀ ցուցակների ներկայացմանը, մինչդեռ ԱԻՄ-ն այսօր տեղի ունեցած նախագահության արտահերթ նիստում որոշել է ապագա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքի հետ: Ու չնայած Պարույր Հայրիկյանի ջանքերին՝ միանալու «Ելք»-ին՝ Հայրիկյանենց այնտեղ կարծես թե ոչ ոք չի սպասում: «Լուսավոր Հայաստան» կուսակցության և «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ մամուլից է տեղեկանում, որ Հայրիկյանի գլխավորած կուսակցությունը ցանկություն է հայտնել միանալ «Ելք» դաշինքին: Ավելին՝ Թանդիլյանի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «Ելք»-ը կարծես թե «ցրում» է Հայրիկյանին՝ նշելով, որ տեխնիկապես դա արդեն հնարավոր չէ, քանի որ փաստաթղթերը պատրաստ են և վաղը պետք է հանձնվեն ԿԸՀ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tigran.harutyunyan.543/posts/990437691088717 ...

    Կարդալ ավելին
  • Քիչ ժամանակ է մնացել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին: Ու որքան էլ զարմանալի է՝ ներքաղաքական զարգացումները սպասվածից պասիվ վիճակում են: Հիմնականում պարզ է՝ թե ինչ կազմով է ընտրությունների փուլ մտնելու իշխանական ճամբարը, սակայն ընդդիմադիր ճամբարը դեռ խմորումների մեջ է: Ամեն մի քաղաքական ուժ մեծ ամբիցիաներ է ներկայացնում և ցանկանում է իր «փայը» ունենալ դաշինքների ցուցակներում: Այնուամենայնիվ, երկար ժամանակ չի պահանջվի, որպեսզի դաշինքները վերջնական տեսք ստանան: Սկսվող պայքարի մոտիվները հետաքրքիր են այն առումով, թե արդյոք դաշինքները կկարողանան արդյունավետ քարոզարշավ կազմակերպել, քանի որ արդեն իսկ տեսանելի է, որ այդ դաշինքներում ապաստան են գտել խայտաբղետ ուժեր, որոնք շատ հարցերում ունեն նույնիսկ հակադրվող տեսակետներ: Մեկ այլ հարց է նաև, թե ընտրություններից հետո այդ դաշինքները կստանան ինստիտուցիոնալ տեսք՝ դռնալով կուսակցություներ, թե կգնան փլուզման ճանապարհով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tigran.harutyunyan.543/posts/986578338141319 ...

    Կարդալ ավելին
  • 2016-ին Ադրբեջանի առջև ծառացած ամենամեծ խնդիրը մնում է մանաթի փոխարժեքի պահպանումը, որը ներկա պահին, ըստ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի, կազմում է 1,7475 մանաթ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ 1 եվրոյի փոխարժեքը կազմում է 1,8590 մանաթ, ռուբլունը՝ 0,0287 մանաթ: Հատկանշական է, որ 2014 թ.-ին 1 ամերիկյան դոլարը կազմում էր 0,78 ադրբեջանական մանաթ, իսկ սև շուկայում այն տատանվում է 3-4 մանաթի սահմաններում: Դոլարի դեֆիցիտը շարունակվում է՝ բանկերը հրաժարվում են վաճառել արտարժույթ, վաճառքի ծավալները կտրուկ նվազել են: Վերը նշվածից պարզ է դառնում, որ մանաթը գտնվում է ճնշման տակ, ինչի հետևանքով էլ ԿԲ-ն իր արտարժույթային պահուստային միջոցներով փորձում է զերծ պահել մանաթը խիստ ցնցումներից: Հարկ է նշել նաև, որ անցյալ տարվա ընթացքում ադրբեջանական մանաթը արժեզրկվեց մոտ 2 անգամ: Կարծում եմ՝ այս տեմպը երկար պահպանվել չի կարող: Շուտով Ադրբեջանի իշխանությունները, ըստ իս, կանգնելու են արտաքին պարտքի մարման լուրջ խնդիրների առաջ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.harutyunyan.543/posts/955611561237997 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր օրենսդիրում տեղի է ունենալու կառավարության ծրագրի ներկայացումը: Գործադիրի պնդմամբ ծրագրի հիմքում դրված է տնտեսության առողջացմանն ու դրա բաղկացուցիչ ճյուղերի զարգացման համար անհրաժեշտ առաջնային քայլերի հաջորդականությունը: Ծրագրով նախատեսված քայլերի կատարումը միտված են լինելու տնտեսության կարճաժամկետում առողջացմանը, ինչպես նաև երկարաժամկետում աճի տեմպերի արագացմանն ու ավելացմանը: Վերը նշված ծրագրում իր ուրույն տեղը ունի գյուղատնտեսության ոլորտը, որը եղել և մնում է ՀՀ տնտեսության գլխավոր ոլորտներից մեկը: Նոր ծրագրով նախատեսվում է ավելացնել պտղատու այգիները տարեկան 100 հեկտարով, անտառածածկ տարածքների պահպանման համար ձեռք առնել հստակ մեխանիզմներ, աջակցել կոոպերատիվներին, ինչպես նաև մեծացնել գյուղաց ու ֆերմերի պաշտպանվածությունը տարերային աղետներից: Շատ կարևոր է նաև, որ նոր ծրագիրը իր մեջ ներառում է նաև սննդի անվտանգության ապահովմանն ուղղված դրույթներ: Մանավորապես հաջորդ տարվանից սկսած՝ մսի համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերում և սպանդանոցային մորթի ենթարկված մսի դրոշմավորման պահանջի կիրառում, ինչպես նաև մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում՝ մինչև 2021 թվականն ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով: Հ.Գ.Դատելով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից՝ կարելի է փաստել, որ գործադիրը վճռական է տրամադրված: Ինչևէ կապրենք կտեսնենք: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tigran.harutyunyan.543/posts/911241112341709 ...

    Կարդալ ավելին
  • Պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի` էլիտար պորտաբույծներ հիշեցնող գրասենյակի պարոնայք ի վերջո պատռեցին բարեկրթության դիմակը, որ այսքան ժամանակ այդպես նեղում էր իրենց, և բացեցին նախորդ դարից մնացած իրենց իրական արժեհամակարգը: Հարգարժան պարոնայք, ախր «ձայնդ կտրիր», «այսինչդ խանգարում է», «այնինչդ կջարդեմ» և նման «հաղթաթղթերը» վաղուց արդեն ժամանակավրեպ են, չե՞ք նկատել: Վերադիտեք Ռոբինզոն Կրուզոյի մասին հայտնի ֆիլմը, մի հինգ անգամ վերանայեք այն հատվածը, երբ նոր արժեքներ սովորողը կրկնում է. «Չուտել մարդու միս, խմել այծի կաթ»: Կարծում ենք, խորհելու առիթ անպայման կունենաք այդ դիտումից: Հիմա պորտաբուծության մասին: Այն որ տեղեկատվական դաշտն ու համայն համացանցը հայհոյանքի իսկական տեղատարափ է հիշեցնում, իսկ դուք վեր եք կենում ու հայտարարում, որ գոհ եք արձագանքից, ի՞նչ է դա. հանցավոր ինքնախաբեություն, թե՞ մազոխիզմ: Տնաշեններ, աչքակապության փոխարեն, գոնե ձեզ հետ ամենաուղղակի առնչություն ունեցող «Երևան-Թուդեյ» կայքի միջոցով մեր երկրի երկրորդ Նախագահի հարցազրույցը տարածելուց տասնյակ անընդունելի հայհոյանք-քոմենթները ժամեր շարունակ կախած թողնելու փոխարեն, մեկ կիրակի մի քիչ նեղություն տայիք ձեզ, մի քիչ աշխատեիք ու մաքրեիք դրանք: Օրենքի պահանջն է և ժամանակակից լրագրության սկզբունքը: Բա պորտաբույծ չեք, ի՞նչ եք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.harutyunyan.543/posts/883368041795683 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն 5 օր է, ինչ Վերին Լարսի անցակետը փակ է քարաթափումների պատճառով: Այս անցակետը շատ մեծ դերակատարում ունի ՀՀ-ից ապրանքների արտահանման գործում, քանի որ հենց դրա միջոցով է իրականացվում հայաստանյան պրոդուկտների արտահանման մեծ մասը: Վերը նշված փաստը շատ մտահոգիչ է տարվա այս ժամանակահատվածում, քանի որ հիմա գյուղատնտեսության ծաղկուն ժամանակահտվածն է և արտահանման հետ կապված դժվարությունները վնասում են թե արտահանողին և թե արտադրողին: Աղետալին այն է, որ ճանապարհի բացումն նախանշվում է նվազագույնը 7-10 օրից: Հիշյալ խնդիրը կարծես թե այս տարի ստացել է մասնակի լուծում: ՀՀ-ից ՌԴ բեռնափոխադրումների շարունակակնությունը ապահովելու համար գյուղնախարարության փոխանցմամբ հայկական ընկերությունը վարձակալել է 3 լաստանավ, որոնք Փոթի նավահանգստից երկու օրը մեկ բեռնափոխադրումներ են իրականացնելու դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ: Ասեմ, որ նույն աղբյուրի փոխանցմամբ առաջին լաստանավը հայկական 55 բեռնատարներով արդեն դուրս է եկել սև ծով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tigran.harutyunyan.543/posts/844568912342263 ...

    Կարդալ ավելին
  • Ուսումնասիերելով արտահանման վերաբերյալ վերջին պաշտոնական տվյալները՝ մեկ անգամ ևս տեսնում ենք, որ ճիշտ է կան մի շարք նոր միջազգային շուկաներ, որտեղ ՀՀ գյուղմթերքը դանդաղ, բայց հստակ քայլերով փորձում է ամրապնդել իր դիրքերը, սակայն ՌԴ-ն դեռևս մնում է հայաստանյան պտուղ-բանջարեղենի սպառման ամենամեծ շուկան: Ցանկացած շուկայում ամուր դիրք ունենալու համար պետք է ապահովել մրցակցության կարևորագույն պայմանները՝ որակ և գին: Այս տարվա հունիսի 21-ից 24-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում էին գտնվում ՌԴ գյուղվերահսկողության մասնագետները: Վերջիններիս այցի նպատակն էր ուսումնասիրել իրենց երկիր արտահանվող պտուղ բանջարեղենի աճեցման գործընթացը, պահեստավորման վայրերը և այլն: Շատ կարևոր է, որ ՌԴ պատվիրակությունը իրենց պաշտոնական կայքում վերը նշվածի մասին տեղեկացնելիս նշել է, որ ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ-ում արագ տեմպերով զարգանում են ջերմոցային տնտեսությունները, որոնք հագեցած են արդի տեխնոլոգիաներով և դրանց արտադրանքը կարող է մրցակցել միջազգային շուկայում իր որակային բարձր հատկանիշներով: ՌԴ մասնագետները նշել են նաև, որ ջերմոցային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարը իրականացվում է բիոլոգիական եղանակով, ինչի շնորհիվ ստացված պրոդուկտները էկոլոգիապես մաքուր են: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tigran.harutyunyan.543/posts/844227849043036?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1467031302809497 ...

    Կարդալ ավելին
  • Ցավալի է, որ մինչև հիմա ՀՀ-ում կա «գռդոն» անելով աշխատելու սովորույթը: Այս արատավոր երևույթը առկա է, թե ծառայությունների և թե առևտրի ոլորտում: Գյուղատնտեսության ոլորտում «գռդոն»-ի ահռելի չափաբաժինը ընկնում է կենդանիների առք ու վաճառքի ճյուղին: Հենց այս նշված ճյուղում է, որ նույն կենդանուն ներկայացնում են տարբեր ցեղատեսակների փոխարեն: Օրինակ նույն ճագարին վաճառում են` որպես շատ մեծացող հսկայի կամ գաճաճ ճագարի փոխարեն: Ամենահետաքրքիրն այն է, որ նշված կերպ աշխատող վաճառողները գտել են խարդախության հետքը կորցնելու եղանակը: Վաճառողները գնորդին սխալ ցուցումներ են տալիս կենդանուն խնամելու ձևերի ու ճիշտ վարվելակերպի մասին, որի հետևանքով կարճ ժամանակ անց կենդանին սատկում է: Ճագար վաճառողների ամենահայտնի խարդախությունը, դա գնորդին հավաստիացնելն է այն մասին, որ ցանկացած կենդանի ուտում է ամեն ինչ, այդ թվում կաղամբ և կանաչ խոտ՝ առանց ադապտացիոն շրջան անցնելու: Սպառողների հետ այսպիսի անպատասխանատու վարվելակերպը բերում է նրան, որ մարդիկ թերհավատորեն են մոտենում բոլոր արտադրողներին:  Մյուս հրապարակումներումս կանդրադառնամ նաև գյուղատնտեսության ոլորտի այլ ճյուղերում առկա ամենահաճախ հանդիպող խարդախություններին, որպեսզի մեկի «գռդոն»-ի պատճառով չտուժի մնացածի բիզնեսը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.harutyunyan.543/posts/843243489141472?notif_t=close_friend_activity¬if_id=14668541 ...

    Կարդալ ավելին
  • Չնայած նրան, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել անձրևներն ու թույլ կարկուտը, սակայն տարվա գյուղատնտեսական մեկնարկը կարելի է համարել բարեհաջող: Ճիշտ է տեղացող անձրևները ստեղծում են մի շարք դժվարություններ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման որոշ փուլերում, բայց և այնպես չի կարելի անտեսել դրանց դրական ազդեցությունը: Խոնավ եղանակի շնորհիվ դաշտային, լեռնային և այլ անջրդի հողատարածքներում դեռ առկա է կանաչ խոտային ծածկույք, որն էլ ծառայում է որպես սնունդ մանր և խոշոր եղջերավոր անասունների, ինչու չէ նաև խոտակեր համարվող թռչունների՝ բադերի, սագերի և հնդկահավերի համար: Եղանակային այսպիսի պայմանները խթանում են հացահատիկային և լեռնային գոտիներում աճող մի շարք այլ բույսերի արագ զարգացմանը: Ինչ վերաբերում է անձրևի հետ ժամանակ առ ժամանակ տեղացող կարկուտին, ապա կարելի է փաստել, որ դրա պատճառած վնասները, համեմատած վերջին տարիներին տեղի ունեցած կարկտահարության դեպքերի հետ, մեծ չեն: Ավելին, արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ-ում սկսվել է ելակի, ծիրանի և կեռասի մթերման գործընթացը: Մթերված մրգերի մի մասը վերամշակվում, իսկ մյուս մասը արտահանվում է ԵԱՏՄ անդամ և այլ երկրներ: Ինչևէ, սպասենք տարվա վերջնական արդյունքներին և հուսանք, որ սպասվելիք առատ բերքի մթերումը կլինի երկուստեք ձեռնտու և աճեցնողի և գնողի համար: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tigran.harutyunyan.543/posts/842288645903623?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1466682029849979 ...

    Կարդալ ավելին
  • Մոտ մեկ երկու տարի առաջ, երբ ՌԴ-ի կողմից մտցվեց էմբարգո իրենց նկատմամբ պատժամիջոցներ կիրառող երկրներից ներկրվող սննդի, մասնավորապես կաթնամթերքի վրա, ԵՄ մի շարք երկրներում սույն արտադրությամբ զբաղվող ֆերմերների մոտ առաջացավ լուրջ խնդիր: Բանը նրանումն է, որ ԵՄ երկրներից մեծ մասի արտադրած կաթնամթերքի սպառման մեծ մասը բաժին էր ընկնում հենց ՌԴ-ին: Բնականաբար, վերը նշված հանգամանքը ՌԴ շուկայում հանդիսացավ դիֆիցիտի պատճառ և ինչպես սպասելի էր, մենք դրա լրացման գործում ունենք մեր ուրույն տեղը: Օրերս հրապարակված ՌԴ կաթ արտադրողների ազգային միության հաշվետվության համաձայն Հայաստանից Ռուսաստան պանրի արտահանման ծավալները 2015 թվականի առաջին եռամսյակի համեմատ սույն տարվա հունվար-­մարտ ամսիների ավելացել են երկու անգամ: Այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ պանրի ներմուծման ծավալը կազմել է 49,3 հազար տոննա, ինչը 31%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ներմուծման աճ է արձանագրվել Բելառուսից` 41% (մինչև 41,8 հազար տոննա), Սերբիայից` 87% (2,1 հազար տոննա) և Հայաստանից` երկու անգամ (1,2 հազար տոննա): Հուսանք, որ վերը նշված տենդենցը կպահպանվի, քանի որ այս տարվա խոնավ եղանակը արոտավայրերում առատ խոտ է խոստանում:  Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.harutyunyan.543/posts/828442433954911 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն