• Աշոտ Ավետիսյան
  • 1993 թվականի այս օրն անմահացավ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս Մոնթե Չարլզի Մելքոնյանը, հայոց վիթխարի լեռը անսասան, մեր Ավոն... Լույս հիշատակիդ պայծառ ՀԱՅՈՐԴԻ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.vetisyan1/posts/10206488584997616 ...

    Կարդալ ավելին
  • Սոցցանցերում հայտնված որոշ տեղեկություններ կրկին անհանգստացնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։  ֆեյսբուքում ակտիվ ադրբեջանցիներից մեկը գրառում էր կատարել՝ նշելով՝ իրենց երկրի ԶՈւ-ի 3 զինծառայող (2 փոխգնդապետ 1 մայոր), ականի վրա պայթոլով, ոչնչացվել են։ Այս գրառումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հասկանալով, որ նորից չի կարողացել վերահսկել «ինֆորմացիոն արտահոսկքը», փորձեց իրողությունը ներկայացնել «ոսկե միջինով»։ Նախ, տեղեկությունը տարածող ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրեցին հայկական կողմին տեղեկություններ փոխանցելու և հայ հետախուզությանը ծառայելու մեջ։ Այնուհետև, փորձելով թաքցնել սեփական բանակի իրական կորուստներն ու ձախողված ռազմական գործողությունները՝ Զաքիր Հասանովի կանտորը հայտնեց, թե երեկ զենքի հետ անվտանգության կանոնների խախտման հետևանքով մահացել է փոխգնդապետ Սենան Թահիր օղլու Ախունդովը։ Փաստորեն, ադրբեջանական բանակի՝ փոխգնդապետի կոչման արժանացած սպաներն անգամ զենքի հետ վարվելու կանոններին չեն տիրապետում... Ու ա՞յդ բանակով է Ալիևը պատրաստվում 7 օրում «Ղարաբաղն ազատագրել»... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1040584592679876?notif_t=close_friend_activity¬if_id=14610642576 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի Հանրապետությունը, իր աննահանջ գոյությամբ է ապացուցել սեփական կենսունակությունը: Մեր երկիրը, ավետյաց երկիրը մեր, արժանի չի եղել ու առավել ևս՝ արժանի չէ առհամարանքի, այլ միմիայն հարգանքի... Հայաստանը մեր սիրո և հոգածության կարիքն ունի, ինչպես միշտ: Հետևաբար, հարկավոր է՝ առավել համախմբվել, նախ և առաջ՝ ինքներս մեր սեփական գիտակցության ու նվիրական պատասխանատվության շուրջ, և ապա մեկս մյուսի:  Մենք, հայերս կարող ենք և պետք է մեր Հայաստան Հայրենիքը դարձնենք՝ իրապես իր կոչմանն հավատարիմ, օրինակելի ու խաղաղությամբ հաղթանակած երկիր, կարող ենք ու կանենք: Բարին արժանավորաց... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.vetisyan1/posts/10206102412063534 ...

    Կարդալ ավելին
  • Մարդու կյանքի և առողջության տեսանկյունից՝ բնական կաթնամթերքի տեղն ու դերը վաղուց հայտնի փաստեր են... Եթե հնարավորություն ունենանք՝ Հայաստանյան դպրոցների աշակերտներին, սկզբնական շրջանում՝ գոնե ցածր դասարանների երեխաներին կովի կաթով ապահովելու, ապա այդ քայլով հսկայական աշխատանք կկատարենք: Կարելի է սկսել Երևանից... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.vetisyan1/posts/10205973935851709?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • ԼՂՀ աշխարհագրական դիրքը և հողակլիմայական պայմանները Լեռնային Ղարաբաղը տեղադրված է Հայկական լեռնաշխարհը հյուսիսից և արևելքից եզերող Փոքր Կովկասի լեռնահամակարգի արևելյան շղթաների, նրանց լեռնաբազուկների, նրանց միջև տեղադրված մեծ ու փոքր հովիտների և դրանք արևելքից եզերող Միլի-Ղարաբաղի հարթավայրի եզրային շերտի տարածքում: ԼՂՀ տարածքը պարփակված է հյուսիսային լայնության 390 25′ ու 400 26′ և արևելյան երկարության 460 18′ ու 470 20′ կոորդինատներում: Հանրապետության տարածքը 12 հազ. քառ. կիլոմետր է: Վարչական առումով ԼՂ Հանրապետությունը բաժանվում է Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների ու Ստեփանակերտ քաղաքի տարածքի: Արցախի տարածքը հիմնականում բնորոշվում է լեռնային ձևավորումներով, մակերևույթը խիստ խայտաբղետ է: Ամենաբարձր կետը Գոմեշ գագաթն է (3724մ), իսկ արևելքում նախալեռները իջնում են մինչև ծովի մակերևույթից 100-150 մետրի: Ուրեմն, ռելեֆի բացարձակ բարձրությունների տարբերությունները Արցախի տարածքում հասնում են 3600 մետրի, որը ռելիեֆի բազմազանության ակնբախ վկայությունն է, տարածքի միջին բացարձակ բարձրությունը հաշվվում է 1100 մ: Լեռնային Ղարաբաղի տարածքն ըստ ուղղահայաց գոտիականության, բաժանվում է 4 գյուղատնտեսական գոտիների. դաշտային (ծովի մակերևույթից մինչև 350մ բարձրություն), նախալեռնային (350-600մ), միջին լեռնային (600-950մ) և լեռնային (1000-ից ավելի մետր): Գյուղատնտեսական մշակաբույսերը աճեցվում են մինչև 1800մ բարձրության վրա: 1. Դաշտավայրային գոտին (մինչև 350մ ծ.մ.) զբաղեցնում է (նախկին ԼՂԻՄ-ի) ընդհանուր տարածքի 23%-ը, ունի տաք կլիմա, թույլ խոնավություն, տեղումների քանակը տարեկան հասնում է 350-400մմ-ի, խոնավության գործակիցը 30-50% է, ոչ սառնամանիքային ժամանակաշրջանը տարվա մեջ կազմում է 240 և ավելի օր, օդի տարեկան միջին ջերմաստիճանը +13°C-ից բարձր է, բացարձակ նվազագույնը` -16°C, բացարձակ առավելագույնը` +37 °C, վաղ աշնանային ցրտերի սկիզբը հոկտեմբեր ամսվա երրորդ տասնօրյակն է, ուշ գարնանային ցրտերի վերջը` ապրիլի երկրորդ տասնօրյակը: Բուսականությունը կիսաանապատային և կիսատափաստանային է: Հողի հիմնական տեսակը շագանակագույն է` հարթավայրային, լեռնային, բաց և մուգ տարատեսակներով: Մեխանիկական բաղադրությունը կավային և ավազակավային է` շուրջ 3% հումուսի պարունակությամբ: Հումուսային հորիզոնի հզորությունը 30-50 սմ է, պարունակում է 5-10% կիր, կլանման տարողությունը` 25 մգ/էկվ, հողի ռեակցիան չեզոք կամ թույլ հիմնային է: Հիմնական գյուղատնտեսական կուլտուրաներն են` բանջարաբոստանային կուլտուրաները, առվույտը, ցորենը, գարին, եգիպտացորենը, վաղահաս կարտոֆիլը, նուռը, թուզը, թութը, տանձը, խնձորը, արևելյան խուրման և խաղողը: 2. Նախալեռնային գոտին (350-600մ ծ.մ.) զբաղեցնում է ընդհանուր տարածքի 27%-ը, կլիման տաք է: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10.8°C: Ոչ սառնամանիքային ժամանակաշրջանը 227 օր է, տարեկան տեղումների քանակը 560մմ է, խոնավության գործակիցը կազմում է 50-70%, բացարձակ նվազագույնը` -18°C, բացարձակ առավելագույնը` +37°C, դրական ջերմաստիճանների գումարը 3382°C: Վաղ աշնանային ցրտերի սկիզբը հոկտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակն է, ուշ գարնանային ցրտերի վերջը` ապրիլի երրորդ տասնօրյակը: Հողի հիմնական տեսակներն են` լեռնային-շագանակագույն, գորշ-դարչնագույն (մուգ և բաց դարչնագույն) թույլ հզորության և թույլ-հումուսային սևահողեր, հարավային սևահողեր, լեռնային սևահողեր և այլն: Գորշ-դարչնագույն հողերի մեխանիկական բաղադրությունը կավավազային (60% կավ) և կավային (80% կավ) է, հումուսի պարունակությունը 3-4% է, հումուսային հորիզոնի հզորությունը 30-40սմ, պարունակում է մինչև 15% կիր, կլանման տարողությունը հասնում է 30մգ/էկվ, կալցիումի պարունակությունը մինչև 9.0%, հողի ռեակցիան չեզոք կամ թույլ հիմնային է: Հիմնական գյուղատնտեսական կուլտուրաներն են` ցորենը, գարին, եգիպտացորենը, բանջարեղենը, կարտոֆիլը, խաղողը, տանձը, խնձորը, թութը, սալորը, դեղձը, բազմամյա խոտաբույսերը, կերային կուլտուրաները: 3. Միջին լեռնային գոտին (600-950մ ծ.մ.) զբաղեցնում է ընդհանուր տարածքի 44%-ը: Կլիման` մեղմ-տաք է, կիսախոնավ, օդի միջին տարեկան ջերմաստիճանը 10°C, բացարձակ նվազագույնը` -15°C, բացարձակ առավելագույնը` +36°C, ոչ սառնամանիքային ժամանակաշրջանը 213 օր է, տեղումների տարեկան քանակը հասնում է 600մմ-ի, ձյան ծածկույթը մնում է 68 օր (բարձրությունը հասնում է մինչև 11 սմ), հողի խոնավության գործակիցը 70-100% է, դրական ջերմաստիճանների գումարը 3130°C: Վաղ աշնանային ցրտերի սկիզբը հոկտեմբեր ամսվա երրորդ տասնօրյակն է, ուշ գարնանային ցրտերի վերջը` մայիսի առաջին տասնօրյակը: Հողի հիմնական տեսակներն են` լեռնա-մարգագետնային, անտառային, անտառա-տափաստանային, մարգագետնա-սևահողային և բաց: Հումուսի պարունակությունը կազմում է 5-6%, հումուսային հորիզոնի հզորությունը մի քանի սմ-ից երբեմն հասնում է մինչև 1 մ-ի: Մեխանիկական բաղադրությունը թեթև կավային և ավազակավային է: Կլանման տարողութ -յունը` մինչև 35 մգ/էկվ, հողի ռեակցիան չեզոք է: Հիմնական գյուղատնտեսական կուլտուրաներն են` ցորենը, գարին, եգիպտացորենը, բանջարեղենը, կարտոֆիլը, ծխախոտը, տանձը, խնձորը, թութը, սալորը և կերային կուլտուրաները: 4. Լեռնային գոտին (1000մ ծ.մ բարձր) կազմում է ընդհանուր տարածքի մոտ 6.0%-ը, կլիման խոնավ է և ցուրտ, օդի միջին ջերմաստիճանը +8.6°C, բացարձակ նվազագույնը` -190C, բացարձակ առավելագույնը` +32°C, տարեկան միջին տեղումների քանակը 600-650 մմ է, ձյան ծածկույթը մնում է 100 օրից ավելի, խոնավության գործակիցը 100-150% է, ոչ սառնամանիքային ժամանակաշրջանը 196 օր է, դրական ջերմաստիճանների գումարը հասնում է 2657°C: Վաղ աշնանային ցրտերի սկիզբը սեպտեմբեր ամսվա երրորդ տասնօրյակն է, ուշ գարնանային ցրտերի վերջը` մայիսի երկրորդ տասնօրյակը: Հողի ծածկույթը մարգագետնային ենթագոտում իրենից ներկայացնում է սև-մարգագետնային, իսկ անտառային ենթագոտիներում` մուգ դարչնագույն և դարչնագույն լեռնաանտառային հողեր: Լեռնա-մարգագետնային հողերը բնութագրվում են մուգ գունավորված վերին շերտով, 10-20 սմ հզորությամբ, 10% և ավելին հումուսի պարունակությամբ: Տիպիկ լեռնա-անտառային հողերը պարունակում են 6-8% հումուս և գոյացել են դելուվիալ կավային մայրատեսակների վրա, սակայն կիրը լինում է միայն ցածր հորիզոնականներում`  Բ. հորիզոնականից ցածր: Մեխանիկական բաղադրությամբ լինում են թեթև կավային և ավազակավային, իսկ Բ. հորիզոնականում` միշտ ծանր կավային: Կլանման տարողությունը տատանվում է մինչև 35 մգ/էկվ: Հողի ռեակցիան չեզոք և թույլ հիմնային է: Հիմնական գյուղատնտեսական կուլտուրաներն են` բազմամյա խոտաբույսերը, կարտոֆիլը, հացահատիկային կուլտուրաները: Տարվա արևոտ օրերը կազմում են 245-265 օր: Գյուղատնտեսական արտադրության համար նպաստավոր պայմաններ ունեցող տարածքում մթնոլորտային տեղումների քանակի տարեկան միջինը բազմամյա տվյալներով կազմում է 588 մմ, ծովի մակերևույթից մինչև 610 մ բարձրություն ունեցող վայրերում` 482-581 մմ: Առավելագույն մասը թափվում է մայիս-հունիս ամիսներին: Օդի հարաբերական խոնավությունը կազմում է` հունվար ամսում` 69%, փետրվար` 68.5%, մարտ` 69.8%, ապրիլ` 69.5%, մայիս` 65.5%, հունիս` 60%, հուլիս` 51.8%, օգոստոս` 53.5%, սեպտեմբեր` 65.8%, հոկտեմբեր` 65.8%, նոյեմբեր` 73.2%, դեկտեմբեր` 70.5%, տարեկան միջինը` 65.2%: Տվյալներ հողօգտագործման մասին ԼՂՀ տարածքում գործում է գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականության 3 ձև` 1. անհատ (սեփականատերի դերում հանդես է գալիս գյուղացիական բնակչությունը), 2. պետական (սեփականատերի դերում հանդես է գալիս պետությունը), 3. համայնքային (սեփականատերի դերում հանդես է գալիս համայնքը): ԼՂՀ տարածքում, համաձայն ԼՂՀ հողային օրենսգրքի, գյուղական բնակիչներին սեփականաշնորհվել է վարելահող, բազմամյա տնկարկներ, խաղողայգի և խոտհարք: Ընդհանուր սեփական հողի չափը, անկախ հողատեսքից, կազմում է 0.6 հա մեկ շնչի հաշվով: Վարձակալված հողերի տարածությունը կազմում է 43.6 հազ. հա, որից 80 % վարձակալված է խոշոր ֆերմերային տնտեսությունների կողմից: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 459.9 հազ. հա տարածություն, որից սեփականաշնորհվել է 30.6 հազ. հա: ԼՂՀ բնակչության թվաքանակի մասին 1989թ. մարդահամարի տվյալներով Լեռնային Ղարաբաղի բնակչության թվաքանակը կազմել է 187.8 հազ. մարդ, որից գյուղական բնակչությունը — 50%: Պատերազմական գործողությունների հետևանքով տեղի է ունեցել բնակչության դեմոգրաֆիական փոփոխություն` կապված տեղի բնակիչների բռնագաղթման, ինչպես նաև Ադրբեջանից կատարված ներգաղթի հետ: ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ բնակչության թվաքանակը կազմել է 148.917 մարդ, որից քաղաքային` 84.522 մարդ, գյուղական` 64.395 մարդ: Վերջին 3-4 տարիների ընթացքում գրանցվել է բնակչության աճի կայուն դինամիկա, բնական աճի ու ներհոսքի հաշվին: Համաձայն վիճակագրական ծառայության տվյալների, առաջիկա 25 և 50 տարիների ընթացքում կանխատեսվում է բնակչության աճ ՝ համեմատաբար 50 հազ. և 90 հազ. մարդ: Արդյունքում, բնակչության թվաքանակը կկազմի 2025թ. 195 հազ. մարդ, 2050թ` 235 հազ. մարդ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսությունը անցյալում, ներկան և զարգացման հեռանկարները (համառոտ տեսություն) Արցախի գյուղացիները ոչ հեռու անցյալում հայրենանվեր, քրտնաջան աշխատանքով ստեղծել էին զարգացած, արդյունավետ, խոշոր մեքենայացված բազմաճյուղ գյուղատնտեսական արտադրություն: Հիմնական ճյուղերը` բուսաբուծությունն ու անասնապահությունը: Լայն զարգացում ստացան խաղողագործությունը, ծխախո-տագործությունն ու մեղվաբուծությունը: 1985թ. ԼՂԻՄ-ում կային 33 կոլտնտեսություն, 40 խորհրդային տնտեսություններ (սովխոզներ) և 6 միջտնտեսային ձեռնարկություններ: Տնտեսությունների հետագա խոշորացումն ու մասնագիտացումը, ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը, արտադրության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը կարճ ժամանակամիջոցում ապահովեցին բուսաբուծական ու անասնապահական արտադրության կայուն աճ: Գյուղատնտեսության զարգացման տեմպերը առավել բարձր էին 70-80 թվականներին, առանձնապես 80-90թթ.: Հանրապետությունում (նախկին ԼՂԻՄ-ի տարածքում) 1971-1980թթ. հացահատիկի միջին տարեկան արտադրությունը կազմել է 51.8 հազ. տոննա, իսկ 1981-90թթ.` 62.8 տոննա, խաղողինը` համապատասխանաբար 83.9 հազ. տոննա և 101.4 հազ. տոննա, մսի արտադրությունը` 10 հազ. և 10.2 հազ. տոննա, կաթինը` 43.9 հազ. և 52.4 հազ. տոննա, ձվինը` 26 մլն և 27.8 մլն հատ: Ուշագրավ է, որ նշված աճը հիմնականում տեղի է ունեցել ինտենսիվ` գյուղատնտեսական մշակաբույսերի ու անասունների մթերատվության բարձրացման հաշվին: Այսպես, հացահատիկի և մի շարք մշակաբույսերի բերքի աճը լիովին տեղի են ունեցել բերքատվության հաշվին, քանի որ 1971-1985թթ. խաղողագործության զարգացման հետեւանքով նրանց ցանքատարածությունները կրճատվել են 30-50%: Հացահատիկի մեկ հեկտարի միջին տարեկան բերքատվությունը 9.4ց (1961-1970թթ.) բարձրացել եւ 1971-1980թթ. կազմել է 14.9ց, իսկ 1981-1990թթ.` 22ց, բանջարեղենի բերքատվությունը` համապատասխանաբար 98.5ց 123 ց և 133.3ց, խաղողինը` 44.1ց, 84.5ց, 73.3ց: Մեկ կովի միջին տարեկան կաթնատվությունը 70-ական թվականների 1217կգ-ից աճել եւ 1981-1990թթ. կազմել է 2294կգ: Հացահատիկի արտադրության մակարդակը եղել է. 1988թ.` 107.8 հազ. տոննա, իսկ 1990թ.` 95.3 հազ. տոննա, մեկ հեկտարի բերքատվությունը` համապատասխանաբար 27.3ց և 25.8ց: 80-ական թվականներին հանրապետության տարածքում, հատկապես Մարտակերտի և Մարտունու շրջաններում, բուռն կերպով զարգացավ խաղողագործությունը: Հանրապետության տնտեսությունների երկու երրորդը ունեին խաղողի այգիներ: Նրանց դրամական եկամուտի 40-50%-ը (բուսաբուծություն` 90%-ը) ստացվել է խաղողագործությունից: Արդյունաբերության համախառն արտադրանքի 60%-ից ավելին և ընդհանուր իրացման ծավալի 45%-ից ավելին բաժին էր ընկնում գինեգործությանը: Խաղողագործության շահույթաբերությունը կազմում էր մոտ 70%, առանձին տարիներին` ավելի բարձր: Խաղողագործության շահույթը փակում էր մնացած ճյուղերի վնասը: 1984թ. արտադրվել է 167.6 հազ. տոննա խաղող, որից կոլտնտեսություններում և սովետական տնտեսություններում 164.2 հազ. տոննա, մեկ հեկտարի բերքատվությունը կազմել է 121.2ց: Սակայն Գորբաչովյան հակաալկոհոլային տխրահռչակ որոշումից հետո խաղողի պլանտացիաների տարածքները 18.2 հազ. հա-ից (1982թ.) կրճատվել են մինչև 11.2 հազ.հա (1987թ.): Գյուղատնտեսության համախառն միջին տարեկան արտադրանքը 1981-1990թթ. կազմել է ավելի քան 41.5 մլրդ դրամ (2006թ. գներով): Այն ցանքատարածությունների 1 հեկտարի հաշվով կազմել է 671 հազ.դրամ, իսկ հանրապետության մեկ շնչի հաշվով` 253 հազ.դրամ: Դա նախորդ տասնամյակի միջին տարեկան ցուցանիշները գերազանցում է համապատասխանաբար 4.3 մլրդ, 114 հազ և 21 հազ. դրամով: ԼՂՀ կառավարությունը, գյուղատնտեսության բնագավառի համապատասխան մարմինները 1994թ. զինադադարից հետո անմիջապես ձեռնամուխ եղան պատերազմի հետևանքով քայքայված գյուղատնտեսության արտադրության կազմակերպման և նրա հետագա զարգացման հիմնախնդիրների լուծմանը: Արագ տեմպերով սկսվեցին ավերված գյուղերի վերականգնումը, գյուղատնտեսության արմատական վերակառուցումն ու բարեփոխությունները, հողի, անասնագլխաքանակի և այլ հիմնական արտադրական միջոցների սեփականաշնորհումը, վարձակալման համակարգի ներդրումը, հողահանդակների ականազերծումը, բուսաբուծության և անասնապահության կարևոր ճյուղերի արտոնյալ վարկավորումը, խիստ վերահսկողություն սահմանվեց տրամադրած վարկերի նպատակային օգտագործման նկատմամբ, ինչը կարճ ժամանակամիջոցում տվեց իր դրական արդյունքները: Այսպես, 2001-2005թթ. հացահատիկային մշակաբույսերի միջին տարեկան ցանքատարածությունները 1994-2000թթ. համեմատությամբ ընդլայնվել են 1.8 անգամ, հատիկի արտադրությունն ավելացել է 2.3 անգամ և կազմել է 70.9 հազ. տոննա, մեկ հեկտարի բերքատվությունը բարձրացել է 1.3 անգամ և կազմել է 16ց: 2005թ. արտադրվել է 88.5 հազ. տոննա հացահատիկ, որը հանդիսանում է 3-րդ ցուցանիշը հանրապետության հացագործության ամբողջ տարիների ընթացքում: Բանջարեղենի արտադրությունը ավելացել է 3.7 անգամ և կազմել 10.8 հազ. տոննա, մեկ հեկտարի բերքատվությունը` համապատասխանաբար 1.7 անգամ և 91.4ց, կարտոֆիլի արտադրությունը` 4.6 անգամ և 12.9 հազ. տոննա, բերքատվությունը 2.1 անգամ և 95.3ց, խաղողի արտադրությունը` 1.8 անգամ և 5.3 հազ. տոննա, բերքատվությունը` 1.8 անգամ և 42.9 ց: Նշված ժամանակաշրջանում որոշակի դրական տեղաշարժեր են տեղի ունեցել նաև անասնապահության բնագավառում: Այսպես 2005թ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 1990թ. համեմատությամբ ավելացել է 35.2%, իսկ 2000թ.` 27.8% և կազմել է 44.6 հազ. գլուխ, այդ թվում կովերի` համապատասխանաբար 31.5%, 18.1% և 19.6 հազ. գլուխ, խոզերի` 55.7%, 44.3% և 15.1 հազ.գլուխ, ոչխարների ու այծերի` 29%, 17.4% և 42.2 հազ.գլուխ, թռչունների` 91.9%, 36% և 239.9 հազ.թև: Բարձրացել է նաև նրանց մթերատվությունը: 2001-2005թթ. կաթի միջին տարեկան արտադրությունը 1991-2000թթ. համեմատությամբ ավելացել է 37.1% և կազմել 30.3հազ. տոննա, մեկ կովի կաթնատվությունը աճել է 29.6% և կազմել 1494 կգ: Ձվի արտադրությունը նույն համեմատությամբ ավելացել է 38.1% և կազմել 14.2 մլն հատ, մեկ ածան հավի ձվատվությունը 1.9 անգամ և կազմել է 123 հատ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի միջին տարեկանը 2001-2005թթ. կազմել է 18.6 մլրդ դրամ (2006թ. գներով) 1991-2000թթ. 11.5 մլրդ դիմաց: Բնակչության մեկ շնչի հաշվով այն կազմել է 136.5 հազ. դրամ 1991-2000թթ. 89.4 հազ. դիմաց, իսկ գյուղատնտեսական մշակաբույսերի մեկ հեկտարի հաշվով 378.1 հազ.դրամ, 1991-2000թթ. 342.2 հազ.դրամի դիմաց: Ձեռք բերված հաջողությունները դեռ վերջնակետը չեն: Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում դեռ կա բավականաչափ մեծ ներուժ, ռեզերվներ ու հնարավորություններ, որոնց արդյունավետ օգտագործումը կնպաստի ոչ միայն մոտ ապագայում նախկինում ձեռք բերված ցուցանիշների հասնելուն, այլ նաև դրանց զգալիորեն գերազանցմանը: Հանրապետության գյուղնախարարությունը մշակել և կառավարության հաստատմանն է ներկայացրել գյուղատնտեսության հետագա զարգացման միջանկյալ և հեռանկարային ծրագրեր: Նախատեսվում է արմատապես բարելավել բուսաբուծության և անասնապահության համակարգի վարումը, արտադրությունում ներդնել հողի մշակման ու անասունների խնամքի նորագույն առաջատար ձևերը, ամենուրեք լայնորեն օգտագործել օրգանական ու հանքային պարարտանյութերը, մշակաբույսերի ու անասունների պաշտպանության լավագույն թունաքիմիկատներն ու դեղամիջոցները, լիովին թարմացնել և ընդլայնել մեքենա-տրակտորային պարկը և դրա հիման վրա ապահովել դաշտավարության ու անասնապահության աշխատարար պրոցեսների մեքենայացման մակարդակի բարձրացումը, արմատապես բարելավել բնական խոտհարքներն ու արոտները: 2015թ. հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները կկազմեն 48.0 հազ.հեկտար, կարտադրվի 120.0 հազ.տոննա հատիկ, յուրաքանչյուր հեկտարից կստացվի 25 ց հատիկ, բանջարեղենը` համապատասխանաբար 2.1 հազ.հա, 24.1 հազ.տոննա, 115ց, կարտոֆիլը` 2 հազ.հա, 22 հազ.տոննա, 110ց, բոստան-պարենայինը` 300 հա, 7.5 հազ.տոննա, 250ց, խաղողը` 4 հազ.հա, 28.8 հազ.տոննա և 90ց, պտուղները` 2.5 հազ.հա, 10.9 հազ.տոննա և 50ց: Նշված թվականին անասունների գլխաքանակը պետք է հասցվի` խոշոր եղջերավոր անասուններ` 60 հազ.գլխի, որից կովեր` 29 հազ.գլ., խոզեր` 50 հազ.գլ., մանր եղջերավոր անասուններ` 65 հազ.գլխի, թռչուններ`475 հազ.թևի: Կովի միջին կաթնատվությունը կհասցվի 2650կգ, ոչխարի բրդատվությունը` 2.8կգ, հավի ձվատվությունը`175 հատի: Մսի արտադրությունը կկազմի 7.6 հազ.տոննա (կենդանի քաշով), կաթինը` 77 հազ.տոննա, բրդինը` 140 տոննա, ձվինը` 25 մլն հատ: Դա հնարավորություն կստեղծի ավելացնել գյուղմթերքների արտադրության մակարդակը, բարձրացնել հանրապետության բնակչությանը սեփական արտադրության մթերքներով ապահովվածության տոկոսը: Վերը նշված գյուղմթերքների արտադրությունը կգերազանցի ըստ շնչի սպառման ռացիոնալ նորմաները` հացահատիկ` 6.2 անգամ, բանջարեղեն` 1.5 անգամ, կարտոֆիլ` 2.6 անգամ, բոստան-պարենային` 1.8 անգամ, խաղող` 19 անգամ, կաթ` 1.4 անգամ, իսկ պտուղ և հատապտուղները կկազմեն 94.4 %, միս (սպանդային քաշով) 45%, ձու 68.7%: Այս ծրագրի իրացման համար պահանջվում են բավականին մեծ գումարներ (5-7 մլրդ դրամ), որոնք պետք է առանձնացվեն մասամբ պետբյուջեից և հիմնականում ներքին և արտաքին ներդրողների կամ հովանավորների կողմից: Աղբյուրն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.vetisyan1/posts/10205897216693778 ...

    Կարդալ ավելին
  • Հոնդուրասի Հանրապետությունը գտնվում է Կենտրոնական Ամերիկայում։ Երկրի ափերը ողողում են Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի Ֆոնսեկա ծոցի ջրերը։ Երկիրը սահմանակից է Նիկարագուային, Սալվադորին և Գվատեմալային։ Տարածքը կազմում է 112 090 կմ2 է: Համաձայն 2013թ.-ի տվյալների, երկրի բնակչությունը կազմել է 8,098 միլիոն մարդ։  Հոնդուրասը թույլ զարգացած ագրարային երկիր է։ Տնտեսության հիմնական ճյուղերը վերահսկում է ԱՄՆ-ի կապիտալը։ Գյուղատնտեսական հողերի մեծ մասը գտնվում է ամերիկյան ընկերությունների տիրապետման ու տնօրինման տակ։ Հոնդուրասի գյուղատնտեսությանը բաժին է ընկնում երկրի եկամտի մոտ 25%-ը և աշխատուժի մոտ 2/3-ը: Քանի որ երկրի տարածքն ունի՝ չափազանց կտրտված ռելիեֆ, հետևաբար տարածքի միայն քառորդ մասն է պիտանի երկրագործության համար: Ամերիկյան մրգային ընկերությունների կողմից, 1900-ական թվականներին, Կարիբյան ծովի բերրի ափերին կատարվեցին՝ խոշոր հողային զիջումներ՝ բանանի տնկաստանների (պլանտացիաներ) հիմնման նպատակով: Այդ արածաշրջանը սերտ կապեր ուներ ԱՄՆ-ի հարավային նավահանգիստների հետ, ինչը հնարավորություն տվեց աշխարհում 2-րդ տեղն զբաղեցնել՝ բանանի արտահանումով: 1930-ական թվականների սկզբին, բանանի արտահանումը, կազմում էր երկրի արտահանման կառուցվածքի 70-80%-ը: 1930թ.-ից հետո բանանի արտադրությունը նվազեց. էական դեր խաղաղացին այնպիսի գործոնները, ինչպիսիք էին՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Երկրորդ համաշխարհային պատերազմը, համաճարագների տարածումը, մասնավորապես բանանի տնկաստաններում, ինչպես նաև՝ 1954թ.-ի խոշոր գործադուլը: Սակայն, սկսած 1963թ.-ից բանան արտադրող ընկերությունները մեծացրեցին արտադրության ծավալները, և բանանի մշակությանը զուգահեռ սկսեցին աճեցնել այլ մշակաբույսեր ևս, մասնավորապես՝ յուղատու արմավենի, կանեփ և արքայախնձոր (անանաս): Այն բանից հետո, երբ 1975թ.-ին ի հայտ եկան երկրի նախագահին և առևտրի նախարարին կաշառելու փաստերը՝ «Յունայթեդ ֆրութ քոմփանի» կազմակերպության կողմից, նպատակ ունենալով իջեցնել արտահանման մաքսատուրքերը, Հոնդուրասի կառավարությունը ստեղծեց պետական հատուկ գործակալություն, որպեսզի վերահսկի՝ տեղական արտադրողների կողմից բանանի արտադրությունը, ֆինանսավորումն ու իրացումը: Սակայն ԱՄՆ-ի երկու խոշոր կորպորացիաներ, շարունակում էին վերահսկել բանանի արտահանման շուրջ 60%-ը: Ընդհանուր առմամբ, բանանին բաժին էր ընկնում երկրի արտահանումից՝ բյուջետային բոլոր մուտքերի քառորդ մասը: Երկրի արտահանման այլ ուղղություններ են հանդիսանում՝ սուրճը և ծովամթերքները: Հոնդուրասի սուրճի տնկաստանները չափերով մեծ չեն, սովորաբար դրանց տարածքները կազմում են՝ 10-20 հեկտար: Երկրի լեռնային գոտիներում, դեռևս իսպանական գաղութատիրության շրջանից, գոյություն են ունեցել և ներկայումս էլ գոյություն ունեն՝ խոշոր անասնաբուծական տնտեսություններ (Ռանչոներ): Համաձայն 2007թ.-ի տվյալների, երկրի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է՝ մոտ 2.5 մլն գլուխ, խոզեր՝ 490 հազար գլուխ, ինչպես նաև՝ 19 մլն թռչուն: Այլ գյուղատնտեսական ապրանքային մշակաբույսերից, հարկ է առանձնացնել՝ կորեկը, լոբին, բրինձը, եղեգնաշաքարը և ծխախոտը: Հիմնական պարենային մշակաբույսերը աճեցվում են փոքր գյուղացիական տնտեսությունների կողմից, որն իրականացվում է հիմնականում՝ ցածր բերրիությամբ հողատարածքներում, երկրի ներքին լեռնային հատվածներում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.vetisyan1/posts/10205896528356570 ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ-ի թվով 7 նախագահներ, Նոբելյան մրցանակի՝ 9 դափնեկիր, Դեյվիդ Ռոկֆելլերը, Բիլլ Գեթսը, Մարկ Ցուկերբերգը և էլի ու էլի, շատ ու շատ՝ աշխարհահռչակ մարդիկ, եղել են Հարվարդի համալսարանի ուսանողները: Հարվարդի համալսարանը եղել և մնում է ԱՄՆ-ի և աշխարհի ամենահայտնի համալսարններից մեկը: Իհարկե, հաջողությունը՝ ոչ բոլորին է այցելում, սակայն, նա, ով ալարկոտ է՝ միարժեքորեն հաջողության չի հասնի: Հատկապես այդ մասին են Հարվարդի ուսանողների խթանմանՙ թվով՝ 15 կանոնները: Այսպիսով. 1. Եթե դու հիմա քնես, ապա՝ իհարկե քո երազում կհայտնվի երազանքդ: Եթե քնի փոխարեն ընտրես կրթությունը, ապա քո երազանքը կդարձնես իրականություն: 2. Երբ դու մտածում ես, որ արդեն շատ ուշ է, իրականում՝ դեռ վաղ է: 3. Կրթության տանջանքները ընդամենը ժամանակավոր են, իսկ անգիտության կտտանքները հավերժական: 4. Կրթությունը՝ ոչ թե ժամանակ է, այլ նախաձեռնություն: 5. Կյանքը, դա միայն կրթություն չէ, սակայն եթե դու չես կարող անցնել՝ կյանքի այդ մասով, ապա՝ էլ ինչի՞ ես դու ընդունակ՝ ընդհանրապես: 6. Լարվածությունն ու չարչարանքը կարող են հաճույք պատճառել: 7. Միայն նա, ով ամեն բան անում է՝ ավելի շուտ, նա, ով ջանք է ներդնում, իրապես կարող է վայելել իր հաջողությունը: 8. Ամեն ինչում հասցնել՝ ոչ բոլորին է տրված: Սակայն հաջողությունը գալիս է՝ ինքնակատարելագործման և վճռականության ուղեկցությամբ: 9. Ժամանակը թռչում է: 10. Այսօրվա բացթողումները, կարող են դառնալ՝ վաղվա արցունքները: 11. Մարդիկ, ովքեր՝ ինչ-որ բան են ներդնում ապագայի համար՝ իրատեսներ են: 12.Քո աշխատավարձը ուղիղ համեմատական է քո կրթությանը: 13. Այսօրը երբեք չի կրկնվի: 14. Նույնիսկ այս պահին, քո թշնամիները ագահաբար թերթում են գրքերը: 15. Չքրտնես՝ չես վաստակի: P.S. Ի դեպ, վերոնշյալը չի վերաբերում՝ միմիայն Հարվարդի համալսարանում սովորող ուսանողներին, այլև կարող է գործել՝ ցանկացած որևէ առողջ կրթական միջավայրում: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ashot.vetisyan1/posts/10205887223723960?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Պատմությանը տարբեր փաստեր են հայտնի՝ պետությունների սրընթաց զարգացման մասին, այդ շարքում, բավական վառ օրինակ է Ճապոնական հրաշքը:  Այդ երևույթը բնորոշվում է՝ երկրի ու ժողովրդի բարեկեցության մակարդակի ռեկորդային աճով՝ 1950-1973թթ., տարեկան ապահովելով՝ 10% տնտեսական աճ: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ վերոնշյալ ցուցանիշն՝ այդ ընթացքում, աշխարհում համարվում էր ամենաբարձրը: Իհարկե, գոյություն ունեին մի շարք հիմնական պատճառներ, որոնք էլ նպաստեցին երկրի՝ այդչափ ինտենսիվ զարգացմանը, դրանք էին. ցածր հարկային դրույքաչափերը, որոնք խթանեցին գործարարությունը՝ բոլոր մակարդակներում: Տնտեսության տարբեր ճյուղերում՝ նոր տեխնոլոգիաների ակտիվ ներդրումները և արտերկրի փորձի արդյունավետ տեղայնացումը:  Արհմիությունների գործունեության զարգացումը, որն ապահովեց՝ բնակչության սոցիալական պաշտպանություն և աջակցություն: Հողային բարեփոխումները, որոնք իրականացվել են՝ 1947թ-ին, երկրի գյուղացիներին հնարավորություն ընձեռեցին՝ մասնավորեցնել նախկինում վարձակալության սկզբունքով օգտագործվող հողատարածքները: Դրամական զանգվածի կարգավորումը: Թողարկվող արտադրանքների որակի վերահսկման արդյունավետ համակարգի ձևավորում: Վերոնշյալ բոլոր քայլերը, ոչ միայն մեծ ձեռքբերում էին տեխնոլոգիական զարգացման առումով, այլև՝ ապահովեցին արդյունավետ փոխգործակցություն՝ երկրի կառավարության և գործարար հատվածի միջև: Երկրի ազգային արտադրողին աջակցությունը, երաշխավորեց կայուն աշխատատեղերի ապահովում՝ վարձու աշխատողների համար: Ճապոնիայի աննախադեպ տնտեսական աճը պայմանավորված էր նաև՝ ոչ պակաս կարևոր մի հանգամանքով, այն է՝ 1960-ական թվականներին, ԱՄՆ-ի բանակային զորքերի կողմից, հետպատերազմյան պայմաններում՝ ճապոնական տարածքների բռնազավթումը: Ինչն էլ իր հերթին նպաստեց երկրի արտաքին քաղաքականության կոմնորոշմանը՝ դեպի արտահանում, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի կողմից վարկերի տրամադրման շնորհիվ: Հատկանշական է նաև, որ երկրորդ աշխարհամարտից հետո, Ճապոնական պետության նկատմամբ կիրառված պատժամիջոցները, իրենց հերթին՝ ապահովեցին քաղաքական կայունություն երկրի ներքին քաղաքական դաշտում, ինչն էլ իր՝ ակնհայտ բարերար ազդեցությունը թողեց երկրի տնտեսության վրա՝ ապահովելով երկրի տնտեսական ազատությունների բարձր ցուցանիշ:  Գոյություն ունի տեսակետ, համաձայն որի՝ Ճապոնական հրաշքի կենսագործման առումով, իր ուրուն դերակատարությունն ունեցավ՝ ազգային հոգեկերտվածքը, որն առանձնանում է՝ էթիկայի կանոնների խստագույնս պահպանմամբ և հիերարխիայի նկատմամբ՝ ընդգծված հարգանքով, ինչպես տարիքային, այնպես էլ պաշտոնական: Բացի այդ, ճապոնացիներին բնորոշ են այնպիսի որակները, ինչպիսին աշխատասիրությունն է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.vetisyan1/posts/10205886954237223 ...

    Կարդալ ավելին
  • Թայվանը, մասամբ ճանաչված պետություն է Արևելյան Ասիայում: Նախկինում եղել է Չինաստանի կազմում, բայց անջատվել է Չինաստանից, երբ Չինաստանը դարձել է սոցիալիստական պետություն: Երկրի բնակչության թիվը կազմում է՝ մոտ 130000: Թայվանը, պարենային ապրանքների խոշոր արտադրողներից է, և գրեթե ամբողջությամբ ինքնաբավ երկիր է, սակայն գյուղատնտեսական արտադրանքների արտադրության բաժինը՝ ՀՆԱ-ում անշեղելիորեն նվազում է, ներկայումս այն կազմում է 1,7%: Գյուղատնտեսությունում զբաղվածները, կազմում են երկրի բնակչության ընդամենը 5%-ը: Թայվանում ամենատարածված գյուղատնտեսական արտադրանքն ու աճեցվող մշակաբույսը բրինձն է: Չնայած այն հանգամանքին, որ երկիրը բավարարում է բրնձի ներքին պահանջարկն ամբողջությամբ, սակայն Թայվանը ներմուծում է մեծ քանակությամբ հացահատիկ, հիմնականում՝ ԱՄՆ-ից: Այլ գյուղատնտեսական արտադրանքներից, որոնք նախատեսված են ներքին սպառման համար՝ քաղցր կարտոֆիլն է (բաթաթ): Վերջինս, գյուղացիների հիմնական սննդամթերքն է: Այստեղ աճեցվում են նաև՝ գետնանուշ և սոյա: Երկրում, մսի արտադրությունն ու սպառումը կտրուկ աճում է, ինչը վկայում է առկա բարձր կենսամակարդակի մասին: Թայվանը արտահանում էր՝ բավական մեծ քանակությամբ սառեցված խոզի միս, սակայն ոլորտի զարգացմանը խոչնդոտեցին՝ 1997թ.-ից գլուխ բարձրացրած և շարունակական բնույթ կրող՝ անասնահամաճարակները: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ashot.vetisyan1/posts/10205886715391252?from_close_friend=1&notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Լատինական Ամերիկայի գյուղատնտեսությունը միավորող երկու գործոններն են` փոքր հողակտորներով հողօգտագործումը և առանձնապես խոշոր ֆերմերային հողային կալվածքների առկայությունը: Բավական տարածված երևույթ է, երբ խոշոր հողատերերը իրենց հողերը տրամադրում են վարձակալության: Լատինաամերիկյան տարածաշրջանի հողերի զգալի մասի սեփականատերերը արտասահմանցիներ են:  Լատինական Ամերիկայի երկրներին բաժին է ընկնում` մսի համաշխարհային արտադրության 15%-ը, եգիպտացորենի` 18%-ը, բամբակի` 19%-ը և մրգերի 21%-ը: Գլխավոր գյուղատնտեսական տարածաշրջանները տեղակայված են օվկյանոսների ափերից բավական հեռու, ինչպես նաև տարածաշրջաններում, ուր տեղաբաշխված են խոշոր բնակավայրերը: Առավել կարևոր գյուղատնտեսական տարածաշրջաններ են համարվում` Մեքսիկայի նախալեռնային շրջանները,Արգենտինական տափաստանը և Բրազիլիայի արևելյան ափը: Բարձր ինտենսիվությամբ հողագործման տարածքները, տարածվելով Խաղաղօվկիանոսյան մայրցամաքային ափի ողջ երկայնքով` կազմում են մեծ շղթա: Տարածաշրջանի գյուղատնտեսության առաջատար ճյուղ է համարվում բուսաբուծությունը: Լատինական Ամերիկային բնորոշ է մոնոկուլտուրան: Բուսաբուծության ճյուղի ողջ արտադրանքի արժեքի 3/4-ը բաժին է ընկնում թվով 10 արտադրանքների: Գյուղատնտեսության ոլորտի առաջատարները` Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան, բոլորը միասին ապահովում են արտադրվող հացահատիկի` բերքի 85%-ը: Կարիբյան ավազանի երկրներում մշակվում են սուրճ, բանան, շաքարեղեգ, իսկ Պերուում և Նիկարագուայում մշակվում է բամբակենի: Բավական արդյունավետ կերպով զարգանում է նաև ապրանքային բանջարաբուծությունը, այգեգործությունն ու ծաղկաբուծությունը:  Անասնաբուծությանը բաժին է ընկնում տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրանքի 1/3-ը: Բնական պայմանները հնարավորություն են տալիս արոտավայրերն օգտագործել ողջ տարվա ընթացքում: Անասնաբուծությունն ունի` մսային, կաթնային, մսաբրդատու ուղղվածություն (Արգենտինա, Ուրուգվայ): Թռչնաբուծությունը զարգացած է Բրազիլիայում, առկա է նաև` խոզաբուծություն, այծաբուծություն, ոչխարաբուծություն, լամայաբուծություն: Տարածաշրջանում զարգացած է նաև մեղվաբուծությունը, մասնավորապես` Չիլիում, Պերույում, Կոլումբիայում և Մեքսիկայում: Գյուղատնտեսական արտադրանքների մոտ 4/5-ը արտադրվում է 5 երկրներում` Բրազիլիա, Մեքսիկա, Արգենտինա, Վենեսուելա, և Կոլումբիա: Ընդ որում, Բրազիլիայում, որտեղ ապրում է տարածաշրջանի բնակչության 30%-ը, արտադրվում է գյուղատնտեսական արտադրանքների շուրջ 30%-ը: Արտադրանքի գրեթե 50%-ը արտահանվում է: Արտահանվող արտադրանքներից են` սուրճը, շաքարը, բամբակը, բանանը և ցիտրուսայինները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.vetisyan1/posts/10205882323721463 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/RkBjpEusmKj77wgxmjD0.jpg

    Ինձ ճանաչողները գիտեն, որ մաքսիմալ անկողմնակալ եմ ու էմոցիաներով չեմ առաջնորդվում։ Ու էս պոստը անում եմ, որովհետև մենակ ուղիղ եթերները նայելով, առանց ստեղ լինելու, չի կարելի հասկանալ՝ ինչ է կատարվում։ Գրում եմ, որովհետև պարտքս եմ համարում՝ չեմ ուզում լուրջ խնդիրներ ունենանք։ Ուրեմն էսպես. 1. 1996 թվականից սկսած մասնակցել եմ գրեթե բոլոր քիչ թե շատ լուրջ հանրահավաքներին։ Էսքան մարդ երբեք չեմ տեսել, անգամ 2008 թվականի փետրվարի 26-ին։ Մարդկանց հաշվելու մասնագետ չեմ, բայց համեմատելով մի քանի օր առաջ դռոնով արված նկարը, կարծում եմ 100 հազարից պակաս մարդ չի լինի։ 2. Մարդկանց թիվը գնալով աճում է. գալիս են մենակ, խմբերով, ընտանիքներով, կոլեկտիվներով։ 3. Հիմնական մասը երիտասարդներ են։ Կանայք ու աղջիկները իրենց թվով չեն զիջում տղամարդկանց։ 4. Ի տարբերություն այլ հավաքների, որտեղ ակտիվ մասը 20-30% է, մնացածը՝ թամաշա անողներ, էստեղ 70-80%-ը ակտիվ մասնակիցներ են։ 5. Կան ամենատարբեր շերտերի մարդիկ. բանվորներ, գյուղացիներ, արհեստավորներից մինչև արվեստի, գիտության մարդիկ, գործարարներ և այլն։ 6. Մարդիկ տրամադրված են խաղաղ ցույցի։ Շատերը երեխեքի հետ են։ Բնականաբար, կան նաև ոչ բավարար իրավագիտակցության մակարդակ ունեցող մարդիկ, որոնք քիչ են, բայց կարող են անկանխատեսելի քայլեր անել։ 7. Խոսակցություններից հասկացա, որ մարդկանց ամենաշատ զայրացրել է Մարտի 1-ի հիշատակումը։ Շատերը դա ընկալել են որպես կոնկրետ սպառնալիք։ 8. Էս մարդիկ առանց ընդգծված լիդերի են։ ՓԱՍՏ. Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Ներկա Ազգային ժողովը չի արտացոլում ուժերի ու տրամադրությունների նոր բալանսը։ ԿՈՉ, ՀՈՐԴՈՐ կամ ԽՈՐՀՈՒՐԴ՝ ոնց կուզեք, ընդունեք Հարգելի քաղաքական ու հասարակական գործիչներ՝ իշխանական, ընդդիմադիր կամ չեզոք։ Էս մարդկանց նկատմամբ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ, որովհետև վախենում եմ պատկերացնել, թե ինչ կլինի, Էս մարդկանց ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ, Էս մարդկանց բերման ենթարկելով ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ, ՉԻ ԿԱՐԵԼԻ էս իրականության հետ հաշվի չնստել։ Պրովոկացիաներ անել չի կարելի։ Ֆեյսբուքյան ստատուսներով կամ մեկնաբանություններով չի կարելի կրքերը թեժացնել։ Մտածեք, մի նորմալ, իրական կոմպրոմիս առաջարկեք։ Էս վիճակից կամ ազգովի պարտված ենք դուրս գալու, կամ շահած։ Հ.Գ.- Որպեսզի կարողանայի գրածս պոստել, իջել եմ Կենտրոնական բանկի մոտ, որտեղ մարդիկ քիչ են, որ ինտերնետը միանա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/1119413641532918

    Կարդալ ավելին

Քաղաքականություն