• Լևոն Ստեփանյան
  • -«Ի՞նչ է նշանակում քեզ համար Երուսաղեմը», -հարցրեց Բալիանը։ -«Ոչինչ, և ողջ աշխարհը» -պատասխանեց Սալահ ադ-Դինը։ «Երկնային արքայությունը» ֆիլմից Երուսաղեմը միայն հրեաներինը չէ, այն նույնքան պատկանում է հրեաներին, որքան էլ՝ մուսուլմաններին և քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին։ Երուսաղեմի հայկական ներկայությունը մշտապես պետք է պահպանվի, դա է պահանջում մեր ազգային շահը։ Երուսաղեմը չի կարող պատկանել միայն մեկ ազգի կամ կրոնական ամբողջության, Երուսաղեմը բոլորինն է, անկախ նրանից, ում տիրապետության տակ է այն գտնվում։  Ինչ վերաբերում է քաղաքական առկա իրավիճակին, ապա Դոնալդ Թրամփի հայտարարությունն՝ ԱՄՆ-ի դեսպանատան Երուսաղեմ տեղափոխելուն, մեղմ ասած, անհեռատես քայլ է, քանզի, միգուցե, որոշ պատեհապաշտական նկրտումներից ելնելով, Միացյալ Նահանգների նախագահին անհրաժեշտ է ձեռք բերել հրեաների աջակցությունը, բայց, մյուս կողմից, այս քայլով Թրամփը ԱՄՆ-ի դեմ վերջնականապես լարում է մուսուլմանական աշխարհը, մանավանդ՝ արաբներին, ովքեր հնարավոր է, ի վերջո, թեքվեն Ռուսաստանի կողմը՝ տեսնելով վերջինիս հաղթանակը Սիրիայում։ Իր հերթին, Եվրոպայի արձագանքը նույնպես բացասական է, ում ձեռնտու էր առկա ստատուս-քվոն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում։ Այս պարագայում դեսպանատան տեղափոխությունը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների՝ ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական տիրույթներում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.stepanyan.39/posts/1580322178714887 ...

    Կարդալ ավելին
  • 1921թ․-ի այս օրը Սողոմոն Թեհլերյանը սատկացրեց Թալեաթ փաշային։ Այո՛, այս քայլով հնարավոր չէր վերադարձնել 1․5 մլն․Հայերին և կորսված Հայրենիքը, բայց, դատաստան տեսնելով Թալեաթի հետ, Սողոմոնը առաջին քայլը արեց Հայոց արժանապատվության վերականգնման ճանապարհին։ Եվ մեր սերունդը չպետք է մոռանա, որ դեռ չի լուծվել Հայոց վրեժը և չի հաստատվել անողոք արդարությունը․․․ Միաժամանակ, անկեղծ հարգանքներս գերմանական դատարանին։ Անպարտ ճանաչելով Սողոմոն Թեհլերյանին՝ իրենք ցույց տվեցին, թե ինչ է նշանակում իրական արդարադատություն։   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1329666313780476&set=a.404401236306993.93028 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր, ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ, Վլադիմիր Պուտինը, խոսելով 1917թ․-ի իրադարձությունների մասին, նշեց, որ անհրաժեշտ է գնալ պատմական հաշտեցման։ Ռուսաստանը, կիրառելով այս մոտեցումը, փորձ է անում թուլացնել Ռուսական կայսրության և Խորհրդային Միության կողմնակիցների միջև առկա հակասությունները, և այդպիսով, լուծել միասնականության խնդիրը նաև պատմական հարթության մեջ։ Պատմական հաշտեցման սկզբունքի կիրառումը հաջողությամբ իրագործվել է մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ տարբեր խորհրդանշական եղանակներով։ Մեծ Բրիտանիայում իրար առջև կանգնեցրին Չարլզ I Ստյուարտի կիսանդրին և իրեն մահապատժի ենթարկած Օլիվեր Կրոմվելի արձանները։ Ֆրանսիայում՝ 1989թ․-ին՝ Ֆրանսիական հեղափոխության 200-ամյակի տոնակատարությունների ժամանակ, միմյանց հետ պարեցին հեղափոխության առաջնորդ Ժան Պոլ Մարատի և նրան սպանած Շառլոտա Կորդեի ժառանգները։  Վերոնշյալ պատմական հաշտեցման սկզբունքը ավելի քան անհրաժեշտ է կիրառել տարաբնույթ պատճառներով պառակտված և բաժանված Հայաստանում, լուծելով այն խնդիրները, որոնք առաջանում են կապված նախաքրիստոնեական և քրիստոնեական ժամանակաշրջանների կամ Հայաստանի երեք հանրապետությունների կողմնակիցների և ընդդիմախոսների թեժ բանավեճերի արդյունքում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.stepanyan.39/posts/1246274558786319 ...

    Կարդալ ավելին
  • Իրանի նախագահի այսօրվա այցի ընթացքում ամենից հետաքրքիրը նրա այն խոսքերն էին, որ Հայաստանը և Իրանը պատկանում են միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը․․․  Եվ սա այն պարագայում, որ Հայաստանը ընդգծված քրիստոնեական երկիր է, իսկ Իրանը՝ մուսուլմանական։ Իրանի նախագահը իր այդ ուղերձով փաստորեն հասկացնում է, որ, անկախ կրոնական տարբերություններից, Հայաստանը և Իրանը ունեն ռազմավարական նշանակության հարաբերություններ, որի հիմքում կարող ենք տեսնել ոչ միայն քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական ընդհանուր հետաքրքրություններ, այլև՝ պատմականորեն ձևավորված էթնիկական և մշակութային որոշակի նմանություններ։ Միաժամանակ, Հայաստանի համար իսկապես էական կարևորություն է ներկայացնում Իրանի հետ բարիդրացիական հարաբերություննների ամրապնդումը և զարգացումը, քանզի մենք վերջապես պետք է հասկանանք, որ աշխարհը չի սահմանափակվում միայն Հյուսիսով և Արևմուտքով, այլ նաև՝ Հարավով և Արևելքով։ Հ․Գ․ Ի դեպ, հետաքրքիր է այն, որ Իրանի մտավոր ընտրանու ներկայացուցիչները Հայերին գովերգում են կապված նրա հետ, որ, ի տարբերություն իրենց, մենք կարողացանք արաբական արշավանքների ահեղ հարվածներից հետո պահպանել Հայկական քաղաքակրթության հիմնական հատկանիշները։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.stepanyan.39/posts/1243330952414013 ...

    Կարդալ ավելին
  • Երբ ասում եք`պետք չի սպորտը, արվեստը, տարբեր մրցույթները քաղաքականացնել։  Քաղաքականություն չէ՞ր, երբ 1969թ․-ին, ֆուտբոլային խաղից հետո, Սալվադորի և Հոնդուրասի միջև տեղի ունեցավ պատերազմ, որը խլեց հազարավոր մարդկանց կյանքեր․․․ Քաղաքականություն չէ՞ր, երբ, Սառը պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը բոյկոտեցին համապատասխանաբար Մոսկվայի 1980 և Լոս Անջելեսի 1984թթ․-ի օլիմպիական խաղերը․․․ Քաղաքականություն չէ՞ր, երբ Սպասսկի-Ֆիշեր շախմատի աշխարհի չեմպիոնի մրցամարտն ընթանում էր ՊԱԿ-ի և ԿՀՎ-ի գաղտնի մենամարտերով․․․ Քաղաքականություն չէ՞ր, երբ ԽՍՀՄ-ից գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստացած հինգ գրողներից չորսը դիսիդենտներ կամ հակախորհրդային դիրքորոշում ունեին․․․ Քաղաքականություն չէ՞ր, երբ եվրատեսիլ կոչվող մրցույթում հաղթում են հակահիգիենիկ կոնչիտաները կամ սրտաճմլիկ թաթարուհիները․․․ Ամեն ինչն էլ վերածվում է քաղաքականության․ ուղղակի հիմնական հարցն է, թե դուք այդ քաղաքականության սուբյե՞կտն եք, թե՞ օբյեկտը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.stepanyan.39/posts/1059161544164289 ...

    Կարդալ ավելին
  • Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ, այսպես կոչված, «դեմոկրատիան» և «ազատությունները» այդպես էլ չեն նպաստում արվեստների զարգացմանը։ Ժամանակին, Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը, ով, երբեք չէր թաքցնում իր հակախորհրդային դիրքորոշումը, խորհուրդ էր տալիս դիտել «տոտալիտար» ԽՍՀՄ-ի բարձրակարգ մուլտֆիլմերն, որոնք, ըստ նրա, բարիություն և սրտացավություն էին դաստիարակում երեխաների մեջ․․․ Հետխորհրդային ժամանակաշրջանում, Հայաստանում, կարծես թե տարաբնույթ ազատությունները պետք է բերեին մշակույթի զարգացմանը, ինչը, սակայն, իրականության մեջ, իր հետ բերեց միայն մշակութային դեգրադացիայի, երբ ամեն տեսակ աղբ, «ազատությունների և իրավունքների» թմբուկը ձեռքին, մշակույթի և արվեստի անվան տակ, մատուցվեցին ազգին և արդյունքում՝ ստացանք Արևմուտքի՝ ցածրագույն շոու-բիզնեսը և Արևելքի ռաբիզ հակամշակույթը, որոնց խայտառակ բացասական ազդեցությունը զգում (և դեռ զգալու) ենք մեր ժամանակներում։ Միաժամանակ հուսադրող է այն հանգամանքը, որ, ինչպես պատմությունը վկայում է, դեմոկրատիան, առավել ևս, նրա վայրի տարբերակները, երկարատև չեն գոյատևում, և պատմության ցիկլիկ օրենքը բերելու է այն օրերը, երբ արվեստները վերելք էին ապրում, իսկ Թումանյանը, Չարենցը, Սևակը դառնում էին ժամանակաշրջանի ազգային մունետիկները։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.stepanyan.39/posts/1056767394403704 ...

    Կարդալ ավելին
  • Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայ Ազգը և Հայոց Պետությունը, գտնվելով թշնամական շրջապատի մեջ, իր գոյությունը և հետագա զարգացումը կարող են ապահովել միայն որպես ռազմականացված (միլիտարիստական) մի ամբողջություն, որտեղ բոլորը պարտավոր են անցնել զինվորական ծառայություն և մարտական պատրաստություն, որպեսզի ճգնաժամային իրավիճակում կարողանան կռվել Հայրենիքի համար։ Ազգ-Բանակի այս գաղափարը հաջողությամբ կիրառել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են՝ Շվեյցարիան, Իսրայելը և Սինգապուրը, որոնք մի շարք հատկանիշներով ակնհայտ նմանություն ունեն Հայաստանի հետ։ Միաժամանակ հասկանալի է, որ Հայաստանի հզորացման համար ռազմականացված համակարգի առկայությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Վերոնշյալ պետություններն մարտունակ զինված ուժերին զուգակցում են ուժեղ կառավարման համակարգը և հզոր տնտեսությունը, որոնք ապահովում եմ նրա ամբողջական զարգացումը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.stepanyan.39/posts/1042637999149977 ...

    Կարդալ ավելին
  • «Դրսից կգա փրկությունը» և ուրիշի փեշի տակ մտնելու մտայնությունը մինչև վերջերս դուրս չէր գալիս մեր գլխի միջից։ Եվ ահա, վերջին օրերի պատերազմը, հերթական անգամ, ի ցույց դրեց այն պարզագույն ճշմարտությունը, որ մենք միայնակ ենք, և հույսը պետք է դնենք բացառապես Հայոց Ազգային Բանակի ու միասնական Հայ Ազգի կարողությունների և ունակությունների վրա։ Հերի´ք մտածենք, որ աշխարհը պարտավոր է սիրել Հայի սիրուն աչքերը, սուր միտքը, աշխատասեր ձեռքերը․․․ պետք չէ մեզ դրանց սերը, շատ լավ հիշում ենք 100 տարի առաջ ինչպիսի «ջերմությամբ» և «սիրով» թույլ տվեցին թուրքերին իրականացնել Հայոց Մեծ Եղեռնը։ Թքած ունենք այդ լիրիկական սիրո վրա, եթե, ի վերջո, հաղթում է իրենց նեղ պետական շահը, բայց աշխարհը և մանավանդ՝ մեր թշնամիները, պիտի վախենան, շան պես վախենան․․․ Հայե´ր, վերջապես հասկացեք, որ համաշխարհային ջունգլիների օրենքը վաղուց է սահմանված․«կամ դու ես ուտում, կամ քեզ են ուտելու»։ Աշխարհում, քանի՞սն են սիրում Իսրայելին և հրեաներին, բայց նրանցից վախենում են և հարգում ։ Եվ ուրեմն, անհրաժեշտ է վերածվել այն գիշատչին, որը կստիպի վախ և հարգանք տածել Հայի և Հայաստանի հանդեպ։ ՎԱԽ ԵՎ ՀԱՐԳԱՆՔ, ուրիշ ոչինչ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.stepanyan.39/posts/1036564929757284 ...

    Կարդալ ավելին
  • Ճգնաժամի մեջ, առանց բացառության, հայտնվում են բոլոր տեսակ համակարգերը։ Ճգնաժամի ընթացքում առավելագույնս դրսևորվում է անհատի և ազգի տիպական հատկանիշները։ Ճգնաժամը ամենալավ զտիչն է․ ցույց է տալիս՝ ովքեր են իրական ընկերները, բարեկամները, համախոհները և դաշնակիցները։  Ճգնաժամը հնարավորություն է ստեղծում անհատներին և ազգերին հասնելու համախմբման բարձրագույն աստիճանի։  Ճգնաժամից հետո անհատները և ազգերը փոխվում են, նրանք այլևս նույնը չեն, ինչ ճգնաժամից առաջ էր։ Ճգնաժամի հաղթահարումը ծանր է, բայց ձեռք բերված անգին փորձը ծառայում է հետագա ողջ կյանքի ընթացքում։ Ճգնաժամի ժամանակ են, որպես կանոն, դրվում ապագա թռիչքի հիմքերը․․․ Հ․ Գ․ Յուրաքանչյուր ճգնաժամ պարունակում է թռիչքի հնարավորություն, բայց ամեն ճգնաժամ չէ, որ ապահովում է թռիչք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.stepanyan.39/posts/1018479748232469 ...

    Կարդալ ավելին
  • Երբ Հայաստանի թագավորն էր Հռոմի դրածո Սոհեմոսը, մ․թ․161թ․-ին պարթև գահակալ Խոսրով 3-րդը ներխուժում է Հայաստան, իրեն համակրող Հայոց վերնախավի որոշ հատվածի օգնությամբ գահընկեց անում Սոհեմոսին և Հայոց գահին նստեցնում Բակուրին։ Եկեղյաց գավառի տարածքում 161թ․-ին տեղի է ունենում ճակատամարտ հայ-պարթևական զորքերի և հռոմեական բանակի միջև, որն ավարտվում է հայ-պարթևական ուժերի փայլուն հաղթանակով և հռոմեական բանակի ջախջախմամբ։ Այնքան մեծ է լինում այդ ճակատամարտի արձագանքը հռոմեական պատմության վրա, որ, հետագայում, հռոմեացիները ճակատամարտի օրերը՝ փետրվարի 29,30-ը, հանում են հռոմեական տոմարից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.stepanyan.39/posts/1008290715918039 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն