• ՀՀ Ոստիկանություն
  • 11.08.2018թ. ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2018թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 12:40-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Երևան քաղաքի Մանանդյան փողոցում կայանված ավտոմեքենայից գողություն է կատարել՝ պատճառելով 210.000 ՀՀ դրամի գույքային վնաս: ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 15-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում զննության է ենթարկվել Մանանդյան փողոցում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունը։ Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ովքեր ճանաչում են նշված անձին, տեսել են կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարկայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վերջին օրերի ոստիկանության գործողությունները ավտոշարասյուներով շրջող թիկնազորերի դեմ նորություն չէ իրավապահների պրակտիկայում և պայմանավորված է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը կենսագործելու անհրաժեշտությամբ: Եվ քանի որ սկզբունքը հիմնարար է, այդ գործողությունները շարունակվելու են, ու համոզված ենք` շարունակելու են արժանանալ մեր համաքաղաքացիների հավանությանը: Ի տարբերություն, օրինակ, լրագրող Պետրոս Ղազարյանի, որն այսօր դժգոհություն է հայտնել իր թիմակցի նկատմամբ նույնպիսի գործողություն իրականացնելու կապակցությամբ: Մեղմ ասած, տարակուսելի դժգոհություն է, որովհետև հիշյալ անձին իսկապես շարասյուն էր ուղեկցում` միևնույն թվերը կրող համարանիշերով մեքենաներով: Պետրոս Ղազարյանի պրոֆեսիոնալիզմը պետք է որ բավականացներ շարասյան այդ, իրեն վստահաբար ծանոթ, «առանձնահատկությունը» հասկանալու համար, ավելին` առաջինը հենց ինքը, որպես լրագրող, պետք է խստագույնս դատապարտի այդ արատավոր երևույթը: Մինչդեռ, ցավալիորեն կատարվել է հակառակը, և մենք ստիպված ենք կրկին հիշեցնել, որ հասարակության բոլոր անդամները հավասար են օրենքի առաջ, ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, և այդ հավասարության ամրագրման ուղղությամբ պետք է գործի ոչ միայն ոստիկանությունը, այլև բոլորս, առաջին հերթին` հանրային ու հրապարակային գործիչները, հակառակ դեպքում սոցիալական արդարության պահանջը դատարկ հնչյուն է: ...

    Կարդալ ավելին
  • Սեպտեմբերի 1-ին Վալերի Օսիպյանը հարազատ դպրոցում էր։ ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը։ ...

    Կարդալ ավելին
  • Օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում մի խանութից բացահայտ հափշտակել են հագուստ՝ պատճառելով 254 հազար դրամի վնաս: Նույն օրը կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 23-ամյա Լեյլի Ա.-ն և 28-ամյա Ժորա Պ.-ն: Նրանք խոստովանել են, որ բացի վերոհիշյալ դեպքից վերջին ամիսներին մայրաքաղաքի տարբեր խանութներից կատարել են գողություններ: Նախապատրաստվում են նյութեր: ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ ոստիկանությունը ընտրողների ցուցակների ճշգրտման գործընթաց է սկսել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նրա խոսքով՝ կա ՀՀ վարչապետի հանձնարարական՝ ընտրությունների ժամանակ ապահովել ցուցակների ճշգրտությունը, որի գործընթացն, ըստ ՀՀ ոստիկանապետի, արդեն իսկ սկսվել է:  «Դեռևս երկար ժամանակ, ընտրություններում կլինեն անճշտություններ, քանի որ միլիոնանոց քաղաք է և մեծ շարժ է տեղի ունենում՝ մահացության դեպքեր և այլն: Այս գործընթացը բավականին լուրջ, ժամանակատար, և ծախսատար է»,- նշեց Օսիպյանը և հավելեց, որ իրենք փորձում են նվազագույնի հասցնել անճշտություններն ու բացթողումները։ ՀՀ ոստիկանապետն ընդգծեց, որ արդեն բացահայտվել են բազմաթիվ մահացածներ, ովքեր եղել են ցուցակներում, ճշգրտում է իրականացվել Երևանի՝ շուրջ 400 հազար բնակչի վերաբերյալ։ ...

    Կարդալ ավելին
  • Փնտրվում է 15 ամյա Մերի Պապիկյանը։ Տեսնեղներին խնդրվում է զանգահարել 098-32-64-90 հեռախոսահամարով։ Քանաքեռի Շամպայն կոչվող թաղամասում, ժամը 23։00-ին աղջնակը դուրս է եկել տանից խանութ գնալու նպատակով և չի վերադարձել։ ...

    Կարդալ ավելին
  • Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում քաղաքացու կողմից հրապարակվել է տեղեկություն, թե ճանապարհային ոստիկանության ծառայող, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը վարորդի հետ խոսելիս թույլ է տվել ոստիկանին ոչ հարիր արտահայտություններ: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ պարզելու միջադեպի հանգամանքները, ինչպես և ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հանգամանքը: Եթե կան քաղաքացիներ, որոնք ականատես են եղել կամ միջադեպի վերաբերյալ կարող են ներկայացնել տեսաձայնագրություններ, խնդրում ենք դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն: ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Սյունիքի մարզում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ, որի արդյունքում չորս մարդ հոսպիտալացվել է, կան բերման ենթարկվածներ: «Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել են ԼԳԲՏ 9 ակտիվիստի վրա և ծեծել:  Հայտնում ենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Հ.-ն և հայտնել, որ երկու տղամարդ եկել և ցանկանում են պարզաբանումներ կատարել իրենց հետ, խնդրում է ոստիկան մոտենա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ 1997 թ. ծնված Հայկ Հ.-ից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են, այնուհետև նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծի են ենթարկել Հայկ Հ.-ին ու նրա ընկերներին: Չորս անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց` բուժօգնության, այնուհետև ոստիկանության ծառայողները, ապահովելով նրանց անվտանգությունը, ուղեկցել են դեպի Երևան: Կան բերման ենթարկվածներ: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ: ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ու Գավառի բաժնի ծառայողները, համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։ Ինչպես FBH.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ, նախնական տվյալներով՝ Սարուխանի համայնքապետի աշխատակազմի ղեկավարը, օգտագործելով ծառայողական դիրքը, 2008-ից 2016 թվականների ընթացքում համայնքի բնակիչներին տրամադրել է ավտոմեքենաների գույքահարկի կեղծ զրոյական տեղեկանքներ, տրանսպորտային միջոցների գույքահարկի համար գանձված շուրջ 15.000.000 դրամը չի մուտքագրել դրամարկղ և յուրացրել է։ Այս ապօրինության հետևանքով նշված տարիներին գույքահարկի գումարներին ավելացել են տույժ-տուգանքներ՝ մոտ 16.000.000 դրամի չափով։ Այսպիսով՝ պետության և քաղաքացիների օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 31.000.000 դրամի նյութական վնաս։  Միջոցառումները շարունակվում են։ ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն