• Կարեն Քոչարյան
  • Այն ինչ կատարվել է այսօր, իհարկե, կդառնա (ավելի ճիշտ արդեն դարձել է) լայն հասարակության քննարկման առարկա: Կարծում եմ, որ գործը բացահայտելու մեջ ամենաշատը պետք է շահագրգռված լինի ԱԱԾ-ն: Համաշխարհային պրակտիկայում նման դեպքեր եղել են... և շատ են եղել: Սկսած 70-նների <<Ուոթերգեյթից>> մինչև մի քանի տարի առաջ ի հայտ եկած ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Գերմանիայի կանցլեր Մերկելին գաղտնալսելուց: Այսինքն գաղտնալսել կարող են ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Բայց ես չեմ ուզում մտնել կոնսպիրոլոգիայի դաշտ: Պարզապես պետք է հասկանալ, թե ո՞ւմ է այս ամենն ավելի ձեռնտու: Իհարկե ինձ շատ դուր եկավ <<կռուտիտ>> չլինելու քաղաքականությունը և ազնվորեն շտապ արձագանքելու մոտեցումը: Բայց եթե այս պատմությունը շտապ չբացահայտվեց, ապա սա կոնկրետ ինձ համար հետևություններ անելու առիթ կդառնա, որովհետև ես վստահ չեմ լինի, որ չի գախտնալսվում ՊՆ նախարարը, շտաբի պետը, վարչապետը և երկրի անվտանգության համար պատասխանատու այլ պաշտոնյաներ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/2275453575830527 ...

    Կարդալ ավելին
  • Ոչ ոք, այդ թվում՝ նաև ես, չի վիճարկում ծխախոտի դեմ պայքարը: Ծխելն ամենամեծ հիմարությունն է, իհարկե: Կարծում եմ, որ ՖԲ և լրատվամիջոցներում բարձրացած աղմուկը ոչ թե բուն պայքարի մասով է, այլ`օրենքի նախագծի, որն, ամենայն հավանականությամբ, առողջապահության նախարարության ինչ-որ չինովնիկների ոչ ադեկվատ աշխատանքի արդյունք է: 100%-ով կարող եմ ասել, որ ինչ-որ «խելոք» չինովնիկ վերցրել է ինչ-որ մի անկապ երկրի օրենք, Գուգլ տրանսլիտով թարգմանել այն և copy-past-ով ներբերնել նախարարության կայք: Ու հետո մեկ այլ «խելոք» առաջարկել է օրենքի նախագծից ավելի ապուշ տուգանքներ: Որովհետև գոե բժիշկները պիտի իմանան, որ ծխելը շատ դեպքերում ոչ թե հաճույք է, այլ՝ կախվածություն: Հատկապես մեծ տարիքում: Իսկ կախվածությունը հիվանդություն է: Օրինակ՝ իմ պարագայում դա հենց այդպես է: Գոնե այդպես են ինձ ասել բազմաթիվ բժիշկներ: Իսկ հիվանդին նման չափերով տուգանելը համարում եմ ԱՆԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ: Կներեք վիրավորելու համար, բայց այլ տարբերակ չգտա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1907530692622819 ...

    Կարդալ ավելին
  • Մի հատ էքսպերիմենտ եմ ուզում անել: Ուզում եմ հասկանալ՝ Ֆեյսբուքի ռեակցիան զուտ ֆուֆլո է և գոլորշի թողնելու միջոց, թե իրական կյանքի վրա որևէ ազդեցություն, այնուամենայնիվ, ունի:  Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը: Կարծում եմ՝ ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հոգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձևավորելու մեր օրենսդրական դաշտը:  Համարեք այս գրառումը ակցիայի ստարտ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1841044072604815 ...

    Կարդալ ավելին
  • Իհարկե Արամի և Գարիկի կատարմամբ «Լավ երեկոն» բավականին լավ է ստացվում; Բայց ինձ ամենաշատը դզեց Նիկոլի մասնակցությունը այդ հաղորդմանը: Վերջապես Հայաստանում կոտրվում են այն անիմաստ կարծրատիպերը, որ քաղաքական գործիչները միայն թոք-շոուներում կամ լրատվական հաղորդումներում պետք է երևան: Հավատացեք պարոնայք, այս հաղորդումը նրա վարկանիշը շատ ավելի շատ բարձրացրեց, քան 30 թոք շոու: Պարոնայք և տիկնայք քաղաքական գործիչներ, դեմքի լուրջ հայացքը կամ անիմաստ դեմքով իբր լուրջ միտք արտահայտելը դա դեռ խելքի նշան չէ (բարոն Մյունհառւզենի ականջը կանչի): Մի փոքր բնական եղեք: Այդպես գոնե ծիծաղելի չեք լինի: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Նիլոլին այս եթերի կապակցությամբ Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/kocharyankaren/posts/1796661860376370 ...

    Կարդալ ավելին
  • 50 տարեկան եմ, բայց չեմ հիշում (իսկ իմ հիշողությունը շատ լավն է) Հայաստանում երբևէ որևէ դեպք գրանցված լինի, որ մանկապարտեզում կամ դպրոցում(կամ որևէ այլ տեղ) երեխաներին պատանդ վերցրած լինեն: Ու հիմա ինձ ոչ ոք չի համոզի, որ այսօրվա դեպքը ընտանեկան բռնությունների մասին օրենքն անցկացնելու համար չի «դասավորվել»: P.S. Միշտ էլ պատահաբար են երեխաներն պատահում, ու պատանդ վերցնում անհրաժեշտաբար ...

    Կարդալ ավելին
  • Կարող եք համարել, որ իմ այս նամակը «Ազդարարի մասին» օրենքի առաջին փորձարկումն է Հայաստանում: Եվ այսպես, համաձայն ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքի հոդված 2-ի 6-րդ կետի «գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձեւավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձեւավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.» Ավելի պարզ, եթե այս կամ այն կազմակերպությունը տարին փակել է վնասով, ապա հաջորդ տարի գովազդային վիճակախաղ անցկացնելու իրավունք ունի միայն այն դեպքում, եթե ձեռք է բերել վիճակախաղ անցկացնելու արտոնագիր: Համաձայն ֆինանսական հաշվետվության «Վեգա» խանութների ցանցը 2015 և 2016թթ փակել է վնասով (այդ մասին են վկայում կազմակերպության կայքում բերված տվյալները:http://vega.am/PDFs/fin2016.pdf), սակայն, առանց վիճակախաղի արտոնագիր ձեռք բերելու, 2016 և 2017 թթ կազմակերպել է ավտոմեքենաների գովազդային խաղարկություն, ինչի մասին արդեն գրեթե 2 տարի վկայում են այդ կազմակերպության բազմաթիվ գովազդային հոլովակները գրեթե բոլոր գովազդային հարթակներում:  Համարեք սա տնտեսական հանցագործության մասին հայտարարություն: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1772463306129559 ...

    Կարդալ ավելին
  • Հետո չասեք՝ բայղուշ եմ: Չեմ կասկածում, որ մերոնք Ղազախստանին էլ են պարտվելու: Բայց կարևորը դա չէ: Միևնույն է, այս պահին դա ոչինչ չի փոխում: Կարևորը հետոն է: Իսկ հետո կրկին ոչինչ չի փոխվելու, որովհետև քանի Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ի ղեկին է, ոչինչ չի փոխվելու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1758591187516771 ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ Երևանի կենտրոնում` կառավարության, ՀՀԿ և ՀՅԴ գրասենյակների մոտակայքում, հնչել են կրակոցներ, որի հետևանքով կան զոհ և վիրավորներ: Մեկ անգամ արդեն գրել էի, չեմ զլանա գրել երկրորդ անգամ: Ուրեմն՝ ես չեմ հավատում, որ մեր իրավապահ մարմիններն ընդամենը մեկ օրում (կամ մեկ շաբաթում, դա էական չէ) չեն կարող հավաքել հանրապետությունում առկա անօրինական զենքերը կամ անասունների ձեռքերում հայտնված օրինական զենքերը և կրիմինալ մեծ ու փոքր տարրերին չեզոքացնել: Եթե 90-ականների սկզբին պատերազմի և փաստացի անարխիայի պայմաններում Վանո Սիրադեղյանին դա հաջողվեց անել, ապա 21-րդ դարի պայմաններում դա անելը մեկից մեկ է: Երկու պատճառ կա դա չանելու` կա՛մ չեն կարողանում, կա՛մ չեն ուզում: Երկու դեպքում էլ իրավապահ մարմինները պետք է ցրել և լրիվ նոր կազմ հավաքել, ինչպես դա արեց Սաակաշվիլին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1733584823350741 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր մամուլում գրվեց, որ 2018թ. ապրիլից հետո Ծառուկյան դաշինքը կարող է կոալիցիա կազմել ՀՀԿ-ՀՅԴ դաշինքի հետ: Եթե ես ճիշտ եմ հասկացել նոր Սահմանադրությունը, ապա, համաձայն վերոնշյալի, ՀՀ ԱԺ-ում ընդդիմության մանդատների քանակը պետք է լինի ոչ պակաս, քան պատգամավորների թվի 1/3-ը: Հիմա ուզում եք ասել, որ եթե ԲՀԿ-ն «ընդդիմությունից» դառնա կոալիցիա, ինչպես պնդում է մեր մամուլը, ԵԼՔ-ը մնում է միակ ընդդիմադիր ուժը ԱԺ-ում, և ստիպված ևս մի 30 մանդատ էլ պետք է նվիրեն ԵԼՔ-ին, որպեսզի կարողանան օրենքի պայմանները բավարարել: ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ: Ոչ ոք ԵԼՔ-ին այդքան մանդատ չի տա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1731392906903266 ...

    Կարդալ ավելին
  • Հարգարժան պատգամավորներ և ավագանու անդամներ: Առաջարկում եմ Բաղրամյան պողոտան վերանվանել Բաղմանյանի անունով, որովհետև Բաղրամյանը պայքարել է Սովետի համար և եղել է սովետական մարշալ, իսկ Հայկազ Բաղմանյան անկախ Հայաստանի գեներալ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1715497901826100 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն