Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Զառա Հովհաննիսյան
  • Վրաստանն ու Մոլդովան արդեն պաշտոնապես դարձան ԵՄ ասոցացված անդամ: Երկրներ, որոք ընտրեցին զարգացման բոլորովին այլ ճանապարհ, ի տարբերություն Հայաստանի, որն ընկավ մեղմ ասած ոչ ժողովրդավարական երկրների համայնքի տիրույթ, որտեղ մարդու իրավունքների և ազատությունների հանդեպ վերաբերմունքը ոչ մի հույս չի ներշնչում առաջընթացի: Հիմա հարց, ինչու՞ մենք ճիշտ չենք օգտագործում հնարավորություններն ու գրեթե միշտ հայտնվում ենք լուսանցքում՝ համաշխարհային առողջ զարգացումներից դուրս: Չասեք վատ հարևաններ ունենք, կամ էլ մեզ աշխարհը չի սիրում, արդեն նմանատիպ դարավոր նվնվոցներից հոգնել ու ձանձրացել եմ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/1094936597195806 ...

    Կարդալ ավելին
  • ինձ մեկը կբացատրի, թե Օպերայի շրջակայքում էս հաստաբուն ծառերն ինչու՞ են հատվում, ես հրաշալի հիշում եմ, որ անցյալ տարի այս ծառերը կանաչ էին ու առողջ, հիմա ինչու՞ են էսպես անխնա կտրել: Առանց այդ էլ քաղաքի կենտրոնում օդ չկա շնչելու, էն ծառատյացության դրսևորում հյուսիսային պողոտան էլ կառուցեցին, ընդհանրապես անապատ են դարձրել,իսկ ի՞նչ եք շնչելու, այ բարբարոսներ ((((((((    Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/1011983445491122 ...

    Կարդալ ավելին
  • 2016թ. փետրվարի 19-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն, առանց Վարդգես Գասպարու ներկայության, զրկելով նրան դատարանի կողմից լսված լինելու և իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, կայացրեց նրան կալանավորելու մասին ակնհայտ ապօրինի որոշում: Սա վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետության դատարանը քաղաքացիական ակտիվիստին զրկում է ազատությունից` ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում: Վարդգես Գասպարին հանրությանը հայտնի է որպես ակտիվ, համարձակ և հստակ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձ, ով անզիջում ու հետևողաբար բարձրաձայնում, խաղաղ եղանակով իր սուր գնահատականներն ու վերաբերմունքն է արտահայտում Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված ամենատարբեր խնդիրների և անօրինականությունների վերաբերյալ: Ընդ որում, իր դիրքորոշումների և պահանջների հասցեատերերի ընտրության հարցում նա չի դրսևորում որևէ ընտրողական մոտեցում և քննադատության է ենթարկում թե՛ իշխանության, և թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին: Վարդգես Գասպարու եզակի անզիջում դիրքորոշմանը և սուր քննադատական գնահատականներին պետական մարմինները, հատկապես ոստիկանությունը, հակադրում են թիրախավորված ապօրինություններ՝ հետապնդումներ, բռնություն, խոշտանգումներ, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք՝ փորձելով ճնշել նրա խոսքի ազատությունը և կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքը: Վարդգես Գասպարու դեմ դատավարությունների ներկայիս շղթան սկսվել է նրան վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ոստիկանության ներկայացրած հայցերից: Ակտիվիստը հրաժարվել է մասնակցել դատավարություններին՝ հաշվի առնելով դրանց ձևական բնույթն ու դատավորի կողմնակալ վերաբերմունքը և արդարացիորեն արտահայտել իր անվստահությունն իրավապահ համակարգի նկատմամբ: Վարդգես Գասպարու ոչ բռնի պայքարի ակցիան որևէ կերպ չի կարող հետապնդվել կալանավորմամբ և ակնհայտ է, որ նրան ազատազրկելու որոշումն ապօրինի է ու հանդիսանում է քաղաքական հետապնդում՝ նրա հայացքների ու դիրքորոշման համար: Մենք՝ ներքոստորագրյալ իրավապաշտպաններս, պահանջում ենք անհապաղ ազատել քաղբանտարկյալ Վարդգես Գասպարուն և դադարեցնել նրա նկատմամբ հետապնդումները: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Հայաստանի Հելսինկյան կոմիտե «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ «Հույս» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ «Երիտասարդություն հանուն մարդու իրավունքների» ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կենտրոն «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն Նյութի աղբյուր`https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/1010686468954153?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Քանի որ մեր պատկերացումները ձևավորվում են հիմնականում բռնության ազդեցության տակ, մեր բոլոր ինստիտուտները սկսած ընտանիքներից մինչև պետական համակարգ պատրարխալ են, դրա համար քանդելը, ավիրելը, երբեմն նաև վնասելը հետաքրքրության օբեկտին կամ մարդուն դիտարկվում է որպես սիրո նշան, անամոթաբար ամփոփվելով "ծեծում ա, նշանակում ա սիրում ա" ստրկամիտ ու սիրո հետ աղերս չունեցող ժողովրդական ֆոլկլորում: Ուզում եմ նորից ասել, որ էն շրջապատը, որում ապրում ենք կրում է հիմնականում բռնության մշակույթին հատուկ էլեմենտներ, կյանքի մշակույթից դուրս ու կյանքը երբեմն բացառող: Իսկ իրականում, սերը կայնքի մշակույթի տիրույթում է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/1004794562876677?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • 2014թ-ի հունվարի 22-ին սպանվեցին Ուկրաինայի հինգ քաղաքացներ, որոնցից մեկն ազգությամբ հայ՝ Սամվել Նիգոյանն էր: Գրեթե 2 տարի անցավ ուկրաինական իրադարձություններից, ու այդպես էլ չգիտակցվեց ու չվերագնահատվեց այն: Այդ պայքարը ոչ միայն Ուկրաինայի քաղաքացիների, այլև հետխորհրդային մյուս երկրների քաղաքացիների իրավունքների և մարդու հիմնարար ազատությունների համար էր և մենք՝ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներս, աջակցում էինք հանուն ազատության, մարդկային արժանապատվության համար պայքարի դուրս եկած Ուկրաինայի քաղաքացիներին: Մի պահ անգամ թվում էր, որ առաջադեմ մարդկությունը միացել է Մայդանին՝ աջակցելով պայքարողներին ու խստորեն դատապարտելով Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացրած բռնությունները, միաժամանակ անհանգստանալով, որ նման գործելաոճը կտարածվի հետխորհրդային մյուս երկրների վրա: Մենք անցել էինք գրեթե նույն ճանապարհը, ինչը ուկրաինացիները: 2008 թվականին հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքի և հիմանարար ազատությունների ոտքի ելած Հայաստանի քաղաքացիները գնդակահարվել էին Երևանի փողոցներում: Մենք չկարողացանք բավարար դիմակայել իշխանությունը բռնազավթած ռեժիմին: Արդյունքում վտանգվեց Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը: Արդյունքում տեսանք Ավետիսյանների սպանդը՝ Գյումրիում, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ահաբեկչություն, տեսանք տնտեսական, քաղաքական ու ռազմական բռնազավթման նորանոր քայլեր՝ ինչպիսին օրինակ գազային նվաստացուցիչ պայմանագիրն է ու ռուսական զենքի վաճառքն՝ Ադրբեջանին: Խաղաղության ու ազատագրման հույսի պատուհանները գնալով նեղանում են, իսկ ժողովրդի ձայնը՝ խլեցվում՝ բռնությունների շարունակական տարափում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/994732893882844 ...

    Կարդալ ավելին
  • Փոխվելու ու փոխելու ձգտումը մարդկային էությանը հարազատ է: Մարդկության պատմությունը շարժվում է հենց այդ մղումով, զարգանում, փորձում ավելի կատարելագործել կեցությունն ու կենսապայմանները: Սակայն ցանկացած փոփոխություն առաջին հերթին կատարվում է մարդկային գիտակցության մակարդակում, ինչ-որ կարևոր, անջնջելի ու մեծ ներգործություն ունեցող իրադարձության ազդեցության ներքո: Այդ տեսանկյունից Հիսուսի ծնունդը, կյանքն ու խաչելությունը իրադարձային հենք է՝ հսկայական առաջընթաց, որ բերեց փոփոխություն, տվեց մարդկությանը ճանապարհ՝ նոր իրավահարաբերությունների, նոր պատկերացումների ու ձգտումների համար: Դա մի իրական պատմություն է մարդու մասին, ով քարոզում էր երեք բան՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/986203188069148 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին