Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Կարեն Սահակյան
  • Երբ ասում են, թե վրացիներն ամեն ինչ անում են, որ Լարսի անցակետը շուտ բացվի, մեղմ ասած, չեմ հավատում: Մի քիչ ծանոթ եմ նրանց մաքսայինների ու սահմանապահների աշխատանքին ու գիտեմ, որ նրանց շատ չի հուզում Հայաստան բերվող ապրանքի փչանալը, կամ օրերով ձյան մեջ կանգնած մարդկանց վիճակը: Երբ մի օր պայծառ եղանակ լինի, դուրս կգան ու կսկսեն հանգիստ մաքրել ձյունը, առանց շտապելու: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/karensahakyanfeys/posts/1392747537455425 ...

    Կարդալ ավելին
  • Նոր անկախացած պետություն՝ կործանված տնտեսությամբ, շրջափակման մեջ, երկրաշարժի հետևանքով էլ տարածքի 1/3-ը աղետի գոտու վերածված: Ու էս պայմաններում կարողացան ազատագրել Ղարաբաղը: Ահա թե որն է հայի գենը.... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/karensahakyanfeys/posts/1382652258464953 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական ամենահայտնի կայքերից մեկում տեղադրված է տեղեկություն՝ ադրբեջանցի մարզիկի՝ հային պարտվելու մասին: Սակայն այդ «վատ» լուրը չհավանողների թիվը 3 անգամ ավելի քիչ է հավանողների թվից: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ ադրբեջանցիներին դուր է եկել իրենց մարզիկի պարտությունն ու հայ մարզիկի հաղթանակը: Իրականում, այդ կայքը հերթական անգամ փորձում էր այնպես անել, որ իրենց ընթերցողի համար ոչ հաճելի լուրը ավելի քիչ մարդ տեսնի: Իրենց մարզիկի պարտության մասին նոր նյութ չգրեց, պարզապես խմբագրեց այն հին նյութը, որում գրված էր, որ եզրափակիչ անցնելու համար ադրբեջանցին պետք է մրցի հայի հետ, իսկ դա կարծես թե ընթերցողին դուր էր եկել: Իսկ կայքի աշխատակիցները հոդվածը խմբագրելուց հետո մոռացել են լայքերի ու դիզլաքերի թիվը փոխեն: :ՃՃ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1262853543778159&set=a.415889018474620.101013.100001605772559&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Բրիտանական Daily Express պարբերականը կազմել է զբոսաշրջիկների համար Եվրոպայի ամենաանվտանգ երկրների ցանկը: Այդ ցանկը կազմվել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տվյալնեով, որով էլ նրանք խորհուրդ են տալիս իրենց երկրի քաղաքացիներին ամառային հանգիստը անցկացնել ավելի անվտանգ երկրներում: Ըստ այդ ցուցակի՝ ահաբեկչական վտանգի ամենաբարձր աստիճանը Իսպանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում ու Թուրքիայում է:   Ահաբեկչական գործունեությոն ռիսկի բարձ մակարդակ է՝ Ադրբեջանում, Ուկրաինայում, Հունաստանում, Իտալիայում և այլն... Ահաբեկչական վտանգի աստիճանը ցածր է Վրաստանում, Պորտուգալիայում, Բելառուսում, Սերբիայում և այլն: Իսկ Հայաստանը հայտնվել է Եվրոպայի ամենաանվտանգ երկրների ցանկում՝ Անդորայի, Չեխիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Մալտայի, Մոլդովայի, Լեհաստանի, Սլովենիայի ու Շվեյցարիայի հետ միասին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/karensahakyanfeys/posts/1248122855251228?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1469778134404770 ...

    Կարդալ ավելին
  • ԵՏՄ երկրների հետ կապող ընդամենը մեկ ավտոճանապարհ ունենք, այն էլ փակվել է: Չարաբաստիկ Ստեփանծմինդա-Լարս անցակետը, որը ձմռան ամիսներին փակվում է յուրաքանչյուր առատ ձյան տեղումների դեպքում ու խնդրի առաջ կանգնեցնում Հայաստանից ապրանք արտահանողներին, հիմա էլ փակվել է ինչ-որ փլուզումների պատճառով: Իսկ սա տարվա այն ժամանակահատվածն է, երբ այդ ճանապարհով պետք է Ռուսաստան արտահանվեր մեծ քանակությամբ ծիրան ու կեռաս: Բայց քանի որ Ստեփանծմինդա-Լարս անցակետը կարող է դեռ 2 շաբաթ էլ փակ մնալ, հայաստանցի արտահանողները ստիպված են այդ մրգերը Ռուսաստան հասցնել ավելի թանկ ճանապարհներով՝ կամ օդանավով, կամ Հայաստանից դեպի Բաթում(կամ Փոթի), այնտեղից էլ լաստանավով դեպի Նովոռոսիսկ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/karensahakyanfeys/posts/1229046740492173?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1467566804444805 ...

    Կարդալ ավելին
  • Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ինչո՞վ է տարբերվում Վահան Մարտիրոսյանից: Երկուսն էլ ստոր դավաճաններ են, իսկ նրանց տարբերությունն այն է, որ Վահանը իրենից ոչինչ չներկայացնող, Հայաստանից «աբիժնիկ» մարդ է, իսկ Աթեշյանը՝ բարձրաստիճան հոգևորական: Հետևաբար վերջինիս վարքն ու գործունեությունը շատ ավելի վտանգավոր է Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Եթե Մայր Աթոռը ազդեցություն չունի Պոլսո Պատրիարքության վրա, ապա պետք է հայ ժողովուրդը, այդ թվում՝ Կոստանդնուպոլիսի արժանապատիվ հայերը, անարգանքի սյունին գամեն սեփական շահի համար մի ողջ ազգի արժանապատվության հետ խաղացող այդ տականքին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/karensahakyanfeys/posts/1210690158994498?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1465407637422590 ...

    Կարդալ ավելին
  • 2010 թվականին, երբ Ադրբեջանում նավթից ստացած եկամուտների չափը հասել էր իր գագաթնակետին, այդ երկրի նախագահը որոշեց կառուցել Պետական դրոշի հրապարակը և այնտեղ կանգնեցնել իրենց դրոշը, որը իր բարձրությամբ պետք է լիներ աշխարհում առաջինը: Ծախսեցին մոտ 20 միլիոն ԱՄՆ դոլար և 162 մետր դրոշաձողի երկարությամբ սահմանեցին ռեկորդ: Ի դեպ՝ մինչ այդ աշխարհում ամենաբարձր դրոշաձող ունեցող դրոշն ուներ 160 մետր երկարություն և տեղադրվել էր 1980 թվականին Հյուսիսային Կորեայում:  Սակայն Ադրբեջանում իրենց ռեկորդը կարողացան վայելել մեկ տարուց էլ քիչ, քանի որ այդ դրոշի տեղադրումից ընդամենը 8 ամիս հետո՝ 2011 թվականի մայիսին Դուշանբեում տեղադրվեց Տաջիկստանի պետական դրոշը, որի դրոշաձողը 165 մետր էր: Այն գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: Իսկ 2014-ին Տաջիկստանի ռեկորդը գերազանցեց Սաուդյան Արաբիան(171 մետր): Նյութի աղբյուր` https://www.facebook.com/karensahakyanfeys/posts/1196129690450545?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1463598869218727 ...

    Կարդալ ավելին
  • Ըստ Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի տվյալների՝ 2016 թվականին Ադրբեջանից արտահանումների ծավալի կտրուկ անկում է արձանագրվել: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5.044 միլիարդ ԱՄՆ դոլար (անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 34.3 տոկոսով): Անցյալ տարվա հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածի համեմատ այս տարի ներմուծումը նվազել է 23.85 տոկոսով, իսկ արտահանման ծավալները նվազել են ավելի քան 42.63 տոկոսով (արտահանվել է 2.5 միլիարդ դոլարով ավելի քիչ ապրանք): Նյութի աղբյուր` https://www.facebook.com/karensahakyanfeys/posts/1195243540539160?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1463490196766940 ...

    Կարդալ ավելին
  • Անընդհատ նշում ենք, որ այդ մրցույթը քաղաքականացված է, բայց չենք էլ նկատում, որ այն քաղաքականացնողներից մեկն էլ հենց մենք ենք: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Ռուսաստանի ու Վրաստանի յուրաքանչյուր տարվա ներկայացրած երգերի համար չենք խելագարվում, որ միշտ 10 ու 12 միավորները իրենց ենք տալիս: Ինչպես նաև շատ լավ գիտենք, որ այս տարի Ռուսաստանին ընդամենը 2 միավոր տվեցինք՝ ցույց տալու համար, որ իրենից «նեղացել ենք»: Իսկ դահլիճում Արցախի դրոշը ծածանելը քաղաքականության հետ կապ չունե՞ր...... Այս տարի քվերակության կարգը փոխվել էր, և ժյուրիի ու հեռուստադիտողների միավորները պարզապես գումարվում էին, և նախորդ տարիների նման հնարավոր չէր, որ մեկը մյուսի միավորը զրոյացնի: Երեկ հեռուստադիտողների քվերակության արդյունքում ստացանք 134 միավոր (7-րդ հորիզոնական), իսկ ըստ ժյուրիների քվեարկության՝ 115 միավոր (10-րդ հորիզոնական): Ընդհանուր միավորներով զբաղեցրեցինք 7-րդ տեղը: Ինչպես տեսնում ենք՝ ժյուրիի և հեռուստադիտողի տված միավորները իրարից շատ չեն տարբերվում, և գիտենք, որ միշտ հեռուստադիտողը ավելի անկեղծ է քվեարկում: Այսինքն մենք մոտավորապես ստացել են այնքան միավոր, որքան հավանել են մեր երգը հեռուստադիտողները (եթե իհարկե մրցույթի կազմակերպիչները հեռուստադիտողների միավորները կեղծելու հնարավորություն չունեն): Եթե մի երկիր կա, որը պետք է դժգոհի ժյուրիի քվեարկության արդյունքներից՝ Լեհաստանն է: Ըստ հեռուստադիտողների միավորների Լեհաստանը 3-րդն էր, իսկ ըստ ժյուրիի՝ 25-րդը: grin emoticon Հ.Գ.-1 Ուկրաինայի երգը շատ լավն էր ու արժանի էր հաղթանակի: Հ.Գ.-2 Մեր մասնակիցը ուղղակի փայլեց: Շնորհակալություն Իվետա Մուկուչյանին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karensahakyanfeys/posts/1193629020700612 ...

    Կարդալ ավելին
  • Երեկվանից մեր արևելյան հարևանները իրենց տեղը չեն գտնում: Ադրբեջանցիները վիրավորվել են, որ «Եվրատեսիլ»-ի դահլիճում Հայաստանի պատվիրակները Արցախի դրոշն են ծածանել, և դա որակել են որպես սադրանք իրենց նկատմամբ: Իսկ նրանց «İTV» հեռուստաընկերության ղեկավար Ջամիլ Գուլիևը գտնում է, որ հայերն այդ քայլով միջազգային իրավունքի կոպիտ խախտում են թույլ տվել և պետք է խստորեն պատժվեն: Նա դիմել է, մրցույթի կազմակերպիչներին՝ հույս ունենալով, որ Իվետա Մուկուչյանին կզրկեն մրցույթի եզրափակչին մասնակցելուց: Հ.Գ. Եկեք խորհուրդ տանք Գյուլիևին, որ չնայի «Եվրատեսիլ»-ի եզրափակիչը, որովհետև այնտեղ Արցախի դրոշը կրկին տեսնելուց բացի, տեսնելու է նաև Իվետայի ստացած բարձր միավորները, ու Հայաստանի ներկայացուցչին տրվող յուրաքանչյուր 12 միավորից նա մեկ միկրոինֆարկտ է ստանալու: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/karensahakyanfeys/posts/1190970314299816?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1462972165822693 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/5dhHlV60RumlZ9acxvBV.jpg

    Ադրբեջանում իշխանությունը դատապարտում է խոսքի ազատության և ազատ արտահայտվելու ջատագովներին՝ հետապնդումների ու բռնությունների ենթարկելով նրանց, իսկ ահա հանրության մեջ դատի են տալիս իրար հրավեր ընդունելու և միջոցառմանը չներկայանալու համար: Վատ օրինակն էլ է վարակիչ լինում: Այսպես՝ առցանց լրատվամիջոցներից մեկում կարդում եմ, որ Ադրբեջանի մի բնակիչ դատի է տվել իր հարսանիքին չմասնակցած 15 հոգու, որոնց չներկայանալու պատճառով ինքը հավելյալ գումար է ծախսել՝ հոգալով նրանց համար նախատեսված ռեստորանային ծախսերը: Ամենացնցողը, սակայն, հայց ներկայացնող կողմի մեկնաբանությունն էր, որ ինքը այդ 15 հոգու միջոցառումներին պարտաճանաչ ներկա է գտնվել, անգամ պարտքերի տակ է ընկել, որպեսզի հրավերը լիարժեք իրացնի: Նմանատիպ դեպքերը օրինաչափ են Ադրբեջանում: Այդպիսի մի դեպք էլ եղել է տարիներ առաջ, երբ ամուսնացողի հայրն է 80 հոգու դատի տվել նույն մեղադրանքով: Այս մարդակույտը ապրում է կենդանական բնազդին հավատարիմ և պոպուլյացիան չհաղթահարած կոմպլեքսի մշտական դրսևորմամբ: Իրենք էլ են համոզվում, որ իրենք անմշակույթ, անտրադիցիա, գառնարածների կաստա են, որոնք առավել շատ նման են իրենց կողմից խնամվող բառաչող կենդանիներին: Վատը այստեղ ոչ թե նման տեսակի գոյությունն է, այլ այն, որ իրենց հինավուրց և բարձրաշխարհիկ ազգ են հորջորջում տարբեր միջազգային ամբիոններում: Մենք շատ ուրախ ենք, որ Ադրբեջանում կենսաձևը պրիմիտիվության այս աստիճանին է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1606680046039096

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/fpYnd27OTQo7V78FHkXc.jpg

    Հրաշալի լուրեր են գալիս Սոֆիայից։ Մարտի 26-ին Բուլղարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տեղի թուրքերի կողմից ձևավորված և Անկարայի կողմից պաշտպանվող և հովանավորվող DOST կուսակցությունը Լյուտվի Մեսթանի գլխավորությամբ չի կարողացել հաղթահարել անցողիկ 4%-ոց արգելքը. հավաքելով ընդամենը 2,8%՝ պարտություն է կրում և չի հայտնվում խորհրդարանում։ Այս մասին վկայում են exit poll-ի տվյալները, ըստ որի՝ 4%-ոց արգելքը հաղթահարել են «ГЕРБ» կուսակցությունը, որն ստացել է 32,8%, Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցությունը՝ 28,4%, իր հակաթուրքականությամբ հայտնի «Միացյալ հայրենասերները»՝ 8,8%, «Ազատությունների և իրավունքների համար շարժումը»՝ 7,8 % և «Воля»-ն՝ 4,6%։ Նեոօսմանականության և պանթուրքիստական քաղաքականության ջատագով, Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը մեկ տարի էլ նախապատրաստվում էր Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Հենց Էրդողանի հովանավորությամբ էլ անցյալ տարվա ապրիլին ձևավորվեց DOST կուսակցությունը, որի նպատակն էր ստանալ Բուլղարիայում բնակվող թուրքերի և այլ մահմեդականների ձայները։ Իսկ դա կազմում է բնակչության 10%-ը։ Գործը հասել էր նրան, որ թուրք նախարարները և պաշտոնյաները բացեիբաց զբաղված էին DOST-ի գովազդով և ոչ միայն բուլղարաբնակ թուրքերին էին կոչ անում ձայնը տալ Անկարայի հովանավորյալ կուսակցությանը, այլև Թուրքիայում բնակվող 60 հազար բուլղարացիներին էին համոզում քվեարկել DOST-ի օգտին։ Պաշտոնական Սոֆիան կտրուկ պատասխանեց Թուրքիայի էմիսարների՝ երկրի ներքին գործերին միջամտելուն և Անկարայից հետ կանչեց Բուլղարիայի դեսպանին։ Սակայն Էրդողանի նմանը շարունակում էր իր հակաբուլղարական քաղաքականությունը՝ փորձելով Բուլղարիայի նոր խորհրդարանում տեսնել իր սեփական կուսակցությանը, որին նա դիտում էր որպես հինգերորդ շարասյուն հարևան երկրում, որն անհրաժեշտության դեպքում Անկարայից ստացած հրահանգները ի կատար կածեր, նույնիսկ եթե դրանք վնասեին Բուլղարիայի պետականությանը։ Էրդողանը չի էլ թաքցնում, որ նա Բուլղարիան դիտում է որպես ապագա թուրքական կայսրության բաղկացուցիչ մաս։ Սակայն ամեն ինչ բարվոք ավարտվեց։ Էրդողանի ապօրինի ծնունդ DOST-ը չանցավ Բուլղարիայի խորհրդարան։ Սա Էրդողանի հերթական պարտությունն էր եվրոպացիներից և եվրոպացիների հերթական հաղթանակը բարբարոս և աներես թուրքերի նկատմամբ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1306882659395680

    Կարդալ ավելին