Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Ռուզաննա Խաչատրյան
  • Հայրենիքը սկսվում է սահմանին կանգնած զինվորի խրամատից... Այս սկզբունքով է Սեյրան Օհանյանը դաստիարակել իր զավակներին, և դրա վառ օրինակը այն էր, որ մեր ամենափոքր որդին՝ Մուշեղը, առաջին անգամ սահմանը «ճանաչել» է ինը ամսական հասակում՝ 2006 թ.-ի դեկտեմբերի 31-ին, երբ հայրը, լինելով Արցախի պաշտպանության բանակի նախարար և հրամանատար, ավանդույթ դարձած իր անխախտ սովորույթի համաձայն, իր ավագ որդիների՝ Արթուրի և Գարիկի հետ, Մուշեղին գրկած, այցելեց առաջնագիծ՝ սահմանին կանգնած զինվորի Նոր տարին շնորհավորելու: ...Այսօր Արցախը նշում է պաշտպանության բանակի ստեղծման 25-րդ հոբելյանական տարեդարձը: - Շնորհավո'ր հայոց մայիսյան հաղթանակների եռատոնը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/posts/856344854518779 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը: Խաչի վեր բարձրացման տոնը՝ Խաչվերացը, հարությամբ նորոգվելու, հաղթանակի և ցնծության տոն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար: 614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը մեծաքանակ զորքով հարձակվում է Երուսաղեմի վրա և որպես անարգանք քրիստոնյաներին Սուրբ Հարության տաճարից գերեվարում Տիրոջ խաչափայտը: 14 տարի անց՝ 628 թ., Բյուզանդիայի Հերակլ կայսրը ետ է վերադարձնում Տիրոջ խաչափայտը և որպես հաղթության, անպարտելիության խորհրդանիշ կանգնեցում իր պատմական վայրում: Խաչի ազատագրման սրբագույն պայքարին մասնակցում է նաև հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ (VII-րդ դարի հայազգի բյուզանդական զորավար): Քրիստոնեական յուրաքանչյուր տոն ևս մեկ հիշեցում է, որ «ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է» (1 Հովհաննես 4։8)... Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է՝ իբրև փրկության ճանապարհ, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն... Սեպտեմբերի 11-ը մեր ընտանիքի համար իր ուրույն խորհուրդն ունի. այն մեր սիրո և միության օրն է: Յուրաքանչյուր քրիստոնյա ընտանիք, ապավինելով Խաչին՝ որպես հավատի, հույսի, սիրո, հաղթանակի և փրկության խորհրդանիշ, հետ կմղի իր սիրո և ընտանիքի վրա կախված յուրաքանչյուր չարիք: ԱՄԵՆ   ...

    Կարդալ ավելին
  • Պարտավորեցնե՛լ «Հրապարակ» օրաթերթին և Սյուզան Սիմոնյանին հերքել «Հրապարակ» օրաթերթի 21.05.2015 թ. N91 (1669) թողարկման մեջ՝ թերթի 5-րդ էջում, ևwww.hraparak.am կայքում «Հանրությունն ուզում է իմանալ» խորագրով հոդվածում Ռուզաննա Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող (զրպարտող) տեղեկությունները և www.hraparak.am կայքից հեռացնել «Հանրությունն ուզում է իմանալ» խորագրով հոդվածը: Սույն թվականի օգոստոսի 24-ին «Հրապարակ» օրաթերթը հերքում տպագրեց՝ փաստելով, որ «Հանրությունն ուզում է իմանալ» խորագրով հոդվածում նշված տեղեկությունները՝ Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/photos/a.502475296572405.1073741828.502455973241004/699663470186919/?type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Հաղթե՛լ. այլ ճանապարհ չկա ու չի եղել երբե՛ք:- ՇԱՌԼ ԴԸ ԳՈԼ Ծնունդդ շնորհավո՛ր, ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/photos/a.502475296572405.1073741828.502455973241004/672226419597291/?type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Օրեր առաջ ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Եսայանը նամակով դիմել էր Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանին՝ հանդիպելու խնդրանքով: Չմերժելով զինվորի խնդրանքը՝ Ռուզաննա Խաչատրյանը սիրով ընդունեց նրան: Ջերմ զրույցի ընթացքում Ռուբենը անկեղծորեն պատմեց ծառայության, ապրիլյան պատերազմի ժամանակ իր կրած դժվարությունների, սիրած աղջկա և այն երազանքի մասին, որ կցանկանար հանդիպել ու մոտիկից տեսնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, սեղմել նրա ձեռքը. հետո ամոթխած բացահայտեց մի գաղտնիք ևս, որ ունի հեղինակած երգ` նվիրված Արցախի հերոս Սեյրան Օհանյանին: 2016 թ. հունիսի 27-ին ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունեց զինվոր Ռուբեն Եսայանին: Հանդիպման ընթացքում նրանք զրուցեցին ծառայողական խնդիրների, պարտականությունների, ընտանեկան հարցերի շուրջ: Նախարարը շնորհակալություն հայտնեց իրեն նվիրված երգի ջերմ խոսքերի համար և մաղթելով զինվորին բարի ծառայություն՝ հորդորեց, որ ապագայում սիրով ընտանիք կազմի, շատ զավակներ ունենա, շենացնի հայրենիքը... Իսկ ինքը մշտապես կանգնած է հայ զինվորի, սպայի, հայրենիքին նվիրյալ պաշտպանների կողքին և ուժերի ներածին չափով սատարելու է նրանց ընտանիքներին: -Մենք թշնամուն հաղթելու ենք մեր միասնությամբ, հայրենիքի և միմյանց նկատմամբ հավատով, սիրով և պայքարի անհաղթելի ոգով: Նյութի աղբյուր՝   https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/posts/670852283068038 ...

    Կարդալ ավելին
  • Հերոս ծնած քու՛յր իմ ` Անահի՛տ, աչքդ լու՛յս Ժպտա՛, խնդրում եմ... արցունքդ սրբի՛ր... Հերոս որդուդ չքնաղ դուստրը՝ փոքրիկ Անահիտը, սուրբ օջախդ Աստծո լույս է բերել: Մայիսի 7-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանն այցելեց Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»՝ տեսակցելու հերոսաբար նահատակված սպա Հրաչ Գալստյանի կնոջը և նորածին դստերը՝ Անահիտին: Այսօր Հրաչի կնոջ՝ Անուշի տարեդարձն է: -Բարի տարեդարձ, սիրելի՛ Անուշ: Սպայի մայրը հպարտությամբ և գորովանքով նայում էր հարսին ու թոռնիկին՝ հերոսաբար փորձելով թաքցնել արցունքները: Ջերմ զրույցից և նվերները հանձնելուց հետո Ռուզաննա Խաչատրյանը բժիշկների ուղեկցությամբ շրջայց կատարեց Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոնում», ծանոթացավ բուժհաստատության պայմաններին, ինչպես նաև տեսակցեց բոլոր ծննդկաններին՝ շնորհավորելով նրանց և նվերներ հանձնելով փոքրիկներին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/posts/648220921997841   ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլի 20-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանի և բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանի ուղեկցությամբ այցելեց Շիրակի մարզ (Գյումրի, Արթիկ, Ախուրյան, Մեծ Մանթաշ)՝ իր ցավակցությունները, զորակցությունը հայտնելու ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողներ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի, լեյտենանտ Աշոտ Շահբազյանի, սերժանտ Արման Անդրեասյանի, ժամկետային զինծառայողներ Տիգրան Աբգարյանի, Վիկտոր Յուզիխովիչի, Վլադիմիր Մելքոնյանի, Գևորգ Վարդանյանի, պայմանագրային զինծառայող Վարդան Թադևոսյանի մայրերին, ընտանիքներին և իր խոնարհումը բերելու հերոս նահատակների հիշատակին: Փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանի ընտանիքում Զորամասի հրամանատարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալ, փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանը ծնվել է 1982 թ.-ին Գյումրիում: Հերոսաբար զոհվել է ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի պահպանության տեղամասում: «Դուք հերոսի տուն եք եկել, որդիս հերոսաբար նահատակվել է՝ կռվելով մինչև վերջ, կռվելով հանուն Արցախի, հանուն Հայաստանի,- այս խոսքերով է հյուրերին դիմավորում հերոս փոխգնդապետի հայրը՝ Գևորգ Առաքելյանը:  Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը զինված ուժերում ծառայել է 16 տարի, 10-ը՝ ԼՂՀ պաշտպանության բանակում, ապա ծառայության է նշանակվել 2-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում: «Ոչ մի կերպ չէր հարմարվում: Անընդհատ ասում էր՝ պա՛պ, սա իմ տեղը չէ, իմ տեղն Արցախում է: Դիմում գրեց պաշտպանության նախարարին: Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից շատ ոգևորված էր, շատ էր հարգում նախարարին,-ցույց տալով պաշտպանության նախարարի հետ նկարը՝ շարունակում է հայրը:- Տեղափոխվեց Արցախ՝ նշանակվելով զորամասերից մեկի հրամանտարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալ: Հիշում եմ՝ ասում էր. «Վերջապես թոքերս բացվեցին, հիմա ազատ կշնչեմ»: Հետս զրուցում էր որպես մարտական ընկեր: Երբ հարցնում էի՝ սահմաններն ամո՞ւր են, վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ է, և իրենք միշտ պատրաստ են թշնամուն արժանի հակահարված տալուն:  Նա ապրել է մի սկզբունքով՝ ազատություն կամ մահ: Եվ ընտրեց… մահը: Հերոսաբար պայքարեց, շարունակեց կռվել անգամ վիրավոր վիճակում և հերոսին վայել զոհվեց: Ես հպարտ եմ, որ այսպիսի որդի ունեմ ու միշտ հպա՛րտ եմ ապրելու: Հերոսի հայր լինելը պարտավորեցնող է: Մենք երբեք չպետք է մեր արցունքները ցույց տանք թշնամուն: Ընդհակառակը՝ նա պետք է իմանա, որ մենք ուժեղ ենք ու անգամ ցավը, տառապանքը կարողանում ենք կրել արժանապատվությամբ»: Հերոսաբար զոհված փոխգնդապետի մայրը, երիտասարդ կինը լուռ են: Դուստրը՝ Աստղիկը, ուշադիր լսում է պապիկին: Ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գալստյանի ընտանիքում Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գալստյանը ծնվել է 1991թ.-ին Գյումրիում: Հերոսաբար զոհվել է ապրիլի 2-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի պաշտպանության տեղամասում:  Հերոս լեյտենանտի մայրը շոյում է որդու և հարսի նկարը, ապա ցույց տալիս հյուրերին. «Հրաչը նախորդ տարի է ընտանիք կազմել: Կինը Թալիշից է՝ զինվորականի ընտանիքից, և շաբաթներ անց լույս աշխարհ կբերի որդուս առաջնեկին: Որդուս հերոսությունն ինձ ուժ է տալիս: Անհամբեր սպասում եմ որդուս առաջնեկի ծննդյանը: Հրաչը ցանկանում էր, որ թոռնուհիս իմ անունը կրի:  Որդիս մեծ անուն թողեց ու գնաց… լույս թողեց իր հետևից: Մեր թոռնուհին մեզ ուժ է տալու: Նա է մեր մխիթարությունն ու հույսը»: Ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանի ընտանիքում Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանը ծնվել է 1993Ã-ին Գյումրիում: Հերոսաբար զոհվել է ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի պաշտպանության տեղամասում: «Վերջին անգամ որդուս հետ խոսել եմ ապրիլի 2-ին: Ասաց՝ «Մա՛մ, դու քեզ լավ նայի՛ր ու էլ չզանգես ինձ, մարտական հերթապահության եմ»,- պատմում է 23-ամյա հերոսի՝ ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի մայրը:  Սպայի անձնական իրերի, մեդալի կողքին խնամքով դասավորված են նրա նշանադրության լուսանկարները՝ երջանիկ, հույսերով լի…  «Շատ անհանգիստ էի: Կարողացա կապ հաստատել զորամասի բուժքրոջ հետ: Ասաց. «Դուք ամո՛ւր եղեք, Դուք հերոսի մայր եք: Ձեր որդին 2 զինակիցների հետ 20 թշնամու է ոչնչացրել...»: Ու էլ ոչինչ չասաց… Ամեն վայրկյան սպասում եմ նրան: Այս գիշեր երազ տեսա, որդիս ասաց՝ «Չտխրես, մա՛մ ջան, ես կգամ»: Լեյտենանտ Աշոտ Կարապետի Շահբազյանի ընտանիքում Դասակի հրամանատար, լեյտենանտ Աշոտ Կարապետի Շահբազյանը ծնվել է 1993 թ.-ին Ախուրյան գյուղում: Հերոսաբար զոհվել է ապրիլի 2-ին ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի պաշտպանության տեղամասում:  …Սենյակի պատին հերոս լեյտենանտի մեծադիր նկարն է, մահճակալի վրա՝ զինվորական համազգեստը, դպրոցական լուսանկարները, առաջին դասարանի տետրերը մոր ձեռքում են… Ու այնքան խնամքով էր բացում, ցույց տալիս իր հյուրերին:  «Միշտ ասում էի. «Աշո՛տ ջան, զգոն կլինես, հանկարծ չքնեք, ուշադիր կլինես զինվորների նկատմամբ»: Ամեն անգամ պատասխանում էր. «Մա՛մ ջան, ուշադիր եմ… Զինվորներիս տանը սպասում են, եթե նրանց մի բան լինի, նրանց ծնողներին ինչ պատասխան եմ տալու»:  Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ առանձնահատուկ ակնածանք ուներ և միշտ հպարտությամբ էր խոսում նրա մասին»,- շարունակում է մայրը:  Տատը պատմում է, որ ապրիլի 15-ից հետո պետք է գնային նրան տեսնելու, բայց չհասցրին. «Մենք վստահ ենք, որ մեր բանակն այս անգամ էլ հաղթելու է… Պետք լինի, մենք էլ ենք զինվորներ դառնալու: Թո՛ղ թշնամին երբեք չմտածի, թե մեզ զարկել է, կոտորվել ենք… Թո՛ղ իմանա՝ չենք ընկճվել ու մեր որդիների արյունով ներկված հողը կյանքի գնով պաշտպանելու ենք»: Սերժանտ Արման Սեյրանի Անդրասյանի ընտանիքում Ջոկի հրամանատար, սերժանտ Արման Սեյրանի Անդրասյանը ծնվել է 1996 թ.-ին՝ Մեծ Մանթաշ գյուղում: Հերոսաբար զոհվել է ապրիլի 2-ին ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի պաշտպանության տեղամասում:  Սերժանտ Արման Անդրասյանի մայրը 5 որդի է պարգևել հայրենիքին, 5 զինվոր, որոնցից կրտսերն իր կյանքը նվիրաբերեց՝ պաշտպանելով հայրենի հողը:  Ծնողները վերջին անգամ մարտի 31-ին են խոսել որդու հետ:  «Համով-հոտով տղա էր,- պատմում է տատը,- հերոս էր ամեն հարցում, ծառայության մեջ էլ հերոսացավ: Մայրը չի հավատում դեռ… Սպասում է, որ որդին ծառայությունից տուն է վերադառնալու, ու նաև հպարտ է, որ նման զավակ է լույս աշխարհ բերել»: Շարքային Տիգրան Արամի Աբգարյանի ընտանիքում Տանկի մեխանիկ-վարորդ, շարքային Տիգրան Արամի Աբգարյանը ծնվել է 1996 թ.-ին Գյումրիում: Զոհվել է ապրիլի 3-ին ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի պաշտպանության տեղամասում:  Աբգարյանների ընտանիքը տարիներ առաջ իրենց նորածին որդուն անվանակոչել էր Տիգրան Մեծի անունով… Ինչ իմանային, որ տարիներ անց իրենց որդին հակառակորդի մի քանի տանկ է խոցելու... ու ընկնելու է հերոսի մահով:  «Նախքան բանակ զորակոչվելը, երբ զրուցում էինք ծառայության մասին, ասում էր. «Պա՛պ, ես պիտի Արցախում ծառայեմ»: Մենք հպարտ ենք, որ այսպիսի զավակ ենք դաստիարակել… Սա մեր պայքարն է, մեր ազգի կռիվը: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք, քանի որ մեր հերոս տղաները մեզ զրկել են հետքայլի իրավունքից՝ հանուն հայրենիքի պայքարելով անձնվիրաբար, մինչև վերջին շունչը…»,- պատմում է հերոսի հայրը:  …Շարքային Տիգրան Աբգարյանի զոհվելուց օրեր անց հայրենի քաղաքում ծնված նորածնին նրա պատվին դարձյալ Տիգրան անվանակոչեցին: Շարքային Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչի ընտանիքում Գնդացրորդ, շարքային Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչը ծնվել է1997 թ.-ին Գյումրիում: Հերոսաբար զոհվել է ապրիլի 2-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:  «Վիկտորը միշտ ձգտում էր լինել առաջինը, լինել հաղթող: Երբեք դժվարություններից չէր ընկճվում, երբեք չէր նահանջում: Նա փորձում էր առաջատար լինել սպորտում և նույն հաղթողի արժանապատվությամբ էլ կռվեց մարտի դաշտում»,- պատմում են բռնցքամարտիկ, շարքային, իսկ այսօր արդեն հերոս Վիկտոր Յուզիխովիչի ծնողները:  Վիկտորն ավարտել է Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը: Ֆիզիկապես կոփված, կամային որակներով օժտված երիտասարդը լուրջ հաջողությունների է հասել իր ոլորտում: Ծնողները պատմում են, որ նա ուսումը քոլեջում շարունակելու հնարավորություն է ունեցել, սակայն նախընտրել է զինվորական ծառայությունը:  «Երբեք որևէ գանգատ չենք լսել նրանից: Երբեք չի խոսել դժվարությունների մասին: Միշտ ասում էր՝ տղամարդը պետք է պատվով ծառայի, պատվով ապրի»,- նշում են ծնողները:  Զինվորի հայրն ասում է, որ սոցիալական ցանցում որդին զարմանալի գրառում է արել: Չի մանրամասնում, չի ցանկանում ցավեցնել, բայց մի քանի վայրկյան անց շարունակում է. «Վիկտորի կամքն է, որ մենք այսօր այսքան ուժեղ ենք… և պարտավոր ենք այսուհետ ևս ուժեղ լինել: Մեր հերոս որդին իր անձնազոհ արարքով մեզ պարտադրում է ապրել: Մենք հպարտ ենք, որ Վիկտորի նման զավակ ենք դաստիարակել: Հպարտ ենք, որ անգամ ծանր պահերին նա չի նահանջել, այլ մինչև վերջին շունչը պայքարել է»: Շարքային Վլադիմիր Աշոտի Մելքոնյանի ընտանիքում Շարքային Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը ծնվել է 1996թ.-ին Գյումրիում: Հերոսբար զոհվել է ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Հերոս զինվորի հարազատները պատմում են, որ Վլադիմիրը միշտ ցանկացել է Արցախում ծառայել, մարտական հերթապահություն իրականացնել և այդ մասին հաճախ է խոսել ընտանիքի անդամների հետ: «Ընտրեց հոր ուղին, նրա հետքերով գնաց,- հոգոց է հանում տատը,- հայրը մասնակցել է Արցախյան ազատամարտին: Միշտ մտածում էր, որ իսկական ծառայությունը դիրքերում է: Ուզում էր սահման պահել: Սիրում էր ծառայությունը, երբեք չի գանգատվել»: Շարքային Գևորգ Գագիկի Վարդանյանի ընտանիքում Գնդացրորդ, շարքային Գևորգ Գագիկի Վարդանյանը ծնվել է 1996թ.-ին Գյումրիում: Հերոսաբար զոհվել է ապրիլի 2-ին՝ ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:  Հայրը, հորեղբայրը, հորեղբոր որդին, անասելի վիշտը խեղդելով, անթաքույց հպարտությամբ են խոսում հերոս զինվորի մասին: Սենյակի անկյունում լուսանկարից ժպտում է Գևորգը: Տունը շնչում է նրանով: Նկարի կողքին «Մարտական ծառայության» մեդալն է, իրերը, խնամքով ծալված թերթի մի էջ, որի վրա գրված է զինվորի անունը:  «Գևորգը 5 տարեկանից ապրել է ՌԴ-ում, սակայն օտար միջավայրում մեծացած պատանին ձգտում էր դեպի հայրենիք, երազում Հայոց բանակի զինվոր դառնալու մասին: Իր կամքով վերադարձավ ծննդավայր և ծառայության անցավ ԼՂՀ ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում,-պատմում է հորեղբայրը և շարունակում,- խիզախ էր, իսկական զինվոր… Իսկ երբ ժամը եկավ, կռվեց հերոսաբար, մինչև վերջին փամփուշտը: Մենք հպարտանում ենք մեր հերոսով: Սիրով էր ծառայում, հպարտ էր, որ սահման է պահելու …ու անկեղծ ասեմ. երբ նրանից լուր չունեինք, մտածում էի՝ ավելի լավ է ընկնի հերոսի մահով, բայց գերի չընկնի...»:  Գևորգի անձնազոհությունը շատերին է հիացրել. ամիսներ առաջ տեղի ունեցած սահմանային միջադեպի ժամանակ նա փրկել էր վիրավոր զինակից ընկերոջը և խրախուսական արձակուրդ ստացել: Հարազատները պատմում են, որ անգամ արձակուրդի օրերին նա մտքերով զորամասում էր… «կարոտում էր խրամատը»:  Վերջին անգամ Գևորգը մարտի 30-ին է խոսել հարազատների հետ. հորեղբոր որդուն՝ Հովհաննեսին, խնդրել է, որ անպայման մասնակցի ընկերոջ հուղարկավորությանը: Պայմանագրային զինծառայող, շարքային Վարդան Սուրիկի Թադևոսյանի ընտանիքում Ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, շարքային Վարդան Սուրիկի Թադևոսյանը ծնվել է 1990 թ.-ին: Հերոսաբար զոհվել է ապրիլի 4-ին ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի պաշտպանության տեղամասում:  Պայմանագրային զինծառայող, շարքային Վարդան Սուրիկի Թադևոսյանի ծնողները, հայրենի քաղաքում հուղարկավորելով որդուն, դարձյալ վերադարձել են Մեխակավան՝ շարունակելու ծառայությունը զորամասում: Արթիկում մեզ դիմավորեց նրա կրտսեր եղբայրը՝ 14-ամյա Եղիշեն: Վերջին անգամ եղբոր հետ խոսել է մարտի 31-ին: Հիշում է՝ չտարբերվող, առօրեական խոսակցություն էր. «Հետո իմացանք, որ ոտքի բեկորային վիրավորում է ստացել, սակայն շարունակել է կռվել և վիրավոր վիճակում 2 թշնամի է ոչնչացրել»: Վարդան Թադևոսյանն ամուսնացած է, ունի 2 դուստր: …Օրվա վերջում Մեծ Մանթաշի Սբ. Աստվածածին եկեղեցում մոմեր վառվեցին զոհվածների հոգու հանգստության ու խաղաղության համար: Այցելությունն ավարտվեց Արցախյան ազատամարտի մասնակից, վիրաբույժ, բ/ծ կապիտան Բունիաթ Զատիկյանի ջերմ հարկի տակ: Սեղանի շուրջ անվերջ խոսելով հերոսների սխրանքից՝ չէինք դադարում հիանալ մայրերի հերոսական պահվածքով, որոնք հույսի ու լույսի անսպառ աղբյուր են դառնալու ապագա կերտվող հաղթանակների համար: Հ.Գ: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» իր խորին երախտագիտությունն է հայտնում Սանկտ Պետերբուրգում բնակվող մեր հայրենակիցներ Հրաչյա Միսակի Պողոսյանին, Սարգիս Գևորգի Պողոսյանին, Յուրի Ռաշիդի Արոյանին, Հայկ Մարսելի Չիլինգարյանին, Արֆենյա Նիկոլայի Տեր-Մինասովային, Արմեն Պայքարի Կարապետյանին, Արսեն Մանվելի Մովսիսյանին՝  հերոսների ընտանիքներին  ֆինանսական աջակցություն տրամադրելու համար: Հասմիկ Գյոզալյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/posts/641362812683652   ...

    Կարդալ ավելին
  • - ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ: - ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ: Այսօր՝ մարտի 27-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Ըստ քրիստոնեական հավատի, Քրիստոսն իր հարությամբ մեղքից զատեց աշխարհը ու «...բացեց երկնքի դռները, և անուշահոտություն բուրեց աշխարհում` ցույց տալով ճանապարհը նորոգման, և կենդանություն պարգևեց մարդկանց»: Թո՛ղ Ճրագալույցի սուրբ պատարագի լույսով լուսավորվեն հայ օջախները:  Թո՛ղ Քրիստոսի հրաշափառ հարությամբ հույսն ու հավատը, սերն ու միությունը թևածեն մեր ընտանիքներում:  Թո՛ղ ընդմիշտ զատվի չարիքը մեր աշխարհից, և համերաշխությունն ու միասնությունը դառնան համազգային ստեղծագործ արարման հիմք: Այս տարի մեր ընտանիքում երջանիկ զուգադիպությամբ Քրիստոսի հարության տոնը համընկել է մեր որդիներից Մուշեղի ծննդյան տարեդարձի հետ: Շնորհավո՛ր ու բարի տարեդարձ, որդի՛ս: Թո՛ղ Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը, իսկ այս հրաշալի պահպանիչ աղոթքը ընդմիշտ ուղեկցի քե՛զ և սահմանին կանգնած մե՛ր զինվորներին. - Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, Քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք Եվ անսայթաք պահպանիր նրան երեւելի եւ աներեւույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից, Սրից եւ երեւացող ու աներեւույթ բոլոր հարվածներից: Ամէն: Սուրբ Ներսես Շնորհալի Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/posts/628640103955923 ...

    Կարդալ ավելին
  • Փետրվարի 4-ին ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության և ստոմատոլոգիական բաժանմունքներում տեղի ունեցավ մասնագիտական քննարկում՝ «Հանուն զինվորի առողջության» ծրագրի շրջանակներում: Հանդիպում-քննարկումը նախաձեռնել էր ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուզաննա Խաչատրյանը: Նեղ մասնագիտական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հարցեր՝ նախազորակոչային տարիքում բերանի խոռոչի հիվանդությունների հայտնաբերման և ապագա զինվորին մինչև զորակոչ բուժելու վերաբերյալ: Ներկաները նշեցին, որ անհրաժեշտ է նաև մեծացնել բաժանմունքներում մատուցվող ծառայությունների ծավալը, բարելավել բաժանմունքների նյութական հագեցվածությունը, արտերկրյա գործընկերների հետ ձեռք բերված փոխհամաձայնությունների շրջանակներում շարունակել քննարկումները բժիշկների վերապատրաստման, կատարելագործման դասընթացների, գիտական, կրթական մակարդակի բարձրացման, կլինիկական գործունեության զարգացման ուղղությամբ: Ռուզաննա Խաչատրյանը փաստեց, որ բերանի խոռոչի հիգիենան մարդու առողջության պահպանման, օրգանիզմում հիվանդությունների կանխարգելման գործում կարևոր գործոն է, և համոզմունք հայտնեց, որ այսուհետև զինվորական հոսպիտալի դիմածնոտային և ատամնաբուժական ծառայությունները շարունակեն կատարելագործման գործընթացը՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան մասնագիտական բուժօգնություն իրականացնելու, համաշխարհային բժշկագիտության առաջընթացին ինտեգրվելու նպատակով:  Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/posts/604936799659587 ...

    Կարդալ ավելին
  • Հաղթանակած մեր բանակը, որ ծնվել է հայ քաջորդու թափած տաք արյունից, նրա մոր դառնաղի արցունքից, հայրենյաց պաշտպանին սպասող գեղանի հայուհու բոցավառ սիրուց, այսօր տոնում է իր 24-ամյակը:  Զինվո՛ր հայրենյաց, ունենալով երկու հենարան՝ Աստված և Հայրենիք, Դու անպարտելի′ ես: Բազկիդ ուժը բազմապատկվել է ժողովրդի քո հանդեպ սիրուց:  Հայ առյուծասի՛րտ մայրեր, որդիներիդ փառքով կերտելով Արցախյան հաղթանակը՝ մեր նորօրյա պատմության՝ Անկախ Հայաստանի հենասյունն եք այսօր՝ ազգին նվիրաբերվող ձեր զավակներով:  Կյանքդ հայրենիքին զոհաբերած Զինվո′ր, խոնարհվում ու խնկարկում եմ պայծառ հիշատակդ: Դու զրկեցիր մեզ հետքայլի իրավունքից: Այսօր Քո′ տոնն է:  Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 24-րդ տարեդարձի կապակցությամբ:  «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/photos/a.502475296572405.1073741828.502455973241004/601885476631386/?type=3&theater ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն