• Արսեն Բաբայան
  • 1. Եթե ձեզ զանգահարում են, և խոսակցության կեսից կապն անջատվում է, ապա սպասեք, մինչև նորից նա կզանգահարի։ Անջատվելուց հետո մի փորձեք դուք զանգահարել նրան, քանի որ ինքը սկսել է նորից զանգել, հակառակ դեպքում բավական երկար ժամանակ զանգում եք իրար ու երկուսիդ մոտ էլ զբաղված գիծ է ցույց տալիս։ Միշտ սպասեք, որ զանգողը պիտի ձեզ զանգի։ 2. Եթե ձեզ զանգահարում են, ապա երբեք առաջինը մի անջատեք հեռախոսը։ Քանի որ ձեզ են զանգել, ուրեմն՝ ասելիք ունեն, սպասեք այնքան, մինչև կասի ամբողջ ասելիքը, կավարտի և ինքն էլ կանջատի հեռախոսը։ Հակառակ դեպքում կլինեն «խոսքը բերանում մնալու» դեպքեր, ինչը որևէ մեկը չի սիրում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/733610186848773 ...

    Կարդալ ավելին
  • Ղարաբաղյան խնդրից ու դրա կարգավորման ընթացքից պրիմիտիվ տեղեկացված մարդու համար Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի վերջին հայտարարությունը որևէ էմոցիա չի առաջացնում։ Պատճառն առավել քան պարզ է, այդ տեքստում չկա որևէ նոր բան, որ ասվեց կամ առաջարկվեց։ Տարիներ շարունակ հենց այդ տեքստն է եղել հայտարարությունների բովանդակությունը։ Մենք կարդացել ենք, արել հետևություններ ու շարունակել ապրել և աշխատել։ Այժմ մի դիլետանտ վերցրել է նորից հնչեցված հայտարարությունը, վերնագրում՝ «ՀՐԱՏԱՊ» հնչեղ բառը խծկել ու հրամցրել հանրությանը։ Իսկ հանրության դիլետանտների զգալի մաս կազմող մի խումբ հայ-հարայ է կապել, թե հեսա պատերազմ կսկսվի։  Ժողովուրդ, ի՞նչ հրատապ բան է տեղի ունեցել։ Ժողովուրդ, էդ որ քննադատում ու հայհոյում եք ում ասես, հեչ հայելու մեջ նայե՞լ եք։ Երբևէ մտածե՞լ եք, որ ախր սա ձեր թեման չէ, ախր այդ թեմայով դուք նույնիսկ մակերեսային տեղեկացվածություն չունեք։ Համոզմունք ունեմ, որ այսօր հայհոյողները 2014-ին դեռ կարդալ չէին սովորել, որովհետև ամերիկացի նախորդ համանախագահը այս նույն տեքստը դեռ 2014-ին էր հնչեցրել։ Հ.Գ. քնեք հանգիստ, որևէ նոր բան տեղի չի ունեցել։ Կարգավորման առաջկված այս քայլերը տարիների վաղեմություն ունեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/709349632608162 ...

    Կարդալ ավելին
  • Հրանտ Բագրատյանը միշտ էլ կարողացել է օդում թեմա ստեղծել ու հանրային թոփ թեմա դառնալ։ Մենք, միամիտներս, մի քանի օր քննադատելով, կարծիքների տեղատարափով Բագրատյանի վերջին հայտնի մտքին, չէինք էլ գուշակում, որ պարոն Բագրատյանը մեղմ ժպտում է, վայելելով այն նպատակի արդյունքը, որը դրել էր իր առաջ։ Դրա պտուղներից է օրինակ՝ իր մասնակցությամբ «Ուրվագծի» սպասվող եթերը։ Ակնհայտ էր, որ առանց պատգամավորական ամբիոնի պարոն Բագրատյանը PR սով չէր ունենալու։ Ով շփվել է վերջինիս հետ (օրինակ՝ կողք-կողքի 9 ժամ ինքնաթիռում) շատ լավ կհասկանա ասածս։ Հ.Գ. այս թեմայով առաջին անգամ եմ հրապարակայիմ խոսում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/708795335996925 ...

    Կարդալ ավելին
  • Նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահի հիմնադրամից 3 միլիոն դոլար է հատկացվել լրագրողներին բնակարանով ապահովելու համար։ Թբիլիսիում նախորդ տարի կայացած կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահականի ներկայացուցիչը պարծենում էր այսպիսի միջոցառումներով։ Վրացիները, մենք ու եվրոպացիները չհասկացանք մտահոգվելու փոխարեն ադրբեջանցու պարծենալու առիթը։ Հետաքրքիր է, որ ադրբեջանցին այդ միջոցառումը կապում էր իրենց երկրում մամուլի ազատության ավելացման հետ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/696317437244715 ...

    Կարդալ ավելին
  • Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր պաշտոնապես հայտնեց, որ իր 22 հոգուց բաղկացած աշխատակազմը հասցրել է 6-ի։ Նախ ուզում եմ բոլորի համար հստակ լինի, որ հեշտ չի եղել նման որոշման կայացումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլորն ունեին իրենց հստակ գործառույթները, ինչը բնականաբար հեշտացնում էր ԱԺ նախագահի գործունեությունը։ Վստահեցնում եմ, որ աշխատակազմի յուրաքանչյուր անդամ արժանի էր ունեցած պաշտոնին։ Սակայն, ինչպես իր խոսքում նշեց պարոն Բաբլոյանը, մենք պարտավոր ենք հաշվի նստել մեր պետության հնարավորությունների հետ։ Եթե խոսենք զուտ թվերի լեզվով, ապա իրավիճակը գոհացնող է, խնայողությունը զգալի, սակայն չի կարելի մոռանալ, որ այդպիսով ԱԺ նախագահի աշխատակազմում մնացած յուրաքանչյուր աշխատողի ծանրաբեռնվածությունն առնվազն հինգ անգամ ավելացել է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/667577206785405 ...

    Կարդալ ավելին
  • Չեխիան դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Բոլորս միանգամից ուրախացանք, սկսեցինք ոգևորության գրառումներ անել։  Այդ ճանաչումն ու դատապարտումը պտուղն է հայկական փայլուն դիվանագիտության տարիների աշխատանքի, որի անբաժան մասն է խորհրդարանական դիվանագիտությունը։ Այս տարիների ընթացքում առիթ եմ ունեցել անձամբ տեսնելու այդ ահռելի աշխատանքը։ Հպարտ եմ, որ իմ չնչին ներդրումն եմ ունեցել խորհրդարանական դիվանագիտության լայնածավալ աշխատանքում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/654453428097783 ...

    Կարդալ ավելին
  • Բելգիայի Վալոնիա-Բրյուսել Դաշնության խորհրդարանի պատգամավորներ Էմանուել Դը Բոկը և Անդրե Դյու Բյուսը, Բրյուսել-Մայրաքաղաքի շրջանայինխորհրդի անդամ Պիեր Կոմպանին, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձմախմբի անդամ Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ արդեն հանդիպումներ են ունեցել Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Սպասվում է հանդիպում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/635119953364464 ...

    Կարդալ ավելին
  • Երբ դատական դեպարտամենտում էի աշխատում բազմաթիվ առիթներով ասել եմ, որ դատարանն ու արդարադատության նախարարությունը դատական գործերի քննության շրջանակներում որևէ կապ չունեն իրար հետ։ Ավելին, արդարադատության նախարարությունն ու մնացած բոլոր կառույցներն իրավունք չունեն որևէ կերպ միջամտելու արդարադատության իրականացմանը։ Այստեղից ակնհայտ է դառնում, որ արդարադատության նախարարությանը մեղադրելը, առավել ևս նախարարի հրաժարական պահանջելը, մեղմ ասած հեռու է ողջամտությունից։  Ինչ վերաբերում է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություններին, ապա այստեղ էլ արդարադատության նախարարության կապը զրոյական է, դրա համար կան հատուկ ընթացակարգեր, որոնցում որոշում ընդունողը համապատասխան բժշկական հանձնաժողովն է։ Առայժմ այսքանը, հետո, եթե առիթ լինի ու ժամանակ ունենամ, ավելի խորը կներկայացնեմ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/633876840155442 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքական բոլոր ուժերը նախընտրական այս փուլում խոսում են Արցախի մասին, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից։ Քաղաքական մի ուժ առաջարկում է փոխշահավետ զիջումային տարբերակ (շրջանների հանձնել եւ այլն), մեկ այլ ուժ պարտավորվում է առաջին գծից հանել շարքային կազմին ու փոխարինել պայմանագրայիններով։ Մի ուժ էլ պնդում է, որ Արցախը պետք է միացվի ՀՀ-ին եւ այլն։ Այս իրարամերժ ու գլխապտույտ առաջացնող առաջարկներն ուսումնասիրելուց հարց է առաջանում մոտս. իսկ որեւէ մեկդ այս ընթացքում, կամ ձեր նախընտրական ծրագրերը կազմելուց առաջ գոնե մեկ անգամ այդ առաջարկները քննարկե՞լ եք Արցախի իշխանությունների ու ժողովրդի հետ։ Օրինակ հարցրե՞լ եք, թե արդյո՞ք ճիշտ է շարքային կազմը պայմանագրայիններով փոխարինելը, հարցրե՞լ եք, թե ինչ են մտածում շրջանները փոխշահավետ տարբերակով հանձնելու մասին։ Հարցրե՞լ եք, թե ինչ կարգավիճակում են Արցախը տեսնում հենց արցախցիները։  Չեք հարցրել։ Չեք հարցրել, քանի որ ձեզ ամենագետների տեղն եք դրել։ Այսպես չի կարելի, մարդիկ կան, ապրում ու արարում են, գնացեք, քննարկեք, խոսեք հետները հետո նոր եկեք մեզ համոզեք ձեր մտադրությունների արդարացիությունը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/633685176841275 ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ դատարաններից մեկն անվավեր է ճանաչել ԱՄՆ նախագահի հրամանագիրը։ Նախագահն էլ հայտնել է, որ իրավական վեճը կլուծի դատական բարձր ատյանում։ Ի դեպ՝ ԱՄՆ նախագահը դատավորին հրապարակային մեղադրել է լիազորությունները չարաշահելու մեջ։ Այսպիսով՝ փաստ է, որ ԱՄՆ դատական համակարգը կայացած է, անգամ այն դեպքում, եթե իսկապես պարզվի, որ դատավորը չարաշահել է լիազորությունները։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/633302513546208 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն