• Լուսինե Բադալյան
  • Խեղճ սկեսրայրս մեռավ հնարավոր բոլոր դռները տարիներ շարունակ թակելով, էս խնդիրը բարձրացնելով, կառավարությունը լսել անգամ չի ուզում :) Մեր տանը, ինչ հիշում եմ, սա ա քննարկվում, ամենացավոտ հարցն ա... Պետք էր անպայման իրենց բերանից հնչեր, որ մի քիչ սթափվեինք...  Սամվել Գևորգյանը լավ է գրել «Թուրք արտադրողն ասում է. «Այն մասը, որն արհեստական ճանապարհով է աճեցվում եւ թունավոր սրսկումներ է պարունակում, մենք վաճառում ենք ոչ բարեկամ ժողովուրդներին, ինչպիսիք են հայերը, քրդերը: Բնական է, որ մենք չենք կարող վտանգել մեր ապագա սերնդին նման արտադրանք հրամցնելով»: Հիմա, համեմատեք, էս թուրքնա ավելի վա՞տը, թե՞ էն վայ «հայ»-ը, ով բիզնեսի անվան տակ, փողի համար, թունավորումա Հայաստանի բնակչությանը: Էս մասին տարիներ շարունակ բարձրաձայնումա «Ջերմատնային ասոցիացիա»-ն: Տարիներ շարունակ: Ինտերնետում փնտրեք, 8-10 տարվա վաղեմության հոդվածներ, հարցազրույցներ կգտնենք այս մասին: Բայց ոչինչ չի փոխվում: Թուրքական պոմիդորը, չգիտես՝ ինչ ճանապարհներով, մտնումա Հայաստան, հայկականի անվան տակ վաճառվում ու... ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ, ՊԵՏՔ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼԵԼ ՈՒ ՍԿՍԵԼ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ: Թե՞ թուրք արտադրողի անկեղծությունից բացի այլ ապացույցներ ու հիմնավորումներ են պետք»: Կից նյութն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/1492433047487512 ...

    Կարդալ ավելին
  • Սիրելի հայրենակիցներ, դուք էլի կարևոր գործերը թողած` ընկել եք երկրորդական բաների հետևից ։)) Հիշեցնեմ, որ երգչի գործը երգելն է, հաղորդավարինը` վարելը, դերասանինը` խաղալը։ Եթե որևէ կազմակերպություն կամ քաղաքական ուժ որոշել է իր քարոզարշավն անցկացնել բարձր մակարդակով, ճիշտ ու գրագետ ներկայացնել իրեն` հրավիրելով ճիշտ խոսնակների, լավ երգիչների ու ունի դրա համար միջոցներ, միայն ողջունելի է, որ օգտագործում է այդ հնարավորությունը ։))) Ռեինկարնացիայի երգից հետո ո՛չ ՀՀԿ-ի քաղաքական ծրագիրն է փոխվում, ո՛չ էլ Ռեինկարնացիայի երգացանկը, ասեմ ավելին` ո՛չ էլ Ռեինկարնացիան է դառնում հհկական ։) Այլ բան է, եթե Ռեինկարնացիան դներ թեկնածություն, կարելի էր քննադատել, բայց Ռոլի գործը երգելն է, մարդը երգել է, լավ էլ երգել է, ուրիշ բան է արե՞լ։ Որևէ կերպ խախտե՞լ է ձեր սահմանադրական իրավունքը:))) Իսկ արդյոք դուք ունեք սահմանադրական իրավունք` որևէ մեկին վիրավորելու կամ մեղադրելու ։)) Իհարկե չունեք։ Մեր երկրում ամեն ոք իրավունք ունի որոշում կայացնելու, աշխատելու, եթե կա դրա հնարավորություն։ Տեղեկացնեմ, որ երգիչը, հաղորդավարն ու դերասանը ևս մարդ են ու ունեն ձեզ հավասար իրավունքներ ։)  Էլի շեղվեցի՞ք բուն թեմայից ։))) Հավանում եք, ժպտացեք, անցեք առաջ, չեք հավանում, անջատեք ու անցեք առաջ ։) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/1441469652583852 ...

    Կարդալ ավելին
  • Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է արխիվային տեսանյութ իր հարսանիքից։  «Ուրեմն՝ մի 10 օր առաջ, ռադիոյի քեֆին ես ու Անուշկան փորձեցինք իմ` հարսի պարը հիշեինք, պարեինք, առանց Լիլիթ Պետրոսյանի չստացվեց ։) Այսօր մերոնք նստած նայում էին, չգիտեմ ինչի (հետաքրքիր զուգադիպությամբ մի 1000 տարի առաջ էս օրը մեր առաջին ժամադրությունն էր), որոշեցի նկարեմ, դնեմ, նայենք, պարապենք, որ հաջորդ քեֆին պարենք։ Համ էլ մերոնք` ռադիոյի ժողովուրդը, իրեն կտեսնի ջահել ժամանակ, կժպտա :)»։ ...

    Կարդալ ավելին
  • 1. Իվետա  մեռնեմ էն սիրուն մռութիդ !!! Գժվում եմ քո համար!!! Քո նմանը չկա ու դու արդեն կերտեցիր ճանապարհդ !!! Դու հաստատ մտնելու ես երաժշտական ուրիշ հարթություն: Անսահման ուրախ եմ !!! 2. Ես կողմ եմ, որ Հայաստանը հրաժարվի էս մրցույթից, որովհետև էլ ներվ չկա դիմանալու էն հասարակության հանճարեղ քննարկումներին, որի վաստակավոր արտիստը Արմենչիկն ա, իսկ սիրած մեգահիթը Արմանի ու Լիլիթի երգը, բայց մի պայմանով, որ գոնե ОРТ-ով նայել լինի ։))))))  3. Շնորհավորում եմ Եվրատեսիլին, որ արդեն ԱՄՆ-ն էլ միացավ իրեն, իսկ դա ամեն ինչ ա միջազգային ասպարեզ մտնել ցանկացող երգչի համար ։)) երկնքից մանանա, որակը կբարելավվի աննորմալ կերպով ։) իսկ Հայաստանի բացակայությունը դժվար թե նկատվի, համ էլ մեկ ա «հիմար, քաղաքական մրցույթ» ա ։))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/1160725107324976?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14632 ...

    Կարդալ ավելին
  • Իվետայից բացի (Իվետան մրցակցությունից դուրս ա) լավագույն երգերը ներկայացնեմ, եթե գոնե մեկը չանցավ լավագույն 10յակ, խոստանում եմ մյուս տարի ծպտունս դուրս չի գալու, Եվրատեսիլ բառն անգամ չեմ արտաբերելու ու ընդունելու եմ, որ դուք էս մրցույթն ավելի լավ գիտեք, քան ես ։))) գրազի պես բան էլի ։)) Եվ այսպես` այս տարվա իրապես հզոր երգերը.  Ուկրաինա  Բելգիա  Ավստրալիա  Շվեդիա (դառնալու ա 2016-ի եվրոպայի #1 հիթը` անկախ արդյունքից) Լավ երգեր` Ֆրանսիա Ռուսաստան Լավիկ երգերը այս տարի շատ են (Իսպանիա, Գերմանիա, Մալտա, Իտալիա, Հունգարիա, ինչու չէ` Սերբիա և այլն, ընտրությունը շատ դժվար է լինելու ։) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/1159286430802177 ...

    Կարդալ ավելին
  • BBC-ն էլ ա հավանել ։))) բայց դե մեկ ա մեր կույս կանայք (աղջիկ թե տղա) ավելի ճաշակով են Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/1158004337597053 ...

    Կարդալ ավելին
  • Պարադոքսն էն ա, որ Բեյոնսի , Ջոլիի ու մնացածի համար ուշքներս գնում ա, բայց երբ մեր արտիստն ա , որն իր գեղեցկությամբ հաստատ գերազանցում ա բոլորին ,նման կերպարով հայտնվում , վայնասուն ա բարձրանում ։)  Բոլորն անհամբերությամբ սպասում են ռուսական ծրագրերին, որտեղ աստղերն անկեղծանում են, իրենց հետ հավասար վերապրում են, արտասվում են, բողոքում են, որ մերոնք բաց չեն խոսում, բայց հենց մերոնք անկեղծանում են, սկսվում ա վայնասունը ։)  Ազատեք մեզ "հայ կնոջ" ծանր կարգավիճակից ու թողեք պարզապես կին մնանք ։)) դուր է գալիս ,նայեք, չի գալիս` դուք ավելի լավ արեք, բայց ուրիշի հաշվին ինքնահաստատվելը ձեզ օգուտ չի բերելու ։)) չէ, կբերի, բայց ձեր շրջապատում ։)) առանց քոմենթի էլ դա կարող եք անել` հարևանների հետ սուրճ խմելիս հարց չկա, դուք ավելի լավն ու ճիշտն եք, բայց դուք պիտի մի օր հասկանաք, որ հայ կինն ու արտիստը տարբեր բաներ են ։) դրա համար էլ դուք հայ կին եք , իսկ նա` արտիստ: Ցավում եմ, որ Իվետան ուրիշ հագուստ է կրելու համերգին ։) սա շատ տպավորիչ էր ։)  "Աղվեսի դունչ ու խաղող" ֆորմուլան հավերժ է ։)) Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1153673194696834&set=a.408980039166157.98399.100001624943935&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Գոռը (Գլումովը) գրեց նոր ու մի լավ ուրախացրեց ։) ես ուզում եմ իր և իր դասակի կամավորների կողմից խորին շնորհակալություն փոխանցել բոլոր այն լրագրողներին, իրավաբաններին, որ իմ կոչից հետո ձեռնամուխ եղան խնդրի բարձրացմանը , հետազոտմանը` շատ ավելի լուրջ մակարդակով, քան իմ ՖԲ ստատուսն էր ։) Գոռի դասակի բոլոր տղաների աշխատանքային խնդիրները լուծվել են ավելի լավ, քան նրանք կարող էին պատկերացնել ( ասեցին` ամենաբարձր մակարդակով), ու տղաները հիմա նման հարցերից նեղվելուց կամ վիրավորվելուց ձերբազատված` հոգով, սրտով ու ֆիզիկապես կենտրոնացած են միայն սահմանների պաշտպանության սուրբ պարտականության վրա ։ "Մեր իրականության մեջ հարցեր են լուծվում, եթե հարց լուծողը մենք ենք ( ժողովուրդը) " ,- եզրափակեց մեր մեծ եղբայր Գոռ Գրիգորյանը (նույն ինքը` Եգոր Գլումովը) ։)))  P.S. իր թույլտվությամբ եմ հայտնում այս փոքրիկ, բարի լուրը ։) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/1151114328286054 ...

    Կարդալ ավելին
  • Ուրեմն նայեք ինչ ա կատարվում ... ես չեմ դադարում զարմանալ ... ինֆորմացիաս հստակ ա , դիմում եմ իմ բոլոր մեդիա֊ընկերներին` հետազոտելու ու խնդիրը բարձրացնելու խնդրանքով ։  Մեր կամավորները, որոնք էս պահին ու արդեն երկար ժամանակ իրենց կյանքը վտանգելով, տուն֊տեղ թողած` սահմանին կանգնած մեր կյանքն են պաշտպանում, ովքեր չեն աշխատում պետական հիմնարկություններում ( պետականի դեպքում զինկոմիսարիատից տեղեկանք ա գնում, խնդիր չի լինում) , աշխատում են մասնավոր սեկտորում, նրանց ազատում են աշխատանքից ու փոխարինում են նոր աշխատուժով ։ Միայն Գլումովի դասակից արդեն 6 ֊ 7 հոգի իմացել են, որ ազատված են աշխատանքից ու 20֊ ից ավելի կամավոր աշխատում են մասնավոր սեկտրում և սպասում իրենց ազատման հերթին ։ Նորմալ ա?????? Նյութի աղբյուր` https://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/1147980461932774 ...

    Կարդալ ավելին
  • Միակ «հայտնի» մարդը, որ արդեն ինչքան ժամանակ է դիրքերում է, ոչ սելֆի է արել, ոչ իր «հեղինակավոր» կարծիքն է հայտնել , ոչ գլուխ է գովել,ոչ օգնությունների մասին է բարձրաձայնել,ոչ էլ հայտարարել է , որ իր 4 բալիկներին թողնում֊գնում է դիրքեր ։ Սուսուփուս գնացել , իր գործն է անում ։ Հարգում եմ, խոնարհվում եմ, կարոտում եմ , սպասում եմ` երբ է գալու , ներվերներս ուտի ։) Մնացած բոլոր գնացածների հարցում կարծիքի ու վերաբերմունքի վերահաշվարկ ա մոտս գնում ։) Նյութի աղբյուր` https://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/1142812075782946 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն