• Աշոտ Սարգսյան
  • Էն որ չգիտես ինչ ասես... ահավորա...... Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի միակ առաջին դասարանի աշակերտը Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/SargsyanAshot/posts/1976016512445262 ...

    Կարդալ ավելին
  • Փոփոխություն չեմ զգում ասողների համար: 1. Առաջվա պես պետավտոտեսուչներին կաշառք չեք տալիս, փաստացի գումարը մնաց ձեր գրպանում: 2. Տուգանքները առաջվա պես ամեն ստից խախտման համար չեն գալիս , փաստացի գումարը մնաց ձեր գրպանում 3. Օգոստոսի 1-ից պոլիկլինիկաներում բարձրանում է աշխատավարձը, փաստացի նախկինից թեկուզ քիչ բայց ավել գումար եք ունենալու: 4. Բազմաթիվ բուժհաստատություններում առաջվա պես ամեն բարևի համար փող չեն ուզում, փաստացի գումարը մնաց ձեր գրպանում: 5. Մաքսայինում կաշառք չի ֆռում էլ, ձեր ներմուծած ապրանքի համար անօրինական գումարներ չեք վճարում, փաստացի գումարը մնաց ձեր գրպանում: 6. Ստենդավորման գինը իջավ 150 – 200 000 դրամով, փաստացի մոտ այդքան գումար արդեն քիչ եք վճարելու, գումարը մնաց ձեր գրպանում: 7. Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում է սպասվում, եթե չեմ սխալվում թեստավորում անցնելուց հետո: 8. Դպրոցներում ավել-պակաս գումարներ էլ չեն ուզում, գումարը փաստացի մնաց ձեր գրպանում: 9. Ոստիկանությունը ու ԱԱԾ-ն հոյակապ պայքարում են հանցագործության և կոռուպցիայի դեմ: 10. Հարկային մուտոերն են աճել, գործատուները հազարավոր աշխատողների են գրանցել, որոնց մեջ հնարավոր է նաև կաք դուք և արդեն օրինական աշխատանքային ստաժ ունեք, կարող եք օգտվել վարկերից և այլն: 11. ՊՆ-ում բազմաթիվ փոփոխություններ, շատ ծախսեր, ծնողները արդեն կարողանում են խնայել: 12. Գյուղացին կարողանում է Երևանյան բակերում վաճառել իր բերքը, առաջվա պես թաղապետարանից չեն գալիս տուգանում: Սա այն ակնհայտ փոփոխություններն են , այս պահի դրությամբ լիքը գումարներ, որ առաջ վճարում էիք, հիմա փաստացի մնում է ձեր գրպանում, որը կարող եք ծախսել այլ բանի վրա... Իհարկե դա քիչ է, բայց նաև դա սկիզբն է: Լինենք համբերատար , լինենք փոփոխությունների մի մասնիկ: Եթե կան բաներ, որ բաց եմ թողել, գրեք քոմենթում ավելացնեմ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/SargsyanAshot/posts/1947061922007388 ...

    Կարդալ ավելին
  • Առողջ ազգ ունենալու համար առաջին հերթին պետք է ունենանք առողջ նյարդային համակարգ․ դա կփաստի ցանկացած բժիշկ: Դրսում ում տեսնում ես, նամռոտ, տխուր, օրվա հացի մասին մտացող, երկրում թանկացումներ են, աշխատավարձերը ցածր են, ամեն երկրորդը վարկերի տակ ճռռումա, մարդիկ, դժգոհ իրանց կյանքից, չեն ապրում, այլ գոյատևում են: Ո՞նց մարդը կարող է առողջ մնալ այդքան խնդիրների հետ մեկտեղ։ Սա պետք է դառնա պետության առաջնային խնդիրը, ոչ թե ծխելը կամ աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելը: Ամեն նոր առաջարկվող օրենքին մարդիկ բացասական են վերաբերվում, ու դա ունի բացատրություն․ մարդկանց կյանքը հեշտացնելու համար ոչ մի օրենք չի առաջարկվում: Ուզում ենք նման լինենք Եվրոպաներին առանց հասկանալու, որ եվրոպացին հայի չափ վարկ ու հոգս չունի, իրանք աշխատում են, ստանում են գումար, կարողանում են պահել ընտանիք: Առողջ սերունդ չի կարա լինի, եթե ընտանիքի հայրը ստիպված է աշխատել 2-3 տեղ, որ կարողանա հասցնի՝ վարկերը մուծի, ուսման վարձը մուծի ու դեռ ընտանիք կերակրի:  Միգուցե վերանայե՞ք երկրում առկա խնդիրները, փորձեք մարդկանց կյանքը թեթևացնել՝ նվազեցնելով վարկերի տոկոսները, բարձրացնելով աշխատավարձերն ու թոշակները, հետո նոր խոսեք ծխելու վնասի մասին: Եթե մարդը նորմալ կարողանա ապրել, երբեք չի դժգոհի ձեր առաջարկվող առողջ ապրելակերպից:  Ապագայի մասին մտածելիս ներկան մի մոռացեք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/SargsyanAshot/posts/1699311536782429 ...

    Կարդալ ավելին
  • Այնպես ստացվեց, որ 2017 թվականի վերջում առնչվեցի Ստեփանակերտի հիվանդանոցի հետ, ու ասեմ որ հիացած եմ: Պատկերացրեք, այնտեղ կա և գործում է պետպատվեր հասկացողությունը: Պատկերացրեք որ 7 օր շարունակ ռեանիմացիայում պարկած հիվանդի համար նույնիսկ մի դրամ չեն ուզել նույնիսկ դեղեր չեն ուզել, երկու անգամ համակարգչային տոմոգրաֆիա արեցին ու էլի ոչ մի կոպեկ չուզեցին: Ամեն ինչ անվճար էր: Ասեմ ավելին հիվանդանոցի մուտքի մոտ պարտադիր պետք է բախիլ հագնես, որ կարողանաս շրջես հիվանդանոցում, իդեալական մաքրություն և ռեմոնտ... Հիվանդին տեսնելու համար կան հատուկ ժամեր, ու մի շաբաթվա ընթացքում մեկը չեղավ ասեր ես սրա նրա բարեկամն եմ, կամ ես գիտես ով եմ , պիտի մտնեմ տենամ իմ հարազատին?! Մարդիկ համբերատար սպասում էին թե երբ բժիշկը կմոտենա ու կասի ներս անցեք ձեր հարազատի մոտ ....  Ցավալի է, որ Հայաստանում գործող հիվանդանոցների մասին նույնը չես ասի, երբ ռեանիմացիաներում փող են ուզում կամ դեղորայք չնայած այն բանին, որ պետությունը ֆինանսավորում է հիվանդանոցները պետպատվերի շրջանակներում բուժման համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/SargsyanAshot/posts/1681657561881160 ...

    Կարդալ ավելին
  • Ասում են դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Կոռուպցիան այն որդն է, որը կրծում է երկիրը ներսից, այն որդը, որը ագահության վրա հիմնված ստիպումա մարդկանց մոռանալ երդումները և հայրենասիրությունը: Մեր երկրում չափից շատ են այդ որդերը և իրանց դեմ պետքա իրական պայքարել, մեկուսացնել և վերդարձնել պետության և ժողովրդի գրպանից տարածը: Ինչպես ասում էր Չերչիլը, եթե ուզում ես քանդես պետությունը, դա պետքա անես ներսից: Այդ որդերը վտանգ են ներկայացնում պետության համար և յուրաքանչյուրս պետք է գիտակցենք դա: Դրա համար մենք բոլորս պետքա առաջացած խնդիրները լուծենք միայն ու միայն օրինական չանապարհով, պետք չի փնտրել ծանոթ, բարեկամ, ընկերոջ ընկերներ, որ որոշակի հարցեր լուծեն.... ինչքան շատ կերակրվեն որդերը այնքան երկար նրանք կապրեն ու կբազմանան....... Ամեն մեկս պետքա դա գիտակցենք .... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/SargsyanAshot/posts/1648176145229302 ...

    Կարդալ ավելին
  • Ճիշտ եք, ռուսները ըխք բաներ են խոսում մեր մասին, ու դա շատ տհաճա: Իրականում թե՛ ռուսի, թե՛ եվրոպացու բերանը լեզու է դնում մեր իշխանությունը։ Լավա, որ պայմանագրեր են կնքվում, բայց վատա, որ աշխարհում հայտնի ենք դառնում որպես մուրացկաններ... Բոլոր բանավեճերը դիտելիս միայն դա ես լսում. հայերը ձգտում են Եվրոպա, որ նոր վարկեր վերցնեն, հայերը ձգտում են Ռուսաստան, որ ռուսը իրանց փող տա... Երկրի պատիվը մի գցեք, պաշտոնյաներ, սրանից-նրանից հերթական վարկը մուրալիս միշտ հիշեք, որ էդ անտեր վարկերը պետքա փակեք հետո: Իսկ ո՞նց եք դուք դա անելու։ Երկրում գնաճա, որը դուք նույնիսկ չեմք հիմնավորում։ Գործազրկություն ու աղքատություն, պետական արտադրող հիմնարկներ չկան, որ բյուջեն փող լցնեն: Ավելի լավա՝ զբաղվեք դրանով, տնտեսությունը պետքա զարգացնել ոչ թե խոսքերով միայն, այլ իրական քայլերով: Առանց զարգացած տնտեսության մենք երբեք հզոր երկիր չենք դառնա ու միշտ կմնանք սրա-նրա ձեռքին նայող։ Պատիվ ունեցեք էլի։ Մի հատ ջղայնացեք, Ռուսաստանից պատիվ պահանջեք, էդ ինչեր են հաչում եթերներում։ Իսկ դուք չեք կարա, որովհետև պարտք եք, որովհետև էլի փող պետքա ուզեք, որովհետև երկրում նենց վիճակ եք ստեղծել, որ առանց դրսից եկող պարտքերի մի տարի չենք ձգի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/SargsyanAshot/posts/163822626289095 ...

    Կարդալ ավելին
  • մինչև բոլորը քննարկում էին դրամի նոր դիզայնը, որոշում ընդունվեց, որ հունվարի 1-ից ջուրը կթանկանա 11 դրամով: Ըստ ֆիզիզիկայի օրենքների, երբ մարմնի (ժովովրդի) վրա ուժ (թանկացում) ես գործադրում , մարմինը (ժովովրդը) ճկվում է (լռում է) և դեֆորմացվում (հարմարվում) , կամ կոտրվում (Արտագաղթում) : Մենք հակասում ենք Հուկի օրենքին, քանի որ ըստ այդ օրենքի ուժ գործադրելիս մարմինը դեֆորմացվում է , և հակաուժ է ստեղցվում, որը դեֆորմացված մարմինը պետքա բերի նախնական տեսքի ..... մեր պարագայում մարմինը դեռ դեֆորմացվում է տարիներ շարունակ ...... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/SargsyanAshot/posts/1631649740215276 ...

    Կարդալ ավելին
  • Բրավո պարոնայք պատգամավորներ ուսանողներին էլ նեղացրեցիք, էն երիտասարդներին ովքեր Հայաստանի վաղվա օրն են: Ըստ ձեզ ինչ են անելու այդ ուսանողները? Ճիշտա, ծառայելու են ու արտագաղթեն...դրսում շարունակեն ուսումը, ամուսնանան, զավակներ ունենան, ու իրանց զավակները կլինեն այլ երկրների քաղաքացիներ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն գնա բանակ: Այսօր ընդունելով այդ օրենքները, դուք սպանում եք Հայաստանի վաղվը օրը: Վաղն էլ ասելու եք երկիրը ծանր վիճակում է, լավ ու խելացի կադրեր չունենք .... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/SargsyanAshot/posts/1622293157817601 ...

    Կարդալ ավելին
  • Ռուսական рен тв-ն այսօր շատ նուրբ թուրքերին հագցրեց ու ռուսներին մեսիջ արեց: Այսօր կայացավ Отцы բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան, ֆիլմում կա մի հատված որտեղ թուրք ոստիկանը թուրքիայում օգնումա աղջկան ում գողացել էին տրաֆիկինգով զբաղվողները: Ոստիկանը տանումա աղջկան ինչ որ վայր, որտեղ կիսաքանդած եկեղեցի էր: Մոտենում է քահանային և թողնում աղջկան նրա մոտ ու գնում: Աղջիկը նկատելով խաչը հարցնում է, սա ինչ վայր է, քահանան էլ պատասխանում, սա հայկական եկեղեցի է, բայց հիմա էստեղ հայեր չկան...Աղջիկը մի փոքր լռելուց հետո ասում է իմ մայրն էլ է հայ...... Այդ ֆիլմի ռեժիսորը Аршо Арутюнян և պրոդյուսերը հայեր են, ֆիլմի պրեմիերան էլ կայացավ ապրիլի 23-ին: Շատ նուրբ հասկցրեցին որ թուրքիայի այդ հատվածում հայեր են ապրել բայց հիմա չեն ապրում, հիշեցում էր ցեղասպանությունը չընդունողներին ու Рен тв էլ դա եթերա տալի ընդունելով ու ռուսներին հասկացնելով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/SargsyanAshot/posts/1407478862632366 ...

    Կարդալ ավելին
  • Մեր ասելիքները և պահանջները տեղ կհասնեն միայն պետությունը հզորացնելով: Երազանքսա Հայաստանը տեսնել աշխարհում հարց լուծող պետությունների շարքում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/SargsyanAshot/posts/1408055949241324 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն