• Սոս Ջանիբեկյան
  • Դերասան Սոս Ջանիբեկյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում դերասանը ճաղավանդակներից այն կողմ է: Ամենայն հավանականությամբ լուսանկարն արված է ֆիլմի կամ գովազդի նկարահանման հրապարակից: ...

    Կարդալ ավելին
  • Ես որ փողոցային տղա էի , ու օրվա 80% փողոցներում էի անցկացնում , ջրոցիի ժամանակ կապտուկներ էլ էր լինում, վեդռոներից ու կռուշկեքից։ Հիմա շատ քաղաքակիրթ ջրոցիա , հետո էլ ասում ենք էս երկրում բան չի փոխվում , ըհը նայեք ոնց ենք աճել։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/sos.janibekyan.3/posts/769453839858717 ...

    Կարդալ ավելին
  • Երբ երեխա էի, մտածում էի ՆԱ կա ու միշտ կլինի։ Երբ պատանի էի մտածում էի , ես կամ քանի դեռ ՆԱ կա։ Երբ ավելի հասունացա հասկացա, որ հնարավոր է գա մի օր, երբ ՆԱ էլ չի լինի։ Իսկ հիմա ՆԱ ամեն պահ ինձ հետ է։ Այսօր դերասան Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է։ Շնորհավոր լուսավոր ծնունդդ Հերս... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=768537999950301&set=a.279153292222110.1073741824.100003823238072&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Այս դժվար և դաժան մի քանի օրում անծանոթ մարդկանցից ստացա շատ դաժան նամակներ. «Սո՛ս, վեր կաց գնա Ղարաբաղ, ինչի չես գնում այ վախկոտ, Սոս ամաչում ենք, որ դու Մեր ազգի հայտնի դերասաննես ու հիմա տանը նստած ես» Ես լիովին Ձեզ հասկանում եմ ,պատերազմում ընկեր, եղբայր կամ հարազատ մարդ ունեք և Ձեզ թվում է, որ ես նրա փոխարեն եմ ապրում, որ ես նրանից ոչ մի բանով առավել չեմ ,իհարկե առավել չեմ, մի բանել էլ , ես եմ երախտապարտ ու մահու չափ շնորհակալ նրանց, և սգում եմ ցանկացած կորուստի համար, բայց հավատացեք Դուք չեք ում ես պիտի Պատասխան տամ, թե ոնց եղավ, որ ես չգնացի, հավատացեք Դուք չպետք է լինեք Ձեր խղճի հանդեպ այն խիզախը, ով ուղարկում է մարդուն պատերազմ , Ես Տանը պախկված ամենավերջին Տղամարդը չէի, որ ստիպում էիք, հետո պատերազմն ունի իր կանոնները, հո տենց չի, ով իր տեղից վեր կեցավ, ուզեցավ գնա կռվի՝ պիտի թողնեն։ Երբ նույն ոգով մեղադրում էիք ինչի ցույցերի չեմ գնում կամ բաղրամյանում չեմ , հասկացեք և ներողամիտ եղեք, ես ունեմ թերություն ,եթե մի վայրկյան վստահ չեմ որ այդ խիզախությունը չեմ ունենա մնալ մինչև մահ , ավելի լավ է մնամ տեղս և ամոթից մահանամ, կա պատճառ՝ եթե պիտի գնամ ցույցի և ինձ թեկուզ մի հոգի հավատալով գա, ուրեմն պիտի վերջինն էդտեղից գնամ, ուրեմն առաջին գծում գիշեր ցերեկ մինչև կրակոց կամ ջրի մեքենա պիտի մնամ , չեմ կարող մի քանի ժամից կամ 2 օրից վեր կենամ ու գնամ։ Եթե գնում եմ Ղարաբաղ ուրեմն պիտի գնամ մինչև վերջ , չեմ կարղ Ստեփանակերտի սրճարաններով բավարարվել։ Իհարկ է հիմաել կասեք ով ա ասում մինչև վերջ մի գնա, ես կասեմ դա Ձեր ասելով չի, Ներող եղեք։ Իհարկե դպրոցի երեխաներին , կամ Ստեփանակերտի ժողովրդին, հնադես գալ որպես հայտնի մարդ , վստահ եմ էլի մեծ գործ է , նրանք ուրախանում են ոգևորվում, բայց դա իմ առաքելությունը չէ... Եթե ես զոհված լինեի, հավատացեք դրանով ոչ մեկի կյանքը հետ չեիք բերի և Ձեր ցավերը չեր բուժվի։ Ես Ձեզ հասկանում եմ ,պինդ եղեք։ Ես հայաթներում ցավոք ավելի շատ եմ եղել՝ քան դպրոցում, նույնիսկ էն հայաթական կռիվներում ավելի շատ հարգել եմ ,ով վախեցել ու կռվի չի եկել, քան ով մի կողմում կանգնած սպասել է մինչև եկել է հաղթանակը նշելու կամ խաղաղություն կնքելու ժամանակը՝ նոր եկել է։ Այս գրառումս ոչ մեկին հարձակում չեր , այլ զուտ ցանկացա անկեղծ արդարանալ։ Պարզվեց հենց Դուք եք ում պիտի պատասխան տամ որովհետև Ձեր ծափահարությունների շնորհիվ է որ այն եմ ինչ կամ։ Դուք ունեք իրավունք պատասխան պահանջելու։ Խաղաղություն մեզ և թող խաղաղությամբ հանգչեն Մեր լուսահոգի Հերոսները։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/sos.janibekyan.3/posts/729722197165215 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին շրջանում բազմաթիվ հայկական կոմեդիաներ են նկարվում և բարձրանում մեծ էկրաններ։ Մի քանիսում ես ընդգրկված եմ որպես դերասան , մի քանիսում չկամ։ Երբ ֆիլմը առաջին անգամ բարձրանում է մեծ էկրանին, այդ փակ դիտման հրավիրվածների ցուցակում , գրեթե միշտ ես լինում եմ։ Ինչի համար շնորհակալ եմ ։ Բայց երբ հարցնում են.«Հավանեցի՞ր , ո՞նցն էր ֆիլմս, հըն Սոս ,լավ ֆիլմեր », կամ երբ գալիս են լրագրողները և հարցնում. «ի՞նչ կարծիք ունեք, հավանեցի՞ք, թե ոչ» և այլն. Ես շփոտված մտածում եմ .«Տեր Աստված, այս ի՞նչ հարցեր են ինձ տալիս , նախ , ես չե՛մ եկել իմ հավանությունը տալու կամ չտալու, ես չե՛մ եկել կարծիք կազմելու կամ չկազմելու , ես եկե՛լ եմ վայելելու ընկերներիս աշխատանքը, երկրորդ, եթե գաի հավանելու - չհավանելու , ինձ հետաքրքիր է, ո՞ր սանդղակով կամ չափանիշով նկատի ունեք, կամ ինչի՞ հետ համեմատած , եթե իմ ճաշակով՝ իհարկե Ո՛Չ, չե՛մ հավանել, ես հավանել եմ ասենք համաշխարհային կինոինդուստրիայի գլուխգործոցներից օրինակ «Կնքահայր»-ը, կամ «Մեկ անգամ Ամերիկայում» կամ վերջին ֆիլմերից «Молодость»-ը և այլն և այլն , բայց ես երբեք չէի հայթայթի մեր հիմիկվա նկարահանած , մեկ տարի կյանք ունեցող ֆիլմերը , գնաի տուն, լույսերն անջատեի և կենտրոնացած նայեի։ Ախր ես չեմ կարող նույնիսկ գովալ սեփական մասնակցությամբ ֆիլմերը, ես մեծմասամբ չեմ հավանում իմ արած աշխատանքը , որովհետև չափանիշս համաշխարհայինն է։ Ես կարող եմ որակավորել հայկական շուկայի եղածների միջից լավն է, թե՞ վատը։  Հասկանում եմ, մեր հայկական շոու բիզնեսի մեջ բոլորս ընկերներ ենք, պետք է միմյանց գովենք , իհարկե մեծ բան ենք անում այս երկրի պայմաններում, բայց եկեք երբեք չխառնենք համաշխարհային ՃԱՇԱԿԸ մեր հիմիկվա «ճաշակով» արտադրած ֆիլմերի հետ։ Ամենակարևորը ,մենք միշտ թերանում ենք սցանարի հարցում։ Անցնեմ այս երկար գրածիս շարժառիթին։ Վերջերս ներկա եղա Մկրտիչ Արզումանյանի (ՄԿՈ)-ի ֆիլմի պրեմիերային , և բազմաթիվ լրագրողական տարօրինակ հարցերի շնորհիվ ստեղծվեց սխալ տպավորություն, իբրև ես չեմ հավանել ֆիլմը։ Բայց իմ պատասխանը եղել է.« Ես չեմ եկել հավանությունս տալու կամ ոչ, ես ելել եմ Վայելելու ընկերներիս անկեղծ և քրտնաջան աշխատանքը։ Հետո ես երբ երեխա էի Մկոի սկեչերի բարձր հումորով ողողված տանն էի մեծանում , ես թույլ չեմ տա իմ անփորձ հալով որակավորեմ նրա աշխատանքը հանրության դիմաց (հավանությունս տամ կամ ոչ)։ Իսկ ինչ վերաբերվում է «Փախիր կամ ամուսնացիր » ֆիլմին , կարծում եմ այսօրվա հայկական շուկայում եղած ֆիլմերից ամենահաջողվածներից է , թե այն փաստի համար, որ խհոնարվում եմ Մկոի տաղանդի առաջ, թե այն փաստի համար, որ Բոլորը հաջող ընտրված դերասաններ էին , թե գռեհիկ հումորի բացակայության համար, թե Իվետա Մուկուչյանի ֆիրմա փայլի համար ։ Շնորհավոր: Բոլորին խորհուրդ Եմ տալիս վայելել այդ մեկ ու կես ժամվա դրական էմոցիաները։ Բայց ես մեզանից ավելին եմ սպասում և կտեսնեք կգա այդ օրը, երբ համատեղ կվայելենք որակով ֆիլմեր, դրամաներ , մելոդրամաներ, հոգեբանական տրեիլերներ, հայ պամական ֆիլմեր, դետեկտիվներ, և իհարկե թող լինեն նաև կոմեդիաներ և հակական իրականության հետ չբռնող գողաԳանամաֆիայոտ ֆիլմեր, բայց թող նրանք էլ լինեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sos.janibekyan.3/posts/712620122208756 ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի մեծ երկրպագու, սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը հիշել է մանկության տարիները, իր Instagram-ի միկրոբլոգում հրապարակել ստորև ներկայացված ֆուտբոլի գնդակի լուսանկարը՝ մակագրելով. «Կյանքի գնով կողքի քուչին չէինք տա։)) Մանկությունը մանկություն չի, որ ես գնդակը, ահավոր ցեխոտ վիճակում չի եկել ուղիղ դեմքիդ»,- գրել է դերասանը: ։)) ...

    Կարդալ ավելին
  • Ես կարող եմ բազմաթիվ տոներ նշել, որոնք օտարածին են։ Սկսած Մարտի 8ից մինչև Հելոին։ Իսկ Սուրբ Սարգիսի տոնը՝ կարծեմ նրանց համար է ովքեր դեռ կողակից չունեն և պետք է այդ գիշեր ուտեն աղի բլիթ, որպեսզի տեսնեն իրենց ապագա ընտրյալին։ Իսկ ինչ վերաբերում է Վալենտինի սեռական կողմնորոմանը ես խիզախորեն կարող Եմ ասել, որ այսօր քաղաքում(սրճարաններում , փողոցներում , այգիներում տեսա միայն շատ գեղեցիկ (տղա և աղջիկ ) զույգեր։ Ավելին ասեմ, Վալենտինները եղել են երեքը և դեռ պարզ չի թե այս տոոնը նրանցից ում է վերագրվում։ ...շատ սիրուն էր , գեզեցիկ էին հայ աղջիկները ծաղկեփունջները ձեռքներին , երջանիկ էին զույգերը և սիրով էր լցված քաղաք։ Հետո ինչ վատ ա է ախր , մեզնով ենք արել ,ոնց Քեֆներս տալիսա նշում ենք։ Ինչքան սիրո և ուրախության առիթ կա պետք է բաց չթողնել , թե չե դարերով ամանոր պիտի նշենք ու տխուր օրեր հիշատակենք։ Տեղից էլ ցավ ու դարդն անպակաս ա։ Մեկ մեկ էլ ուրախանանք էլի , ինչ կլնի?Կարելիա?? Նյութի աղբյուր`https://www.facebook.com/sos.janibekyan.3/posts/703234769813958 ...

    Կարդալ ավելին
  • Դերասան Սոս Ջանիբեկյանը, ով վերջերս փոխել է իր սանրվածքը, իր բլոգում նոր լուսանկար է հրապարակել Հրանտ Թոխատյանի ու Լուիզա Ներսիսյանի և այլոց հետ: «Մենք խաղաղ ենք մեր լեռների պես»,-լուսանկարին կից նման գրառում է կատարել դերասանը:   ...

    Կարդալ ավելին
  • 3 օրա մի վայրկյան տանից չբացակայելով ,լուռ ժամանակ եմ անցկացնում։ Դե բնականաբար հեռուստացույց նայելը միակ տոնական գործողությունս է ։ Դեռ շատ երիտասարդներ կհայտնվեն էկրաններին, դեռ շատ աստղեր կփայլեն ու կմարեն , դեռ շատ նորեկներ փառքի չեն դիմանա կկորեն , լիքը լնգու լավազներ կհայտնվեն ու կյանքի գնով կմնան ,շատ փորձառուներ միշտ էկրանններին կլինեն , տաղանդավորները իրենց լույսով էկրանները կլցնեն, բայց կա մի հոքի ում բացակայությունը իսկապես զգալի է և հարգելի չէ։)) Feliks Khachatryan Ջան ուր ես այ ախպեր , հասկացանք , հերիք եղավ բոլ եղավ, էլ մեզ ոչ բան չի հետաքրքրում, հե՛տ արի։ ‪#‎ֆելիքսհետարի‬   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sos.janibekyan.3/posts/684480705022698 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին