Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Անդրանիկ Իսպիրյան
  • Թուրքիան հասկացել է, որ տնտեսության շարժիչ ուժը՝ տուրիզմը ռուսական պատժամիջոցներից փրկելու համար պետք է տուրիզմի ոլորտին հատուկ արտոնություններ ու ֆինանսական աջակցություն ցուցաբերի։ Դավութօղլուն շեշտել է, թե զբոսաշրջիկ բերող ամեն տուրիստական ընկերություն ամեն մի բերած օդանավի համար կստանա 6 հազար ԱՄՆ դոլար, իսկ մեծ թվով զբոսաշրջիկներ բերող ընկերություններն էլ կօգտվեն խոշոր կրեդիտներից, հյուրանոցները հողի ու գույքի հարկի վճարումները կարող են հետաձգել։ Լավ կլիներ, որ Հայաստանում էլ տուրիզմի ոլորտի աշխուժացման համար որոշակի միջոցառումներ ձեռնարկվեն պետական մակարդակով....։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.ispiryan/posts/919387544782148 ...

    Կարդալ ավելին
  • Հետաքրքիր տղա դուրս եկավ մեր հայտնի ֆուտբոլիստներից Արաս Օզբիլիսը։ Մի քանի ամիս առաջ բողոքում էր, թե Սպարտակում թուրք մարզիչը իր հայ լինելու համար իրեն խաղադաշտ չի հանում, իսկ հիմա ոչ ավել ոչ պակաս տեղափոխվեց թուրքական ակումբ՝ Բեշիքթաշ։ Չնայած թուրքական ակումբների մեջ լավագույն տարբերակը հենց Բեշիքթաշն է, քանի որ Բեշիքթաշի երկրպագուների առաջնորդը հայ է՝ Ալեն Մարգարյան։ Մի դրական բան էլ կա, որ Բեշիքթաշը մինչ նոր մրցաշրջանը սկսվելը Արաս Օզբիլիսին վարձավճարով հանձնել է Մադրիդի Ռայո Վալեկանոյին։ Գուցե այնտեղ խաղալու ժամանակ Ռայո Վալեկանոն կամ այլ իսպանական ակումբ հավանի ու համաձայնվի Արասին տեղափոխել իրենց ակումբ։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/andranik.ispiryan/posts/904097532977816 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայում մի տղամարդ մտել է սրճարան ու թեյ խմել։ Վերջում սեղանին թողել 1,5 լիրա։ Սակայն երբ մատուցողը զգուշացրել է, որ թեյը 2 լիրա է (350) դրամ, տղամարդը կատաղել է, որ թեյն այդքան թանկ է, հանել է ատրճանակն ու սկսել աջ ու ձախ կրակել սրճարանի ներսում։ Այս թուրքի բախտը բերել է, որ Զվարթնոց օդանավակայանի սրճարանում թեյ չի խմել, թե չէ չէր էլ հասցնի զենքը հաներ, հաշիվը տեսնելով՝ միանգամից ինֆարկտ կստանար ))) Նյութի աղբյուր`https://www.facebook.com/andranik.ispiryan/posts/903637223023847 ...

    Կարդալ ավելին
  • Եթե Թուրքիան 1916 թվական էր մտել կոտորված հայերի արյունով, ապա 2016 է մտնում կոտորվող քրդերի արյունով։ Ամանորին եւս Թուրքիայի քրդաբնակ շրջաններում չեն դադարել կոտորածները։ Դիարբեքիրի Սուրում 31-ի գիշերն էլ շարունակվել են զինված բախումները։ Նուսայբինում ոստիկանները ջրցան մեքենայով ու արցունքաբեր գազով հարձակվել են սպանված քուրդ երիտասարդի թաղման թափորի վրա, որի հետեւանքով մարդկանց ձեռքերից դագաղը գետին է ընկել․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=896018693785700&set=a.345784605475781.79238.100001327325770 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին